Չուլպան Խամատովա (թաթ.՝ Чулпан Наил кызы Хаматова, Çulpan Nail qızı Xamatova, ռուս.՝ Чулпан Наилевна Хаматова, հոկտեմբերի 1, 1975(1975-10-01)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), թաթարական ծագմամբ ռուսաստանցի դերասանուհի, հասարակական գործիչ, «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի 1998 թվականից։ «Նվիրիր կյանք» (ռուս.՝ «Подари жизнь») բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներից մեկը։

Չուլպան Խամատովա
թաթ.՝ Чулпан Наил кызы Хаматова
ռուս.՝ Чулпан Наилевна Хаматова
Ծնվել էհոկտեմբերի 1, 1975(1975-10-01)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Կրոնուղղափառություն[3]
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Իվան Վոլկով և Ալեքսանդր Շեյն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0451122
ԿինոՊոիսկID 224716
Չուլպան Խամատովա՝ Վիքիպահեստ

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (2012)[6][7]: ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (2004, 2014

Կենսագրություն խմբագրել

Չուլպան Խամատովան ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 1-ին Կազանում՝ ինժեներներ Նաիլ Խամատովի ու Մարինա Խամատովայի ընտանիքում[8]։ «Չուլպան» անունը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «արշալույսի աստղ»[9]։ Չուլպան Խամատովան ազգությամբ թաթար է, սակայն թաթարերենին չի տիրապետում[10][11]։ Պատանեկան տարիքում ընդունել է քրիստոնեություն[11][12]։

Չուլպան Խամատովայի կրտսեր եղբայրը՝ Շամիլ Խամատովը (ծնվել է 1985 թվականին), դերասան է։

Մանկության տարիներին զբաղվել է գեղասահքով, ութերորդ դասարանից սովորել է Կազանի համալսարանին կից մաթեմատիկական թեքումով դպրոցում։ Դպրոցն ավարտելիս փաստաթղթերը հանձնել է Կազանի ֆինանսատնտեսական պետական ինստիտուտ։ Դպրոցական ավարտական քննությունների ժամանակ մաթեմատիկայից ստանալով գերազանց՝ առանց քննության ընդունվել է իր նախընտրած բուհը, սակայն այնտեղ չի սովորել, քանի որ ամռանը վերցրել է փաստաթղթերն ու ընդունվել Կազանի թատերական ուսումնարան[13]։ Յունոնա Կարևան ու Վադիմ Կեշները, ովքեր դասավանդում էին ուսումնարանում, բարձր գնահատելով սկսնակ դերասանուհու տաղանդը, նրան առաջարկել են ուսումը շարունակել Մոսկվայում։ Նրանց աջակցությամբ Չուլպան Խամատովան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ)՝ Ալեքսեյ Բորոդինի կուրս։

Չուլպան Խամատովան ելույթ է ունեցել Մոսկվայի տարբեր թատրոններում՝ Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոն (Դունյա Ռասկոլնիկովա «Ոճիր և պատիժ» ներկայացման մեջ և Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» ներկայացման մեջ), Լունա թատրոն, Անտոն Չեխովի թատրոն (Կատյա «Վտարանդու դիրքը»[14]), Յուլյա Մալաքյանցի բաց թատրոնում («Սիլվիա»

1998 թվականին հրավիրվել է Մոսկվայի Սովրեմեննիկ թատրոնի թատերախումբ, որի բեմում առաջին անգամ հանդես է եկել Պատրիցիա Խոլմանի դերով («Երեք ընկեր», Էրիխ Մարիա Ռեմարկ)։ Նույն թատրոնում մասնակցել է այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են՝ «Երեք քույր» (Իրինա), «Мамапапасынсобака» (Անդիրա), «Որոտ» (Կատերինա), «Մերկ պիոներուհին» (Մաշա Մուխինա) և «Անտոնիոս & Կլեոպատրա» (Կլեոպատրա), ինչպես նաև կատարել է Մաշայի դերը «Երեք քույր» պիեսի նոր բեմադրությունում։ 2008 թվականին Չուլպան Խամատովան մասնակցել է Ազգերի թատրոնի «Շուկշինի պատմվածքներ» ներկայացմանը (ռեժիսոր՝ Ալվիս Խերմանիս), որտեղ խաղացել է 10 պատմվածքներից իննում։

Կինոյում Չուլպան Խամատովան սկսել է նկարահանվել ԳԻՏԻՍ-ի երրորդ կուրսից. Վադիմ Աբդրաշիտովի հրավերով նա նկարահանվում է «Պարողի ժամանակը» («ռուս.՝ Время танцора») ֆիլմում (1997)՝ կատարելով Կատյայի դերը, որի համար երիտասարդ դերասանուհի ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում։ Վալերի Տոդորովսկու «Խուլերի երկիրը» («ռուս.՝ Страна глухих») ֆիլմում կատարած Տիտայի դերը նրա համար դարձավ իսկապես աստղային. և՛ հանդիսատեսը, և՛ քննադատները կարծիքով՝ Չուլպան Խամատովան համարվում է ռուսական կինեմատոգրաֆի ամենատաղանդավոր երիտասարդ դերասանուհիներից մեկը։ Նա նկարահանվում է նաև Բախտիյար Խուդոյնազարովի «Լուսնային հայր» (ռուս.՝ «Лунный папа», երկրորդ անգամ ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում), Ա. Կրավչուկի «Սուրբծննդյան առեղծված» (ռուս.՝ «Рождественская мистерия»), Վլադիմիր Խոտինենկոյի «72 մետր» (ռուս.՝ «72 метра») և «Կայսրության անկումը» (ռուս.՝ «Гибель империи»), Անդրեյ Էշպայի «Արբատի երեխաները» (ռուս.՝ «Дети Арбата»), Ալեքսանդր Պրոշկինի «Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ «Доктор Живаго») ֆիլմերում։ Եվս երկու անգամ դերասանուհին «Նիկա» մրցանակի է ներկայացվել Ալեքսեյ Գերման կրտսերի «Գարպաստում» (ռուս.՝ «Гарпастум») և «Թղթե զինվոր» (ռուս.՝ «Бумажный солдат») ֆիլմերում կատարած դերերի համար։ Չուլպան Խամատովան նկարահանվում է նաև Եվրոպայում (դերեր է ստացել Ֆ. Խյոլմերի «Տուվալու», Ա. ֆոն Բորիսի «Անգլիա», «Гуд бай, Ленин!», «Վիկտոր Ֆոգելը՝ գովազդի արքան» գերմանական ֆիլմերում, «Hurensohn» ավստրիական ֆիլմում)։

 
Չուլպան Խամատովան «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակաբաշխության ժամանակ, 2009 թվական

2007 թվականին գեղասահորդ Ռոման Կոստոմարովի հետ մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» նախագծին ու դարձել հաղթող։

2000 թվականին եղել է «Ուրիշ կյանք» թոք-սերիալի հաղորդավար, ինչպես նաև «Հայացք» հեռուստահաղորդման համահաղորդավար, 2005 թվականին այլ հաղորդավարների հետ համատեղ վարել է «Սպասիր ինձ» հաղորդումը։

2009 թվականի մարտին Չուլպան Խամատովան սկսել է խաղալ Ալլա Սիգալովայի կողմից Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզան» վիպակի հիման վրա բեմադրված պարային նովելում, որի երաժշտության հեղինակը Լեոնիդ Դեսյատնիկովն է։ Քննադատները բարձր են գնահատել դերասանուհու խաղը, որ ոչնչով չի զիջում մասնագետ պարողներին[15]։

Երրորդ դստեր ծնունդից հետո՝ 2010 թվականին, Չուլպան Խամատովան վերսկսել է թատրոնի դերասանուհու իր կարիերան՝ Կիևի Ազգերի թատրոնում մասնակցելով Եվգենի Միրոնովի «Շուկշինի պատմվածքները» բեմադրությանը։ 2010 թվականի նոյեմբերին մասնակցել է «Թշվառ Լիզան» պարային բեմադրությանը Նիժնի Նովգորոդում։

2011 թվականի փետրվարին Սովրեմեննիկ թատրոնում տեղի է ունեցել «Թշնամիներ. սիրո պատմություն» (ռեժ.՝ Եվգենի Արյե, ըստ Իսահակ Բաշևիս Զինգերի համանուն վեպի) ներկայացման պրեմիերան, որում Չուլպան Խամատովան կատարել է գլխավոր դերերից մեկը[16]։

