Ցրիչը (ֆիլմ, 1986)
«Ցրիչը» (ռուս.՝ «Курьер»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որն ստեղծվել է Խորհրդային Միությունում վերակառուցման ժամանակաշրջանում Կարեն Շահնազարովի համանուն վիպակի հիման վրա, որը հրապարակվել է 1982 թվականին «Պատանեկություն» (ռուս.՝ «Юность») ամսագրում (№ 4): Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի կատակերգական և երաժշտական ֆիլմերի ստեղծագործական միավորման կողմից 1986 թվականին։ Պրեմիերան կայացել է 1986 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2020 թվականին ֆիլմը ենթարկվել է թվային վերականգնման և թողարկվել կրկնակի վարձույթում[2]։
Ցրիչը ռուս.՝ Курьер | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | տրագիկոմեդիա |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Շահնազարով[1] |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պորոխովշիկով |
Դերակատարներ | Օլեգ Բասիլաշվիլի, Anastasiya Nemolyaeva?, Իննա Չուրիկովա, Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի, Սվետլանա Կրյուչկովա և Վլադիմիր Մենշով |
Օպերատոր | Nikolai Nemolyaev? |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 88 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Մոսկվա, 1986 թվական։ Ֆիլմն սկսվում է Միրոշնիկովների ամուսնալուծության տեսարանով։ Նրանց որդին՝ Իվան Միրոշնիկովը, մնում է մոր հետ։ Հենց նոր ավարտած լինելով դպրոցը և ձախողելով ինստիտուտի ընդունելության քննությունը, որտեղ ընդունվել նա նա այնքան էլ չէր ձգտում, Իվանը սկսում է իր աշխատանքային կենսագրությունը: Մայրը նրան աշխատանքի է տեղավորում որպես ցրիչ «Ճանաչողության հարցեր» (ռուս.՝ «Вопросы познания») ամսագրում։ Առաջին աշխատանքային օրը նրան հանձնարարում են տեղ հասցնել պրոֆեսոր Կուզնեցովի ձեռագիրը, սակայն Իվանը մետրոյում հանդիպում է իր ընկեր Բազինին, և արդյունքում բավական ուշացնում է ձեռագիրը: Պրոֆեսորի տանը նա ծանոթանում է նրա դստեր՝ Կատյայի հետ, և նրանք արագ ընդհանուր լեզու են գտնում։ Ձեռագիրը վերցնելու համար հաջորդ այցի ժամանակ ցրիչին հրավիրում են ճաշելու Կուզնեցովների ընտանիքի հետ, և իր հանդուգն պահվածքով նա սկանդալ է սարքում: Կուզնեցովը կոպտորեն վտարում է տղային, բայց Կատյան խոստանում է զանգահարել Իվանին։
Երիտասարդներն սկսում են հանդիպել։ Նրանք ծանոթանում են մեկը մյուսի ընկերների հետ, սակայն երկուսն էլ չեն կարողանում տեղ գտնել այդ ընկերախմբերում։ Իվանն ու նրա մտերիմները հարուստ չեն և ժամանակ են անցկացնում «բյուջետային» զվարճանքներով, Իսկ Կատյան, որ «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է՝ համապատասխան հետաքրքրություններով ու արժեքներով։ Մի օր Իվանը հյուրընկալվում է Կատյայի տանը, նրանք զվարճանում են դաշնամուր նվագելով, երբ նրանց տեսնում է Կատյայի հայրը։ Պրոֆեսորը պնդում է, որ Իվանը դադարեցնի իր դստեր հետ բոլոր հարաբերությունները, քանի որ նա վատ է ազդում աղջկա վրա, սակայն Իվանը հայտնում է, որ Կատյան իրենից հղի է, և պրոֆեսորից խնդրում է նրա ձեռքը: Դա ճիշտ չէ, բայց պրոֆեսորը հավատում է Իվանի խոսքերին։ Հաջորդ օրը Իվան գտնում Կատյային Մոսկվայի պետական համալսարանի մոտ և փորձում է ներողություն խնդրել իր արարքի համար, բայց պարզվում է, որ Կատյան ծնողների մոտ հաստատել է Իվանի ասածը։
