Հարդագողի ճանապարհ (ռուս.՝ Млечный путь), ռեժիսոր Աննա Մատիսոնի ռուսական կատակերգությունը, պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 1-ին։

Ծիր Կաթին
ռուս.՝ Млечный путь
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱննա Մատիսոն
ՊրոդյուսերԱլեքսեյ Կուբլիցկի
Սցենարի հեղինակԱննա Մատիսոն
ԴերակատարներՍերգեյ Բեզռուկով, Մարինա Ալեքսանդրովա, Վլադիմիր Մենշով, Անաստասիա Բեզռուկովա և Վալենտին Գաֆտ
Տևողություն95 րոպե
Շահույթ855 727 $

Սյուժե խմբագրել

Ամուսիններ Անդրեյը և Նադեժդան ընտանեկան խնդիրներ ունեն։ Վերջիվերջո նրանք որոշում են ամուսնալուծվել, սակայն ապահարզան ձևակերպելը որևէ կերպ չի ստացվում։ Անդրեյը մեկնում է Մոսկվա, իսկ Նադեժդան երկու երեխաների` Ելիզավետայի և Դմիտիի հետ մնում է Իրկուտսկում։ Բայց Ամանորի նախաշեմին ընտանիքը որոշում է հավաքվել Բայկալի ափին և այնտեղ տոնել Ամանորը։ Այստեղ սկսվում են հրաշքները։ Նախ խորհրդավոր կերպով անհետանում է Անդրեյը, այնուհետև` Նադեժդան։ Երբ նրանք վերջապես գտնում են միմիանց պարզվում է, որ կորել է Դմիտրին։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ Բեզռուկով - Անդրեյ
  • Մարինա Ալեքսանդրովա - Նադյա
  • Անաստասիա Բեզռուկովա - Լիզա
  • Պյոտր Տերեշենկո - Միտյա
  • Վլադիմիր Վոյտյուկ - Դիմա
  • Կոտե Տոլորդավա - տաքսու վարորդ
  • Քրիստինա Բաբուշկինա - Մարինա
  • Մաքսիմ Կերին - ճանապարհային ոստիկանության աշխատակից
  • Տատյանա Վեդենևա - Նադյայի մայրը
  • Բելիկ Դամբաև - Կոլյա
  • Սերգեյ Սոցերդոտսկի - Սանյա
  • Վլադիմիր Մենշով - տեղաբնակ
  • Վալենտին Գաֆտ - շաման
  • Դենիս Մացուև - կամեո
  • Դմիտրի Սոկոլով - Կարլ Մարքս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր - Աննա Մատիսոն
  • Հնչյունային ռեժիսորներ - Վլադիմիր Լիտրովնիկ, Վիկտոր Տիմշին և Նիկիտա Կոբելև
  • Պրոդյուսերներ - Ալեքսեյ Կուբլիցսկի, Մարիա Կարնեևա, Ալեքսանդրա Շահնազարովա, Նատալիա Լավրովնա, Պավել Բիցուրա
  • Սցենարի հեղինակներ - Աննա Մատիսոն, Տիմուր Էզուգբայա
  • Կոմպոզիտոր - Մաքսիմ Սերգեև
  • Ձայների ընտրություն - Միխայիլ Լուկաշով
  • Բեմադրող օպերատոր - Մաքսիմ Շինկորենկո
  • Բեմադրող նկարիչներ - Սերգեյ Օնիպենկո, Սերգեյ Վորոբյով
  • Ֆոտոշոպի և լուսանկարների հեղինակ - Սերգեյ Օնիպենկո
  • Դիմահարդարներ - Մարինա Դեդովա, Իլոնա Լևիտսկայա
  • Ոճաբան - Սևերինա Նեդելչուկ
  • Երկրորդ ռեժիսոր - Անժելա Մամաևա
  • Նկարահանման հրապարակի երկրորդ ռեժիսոր - Ելենա Շիլովա
  • Մոնտաժողներ - Իվան Լիսիչկին, Վադիմ Կրասնիցկի
  • Համակարգչային գրաֆիկայի ղեկավար - Ալեքսանդր Կրավչենկո
  • Երանգավորողներ - Անդրեյ Մեսնյանկին, Մաքսիմ Մալյավին
  • Պիրոտեխնիկ - Անդրեյ Բերյոզկին
  • Քասթինգի տնօրեն - Նատալյա Կրասիլնիկովա
  • Տնօրեններ - Անատոլի Նիկոնով, Իրինա Բաբայան
  • երաժշտական խմբագիր - Մարիա Զինչենկո

Քննադատություններ խմբագրել

Ֆիլմի քննադատությունը ուղղված է սյուժեին, որը մասնատված է և հետևում է մեկ այս, մեկ այն սյուժետային գծին, սակայն այդպես էլ չի զարգանում[1][2]։ Ֆիլմը նաև լիովին ավարտված չէ, քանի որ ֆիլմի վերջում ակնկալվող հերոսների հաշտեցումը ցույց տրված չէ[1]։ Ֆիլմի առավելություններից են կատակները, հուզական և անսպասելի տեսարանները, օպերատորական աշխատանքը և լանդշաֆտների գեղեցկությունը[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Рецензия на фильм «Млечный путь». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 «Рецензия на фильм «Млечный путь»» (ռուսերեն). www.kinoafisha.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել