Տատյանա Նավկա

գեղասահորդուհի

Տատյանա Նավկա (ռուս.՝ Татья́на Алекса́ндровна На́вка, ապրիլի 13, 1975(1975-04-13)[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն (2003, 2004, 2006 թթ.), Եվրոպայի եռակի չեմպիոն (2004-2006 թթ.), պարեր սառույցի վրա ձևում՝ Ռոման Կոստոմարովի հետ՝ օլիմպիական չեմպիոն (2006 թ.): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2004 թ.)[3][4][5]:

Տատյանա Նավկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Татьяна Александровна Навка
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Բելառուս և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1975(1975-04-13)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝170 սանտիմետր[2]
Քաշ՝51 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել
Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովը 2004 թ.

Տատյանա Նավկան ծնվել է 1975 թվականի ապրիլի 13-ին՝ Դնեպրոպետրովսկում։ Նա ունի իրենից փոքր քույր՝ Նատալյան։ Ծնողները՝ տնտեսագետ Ռաիսա Անատոլևնան և ինժեներ Ալեքսանդր Պետրովիչը, երիտասարդ ժամանակ զբաղվել են սպորտով, այդ պատճառով էլ ողջունել են աղջկա գեղասահքով զբաղվելը, ինչի ցանկություն առաջացել է նրա մոտ, երբ հեռուստատեսությամբ տեսել է Ելենա Վոդորեզովայի ելույթը։ Սկզբում Տատյանայի համար գնում են անիվավոր չմուշկ, և նա սովորում է սահել դրանցով։ 1980 թվականին՝ հինգ տարեկանում, ապագա չեմպիոնուհին առաջին անգամ սառույց դուրս եկավ։ Նրա առաջին մարզիչներն էին Թամարա Յարչեվսկայան և Ալեքսանդր Ռոժինը։ Նավկան դառնում է Ուկրաինայի չեմպիոն պատանիների կարգում[6]։ 1987 թվականին Տատյանայի հասակն աճում է 14 սմ-ով, ինչն էլ հանգեցնում է նրան, որ խախտվում է նրա թռիչքի տեխնիկան։ Դրանից հետո մարզիչները Տատյանայի մորը խորհուրդ են տալիս դստերը տեղափոխել պարեր սառույցի վրա մարզաձև։ 1988 թվականին 13-ամյա գեղասահորդուհին տեղափոխվում է Մոսկվա՝ Նատալյա Դուբովայի խումբ («Москвич» սպորտակումբ)[7], ով էլ բազմաթիվ պատանի սպորտսմեններից Տատյանայի համար պարազույգ է ընտրում Սամվել Գյոզալյանին։ Սկզբում մարզվում էին Սոկոլնիկի Սառցե պալատում, այնուհետև Դուբովայի կողմից ընտրվում է զույգ, որը պայմանագիր է կնքում Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) մարզվելու համար։ Այդպես Նավկան հայտնվեց Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում ապրեց ավելի քան 15 տարի[8]։ Որոշ լրագրողներ պնդում են, որ Նավկան, բացի ռուսականից, ունի ԱՄՆ քաղաքացիություն[9][10]։ Ինքը՝ Նավկան, հերքում է իր ԱՄՆ քաղաքացիությունը[11]։ Ըստ Հակակոռուպցիոն հիմնադրամի, նա ԱՄՆ-ի հարկային ռեզիդենտ է[12][13][14]։

Արդեն 1991 թվականին այս զույգը ընդգրկվեց ԽՍՀՄ-ի ազգային հավաքական, դարձավ «Skate America» և «Nations Cup» միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող։ Խորհրդային Միության փլուզումից հետո Տատյանան և Սամվելը սկսեցին հանդես գալ՝ ներկայացնելով Բելառուսիան, ներկայացրին այդ երկիրը Լիլեհամերում կայացած Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում, որտեղ զբաղեցրեցին 11-րդ հորիզոնականը[15]։ Աշխարհի առաջնությունում (1994) զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը և Եվրոպայի առաջնությունում՝ չորրորդ հորիզոնականը (1995)[8][16]:

1996 թվականից մինչ 1998 թվականը Նավկայի պարընկերը Նիկոլայ Մորոզովն էր։ Այս զույգը նույնպես ներկայացնում էր Բելառուսիան, դարձել է Կարլ Շեֆեր հուշամրցաշարի հաղթող, մասնակցել է Նագանոյի օլիմպիական խաղերին։ 1996 թվականին ԱՄՆ-ում Տատյանան հայտնվեց մեկ այլ մարզչի՝ իր երիտասարդության տարիների կուռք աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ժուլինի տեսադաշտում, ում հետ ծանոթացել էր դեռ 1993 թվականին՝ իր համար՝ Պրահայի աշխարհի ոսկե առաջնությունում[3]։ Շուտով նրանց միջև սկսվեցին շրջապատող մարդկանց աչքերից թաքնված ռոմանտիկ հարաբերություններ՝ չնայած նրանց միջև եղած 12 տարիների տարբերությանը[17]։

1998 թվականից Նավկան ներկայացրել է Ռուսաստան՝ հանդես գալով Ռոման Կոստոմարովի հետ։ Վերջինս հեռանկարային սպորտսմեն էր, Տատյանայից փոքր էր երկու տարով. նրան Նավկայի համար որպես պարընկեր ընտրել էր Ժուլինը։ Գեղասահորդների մեջ կար հասակների իդեալական զուգակցում՝ Նավկան` 170 սմ, Կոստոմարովը` 182 սմ[7]։ Սկզբում նրանք մարզվում էին Նատալյա Լինիչուկի խմբում, որը, սակայն, շուտով առաջարկեց Կոստոմարովին փոխել պարընկերուհուն՝ նախընտրելով Աննա Սեմենովիչին։ Այդ պահին Կոստոմարովը չհամարձակվեց չհնազանդվել փորձառու մարզչին։ 1999-2000 թթ. մրցաշրջանում Տատյանան մնաց առանց պարընկերոջ, նա նաև հղի էր. պատրաստվում էր ունենալ առաջին աղջկան։ Արդեն ամռանը, սառույց դուրս գալով, ընդունեց Ռումանի ներողությունը, և նորից սկսեցին սահել միասին։ 2000 թվականից նրանք մարզվել են Ժուլինի ղեկավարությամբ։ Կարիերայի ավարտից հետո Նավկան նշել է նրա մանկավարժական և մարզչական ձիրքը[18]։ 2000 թվականից մուգ գույնի մազերով Տատյանան սառույցի վերջնականապես ընդունում է շիկահերի իմիջ, սակայն բացառություն է անում 2008 թվականին «Շինդլերի ցուցակը» ցուցադրական համարի համար։ Տարբեր ժամանակներում օլիմպիական ապագա չեմպիոններին խորհուրդներ էին տալիս նաև Ելենա Չայկովսկայան և Տատյանա Տարասովան[17]։

Առաջին խոշոր հաջողությունը գեղասահորդներն ունեցան 2003 թվականին, երբ Նավկա/Կոստոմարով զույգը առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Նույն տարում էլ նրանք Շվեդիայի Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ զբաղեցրին մրցանակային տեղ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց արագորեն առաջադիմող զույգը չէր իջնում մրցանակային պատվանդանի ամենաբարձր տեղից[7]։

Հաղթանակ Թուրինի օլիմպիական խաղերում (2006)