2011 թվականի հունիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի Վ. Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական սրամատիկական թատրոնում անցկացվել է Չուլպան Խամատովայի ստեղծագործական երեկոն։ Տոմսերի վաճառքից ստացված գումարը հատկացվել է ողնուղեղի փոխպատվաստման երկրորդ վիրահատությունը տարած Կատյա Երմոլովայի համար դեղամիջոցներ գնելուն[17]։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Ազգերի թատրոնում տեղի է ունեցել «Ֆյորկեն Ժյուլի» ներկայացման պրեմիերան (ըստ Յուհան Ավգուստ Ստրինդբերգի պիեսի), որի մասնակցում էին Չուլպան Խամատովան ու Եվգենի Միրոնովը[18]։

2014 թվականին Սոչիուն տեղի ունեցած Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չուլպան Խամատովան Օլիմպիադայի դրոշը տանողներից մեկն էր[19]։

Ռուսական «Огонёк» ամսագրի կազմած «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանայք» ցանկում, որ հրապարակվել է 2014 թվականի մարտին, Չուլպան Խամատովան զբաղեցրել է 14-րդ տեղը[20]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Չուլպան Խամատովան զբաղվում է հասարակական գործունեությամբ, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրների վրա։ Դերասանուհի Դինա Կորզունի հետ համատեղ Խամատովան 2005 թվականին «Սովրեմեննիկ» թատրոնում կազմակերպել է «Նվիրիր ինձ կյանք» բարեգործական համերգը, որպեսզի օգնի արյունաբանական խնդիրներ ունեցող երեխաներին[21]։ 2006 թվականին Չուլպան Խամատովան ու Դինա Կորզունը դարձան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ. հիմնադրամի նպատակն է օգնել ուռուցքաբանական ու արյունաբանական խնդիրներ ունեցող երեխաներին[22]։ Մինչ 2009 թվականի ամառը հիմնադրամը հավաքել էր ավելի քան 500 մլն ռուբլի։

 
Ալեքսանդր Սոկուրովը, Չուլպան Խամատովան ու Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ, 12 հունիսի, 2015 թվական

2012 թվականին Չուլպան Խամատովան մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավին՝ նկարահանվելով նրա «Ինչու՞ եմ ես քվեարկում Պուտինի օգտին» քարոզչական հոլովակում։ Սակայն նա չի ընդգրկվել թեկնածուի վստահված անձանց ցանկում. կա վարկած, թե Չուլպան Խամատովան ստիպված է մասնակցել նկարահանմանը, որովհետև նրան սպառնացել են, թե կխոչընդոտեն հիմնադրամի աշխատանքին[23][24]։ Դերասանուհին ինքը հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել[24], իսկ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքերով՝ նախագահի թեկնածուի՝ Մոսկվայի ուռուցքաբանության կենտրոն կատարած այցելության ժամանակ Չուլպան Խամատովան ասել է, թե «երբ նա ինչ-որ բան է ասում Պուտինի օգտին, ապա ի նկատի ունի անկեղծ աջակցությունը»[25]։

Հետագայում դերասանուհին Բի-բի-սի-ի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը կամավոր է նկարահանվել այդ հոլովակում, և հաստատել, որ «բոլոր լուրերն այն մասին, թե իրեն տանջել են ու ստիպել, և հարթուկ են դրել իր կրծքին, իհարկե, չեն համապատասխանում իրականությանը»[26] և ավելացրել է. «Ես քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ։ Ես այն չեմ հասկանում, ես նրանից չեմ կարող գլուխ հանել»[27]։

2013 թվականին Չուլպան Խամատովան մասնակցել է բարեգործական մուլտիպլիկացիոն «Թռչող կենդանիներ» նախագծին, որին մասնակցել են նաև Վյաչեսլավ Բուտուսովը, Անդրեյ Մակարևիչը և Սերգեյ Մակովեցկին։ Այդ մուլտֆիլմի հերոսների պատկերներով իրերի վաճառքից ստացված գումարը հատկացվել է երեխաների բուժմանը[28]։

