Վասիլի Լանովոյ
Վասիլի Սեմյոնի Լանովոյ (ռուս.՝ Васи́лий Семёнович Ланово́й , հունվարի 16, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 28, 2021[1], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, գեղարվեստական ասմունքի վարպետ, հասարակական գործիչ, թատրոնի մանկավարժ, Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան (1957-2021), Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2019), ժողովրդական արտիստ (1985)[4], Լենինյան մրցանակի դափնեկիր (1980)։
Վասիլի Լանովոյ ռուս.՝ Василий Лановой | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1934 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 28, 2021[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1957) և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դերասան, թատերական ուսուցիչ, հիշատակագիր և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Ամուսին | Իրինա Կուպչենկո |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | second Civic Chamber of the Russian Federation? |
Կայք | vakhtangov.ru/persones/lanovoi |
Vasily Lanovoy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎասիլի Լանովոյը ծնվել է 1934 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում ուկրաինացի գյուղացիների ընտանիքում։ Ծնողները 1931-1932 թվականներին Օդեսայի շրջանի Ստրիմբա գյուղից տեղափոխվել են Մոսկվա՝ աշխատել են քիմիական գործարանում։ 1941 թվականի հունիսի 23-ից գործարանում ձեռքով լցրել են Մոլոտովի կոկտեյլի շշերը, ինչի պատճառով իրենց և արտադրամասի մյուս՝ 72 աշխատակիցների ձեռքերի և ոտքերի նյարդային համակարգը վնասվել է և մինչև կյանքի վերջ հաշմանդամ են մնացել[5]։
Յոթնամյա Վասիլին Հայրենական մեծ պատերազմը դիմավորել է Ուկրաինայի Ստրիմբա գյուղում՝ պապենական տանը, ուր եկել ամառն անցկացնելու։ Գյուղը գրավել են գերմանացիները և զվարճանալու համար գերմանացի զինվորը կրակել է Վասիլիի գլխավերևով, որից հետո տղան սկսել է կակազել[6]։
1947 թվականին Լանովոյը սկսել է սովորել ԶԻԼ գործարանի մշակույթի պալատի թատերական ստուդիայում, որտեղ տացել է բեմական հմտությունների առաջին դասերը։ 1951 թվականին Սիրողական դերասանների համամիութենական մրցույթում Լանովոյն արժանացան պատվոգրի։
Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ 1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, որտեղ սովորել է ընդամենը վեց ամիս։ Հետո ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան (այժմ ՝ Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ), որն ավարտել է 1957 թվականին։ Դեռ 1954 թվականին սովորելու տարիներին նա նկարահանվել է իր առաջին «Հասունության վկայական» ֆիլմում, իսկ 1956 թվականին խաղացել է «Պավել Կորչագին» ֆիլմի գլխավոր դերը։ Ուսման ընթացքում հանդիպել է դերասանուհի Տատյանա Սամոյլովային, ամուսնացել և մի քանի տարի ապրել նրա հետ։
1957-2021 թվականներին խաղացել է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում։
Մահացել է կորոնավիրուսից 2021 թվականի հունվարի 28-ին Մոսկվայում[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Актер Василий Лановой скончался на 88-м году жизни (ռուս.)
- ↑ «Народный артист СССР Василий Лановой: «Генерал Вольф „Семнадцать мгновений весны" посмотрел. Был этот господин ужасно толстым и старым, и когда Юлиан Семенов спросил его: „Как вам актёр, вас сыгравший?", он недовольно буркнул: „Абсолютно на меня не похож"»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Василий Лановой скончался». Известия (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ ЛАНОВОЙ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Карпова, Руслана. Родители отдали за Родину здоровье // Metro Москва. — 2014. — № 46 за 11 апреля. — С. 5.
- ↑ Суворовцы Казанского суворовского военного училища встретились с народным артистом СССР Василием Лановым / mil.ru
- ↑ https://www.rbc.ru/society/28/01/2021/601323079a794700b25eaa4c
- ↑ Названа причина смерти Василия Ланового // ՌԻԱ Նովոստի / ria.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լանովոյ» հոդվածին։ |