խմբագրել

Թուրինում կայանալիք 2006 թվականի Օլիմպիական խաղերին Նավկան և Կոստոմարովը բացարձակ ֆավորիտներ էին. 2004 թվականից նրանք չեն պարտվել Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկ, ամենուր վերցրել են «ոսկի»։ Հիմնական առանցքը գեղասահորդները կատարեցին ազատ ծրագրում «Կարմեն» պարով՝ բեմադրված խորեոգրաֆ Տատյանա Դրուչինինյաի կողմից, ով 1987 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն էր։ Ինչպես Նավկան է խոստովանել, իսպանական պարին պատրաստվելիս նա «ներշնչված էր բալետի փայլուն պարուհի Մայա Պլիսեցկայայի պատկերով»։ Օլիմպիական խաղերի նախօրեին ծրագիրը լավ ընդունվեց ֆրանսիացի հանդիսատեսի կողմից Լիոնում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Օլիմպիական մեկնարկը հեշտ չէր։ Զույգի պայքարի մեջ մտնելու պահին Ռուսաստանի հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ ուներ զուգասահքում և տղամարդկանց մենասահքում։ Պարտադիր ծրագրից հետո առաջատարները տանտերերն էին՝ 2001 թվականի աշխարհի չեմպիոններ Բարբարա Ֆուզար-Պոլին և Մաուրիցիո Մարգալոն։ Օրիգինալ ծրագրում իտալացի զույգը կոպիտ սխալ կատարեց. ընկավ ամենահեշտ էլեմենտի կատարման ժամանակ։ Սրանով նա հնարավորություն տվեց ռուսներին առաջ անցնել՝ մեկ ու կես միավորով հետ թողնելով ամերիկացի Թանիթ Բելբին/Բենջամին Ագոստո զույգին։ Որոշիչ ազատ ծրագրում ամերիկացի գեղասահորդները երկու անգամ սխալվեցին, իսկ այդ ժամանակ Նավկան և Կոստոմարովը Ելենա Վայցեխովսկայայի գնահատականով զարմանալի արդյունք ցույց տվեցին։ Դատավորի գնահատականը ավելի մեղմ էր` 101.37 միավոր, ինչը ցածր էր զույգի ռեկորդից (113.17), սակայն բավական էր օլիմպիական ոսկին նվաճելու համար։ «Երջանկության արցունքները հոսում էին Կարմենի դեմքով»,-խանդավառությամբ գրում էին թերթերը։ Շատ զգացմունքային կատարում էր Մարկ Մինկովի և Վերոնիկա Տուշնովայի «Սիրուց չեն հրաժարվում» ռոմանսի վրա ստեղծված համարը, որը դիտարժան էֆեկտիվ հիշվող եզրափակիչով չեմպիոնները ցուցադրեցին եզրափակիչ գալա-համերգին՝ բազմիցս ցուցադրելով այն տարբեր ներկայացումներում[8][19][20]։

2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի հաղթանակից հետո Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովը որոշեցին ավարտել իրենց սպորտային կարիերան։ Անմիջապես որոշվեց, որ զույգը կպահպանվի և կշարունակի հանդես գալ ցուցադրական ելույթներով ու պրոֆեսիոնալ շոուներում[21]։

Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը և Ալեքսանդր Ժուլինը 2004 թ.

Գնահատականներ

խմբագրել

Մայա Պլիսեցկայայի կարծիքով Նավկան սառույցի վրա ստեղծել է Կարմենի համոզիչ ու կրքոտ կերպար[17]։ Տարբեր գեղասահորդուհիների հետ պարել փորձած Ռոման Կոստոմարովը նշել է, որ Տատյանան իր համար հենց ամենասկզբից էլ եղել է միակ պարընկերուհին, ում հետ նա կարող էր հասնել նման տպավորիչ հաջողությունների։ Ըստ Աննա Սեմենովիչի, Նավկայի մեջ «ինչ-որ բան կա շատ կրքոտ, սեքսուալ և ճակատագրական»։ Տատյանա Տարասովան առանձնացրել է գեղասահորդուհու աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, նշել է, որ Նավկան մեկն է այն քիչ գեղասահորդուհիներից, ով երկար տարիների ընթացքում «չի կորցրել հաճույքը իր ամենօրյա շփումը մեր մասնագիտության հետ»[8]։ Իլյա Ավերբուխը և Ալեքսանդր Ժուլինը հատուկ ընդգծել են գեղասահորդուհու արտիստիզմը, վտանգի և ռիսկի հակումը, ինչի շնորհիվ էլ նա կարողացել է սառույցի վրա ստեղծել գեղարվեստական պատկերների բազմազանություն[22][23][24]։ Ժուլինը նշել է նաև, որ Նավկան օժտված է «ֆենոմենալ ինտուիցիայով»[3]։