Չուլպան Խամատովան արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհու կոչման[29]։ Կոչման շնորհման մասին հրամանն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2012 թվականի մարտի 21-ին։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսինը (ամուսնացած են եղել 1995-2002 թվականներին)[30] - Իվան Վոլկով, դերասան, դերասանուհի Օլգա Վոլկովայի ու դերասան Նիկոլայ Վոլկովի որդին,
    • Դուստրը՝ Արինա (ծնվ.՝ 4 ապրիլի, 2002)[31]
  • Քաղաքացիական ամուսին - Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դուբինին (ծնվ.՝ 1965), բալետի արտիստ, Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ։ 1991-1992 թվականներին աշխատել է «Սան-Կարլուշ» (Լիսաբոն) թատրոնում։ 1992 թվականից ապրում և աշխատում է Գերմանիայում, ելույթ է ունենում Բոննի օպերայի և բալետի թատրոնում, Բեռլինի «Դոյչե օպերայում»[32][33][34],
    • Դուստրը՝ Ասյա (ծնվ.՝ 2003),
  • Երկրորդ ամուսին - Ալեքսանդր Շեյն (ծնվ.՝ 27 սեպտեմբերի, 1976), դերասան և ռեժիսոր[35],
    • Դուստրը՝ Իյա (ծնվ.՝ 27 ապրիլի, 2010)[9][35][36]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Պարողի ժամանակը Время танцора Կատյա
1998 ֆ Խուլերի երկիրը Страна глухих Ռիտա
1998 ֆ Հին երգեր գլխավորի մասին 3 Старые песни о главном 3 ռեժիսորի ասիստենտ «Մոսֆիլմում»
1999 ֆ Լուսնային հայր Лунный папа Մամլակատ Բիգմուրադովա
1999 ֆ Տուվալու Tuvalu Եվա
2000 ֆ Անգլիա England! Ելենա
2000 ֆ Սուրբծննդյան առեղծված Рождественская мистерия Մաշա
2000 ֆ Ես ձեզ այլևս չեմ հավատում Я вам больше не верю Անյա Տիմոֆեևնա
2001 ֆ Վիկտոր Ֆոգելը՝ գովազդի արքան Viktor Vogel - Commercial Man Ռոզա Բրաուն
2001 ֆ Առյուծի բաժին Львиная доля Դինա
2003 ֆ Գուդ բայ, Լենին Good Bye Lenin! Բուժքույր Լառա
2003 ֆ Հավ վարժեցնողը Дрессировщица курицы Վարյա
2004 ֆ 72 մետր 72 метра Նելլի
2004 ս Արբատի երեխաները Дети Арбата Վարյա Իվանովա
2004 ֆ Hurensohn Սիլվիա
2005 ֆ Գարպաստում Гарпастум Անիցա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи Օլգա Նեստերովսկայա
2005 ֆ Հունական արձակուրդներ Греческие каникулы Մելինա
2005 ս Կուկոցկու դեպքը Казус Кукоцкого Տանեչկա / Ժենյա
2005 ս Հանցանքի վայրը Tatort Լարիսա
2006 ս Դոկտոր Ժիվագո Доктор Живаго Լառա
2006 ֆ Սեր Կալինինգրադում Eine Liebe in Königsberg Նադեժդա
2006 ֆ Սուսերակիրը Меченосец Կատյա
2006 ֆ Բազմակետ Многоточие Ուրսուլա
2007 ֆ Յանի գիշերը Янова ночь Աիդա
2008 ֆ Թղթե զինվոր Бумажный солдат Նինա
2008 ֆ Տնապայ Домовой Վիկա
2008 ֆ Метеоидиот Լիա
2009 ս Իվան Ահեղ Иван Грозный Շամիլ
2009 ֆ Օրորոցայիններ Schläft ein Lied in allen Dingen Քրիստինա
2009 ֆ Իրադարձություն Событие Լյուբա
2010 ֆ Ամերիկա América Լիզա
2010 ս Աշտարակ Башня Լարիսա
2010 ֆ Արևի տունը Дом Солнца Գալինա
2010 ֆ Էլիզիում Элизиум Չերուբինա դե Գաբրիակ
2011 ս Դոստոևսկի Достоевский Մարիա Իսաևա
2011 ֆ Կատյա Katya Կատյա
2011 ֆ Տոկիոյից Из Токио փրկարարի կինը
2012 ֆ Դայակը Das Kindermädchen Միլա Չերեդնիչենկովա
2013 ս Ստուդիա 17 Студия 17 կամեո
2013 ս Մոխիր Пепел Սոնյա
2014 ֆ Օտարածին մարմին Obce ciało Թամարա
2015 ֆ Райские кущи Գալինա
2015 ֆ Էլեկտրական ամպերի տակ Под электрическими облаками դեռահաս անօթևան
2015 ֆ Պետրուշկայի համախտանիշ Синдром Петрушки Լիզա / Էլիս
2015 ֆ Խորհրդավոր կիրք Таинственная страсть Նելլա Ախխո
2018 ֆ Երկուսը ճոճանակի վրա Двое на качелях Գիտել Մոսկա
2018 ֆ Իվանով Иванов Աննա Պետրովնա
2018 ֆ Գտնել․․․ և սիրել Найти... и полюбить
2018 ֆ ՎՄայակովսկի ВМаяковский Լիլիա Բրիկ
2019 ֆ Զուլեյխան բացում է աչքերը Зулейха открывает глаза Զուլեյխա
2019 ֆ Նուրեև։ Սպիտակ ագռավը Нуреев. Белый ворон Քսենյա
2019 ֆ Բժիշկ Լիզա Доктор Лиза Ելիզավետա Գլինկա
2019 ֆ Օդեսական շոգեքարշ Одесский пароход Տանյա
2020 ֆ Петровы в гриппе Պետրովա
2021 ֆ Սխրանք Подвиг Ելենա Լոմակինա
2021 ֆ Սախարով։ Երկու կյանք Сахаров: две жизни Խիղճ

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • 2008 - «Քնարերգություն» (բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու ծննդյան 75-ամյակի առթիվ, ռեժիսոր՝ Պյոտր Շեպոտիննիկ) - նկարահանվել է ֆիլմում, կարդում է «Ты меня помнишь?» բանաստեղծությունը
  • 2011 - «Մենակ…» (Յուրի Նորշտեյնի մասին, ռեժիսոր՝Օլեսյա Ֆոկինա) - կարդում է տեքստը կադրից դուրս
  • 2012 - «Հաց Ստալինի համար։ Կուլակաթափ արվածների պատմությունը» (ռեժիսոր՝ Իվան Սկվորցով)

Կրկնօրինակում խմբագրել

Թատերական գործունեություն խմբագրել

Դերերը «Սովրեմեննիկ» թատրոնում խմբագրել

  • 1999 - «Երեք ընկեր», Էրիխ Մարիա Ռեմարկ - Պատրիցիա Խոլման
  • 2001 - «Երեք քույր», Անտոն Չեխով - Իրինա
  • 2003 - «Мамапапасынсобака», Բիլյանա Սրբլյանովիչ - Անդրիա
  • 2004 - «Որոտ», Ալեքսանդր Օստրովսկի - Կատերինա
  • 2004 - «Մերկ պիոներուհին», Միխայիլ Կոնոնով - Մաշա Մուխինա
  • 2006 - «Անտոնիոս&Կլեոպատրա։ Տարբերակ», Օլեգ Բոգաև, Կիրիլ Սերեբրեննիկով, ըստ Վիլյամ Շեքսպիրի պիեսի - Կլեոպատրա
  • 2008 - «Երեք քույր», Անտոն Չեխով - Մաշա
  • 2011 - «Թշնամիներ. սիրո պատմություն», Իսահակ Զինգեր - Մաշա
  • 2012 - «Քողարկված հեռանկար», Դոնալդ Մարգուլիս - Սառա
  • 2013 - «Խաղում ենք... Շիլլեր», ըստ Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» պիեսի - Մարիա Ստյուարտ
  • 2015 - «Երկուսը ճոճանակների վրա», Ուիլյամ Գիբսոն - Գիտել Մոսկա