Երեկոյան Իվանը ծաղիկներով գնում է Կատյայի ծննդյան տոնին և ներողություն է խնդրում նրա ընտանիքից։ Նա, իր համար անսպասելի, միանում է Կուզնեցովների հյուրերին և մերձավորների խմբին։ Հյուրերի զրույցը վերաբերում է ժամանակակից կյանքին ու երիտասարդությանը: Զրույցը անցնում է հարաբերությունների պարզաբանմանն ու Կատյայի անպատեհ խոստովանությանը այն մասին, թե ինչ է իրեն հետաքրքրում կյանքում: Չդիմանալով՝ աղջիկը նետվում է փողոց՝ փախչելով հյուրերից։ Իվանը գնում է նրա հետևից ու աղջկան գտնում տնից ոչ հեռու: Կատյան Իվանին խնդրում է, որ նա այլևս չգա իր մոտ և չզանգահարի: Տան ճանապարհին Իվանը հանդիպում է իր ընկերոջը՝ Բազինին: Ձմեռ է գալիս, և տղան տաք հագուստ չունի: Մի քիչ մտածելուց հետո Իվանը տալիս է իր բաճկոնը և ասում է, որ նա երազի մեծ բանի մասին, այլ ոչ թե հագուստի: Իվանը քայլում է բակում, կանգ է առնում և տեսնում է Աֆղանստանում ծառայությունից վերադարձած զինվորի՝ այրված դեմքով և մարտական պարգևներով։ Իվանին նույնպես առջևում սպասում է բանակային ծառայություն։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ֆեոդոր Դունաևսկի | Իվան Միրոշնիկով |
Անաստասիա Նեմոլյաևա | Կատյա Կուզնեցովա |
Օլեգ Բասիլաշվիլի | Կատյայի հայրը Սեմյոն Պետրովիչ Կուզնեցով |
Իննա Չուրիկովա | Իվանի մայրը Լիդիա Ալեքսեևնա Միրոշնիկովա |
Սվետլանա Կրյուչկովա | խմբագրության քարտուղար Զինաիդա Պավլովնա |
Ալեքսանդր Պանկրատով-Չոռնի | գլխավոր խմբագիր Ստեպան Աֆանասևիչ Մակարով |
Վլադիմիր Մենշով | հյուր Կատյայի ծննդյան օրը Օլեգ Նիկոլաևիչ |
Ալևտինա Եվդոմիկովա | Կատյայի մայրը Մարիա Վիկտորովնա Կուզնեցովա |
Եվդոկիա Ուրուսովա | Կատյայի տատը Ագնեսա Իվանովնա |
Վլադիմիր Սմիռնով | Իվանի ընկերը Նիկոլայ Բազին |
Անդրեյ Վերտոգրադով | Իվանի հայրը Ֆեոդոր Իվանովիչ Միրոշնիկով |
Էլվիրա Զուբկովա | հյուր Կատյայի ծննդյան օրը |
Նիկոլայ Կոռնոուխով | կադրերի բաժնի աշխատող |
Լարիսա Կուրդյումովա | հյուր երգչուհի Կատյայի ծննդյան օրը |
Օլիմպիադա Կալմիկովա | հյուր Կատյայի ծննդյան օրը |
Վերա Սոտնիկովա | Իվանի հոր սիրուհին Նատաշա |
Ալիկա Սմեխովա | Կատյայի ընկերուհին Նինա |
Միխայիլ Ռոգով | ընդունող հանձնաժողովի նախագահ |
Սերգեյ Չոնիշվիլի | Կատյայի ընկերը Իլյա |
Լև Լուժկովսկի | ընդունող հանձնաժողովի անդամ (լուսագրերում նշված չէ) |
Արկադի Իդես | հյուր Կատյայի ծննդյան օրը (լուսագրերում նշված չէ) |
Դմիտրի Շումիլով | էպիզոդ (լուսագրերում նշված չէ) |
Վլադիմիր Դյոմին | բարմեն(լուսագրերում նշված չէ) |
Ալյոնա Խմելնիցկայա | աղջիկ երեկույթում (լուսագրերում նշված չէ) |
Կոնստանտին Միխայլով | բրեյք դանս պարող (լուսագրերում նշված չէ) |
Զ. Դիանովա | էպիզոդ |
«Մերկուրի» խումբ | էպիզոդ (լուսագրերում նշված չէ) |
Նկարահանող խումբԽմբագրել
- Սցենարիս՝ Ալեքսանդր Բորոդյանսկի
- Ռեժիսոր՝ Կարեն Շահնազարով
- Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
2008 թվականին ֆիլմը վերականգնվել է թվային մեթոդով «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում։ Վերականգնման համար նյութերը տրամադրել է Ռուսաստանի Պետֆիլմֆոնդը։ Ֆիլմի վերականգնման աշխատանքների ղեկավարը եղել է Անատոլի Պետրիցկին։
ԵրաժշտությունԽմբագրել
ԵրգերԽմբագրել
- «Родительский дом», Լև Լեշչենկո
- «Трава у дома», «Земляне» խումբ («Крепче держись, сынок» ալբոմից, 1983)
- «Гололёд», «Մաշինա վրեմենի» («Реки и мосты» ալբոմից)
- «212-85-06», «Аквариум» խումբ («Дети Декабря» ալբոմից)
