Ալեքսեյ Վլադիմիրովիչ Վորոբյով (ռուս.՝ Алексей Владимирович Воробьёв, հունվարի 19, 1988(1988-01-19), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, երգահան և դերասան[1]։

Ալեքսեյ Վորոբյով
Алексей Воробьёв
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1988(1988-01-19) (36 տարեկան)
ԾննդավայրՏուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԵրկերThe Big Trip?
Մասնագիտություներգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր, պրոդյուսեր, կասկադյոր, պարող, կինոպրոդյուսեր և հեռուստահաղորդավար
Կայքalekseyvorobyov.ru
 Alexey Vorobyov (musician) Վիքիպահեստում

Նա ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում՝ գրավելով 16-րդ հորիզոնականը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ալեքսեյ Վորոբյովը ծնվել է 1988 թվականի հունվարի 19-ին Ռուսաստանի Տուլա քաղաքում, Վլադիմիր Վիկտորովիչ և Նադեժդա Նիկոլաևնա Վորոբյովների ընտանիքում[1]։ Ունի ավագ եղբայր՝ Սերգեյը, և կրտսեր քույր՝ Գալինան[2]։ Սերգեյը երաժշտական դպրոցում սովորել է նվագել ակորդեոն, իսկ Գալինան՝ դաշնամուր[3]։ Ալեքսեյ Վորոբյովը մանկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, խաղացել է Տուլայի պատանեկան թիմի կազմում։

Երաժշտական կարիերա խմբագրել

Սովորելով երաժշտական դպրոցի ակորդեոնի դասարանում՝ Ալեքսեյ Վորոբյովը մասնակցել է տարբեր մրցույթների։ Եղել է Տուլայի «Услада» ժողովրդական անսամբլի մենակատար[4]։ 2005 թվականին հաղթել է Ռուսաստանի IV Դելֆիական խաղերում՝ «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում և ստացել ոսկե մեդալ սոլո կատարման համար[5]։ Նույն թվականին նա մասնակցել է «Հաջողության գաղտնիքը» հեռուստանախագծին՝ զբաղեցնելով երրորդ տեղը[6]։ Ապա տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Էստրադային-ջազային արվեստի երաժշտական ուսումնարան։ 2006 թվականին պայմանագիր է կնքել Universal Music Russia-ի հետ[7]։ 2006 թվականի հուլիսին, երբ Սանկտ Պետերբուրգում անցկացվում էր «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, Ալեքսեյ Վորոբյովը եղել է «Պատանեկան ութնյակ» նախագծի հիմնը կատարողներից մեկը[8], ինչպես նաև ելույթ է ունեցել փակման արարողության ժամանակ[9]։

2007 թվականին՝ MTV Russia Music Awards չորրորդ մրցանակաբաշխության ժամանակ, Ալեքսեյ Վորոբյովն արժանացել է «MTV հայտնություն» մրցանակի[10]։

2008 թվականին Ալեքսեյ Վորոբյովն իր «Новая русская Калинка» երգով «Եվրատեսիլ» մրցույթի նախընտրական փուլում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Ըստ որոշ փորձագետների՝ այդ երգը խախտում էր մրցույթի կանոնները, քանի որ չի կարելի ուղղակիորեն օգտագործել ժողովրդական երգի բառեր[11], այսինքն՝ առաջին տեղը գրավելու դեպքում Ալեքսեյ Վորոբյովը չէր կարող ներկայացնել Ռուսաստանը հիմնական մրցույթում։

2009 թվականին Ալեքսեյ Վորոբյովն իր «Ангелом быть» երգով կրկին անցել է «Եվրատեսիլ» մրցույթի ազգային փուլի եզրափակիչ, սակայն ստիպված է եղել հանել իր թեկնածությունը այլ նախագծում զբաղված լինելու պատճառով[12]։

2011 թվականին Ալեքսեյ Վորոբյովը պայմանագիր է կնքել երաժշտական պրոդյուսեր RedOne-ի հետ, ով հայտնի էԼեդի Գագայի, Էնրիկե Իգլեսիասի, Աշերի ու այլոց հետ իր աշխատանքներով։ Պայմանագրի համաձայն՝ Ալեքսեյ Վորոբյովը հանդես է եկել Ալեքս Սպարոու(Alex Sparrow) կեղծանունով, ինչը նրա ազգանվան բառացի թարգմանությունն է։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Վորոբյովի ստի դետեկտորը (2011)

Սինգլներ խմբագրել

  • 2006  - Ամառ
  • 2006  - Ռուսները մոռացել են
  • 2007  - Ալիսա
  • 2007  - Աղջնակ
  • 2007  - Հիմա կամ երբեք
  • 2008  - Desire
  • 2008  - Նոր ռուսական կալինկա
  • 2008  - Ձանձրույթ
  • 2008  - Դու և ես
  • 2008  - Մոռացիր ինձ
  • 2009  - Ակկորդեոն
  • 2009  - Իրականություն
  • 2010  - Shout It Out
  • 2010  - Բամ Բամ
  • 2011  - Get You
  • 2012  - Ավելին քան սեր
  • 2013  - Խելագարվել առանց քեզ

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2006  - Ամառ
  • 2006  - Ռուսները մոռացել են
  • 2007  - Ալիսա
  • 2007  - Հիմա կամ երբեք
  • 2008  - Նոր ռուսական կալինկա
  • 2008  - Մոռացիր ինձ
  • 2010  - Shout It Out
  • 2010  - Բամ Բամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Фото, биография Алексея Воробьёва // Знаменитости и К». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. «Певец Алексей Воробьев привез к родителям украинскую подругу, с которой познакомился на «Евровидении» // KP.UA<». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Алексей Воробьёв и его семья». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  4. История тульского фольклорного ансамбля «Услада»(ռուս.)
  5. Победители и призёры Четвёртых молодёжных Дельфийских игр России(ռուս.)
  6. Статья об Алексее Воробьёве на сайте газеты «Комсомольская правда»(ռուս.)
  7. Краткая биография Алексея Воробьёва на сайте «Universal Music Russia» Արխիվացված 2011-10-03 Wayback Machine(ռուս.)
  8. «„Восьмёрка“ собралась в полном составе» — Встреча «Юношеской восьмёрки — 2006» Արխիվացված 2018-02-10 Wayback Machine(ռուս.)
  9. Церемония закрытия форума «Юношеской Восьмерки» Արխիվացված 2018-02-10 Wayback Machine(ռուս.)
  10. Список победителей MTV Russia Music Awards в 2007 году Արխիվացված 2010-01-05 Wayback Machine(ռուս.)
  11. Россия на конкурсе песни Евровидение 2008: новости национального отбора(ռուս.)
  12. Претендентов на участие в конкурсе песни Евровидение 2009 от России стало на одного меньше Արխիվացված 2016-06-24 Wayback Machine(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել