Դիվերսանտ

հեռուստասերիալ

«Դիվերսանտ», 2003 թվականի ռուսական հեռուստասերիալ, որը նկարահանվել է Անատոլի Ազոլովի վեպի հիման վրա[1]։

Դիվերսանտ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Մալյուկով
Գլխավոր
դերերում
Վլադիսլավ Գալկին, Ալեքսեյ Բարդուկով և Կիրիլ Պլետնյով
ՊրոդյուսերՍերգեյ Մելքումով
Սերիաների քանակ4
Էկրաններին էսեպտեմբերի 6, 2004-ից
ՀեռուստաալիքԱռաջին ալիք, Ռուսաստան և Pobeda?
ՀաջորդԴիվերսանտ՝ կռվի վերջ

Սյուժե խմբագրել

1 սերիա խմբագրել

Կրտսեր սերժանտ Լեոնիդ Ֆիլատովը (Ալեկսեյ Բարդուկով) և Ալեկսեյ Բոբրիկովը ուղևորվում են իրենց զինվորական վաշտը անցնելու ծառայության, ճանապարհին խնդրում են բեռնատար մեքենայի վարորդին (Վիկտոր Կոսխ) հասցնել մինչև վաշտ[2]։ Վարորդը համաձայնվում է[3]։Ճանապարհի կեսին վերցնում են սերժանտ-ուղեկից (Կիրիլլ Պլետնյով) և այդ ժամանակ նրանց սկսում են գնդակոծել գերմանացիները։ Բեռնատար մեքենան պայթում է և ողջ են մնում միայն Ֆիլատովը և սերժանտ-ուղեկիցը, իսկ բեռնատար մեքենայի վարորդը մահանում է։ Ուղեկիցը վերցնում է վարորդի հրացանը և նշան է բռնում երկու գերմանացիների վրա, ովքեր մոտեցել էին պայթյունից հետո։ Լյոնյան, հասկանում է, որ սերժանտը ուշացնում է, խլում է նրա ձեռքից հրացանը և միանգամից սպանում գերմանացիներին։ Այստեղ մոտենում է գերմանական զրահամեքենան և սերժանտները ստիպված փախչում են։ Հայտնվելով անտառում նրանք սկսում են ծանոթանալ։ Ուղեկիցը ներկայանում է որպես Ալեկսեյ։ Ալեկսեյը խնդրում է Ֆիլլատովին, որ տա իր մահացած ընկերոջ Բոբրիկովի փաստաթղթերը։ Նա նույնպես հետևակային զինվոր էր, բայց ասում էր, որ պետք է հասնի Բեռլին Leipziger Straße 13, քանի որ այնտեղ նա անձնական հաշիվներ ուներ։ Լյոնյան համաձայնվում է։ Հաջորդ օրը նրանք հասնում են լքված երկաթուղու կայանը և սպանում են ևս մեկ գերմանացու։ Լյոնյան հույս ուներ, որ իրենց դրա համար մրցանակներ կտան, սակայն Ալեկսեյը կարգադրում է նրան լցնել ամբողջ «ռազմավարը», զգուշացնելով.«Եթե որևէ տեղ բերանից թռցնես, որ գերմանական ուղղությունից ենք եկել, երկուսս էլ կլացենք։ Դառնորեն ու երկար»։ Վերջապես նրանք հասնում են իրենց վաշտին։ Նրանց ընդունում են մայոր Լուկաշինը (Անդրեյ Կրասկո), իսկ փոխգնդապետ Կաստենսկին (Միխայիլ Եֆրեմով) փորձում է նրանց գերմաներեն լեզուն։ Սերժանտները ուսման են անցնում ավագ լեյտենանտ Կալտիգինի (Վլադիսլավ Գալկին) մոտ։

2 սերիա խմբագրել

Կալտիգինը վերադառնում է վաշտ կապիտանի նոր պաշտոնով և զեկուցում է կրտսեր սերժանտներին, որ իրենց տեղափոխում են Չեխի (Ալեկսանդր Լկով) հրամանատարության տակ։

3 սերիա խմբագրել

Գերազանց օպերացիան կատարելու համար Բոբրիկովը և Ֆիլատովը ստանում են կրտսեր լեյտենանտների կոչումներ։

4 սերիա խմբագրել

Կալտիգինը, Բոբրիկովը և Ֆիլատովը պատրատվում են հատուկ հանձնարարության և ուղարկվում են Լեհաստան։

Դերերում խմբագրել

  • Ալեքսեյ Բարդուկով՝ կրտսեր սերժանտ /կրտսեր լեյտենանտ/ավագ լեյտենանտ/կապիտան Լեոնիդ Միխայլովիչ Ֆիլատով
  • Վլադիսլավ Գալկին՝ ավագ լեյտենանտ /կապիտան/մայոր Գրիգորի Իվանովիչ Կալտիգին
  • Կիրիլլ Պլետնյով՝ կրտսեր սերժանտ/կրտսեր լեյտենանտ/ավագ լեյտենանտ/կապիտան Ալեքսեյ Պետրովիչ Բոբրիկով
  • Կսենիա Կուզնեցովա՝ ռադիո օպերատոր Տատյանա Սկրաբինա, կրտսեր սերժանտ
  • Անդրեյ Կրասկո՝ մայոր Վասիլի Սերգեևիչ Լուկաշին
  • Միխայիլ Եֆրեմով՝ փոխգնդապետ Կաստենեցկի
  • Ալեկսեյ Լկով՝ Չեխ
  • Վլադիմիր Մենշով՝ գեներալ Կալյազին
  • Վիլլե Խապասալո՝ Վիլհելմ
  • Ռենետա Լիտվինովա՝ ռադիստների դպրոցի պետ
  • Մարինա Յակովլեվա՝ Կլավա
  • Յուրի Ցուրիլո՝ սանիտարական գնացքի պետ
  • Նատալիա Իվանովա Ֆենիկինա՝ բուժքույր
  • Վիկտոր Կոսխ՝ բեռնատար մեքենայի վարորդ
  • Ալեքսեյ Սոլոնցև՝ կրտսեր սերժանտ Ալեկսեյ Պետրովիչ Բոբրիկով(ֆիլմի սկիզբը մինչև առաջին մարտը)
  • Վալերիյ Բարինով՝ գեներալ
  • Անդրեյ Զիբրով՝ լեյտենանտ՝ քննիչ
  • Անդրեյ Սմոլյակով՝ մայոր- քննիչ
  • Իգոր Լիվանով՝ գնդապետ Բագատրյով
  • Իգոր Լիֆանով՝ կապիտան Սվեշնիկով
  • Վալերիյ Իվանով՝ կապիտան՝ կապարով
  • Ալեկսանդր Ստեֆանցով՝ լեյտենանտ
  • Սերգեյ Մակարով՝ ավագ
  • Անդրեյ Տոլուբեև՝ զինվորական խորհրդի անդամ
  • Եկատիրինա Ռեդնիկովա՝ Լյուբա, նորահարսի-տանտիկին
  • Վլադիմիր Բոգադանով՝ գնդապետ
  • Սերգեյ Պինեգին-գեներալ՝ մայոր Կիրյոխին
  • Վիկտոր Վեժբիցսկիյ՝ մայոր Վեկշին, զինվորական դատախազության քննիչ
  • Նիկոլայ Չինդյայկիյ՝ գեներալ-լեյտենանտ Վորոնկով
  • Ստանիսլավ Միկուլսկիյ՝ Յանեկ, լեհ վարորդ
  • Յուրիյ Մակեև-զինվոր՝ ուղեկցորդ
  • Վյաչիսլավ Տիտով՝ օդաչու
  • Նոդար Մգալոբլիշվիլի (հնչունավորում.Արմեն Ջիգարխանյան)՝ մոսկովյան գեներալ
  • Վլադիմիր Կաչան՝ գնդապետ

Նկարահանման խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Անդրեյ Մալյուկով

Մրցանակաբաշխություն խմբագրել

  • Առաջադրվել է ՏԵՖԻ 2005 թվականի մրցանակի՝ «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ և մինի սերիալ» անվանակարգերում։
  • Առաջադրվել է «Ոսկե արծիվ» 2005 թվականի մրցանակին հետևյալ անվանակարգերում՝
  • «Լավագույն մինի սերիալ»
  • «Լավագույն տղամարդկային դերը հեռուստատեսությունում» (Վլադիսլավ Գալկին)։

Սերիալի շարունակություն խմբագրել

2007 թվականին դուրս է եկել հեռուստասերիալի շարունակությունը «Դիվերսանտ՝ կռվի վերջ»։

Նկարահանումներ խմբագրել

  • Մի էպիզոդում ֆիլմի հերոս Վլադիսլավ Գալկինը մարշ-նետումի ժամանակ երգ է երգում, որը համարվում էր ակնարկ հերոսի հոր ֆիլմում «Տարածքում հատուկ ուշադրության», նկարահանված միևնույն ռեժիսորի կողմից։ Էպիզոդը, երբ գերմանացիները շրջապատում են ճահճում և մինչև բարձրախոսներն առաջարկում են հանձնվել-գրեթե նույն մեջբերումը այն մյուս ֆիլմից։
  • Ֆիլմում նկարահանվել է այդ ժամանակ Ռուսաստանում վերջին Լի-2 ինքնաթիռը (կողային համարը 01300 ՖԼԱ ՌԴ), որը նկարահանումներից հետո ջարդվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Телепрограмма на 06.09.2004 — Первый канал
  2. «Номинанты премии «Золотой Орёл» за 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  3. Пике на деревню

Արտաքին հղումներ խմբագրել