- «Соловей», ռոմանս Ալեքսանդր Ալյաբև երաժշտության, տեքստը՝ Անտոն Դելվիգի
- «Always Somewhere», «Scorpions» խումբ («Lovedrive» ալբոմից)
ԿոմպոզիցիաներԽմբագրել
- «Курьер», Էդուարդ Արտեմև (կոմպոզիցիան ձայնագրվել է Yamaha DX7 FM-սինթեզատորով),
- «Rockit», B.T. & The City Slickers (Հերբի Հենքոքի դասական թրեքի մշակում, հնչում է ֆիլմի ընթացքում և վերջում, երբ երիտասարդությունը փողոցում պարում է բրեյք։ Երգի այդ տարբերակը թողարկվել է միայն մեկ անգամ 1984 թվականին ամերիկյան «Electric Breakdance» հավաքածուում K-tel International լեյբլում)[3]։
- «Костёр», «Մաշինա վրեմենի» (գլխավոր հերոսը նվագում է կիթառով, նախքան մոր հետ կերգի «Земляне» խմբի «Траву у дома» երգը),
- «Say You’ll Never», Լիան Ռոս,
- «Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ № 1 ռե մինոր», 1 մաս, Յոհաննես Բրամս (հեռուստահաղորդման երաժշտական ֆոն, որը դիտում է Իվանը),
- «Adagio sostenuto», սոնատ դաշնամուրի համար № 14 դո դիեզ մինոր օպ. 27 № 2 («Լուսնային սոնատ»), Լյուդվիգ վան Բեթհովեն
- «Shannon’s Eyes», Ջորջո Մորոդոր & Փոլ Էնգեման
- «Somebody», Բոբի Օռլանդո
Ֆիլմի նկարահանումներԽմբագրել
Քանի որ ֆիլմը նկարահանվել է վերակառուցման ժամանակաշրջանում, նկարահանող խումբը դժվարություններ է ունեցել գլխավոր հերոսուհի Կատյա Կուզնեցովայի համար ռեկվիզիտի՝ նորաձև ու էլեգանտ հագուստի ընտրության հետ կապված: Այդ պատճառով դերասանուհի Նաստյա Նեմոլյաևան օգտագործել է իր իրերը և Կարեն Շահնազարովի կնոջ՝ Ալյոնա Սետունսկայայի իրերը[4][5]։
Կարեն Շահնազարովը «Ցրիչ» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու ժամանակ դիտել է գլխավոր դերի հարյուրից ավելի հավակնորդների։ Ֆեոդոր Դունաևսկին պատահաբար է հայտնվել ֆիլմում։ Նրա համադասարանցի Անաստասիա Նեմոլյաևան, որը մարմնավորել է Կատյային, իր դասընկերներից մի քանիսի լուսանկարները տարել է «Մոսֆիլմի» դերասանական բաժին: Ֆեոդորին հրավիրել են փորձերի և հետո առաջարկել են դերը[6]։
ՄրցանակներԽմբագրել
- 1987 – Տարվա լավագույն ֆիլմ «Советский экран» հանդեսի հարցման արդյունքներով,
- 1987 – վարձույթի առաջատարներից մեկը Խորհրդային Միությունում (6-րդ տեղ, 31,9 մլն դիտորդ),
- 1987 – FIPRESCI մրցանակ և ժյուրիի հատուկ մրցանակ, Մոսկվայի միջազգային կինոփառատոն,
- 1988 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0091364/
- ↑ Светлана Матюшина (2020-10-20)։ ««Курьер». Повторный прокат»։ Искусство кино (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին։ Վերցված է 2020-12-29
- ↑ «Classics Museum - Music»։ www.ktel.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2016-09-07
- ↑ «Первый канал»։ Карен Шахназаров —› Документальный фильм «Жизнь коротка!»։ 1tv.ru։ Վերցված է 2013-03-17
- ↑ «Парень из нашего города, парень из нашей братвы»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2014-12-20
- ↑ Валерий Чумаков Курьер вернулся // Gala Биография. — 2006. — № 04. — С. 108—120.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Ցրիչը» ֆիլմը «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում
- «Ցրիչը» ֆիլմի թաքնված գաղտնիքը // Delfi, 17.06.2020
- «Մոսֆիլմ»․ «Ցրիչը» (դրամա • 88 րոպե • ռեժիսոր՝ Կարեն Շահնազարով • 1986)
- «Курьер. Тайны нашего кино» (հեռուստահաղորդում, «ТВ Центр», հաղորդավար՝ Իվան Ուսաչյով)