Դերերը այլ թատրոններում խմբագրել

  • 1995 - Օ. Միխայլով, «Փոքրիկ Ռոբինզոնի երազանքները» (Լունա թատրոն) - Ուրբաթ
  • 1995 - Սերգեյ Պրոխանով, «Ֆանտա-ինֆանտա» (Լունա թատրոն) - Ֆանտա
  • 1996 - Գաննա Սլուցկի, «Վտարանդու դիրքը» (Մոսկվայի Անտոն Չեխովի անվան թատրոն) - Կատյա
  • 1997 - Բեռնարդ Սլեյդ, «Մեծարում» (Մոսկվայի Անտոն Չեխովի անվան թատրոն) - Սաննի
  • 2000 - Ֆրենսիս Գուդրիչ, Ալբերտ Հակետտ, «Աննա Ֆրանկի օրագիրը» (Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոն) - Աննա Ֆրանկ
  • 2003 - Վիլյամ Շեքսպիր, «Տասներկուերորդ գիշեր» (Perchtoldsdofer Sommerspiele, Ավստրիա) - Վիոլա
  • 2008 - Վասիլի Շուկշին, «Շուկշինի պատմվածքները» (Ազգերի պետական թատրոն) - 9 դեր
  • 2009 - Նիկոլայ Կարամզին, «Թշվառ Լիզան» (Ազգերի պետական թատրոն) - Լիզա
  • 2011 - Յուհան Ավգուստ Ստրինդբերգ, «Ֆրյոկին Ժյուլի» (Ազգերի պետական թատրոն) - Ժյուլի
  • 2013 - Ռոման Ֆեոդորի, «Անսանձի սանձահարումը» (Ազգերի պետական թատրոն) - Կատարինա

Մասնակցություն գովազդներում խմբագրել

  • 2005 - նկարվել է «Романсон» ժամացույցների գովազդային պաստառի համար
  • 2009 - նկարահանվել է «ВТБ 24» բանկի հեռուստատեսային գովազդում
  • 2009 - նկարվել է «Faberlic» ապրանքանիշի կատալոգի համար
  • 2009 - նկարվել է «36,6» դեղատների ցանցի գովազդային պաստառի համար
  • 2009 - նկարահանվել է Toyota Prius նոր մեքենայի գովազդում[37]
  • 2012 - նկարահանվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական հոլովակում

Այլ նախագծեր խմբագրել

2008 թվականի գարնանը Չուլպան Խամատովան մասնակցել է «ЧЕХОВ IN VOGUE» (կամ «Խաղում ենք Չեխով») լուսանկարչական արտ-նախագծին[38], որի լուսանկարիչը Օլգա Լավրենկովան էր[39]։

2008 թվականի աշնանը մասնակցել է Ալեքսեյ Նիկիշինի «В роли себя» լուսանակարչական մեծամասշտաբ նախագծին։

2012 թվականի նոյեմբերին նկարահանվել է DDT խմբի «Где мы летим» երգի տեսահոլովակում[40]։

2013 թվականին Չուլպան Խմատովան նկարահանվել է ռուսական «Ночные снайперы» խմբի «Иди ко мне» երգի տեսահոլովակում, ինչպես նաև Ալեքսեյ Կորտնևի «Суета сует» տեսահոլովակում[41]։

2013 թվականի աշնանը մասնակցել է «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») հեռուստահաղորդման հոբելյանական հաղորդումներին՝ հանդես գալով որպես հաղորդավար[42]։

Վոկալ խմբագրել

  • 2001 - «Առյուծի բաժին»

Հնչյունավորում խմբագրել

  • 2000 - Ռուսական խռովություն (ռուս.՝ Русский бунт) - Մաշա Միրոնովա (Կարոլինա Գրուշկա)
  • 2005 - աուդիոգրքեր՝ Ներկայացում ըստ Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի - Սոնյա Մարմելադովա (2005 թվականի ապրիլ)
  • 2006 - Իններորդը։ Մուլտիպլիկացիոն ֆիլմ
  • 2008 - Про Федота-стрельца, удалого молодца - Մարուսյա
  • 2010 - աուդիոգիրք «Փոքրիկ իշխանը» - ծաղիկներ

