Կոմսոմոլսկայա պրավդա
«Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), խորհրդային և ռուսական հասարակա-քաղաքական ուղվածության օրաթերթ[5], ինչպես նաև ինտերնետային թերթ (սկսած 1997 թվականից), ռադիոկայան (սկսած 2009 թվականից) և հեռուստաալիք (2010—2014): Մտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության կազմի մեջ։ Ստեղծվել է ՌԿԿ (բ) XIII համագումարի որոշմամբ, 1925 թվականի մարտի 13-ին որպես ՀԼԿԵՄ պաշտոնական լրատվական մարմին[5]։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1925 թվականի մայիսի 24-ին։ Լույս է տեսնում շաբաթական 6 անգամ (բացի կիրակի օրերից)։
Կոմսոմոլսկայա պրավդա ռուս.՝ Комсомольская правда | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Ժանր | տեղեկատվություն |
Լեզու | ռուսերեն[1] |
Գլխավոր խմբագիր | Alexander Slepkov?[2] և Olesya Nosova? |
Հիմնադրվել է | մայիսի 24, 1925[3] |
Հրատարակիչ | Կոմսոմոլսկայա պրավդա |
Երկիր | Ռուսաստան |
Գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Butyrsky District |
ISSN | 0233-433X և 1563-6372 |
Պարգևներ | |
Կայք | kp.ru(ռուս.) |
Komsomolskaya Pravda Վիքիպահեստում |
Խորհրդային երիտասարդության կազմակերպիչն էր կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում։ Սոցիալիստական մրցության առաջին նախաձեռնողներից էր։ Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխնիկական կրթության հարցեր, դաստիարակել երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է խորհրդային պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում։ Լուսաբանում և ընդհանրացնում էր կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը։ Մեծ տեղ էր հատկացնում խորհրդային գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին։ Պրոպագանդում էր ԽՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, անդրադառնում երիտասարդության միջազգային դեմոկրատական շարժմանը։
Թերթին շնորհվել է առաջին Լենինի շքանշան «սոցիալիստական շինարարության տեմպերի հզորացման ակտիվ աջակցության և հիմնադրման օրվանից հնգամյակի կապակցությամբ»[6]։ Հետագայում թերթին շնորհվել են նաև Հոկտեմբերյան հեղափոխության (1975), 1-ին կարգի Հայրենական պատերազմի (1945) և կրկնակի Աշխատանքային կարմիր դրոշի (1950, 1957) շքանշաններ։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի Հայկական ԽՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Արամ Սարգսյանը (1979-1989)։
Կոմսոմոլսկայա պրավդայի ինտերնետային կայքը հիմնվել է 1998 թվականին։ 2009 թվականի փետրվարին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը։
2010 թվականի օգոստոսի 30-ին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» հեռուստաալիքը[7], որը հետագայում դադարեցրեց հաղորդումները 2014 թվականի դեկտեմբերին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0233-433X
- ↑ Ермолаев А. И. Генетик Василий Николаевич Слепков: документальные штрихи к портрету, Genetic Vasily Nikolaevich Slepkov: documentary touches to the portrait (ռուս.) // Историко-биологические исследования — 2019. — Т. 11, вып. 3. — С. 30—67. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ https://www.kp.ru/putevoditel/interesnye-fakty/zhurnalisty-legendy-komsomolskoj-pravdy/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://kp.ru/daily/24494.5/649128/
- ↑ 5,0 5,1 Komsomolskaya Pravda // Encyclopædia Britannica
- ↑ «Комсомольской правда»-յի շքանշանները
- ↑ ««Комсомольская правда запустила собственный телеканал»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թերթի պաշտոնական կայքը (ռուս.)
- Հեռուստաալիքի պաշտոնական կայքը (ռուս.)
- Комсомольская правда ռադիոկայանի պաշտոնական կայք — 97.2FM (Մոսկվայում) (ռուս.)
- Հրդեհ «Комсомольская правда»-յում (ռուս.)
- Комсомольская правда-ն Կրասնոյարսկում (ռուս.)
- Комсомольская правда-ն Իրկուտսկում (ռուս.)
- Комсомольская правда-ն Հյուսիսային Կովկասում (ռուս.)
- «Комсомольская правда». Բոլոր տարիքի լրագրողների ակումբ (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմսոմոլսկայա պրավդա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 549)։ |