Սպորտից հետո

խմբագրել

Թուրինում կայացած օլիմպիական խաղերի՝ Նավկայի հաղթանակից հետո այլ նշանավոր մարզիկների հետ նա հրավիրվել է Կրեմլ՝ կառավարության մրցանակների հանձնման արարողությանը և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Տատյանան երկրի ղեկավարին ասում է, որ նա Մոսկվայում ապրելու տեղ չունի։ Շուտով օլիմպիական չեմպիոններ Նավկան և Կոստոմարովը Մոսկվայում բնակարաններ են ստանում[3]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի կողմից հայրենիքին մատուցած մարզական ծառայությունների համար գեղասահորդուհին ստանում է 180 մ² մակերեսով 5 սենյականոց բնակարան՝ Յակիմանկայում գտնվող «Коперник» բնակելի համալիրում[25]։ 2006 թվականի սեպտեմբերից Ռուսաստանում Իլյա Ավերբուխի նախաձեռնությամբ Առաջին ալիքը (Ռուսաստան) սկսում է ամենամյա հեռուստատեսային սառցե շոուներ՝ հայտնի պրոֆեսիոնալ գեղասահորդների և ճանաչված դերասանների մասնակցությամբ։ Այդ կապակցությամբ 2006 թվականի օգոստոսին Նավկան և Ժուլինը, ովքեր այդ ժամանակ ամերիկյան քաղաքացիություն էին ստացել[26][27], Ռուսաստան են վերադառնում ԱՄՆ-ից, որտեղ էլ դառնում են բարձր վարկանիշ ունեցող հեռուստատեսության նախագծի գլխավոր անձանցից[3]։

2006 թվականից մինչև 2016 թվականը Նավկան ամեն տարի (բացառությամբ 2011 թ.) մասնակցել է սառցե շոուների, որտեղ էլ նրա մասնակցությամբ զույգը միշտ եղել է կամ առաջին հորիզոնականում, կամ հասել է եզրափակիչ փուլ[28][29].

  • 2006 թվական՝ «Աստղերը սառույցի վրա»՝ դերասան Մարատ Բաշարովի հետ՝ 1-ին հորիզոնական[28]
  • 2007 թվական՝ «Սառցե շրջան»՝ դերասան Վիլլա Խաապասալոյի հետ՝ 2-րդ հորիզոնական[28]
  • 2008 թվական՝ «Սառցե շրջան-2»՝ դերասան Վադիմ Կալգանովի հետ՝ 2-րդ հորիզոնական[28]
  • 2009 թվական՝ «Սառցե շրջան-3»՝ դերասան Մարատ Բաշարովի և նրան վերջին հինգ փուլերում փոխարինած Եգոր Բերոևի հետ դուրս են եկել եզրափակիչ[30]
  • 2010 թվական՝ «Սառույց և կրակ»՝ երգիչ Ալեքսեյ Վորոբյովի հետ՝ 1-ին հորիզոնական[28]
  • 2010 թվական՝ «Մեծ քաղաքի կրակները»՝ Մադլենի դերում[31]
  • 2012 թվական՝ «Սառցե շրջան։ Պրոֆեսիոնալների գավաթը»՝ բաժանեցին 1-ին հորիզոնականը որպես լավագույն զուգընկերուհի Մարգարիտա Դրոբյազկոյի հետ[32]
  • 2013 թվական՝ «Սառցե շրջան-4»՝ դերասան Արտյոմ Միխալկովի հետ դուրս են եկել եզրափակիչ[33]
  • 2014 թվական՝ «Սառցե շրջան-5»՝ դերասան Եգոր Բերոևի հետ (6-րդ փուլից)[34]
  • 2016 թվական՝ «Սառցե շրջան-6»՝ Անդրեյ Բուրկովսկու հետ՝ 2-րդ հորիզոնական[35]

Միլիոնավոր հանդիսատեսի խոստովանություն և մեծ ճանաչում ստացան Նավկա/Կոստոմարով զույգի ցուցադրական համարները՝ Кони привередливые», «Ой, да не вечер», «Юнона и Авось», «Не отрекаются, любя», «Анна Каренина», «Wow», «Жестокая любовь», «Кармен», «My Way», «Всё в твоих руках» և այլն։ Բորիս Բերմանի կարծիքով բոլոր ելույթներում հանդիսատեսը հիացած է ոչ միայն նրանց գեղարվեստական վարպետությամբ և կատարողական հմտությամբ, այլև չեմպիոնական զույգից բխող «հզոր սեքսուալ էներգիայով»[18]։

Նավկան հաջողությամբ պարում էր նաև հատակին։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին պրոֆեսիոնալ պարող Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ մասնակցում է «Պարային Եվրատեսիլի» պարահանդեսային պարերի մրցույթին, որտեղ էլ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[36]։