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

 
2014 թվականի Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի հանձնում, 12 հունիսի, 2015 թվական
  • 1998 թվական - ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակագում («Պարողի ժամանակը»)
  • 2000 թվական - «Կինոտավր» փառատոնի հանդիսատեսի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Լուսնային հայր»), Սոչի
  • 2001 թվական - ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում («Լուսնային հայր»)
  • 2002 թվական - «Բրիգանտինա» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Լուսնային հայր»)
  • 2002 թվական - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար «Կինոտավր» փառատոնի «Հանդիսատեսի հայացք» մրցույթում, («Լուսնային հայր»)[43]
  • 2003 թվական - «Ճայ» մրցանակ «Улыбка Ж» անվանակարգում կնոջ կատակերգական լավագույն դերակատարման համար
  • 2004 թվական - Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ «Աննա Ֆրանկի օրագիրը», «Երեք ընկեր» և «Мамапапасынсобака» ներկայացումներում կատարած դերակատարումների համար
  • 2004 թվական - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում[44].
  • 2004 թվական - «Ոսկե դիմակ» մրցանակ «Мамапапасынсобака» ներկայացման մեջ կատարած դերակատարման համար
  • 2004 թվական - «Կուռք» (ռուս.՝ «Кумир») մրցանակ (մրցանակակրին որոշում են ոչ թե մասնագետները, այլ կինոն, թատրոնն ու հեռուստատեսությունը սիրող գործարարները)
  • 2006 թվական - ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար («Garpastum»)
  • 2006 թվական - «Каронация» մրցանակ «Ամենավառ աստղը» անվանակարգում
  • 2006 թվական - «ՏԵՖԻ» մրցանակ «Դեմքեր» անվանակարգում կնոջ լավագույն դերակատարման համար («Դոկտոր Ժիվագո»)
  • 2006 թվական - «Ոսկե արծիվ» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար («Բազմակետ»)
  • 2006 թվական - Բարեկամության շքանշան[45]
  • 2007 թվական - «Живой Журнал»-ի Ժորժ Մելյեսի անվան մրցանակ «ЖорЖ 2007»
  • 2007 թվական - Glamour ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»
  • 2008 թվական - աստղ Ռուսական կինեմատոգրաֆի աստղերի հրապարակի «Փառքի ծառուղում»
  • 2009 թվական - ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում («Թղթե զինվոր»)
  • 2009 թվական - «Живой Журнал»-ի Ժորժ Մելյեսի անվան մրցանակ «ЖорЖ 2009»
  • 2009 թվական - «ЖЖивой театр» մրցանակ «Շուկշինի պատմվածքները» ներկայացման մեջ կնոջ լավագույն դերակատարման համար
  • 2009 թվական - «Բյուրեղապակե Տուրանդոտ» «Շուկշինի պատմվածքները» ներկայացման մեջ կնոջ լավագույն դերակատարման համար
  • 2010 թվական - «Տարվա անձ-2009» մրցանակ «Քաղաքական ակտիվ դիրքորոշման համար»
  • 2010 թվական - Վ. Վիսոցկու հիշատակին նվիրված մրցանակ «Своя колея» հանուն երեխաների կայնքի ու առողջության պահպանման երկարամյա գործունեության, անձնվիրության, հոգու շռայլության ու մարդկանց նկատմամբ ունեցած հավատի համար
  • 2012 թվական - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում - կինեմատոգրաֆում ու թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար[6][7].
  • 2012 թվական - դերասանուհու պատվին է կոչվել (279119) Խամատովա աստերոիդը[46]
  • 2014 թվական - «ՏԵՖԻ» մրցանակ «Հեռուստաֆիլմի դերասանուհի» անվանակարգում («Մոխիր»)[47]
  • 2014 թվական - 14-րդ տեղը «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանայք» ցանկում, որ կազմել էր «Огонёк» ամսագիրը[48]
  • 2014 թվական - Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ - հայրենական թատերական ու կինոարվեստի զարգացման մեծ ունեցած ներդրման համար[49]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #132179776 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://esquire.ru/rules/6929-chulpan-khamatova/
  4. kremlin.ru (ռուս.) — 2015.
  5. президент России Указ Президента Российской Федерации от 8 июня 2015 г. № 279 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2014 года» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2015.
  6. 6,0 6,1 Указ Президента Российской Федерации Д. Медведева № 315 от 21 марта 2012 года «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“». // docs.cntd.ru
  7. 7,0 7,1 «Чулпан Хаматова стала народной артисткой России». «РосБизнесКонсалтинг» // top.rbc.ru. 21 марта 2012 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 21 марта 2012-ին.
  8. Чулпан Хаматову вылечил лёд. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine «Теленеделя» № 2, 2007 // khamatova.ru
  9. 9,0 9,1 Биография Чулпан Хаматовой. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine // khamatova.ru
