Լիլեհամեր
Լիլեհամեր (նորվ.՝ Lillehammer), կոմունան Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեում: Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է:
Լիլեհամեր նորվ.՝ Lillehammer | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Օպլանդ ֆյուլքե | ||
Վարչկենտրոն | Լիլեհամեր | ||
Խոշորագույն քաղաք | Լիլեհամեր | ||
ԲԾՄ | 162 ± 1 մետր | ||
Բնակչություն (2016) | 27 476 (33 տեղ) | ||
Տարածք | 477.44 (211 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1390 թ. | ||
Սահմանակցում է | Էյեր, Ռինգսակեր, Իյովիկ, Նուրե Լան և Գյոուսդալ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Fåberg?[1] | ||
ISO 3166-2 կոդ | 0501 | ||
lillehammer.kommune.no |
ԱշխարհագրությունԽմբագրել
Լիլիհամերը հարավից սահմանակից է Էյեր, հարավ-արևելքից Գյոուսդալ և հյուսիսից Յոյվիկ կոմունաներին: Լիլիհամերից 145 կմ հեռավորության վրա է գտնվում Օսլոյի օդանավակայանը (Գարդերումեն), որտեղ հասնելու ամենահարմար եղանակը երկաթուղին է: Այն Լիլիհամերից Օսլո է հասնում 1 ժամ 45 րոպեում: Գնացքների մեկնումն ու ժամանումը իրականացվում է յուրաքանչյուր օր 1 ժամ պարբերականությամբ: Լիլիհամեր քաղաքով է անցնում Եվրոպական Е6 մայրուղին:
Լիլիհամերի կլիման համեմատաբար չոր է:
ՊատմությունԽմբագրել
Լիլիհամեր կոմունայի տարածքում մարդիկ սկսել են բնակվել դեռևս երկաթի դարից: Հին սագաներում բնակավայրը կոչվում է «Լիթլիկաուպանգր» (թարգմանաբար ոչ մեծ առևտրային վայր) կամ «Լիթլհամար» (փոքր Համար, որպեսզի տարբերվի Համար քաղաքից և համանուն եպիսկոպոսական թեմից: Այն նաև հիշատակվում է որպես ինքնակառավարվող մարմին սկսած 1390 թվականից: 1800-ական թվականներին այստեղ գործել է ակտիվ առևտրային շուկա և 1827 թվականի օգոստոսի 7-ին Լիլիհամեր քաղաքը ստացավ առևտրային քաղաքի կարգավիճակ: Այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 50 գրանցված քաղաքացի:
Լիլիհամերում երկու անգամ անցկացվել է ձմեռային օլիմպիական խաղեր: 1994 և 2016 թվականներին ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Լիլիհամերը հանդիսացել է օլիմպիական մարզաձևերի մրցումների կազմակերպման վայր: Այն համարվում է նաև ձմեռային սպորտաձևերի մրցումների անցկացման մշտական վայր:
ԵնթակառուցվածքներԽմբագրել
Լիլիհամեր քաղաքի կենտրոնը, սկսած 19-րդ դարից, լավ պահպանվել է: Այնտեղ գտնվող փայտյա տնակներից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մյոսա լիճ և Լոգեն գետ, որոնք շրջապատված են լեռներով: Կենտրոնական փողոցում առկա են զբոսանքի համար նախատեսված առանձին ճանապարհներ, ինչպես նաև խանութներ, սրճարաններ ու ռեստորաններ:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Մայհյուգեն ազգագրական թանգարան, որը կազմված է 185 բաժիններից,
- Գեղանկարչական թանգարան,
- Նորվեգիայի ավտոմոբիլային թանգարան,
- Աշխարհի ամենահին գործող անվավոր շոգեգնացքը, որը աշխատում է ժամանակացույցով 1856 թվականից
- Շուշեն լեռնադահուկային կենտրոն և հանգստավայր, որը գտնվում է Լիլիհամեր քաղաքից 20 կմ արևելք՝ լեռնային անտառապատ տեղանքում:
Օլիմպիական կառույցներԽմբագրել
- Լիսգարդսբաքեն դահուկացատկի հարթակը
- Լիլիհամերի սահնակավազքի արահետը
- Հակոնս Հոլ սպորտային համալիրը
Հայտնի անձինքԽմբագրել
- Միքայել Ֆյոդորովիչ Կվենցիսկի, ռուսական կայսերական բանակի հրամանատար, Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ: Հյուսիսի Սպիտակ շարժման մասնակից: 1920 թվականից ապրել է Լիլիհամերում, որտեղ աշխատել է գարեջրի գործարանում:
Մշակութային կյանքԽմբագրել
2012 թվականին էկրանավորվել է ամերիկա-նորվեգական «Լիլիհամեր» հեռուստասերիալը, որի հերոսն է Նյու Յորքում բնակվող երիտասարդ գանգստեր[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 21. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ "Norge får «Lilyhammer» først likevel.(նորվ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Լիլեհամերի զբոսաշրջային տեղեկատու: Archived 2006-11-06 at the Wayback Machine.(նորվ.)
- Լիլեհամերը և Գուդբրանսդալենը:(նորվ.)