Համարվում է Օրիֆլեյմ ընկերության դեմքը[37]։ 2012 թվականին եղել է փոխվարչապետի և Ռուսաստանի նախագահական ընտրություններ 2012-ում ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձը[38]։ 2014 թվականին ունեցել է օլիմպիական դեսպանի կարգավիճակ Ձմեռային օլիմպիական խաղեր 2014-ում[37]։ 2014 թվականից Նավկայի գործունեության հիմանական ոլորտը համարվում է տոների, հանդիսությունների և կորպորատիվ միջոցառումների վարումը[39]։ 2015 թվականի ամռանը Սոչիի «Айсберг» սառցե պալատում տեղի ունեցած Իլյա Ավերբուխի երեքժամյա տևողությամբ «Կարմեն» մյուզիքլում եղել է գլխավոր դերակատարը[40][41]։ Ռուսաստանի նախագահական ընտրություններ-2018-ում եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[42]։

Հեռուստատեսությունում

խմբագրել

2010 թվականին Առաջին ալիքը ցուցադրեց գեղասահորդուհու սպորտային կարիերային նվիրված «Սառույց և կրակ» վերնագրով վավերագրական ֆիլմը[17][22]։ 2011 թվականին Նավկան եղել է «Բոլերո» պարային հեռուստապրոեկտի ժյուրիի անդամ[43]։ 2013 թվականին «Զվեզդա» հեռուստաընկերությունում Տատյանան առաջին անգամ հանդես եկավ որպես հաղորդավար և վարում էր «Ազատ ծրագրեր» ծրագիրը[44]։ 2014 թվականին Առաջին ալիքում վարում էր «Օլիմպիական գագաթներ» դոկումենտալ ֆիլմերի փուլեր՝ նվիրված տափօղակով հոկեյի, բիաթլոնի և գեղասահքի պատմություններին[43]։ 2015 թվականից Նավկան «Матч ТВ» հեռուստաընկերությունում հաղորդավար էր[45][46]։ 2018 թվականի ապրիլի 1-ից Առաջին ալիքում «Սառցե շրջան։ Երեխաներ» հեռուստապրոեկտի ժյուրիի անդամն ու թիմի մարզիչն է։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Բարեկամության շքանշան՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, սպորտային բարձր նվաճումների համար[47]

Անձնական կյանք և հետաքրքրություն

խմբագրել

Տասնամյակների ընթացքում գեղասահորդուհու բուռն անձնական կյանքը եղել է «Յուրաքանչյուրը պայքարում է իր սեփական երջանկության համար» կարգախոսի ներքո[48]։

1992 թվականից Նավկան ապրել և մարզվել է ԱՄՆ-ում՝ Մոնտկլերում (Նյու Ջերսի

2000 թվականին ամուսնացել է իր մարզիչ, պարեր սառույցի վրա ձևում աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ժուլինի հետ։ Ամուսնությունը գրանցվել է Նյու-Յորքի քաղաքապետարանում[4]։ Ըստ Ժուլինի, իր և Նավկայի հարաբերությունները սկսվել են 1994 թվականին՝ Լեյք Փլեսիդում, որտեղ Դուբովայի խմբում մարզվում էին Նվակա/Գյոզալյան, Ուսովա/Ժուլին զույգերը։ 1999 թվականին ամուսինները տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ նրանք վարկով Հուդզոնում ձեռք են բերել 400 մետրանոց թաունհաուս[3][7]։ 2007 թվականին Նավկան Մանհեթենում ձեռք է բերել 123 քմ տարածքով 2.4 մլն դոլար արժողությամբ բնակարան։ 2016 թվականին այս բնակարանը վաճառքի է հանվել սեփականատիրոջ կողմից[49]։

2000 թվականի մայիսի 2-ին Նյու Յորքում ծնվում է նրանց դուստր Ալեքսանդրան։ Ըստ Նավկայի, նա ունի ամերիկյան քաղաքացիություն[50]։ Ալեքսանդրան որպես երգչուհի հանդես է գալիս Ալեքսիա կեղծանունով[51][52]։