  10. ««Современница». Чулпан Хаматова ответила на вопросы читателей «Ленты.ру»» (Russian). // lenta.ru. 11 ноября 2008 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Программа «Кино в деталях» на телеканале «СТС» (05.11.2005). Արխիվացված 2014-03-08 Wayback Machine // forum.khamatova.ru
  12. Потребность быть настоящей. Արխիվացված 2017-03-04 Wayback Machine «Фома» № 6, 2008 // khamatova.ru
  13. Программа «Tkachenko.UA» (телеканал «1+1») — эфир от 20.02.2012
  14. ««Վտարանդու դիրքը»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  15. Бедная Лиза. Театр наций. Рецензии
  16. Исаак Башевис Зингер. «ВРАГИ: ИСТОРИЯ ЛЮБВИ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. Первый творческий вечер Чулпан Хаматова провела в Петербурге, посвятив его благотворительности — Новости Санкт-Петербурга — Фонтанка. Ру
  18. Пьесу Стриндберга «Фрёкен Жюли» ставят в адаптированной версии — Лента новостей «РИА Новости»
  19. «Хаматова, Скобликова, Терешкова, Фетисов и Михалков понесут флаг Олимпиады на церемонии открытия». Газета.Ru. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  20. http://www.kommersant.ru/doc/2415496 Чулпан Хаматова в рейтинге «100 самых влиятельных женщин России»
  21. Чернышева В. (2005 թ․ հունիսի 3). «Проверка на человечность». Независимая газета. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  22. Фонд «Подари жизнь!»
  23. Рейтер С. «Заложница». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  24. 24,0 24,1 «В Петербурге отлили золотой бюст Путина». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  25. «Песков: Хаматова заверила Путина в чистосердечной поддержке». Взгляд. 15 февраля 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  26. Чулпан Хаматова прокомментировала видеоролик в поддержку Путина
  27. «Чулпан Хаматова: меня не пытали и не принуждали». Би-би-си. 9 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  28. «Звёзды помогают «Летающим зверям»». OK-inform.ru — «Общественный контроль». 29.12.2013. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  29. «Награждённые государственными наградами Российской Федерации». Kremlin.ru. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  30. Чулпан Хаматова в программе «Час интервью»
  31. «Биография Чулпан Хаматовой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  32. Избранник Чулпан Хаматовой женат на другой? // KP.RU(չաշխատող հղում)
  33. «Чулпан Хаматова помирилась с гражданским мужем». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  34. «Чулпан Хаматова: «О жизни нельзя говорить плохо»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  35. 35,0 35,1 Life-News от 29 апреля 2010
  36. Чулпан Хаматова родила третью дочку — Шоу-бизнес
  37. «Чулпан Хаматова выбирает новый Toyota Prius " Toyota Prius». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  38. «Фото-проект «Играем Чехова»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  39. «Ольга Лавренкова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  40. «Чулпан Хаматова снялась в клипе Юрия Шевчука». Metro. 21-11-2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  41. «Чулпан Хаматова снялась в клипе группы «Несчастный Случай»». NEWSmuz. 2013 թ․ սեպտեմբերի 13.
  42. «Телепередача «Спокойной ночи, малыши!» отметит в ноябре 50-летний юбилей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  43. «Открытый российский кинофестиваль «Кинотавр»: Призеры 1991-2005 гг» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  44. «Почётное звание присвоено указом № 1303 от 11 октября 2004 թվականа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  45. Указ Президента Российской Федерации от 14 апреля 2006 г. № 368 "О награждении государственными наградами Российской Федерации работников государственного учреждения культуры города Москвы «Московский театр „Современник“»"
  46. Mіnor Planet Circular - 28.12.2012
  47. «Чулпан Хаматова признана лучшей телеактрисой на ТЭФИ-2014» (ռուսերեն). Татар-информ. 27 июня 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  48. http://www.kommersant.ru/doc/2415496 Рейтинг «100 самых влиятельных женщин России» журнала «Огонёк»
  49. «Объявлены лауреаты Государственной премии Российской Федерации 2014 года». kremlin.ru. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուլպան Խամատովա» հոդվածին։