2006 թվականի օգոստոսին «Աստղերը սառույցի վրա» պրոեկտի սկսվելու հետ միասին Նավկան ամուսնու և դստեր հետ վերադառնում է Մոսկվա։ 2008 թվականին ամուսնությունը, ըստ էության, փլուզվեց, իսկ 2010 թվականին Տատյանան և Ալեքսանդրը պաշտոնապես հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Այդ թվում՝ Նավկան բացատրեց, որ իրականում այդ ամուսնությունը տևել է 14 տարի[3][22][43][53]։ 2012 թվականի մարտին «Սառցե շրջան։ Պրոֆեսիոնալների գավաթ» ծրագրի շրջանակներում ընտանեկան բախումների հետքերով նախկին ամուսինները ամուսնալուծությունից հետո առաջին ու վերջին անգամ հանդես եկան միասին՝ դրամատուրգիայով հագեցած պարի ներքո՝ «Ամեն ինչի համար շնորհակալ եմ, բարի ընկեր…» ռոմանսի. այն «Մենք ապագայից ենք» ֆիլմից էր՝ Ելիզավետա Ստյուարտի խոսքերով և Եկատերինա Կլիմովայի կատարմամբ։ «Ենթատեքստով» օրիգինալ նոստալգիկ համարը բարյացակամ վերաբերմունք ունեցավ մամուլի կողմից, այն համարվեց ռոմանտիկ և ոչ կեղծ[54][55]։

Որոշ ժամանակ Նավկայի անձնական հարաբերությունները կապում էին սառցե շոուների իր երկու պարընկերների՝ դերասան Մարատ Բաշարովի և երաժիշտ Ալեքսեյ Վորոբյովի հետ[3][48]։ 2010 թվականին Նավկան ծանոթանում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Հետագայում նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվում[4][56]։ 2014 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայի տարածաշրջանում ծնվում է Տատյանայի երկրորդ դուստրը՝ Նադեժդան։ Երեխայի հայրը Դմիտրի Պեսկովն է[57][58][59][60][61]։ 2015 թվականի օգոստոսի 1-ին Սոչիում կայանում է Նավկայի և Պեսկովի հարսանիքը[56][62][63][64]։

Տատյանայի հոբբին՝ երաժշտությունը, խոհանոցը, Շեքսպիրի պոեզիան, կինեմատոգրաֆիան, ձիասպորտը, դահուկային սպորտը[3][7]։ Նավկան նշել է, որ ցանկանում է ինքն իրեն փորձել դերասանական ամպլուայում և երազում է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, ձգտում է որակապես երգել սովորել։ Մի անգամ նա արդեն փորձել է համերգին հանդես գալ՝ երգելով Միխայիլ Բոյարսկու հետ «Իսկ ձյունը գալիս է» երգը։ Նրա սիրելի դերասանուհիներն են Չուլպան Խամատովան և Իննա Չուրիկովան[18]։

Դմիտրի Պեսկովի հայտարարագրի համաձայն՝ կնոջ՝ Տատյանա Նավկայի հայտարարագրած տարեկան եկամտի ընդհանուր գումարը 2016 թվականի համար 120 միլիոն 815 հազար ռուբլի է։ Նա ունի բնակարան ԱՄՆ-ում՝ 126 մ ² տարածքով[65]։

Բանավեճ սեփականության վերաբերյալ

խմբագրել

2015 թվականի սեպտեմբերին Ալեքսեյ Նավալնին իր բլոգում տեղադրեց մի նյութ, որը մեջբերել էր Ռոսբիզնեսկոնսալթինգից, Ռոսգրանցման փաստաթղթերի պատճենները, համաձայն որի Տատյանա Նավկան 2015 թվականի հունվարին Մերձմոսկովյան «Третья охота» գյուղում, Նովորիժսկի մայրուղում ձեռք է բերել 779.2 քմ մակերեսով տուն և 9373 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս, ինչը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի, արժի մոտ 1 մլրդ ռուբլի[66]։ Նավալնիի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հիմնադրամը պատրաստվում է դիմել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն, քանի որ Պեսկովների ծախսերը շատ անգամ գերազանցում են իրենց պաշտոնական եկամուտներին, և հիմնադրամը դա համարում է անօրինական հարստացում։ Նավկան «Խոսում է Մոսկվան» կայանի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս հայտարարությունները՝ Նավալնուն կոչելով «մոլագար»[67]։

Սպորտային ձեռքբերումներ

խմբագրել
  • Ռոման Կոստոմարովի հետ՝ ներկայացնելով Ռուսաստանը[7]
Մրցումներ/մրցաշրջան 1998—1999 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 10 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 12 8 4 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11 9 7 3 1 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 2 2 1 1 1
Գրան-Պրիի սերիաների եզրափակիչներ 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. Skate America 4 2
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of China 1 1
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 3 4 4 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 5 6 2
  • Նիկոլայ Մորոզովի հետ՝ ներկայացնելով Բելառուսիան[68]
Մրցումներ 1996—1997 1997—1998
Ձմեռային օլիմպիական խաղեր 16
Գեղասահքի աշխարհի առաջնություն 14 10
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12 10
Cup of Russia 6
Գեղասահքի Բելոռուսիայի առաջնություն 1 1
Կարլ Մեմորի հուշամրցաշար 1
  • Սամվել Գյոզալյանի հետ՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ը և Բելառուսիան
Մրցումներ/մրցաշրջան 1991—1992 1992—1993 1993—1994 1994—1995
Ձմեռային օլիմպիական խաղեր 11[69]
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 5 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 9 10 4
Skate America 1
Skate Canada International 2
Nations Cup 1
NHK Trophy 7 4 2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.isuresults.com/bios/isufs00003414.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Жулин Александр (2010-04). «История моей любви». Караван историй. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ксения Соловьёва (2015 թ․ հուլիսի 29). «История любви: Дмитрий Песков и Татьяна Навка». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Мемория. Татьяна Навка». Polit.ru. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Альберт Галеев (2013 թ․ նոյեմբերի 4). «Лёд валькирии». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Т.Навка и Р.Костомаров(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  8. 8,0 8,1 8,2 8,3 Ловецкая Маргарита (2010). «Лёд и пламя. Документальный фильм». Первый канал. Youtube. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  9. «1 Мемория. Татьяна Навка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «СМИ: У новоиспеченной жены пресс-секретаря Путина гражданство США». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Татьяна Навка: откровенное интервью о переменах в жизни - HELLO!, 31.10.2015

    А люди, которые пишут о моем американском гражданстве, нагло врут.

  12. Радио Свобода, 15 октября 2015. Фонд борьбы с коррупцией: Татьяна Навка нарушила налоговые законы США
  13. Росбизнесконсалтинг, 15 октября 2015. Навальный попросил налоговое управление США узнать источник доходов Навки
  14. Forbes, 15 октября 2015. Навальный попросил налоговиков США проверить доходы Навки
  15. «Национальный Олимпийский комитет Республики Беларусь. 1994 год Белорусы в Лиллехаммере». Официальный сайт. 1994. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  16. «Наталья ДУБОВА». Ассоциация ветеранов спорта. 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Ловецкая, Маргарита (2010). «Лёд и пламя». Первый канал. Youtube. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 Первый канал, 2009. «На ночь глядя. В гостях у Б. Бермана и И. Жандарёва»
  19. Навка, Татьяна (2006 թ․ հունվարի 13). «Главные наши соперники - мы сами`». Спорт-Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  20. Вайцеховская, Елена (2006 թ․ փետրվարի 21). «Слёзы Кармен». Спорт-Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  21. «Навка и Костомаров покидают любительский спорт». Newsru.com. 2006 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  22. 22,0 22,1 22,2 Маргарита Ловецкая (2010). «Татьяна Навка. Лёд и пламя». Первый канал. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  23. Сребницкая Дарья (2003 թ․ դեկտեմբերի 29). «Мыльная опера Татьяны Навки». Советский спорт. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  24. «Кубок профессионалов. «За всё спасибо, добрый друг…»». Первый канал. Youtube.com. 2012. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  25. Ролдугин Олег (2015 թ․ օգոստոսի 4). «Что приобретет и потеряет Песков от свадьбы с Навкой». Собеседник. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  26. Ахмирова Р., Катаева В., Мильчановска Е. (2015 թ․ հուլիսի 21). «Дмитрий Песков и Татьяна Навка сыграют свадьбу повторно?». Собеседник. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. «В Сочи сегодня отмечают свадьбу Дмитрия Пескова и Татьяны Навки». Эхо Москвы. 2015 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 «Татьяна Навка. Телешоу». 24smi.org. 2016 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  29. «Биография Татьяны Навки». РИА Новости. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  30. ««Ледниковый период»: Бероев и Гордеева взяли «золото»». Комсомольская правда. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  31. «Мюзикл «Огни большого города» в Сочи обрел новую главную актрису». vesti-sochi.tv. 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  32. ««Кубок профессионалов» — О проекте». Первый канал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  33. «Ледниковый период 2013»
  34. ««Ледниковый период» на сайте Первого канала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  35. «Ледниковый период 2016» на сайте Первого канала
  36. «Всё о Танцевальном Евровидении». Eurovision Dance Contest. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  37. 37,0 37,1 «Татьяна Навка: «Я просто не ищу плохого»». Topbeauty.ru. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  38. НАВКА Татьяна Александровна Արխիվացված 2017-12-13 Wayback Machine «Доверенные лица»
  39. «Татьяна Навка». Официальный сайт. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  40. Песков и Навка сыграли свадьбу в Сочи
  41. Громов Артур (2015 թ․ մայիսի 1). «Свадьба на льду. 1 августа состоится свадьба Татьяны Навки и Дмитрия Пескова». Gazeta.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  42. ЦИК озвучил дополнительный список доверенных лиц Путина. Из уральских регионов — Максим Фадеев и лидер «Уральских пельменей» "URA.ru", 22.01.2018
  43. 43,0 43,1 43,2 «Татьяна Навка. Фигуристка, телеведущая». Профиль звезды. Семь дней. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  44. «Биография фигуристки Татьяны Навки». Р-Спорт. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  45. «Татьяна Навка станет ведущей телеканала «Матч ТВ»». Росбизнесконсалтинг. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  46. «Татьяна Навка станет ведущей телеканала «Матч ТВ»». ТАСС. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  47. «Указ Президента РФ от 22 февраля 2007 г. N 204 «О награждении государственными наградами Российской Федерации»». Pravoteka.ru. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  48. 48,0 48,1 Ангарская, Наталья (2013). «Татьяна Навка: ещё не беременна, но уже не свободна!». «Семь дней». Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  49. «Татьяна Навка пытается избавиться от квартиры в Нью-Йорке, которая дешевеет на фоне "панамского скандала"». NEWSru.com. Недвижимость. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  50. «Интервью Татьяны Навки Евгении Машко». ClipRock.ru. 2011 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)
  51. Дочь Татьяны Навки взяла псевдоним и стала певицей
  52. Дочь Навки и Жулина отказалась брать фамилию родителей
  53. «Татьяна Навка: «Жулин поступил не по-мужски»». 7Дней.ру. 2010 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  54. Шульга Н. (2012 թ․ մարտի 24). «Навка вернулась к Жулину. По регламенту». Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  55. «Кубок профессионалов. «За всё спасибо, добрый друг…»». Youtube.com. 2012. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  56. 56,0 56,1 «Навка рассказала, когда выйдет замуж. Песков не комментирует». Вести.Ru. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  57. «Младшая дочь Татьяны Навки веселилась на свадьбе мамы». Starhit.ru. 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  58. Соловьёва, Ксения (2014 թ․ սեպտեմբերի 11). «Екатерина Пескова: «Я думала, Дима другой»». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  59. «Татьяна Навка: «Не хочу делать шоу из своей личной жизни»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  60. Тубольцева Наталья (2014 թ․ հոկտեմբերի 8). «Татьяна Навка вышла на лед через полтора месяца после родов». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  61. «Навка и Песков впервые открыто появились вместе на публике». Трибуна. 2014 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  62. Татьяна Навка рассказала Радио «КП» о предстоящей свадьбе
  63. Навка рассказала о предстоящей свадьбе
  64. «Свадьба Татьяны Навки и Дмитрия Пескова». 7days.ru. 01.08.2015.
  65. «Биография Дмитрия Пескова. 17 октября 2017 года пресс-секретарь президента РФ отмечает 50-летие». ТАСС. 16 октября 2017. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  66. «Фонд Навального «извинился» за неправильную оценку стоимости дома Навки». Росбизнесконсалтинг. 2015 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  67. «Навальный попросит ФСБ проверить данные о доме жены Пескова за $7 млн». Росбизнесконсалтинг. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  68. Morozov Tops Worlds Choreographers
  69. «Belarus Figure Skating at the 1994 Lillehammer Winter Games». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Նավկա» հոդվածին։