Մոսկվան արցունքներին չի հավատում
Մոսկվան արցունքներին չի հավատում (ռուս.՝ Москва слезам не верит), խորհրդային գեղարվեստական ֆիլմ։ 1981 թվականին արժանացել է «Օսկարի» որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1979 թվականի վերջին «Звёздный» կինոթատրոնում։ 1980 թվականի փետրվարի 11-ին առաջին անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ 1980 թվականին ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է ավելի քան 90 մլն մարդ[2]։
Մոսկվան արցունքներին չի հավատում ռուս.՝ Москва слезам не верит | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1], մելոդրամա և մելոդրամա |
Թվական | փետրվարի 11, 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Մենշով[1] |
Սցենարի հեղինակ | Վալենտին Չերնիխ և Վլադիմիր Մենշով |
Դերակատարներ | Ալեքսեյ Բատալով[1], Օլեգ Տաբակով[1], Վերա Ալենտովա[1], Իրինա Մուրավյովա[1], Նատալյա Վավիլովա[1], Ռաիսա Ռյազանովա[1], Լեոնիդ Խարիտոնով, Ինոկենտի Սմոկտունովսկի և Լիա Ախեջակովա[1] |
Օպերատոր | Իգոր Սլաբնևիչ |
Երաժշտություն | Սերգեյ Նիկիտին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Նկարահանման վայր | Փարիզի ամերիկյան հիվանդանոց |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 140 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում պատկերված է Մոսկվան 20-րդ դարի 50-ական թվականներին։ Մայրաքաղաքային հանրակացարանում ապրում են գավառից եկած երեք ընկերուհիներ։ Անտոնինան աշխատում է շինարարությունում, ամուսնանում է մոսկվաբնակ աշխատավորի հետ, ում հետ երջանիկ է։ Լյուդմիլան վստահ է, որ կամուսնանա առնվազն հարուստ մոսկվաբնակի հետ։ Նա ամուսնանում է ճանաչված հոկեյիստ Սերգեյ Գուրինի հետ, սակայն վերջինս տարվում է հարբեցողությամբ։ Կատերինան, լսելով Լյուդմիլայի խորհուրդը, իրեն ներկայացնում է որպես հարուստ ծնողների դուստր։ Սակայն Ռուդոլֆը, իմանալով ճշմարտությունը, լքում է Կատերինային։
Դերերում
խմբագրել- Վերա Ալենտովա – Կատերինա
- Իրինա Մուրավյովա – Լյուդմիլա, Կատերինայի ընկերուհին
- Ռաիսա Ռյազանովա – Անտոնինա, Կատերինայի ընկերուհին
- Ալեքսեյ Բատալով – Գեորգի Իվանովիչ
- Ալեքսանդր Ֆատյուշին – Սերգեյ Գուրին, Լյուդմիլայի ամուսինը, հոկեյիստ
- Բորիս Սմորչկով – Նիկոլայ, Անտոնինայի ամուսինը
- Նատալյա Վավիլովա – Ալեքսանդրա, Կատերինայի դուստրը
- Յուրի Վասիլև – Ռոդիոն (Ռուդոլֆ) Ռաչկով, հեռուստաօպերատոր, Ալեքսանդրայի հայրը
- Եվգենյա Խանաևա – Ռաչկովի մայրը
- Օլեգ Տաբակով – Վոլոդյա, Կատերինայի ամուսնացած սիրեկանը
- Վալենտինա Ուշակովա – Աննա Նիկիտիչնա, Նիկոլայի մայրը
- Վիկտոր Ուրալսկի – Միխայիլ Իվանովիչ, Նիկոլայի հայրը
- Զոյա Ֆեոդորովա – մորաքույր Պաշա, պահակ հանրակացարանում
- Միխայիլ Զիմին – պրոֆեսոր Տիխոմիրով, Կատերինայի մոցկվայաբնակ քեռին
- Իվետա Կիսելյովա – պրոֆեսոր Տիխոմիրովի կինը
- Վլադիմիր Բասով – Անտոն Կրուգլով
- Վիկտոր Նեզնանով – Նեզնանով, բանաստեղծ
- Յուրի Պերով – Պերով, տեխնիկական գիտությունների թեկնածու
- Էդուարդ Օզերյանսկի – Էդուարդ Օզերյանսկի, փորձարկիչ ինժեներ
- Ալեքսանդր Ժիլցով – Նիկիտա, Ալեքսանդրայի ընկերը
- Վլադլեն Պաուլուս – Միխալիչ, ցեխի պետ
- Ելենա Վոլսկայա – պահակ բարձրահարկ շենքում
- Լարիսա Բարաբանովա – հացի գործարանի աշխատող
- Նատալյա Սանկո – Կատերինայի գործընկերուհի
- Իննա Վիխոդցևա – հեռուստատեսության ռեժիսոր
- Լյուդմիլա Ստոյանովա – հեռուստատեսության թղթակից
- Լիա Ախեջակովա – Օլգա Պավլովնա, ակումբի տնօրեն
- Միխայիլ Բոչարով – Բորիս Ալեքսանդրովիչ, տղամարդ ակումբում
- Գենադի Յալովիչ – Դիմա, Գեորգիի ընկերը, գիտությունների թեկնածու
- Ալֆրեդ Սոլյանով – Գեորգիի ընկերը, կիթառահար պիկնիկի ժամանակ
- Ալեքսանդր Բորոդյանսկի – Գեորգիի ընկերը
- Վլադիմիր Մենշով – Գեորգիի ընկերը
- Վլադիմիր Գուսև – գեներալ, քիմմաքրման կետի հաճախորդ
- Մուզա Կրեպկոգորսկայա – գեներալի կինը
- Տատյանա Ժուկովա-Կիրտբայա – Պոլինա, քիմմաքրման կետի աշխատող (լուսագրերում՝ Տ. Ժուկովա)
- Վիկտոր Լազարև – ծերունի վերելակում
- Գարրի Բարդին – քիմգործարանի գլխավոր ինժեներ
- Ալեքսանդրա Դանիլովա – Գեորգիի հարևանուհին
- Ալեքսանդրա Դենիսովա – Մարիա Միխայլովան, Գեորգիի հարևանուհին
- Կամեո՝
- Անդրեյ Վոզնեսենսկի
- Ինոկենտի Սմոկտունովսկի
- Գեորգի Յումատով
- Լեոնիդ Խարիտոնով
- Տատյանա Կոնյուխովա
- Պավել Ռուդակով
- Վենիամին Նեչաև
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ (1981), արժանացել են Վլադիմիր Մենշովը, ֆիլմի նկարիչ Սաիդ Մենյալշչիկովը, դերասաններ Վերա Ալենտովան, Իրինա Մուրավյովան, Ռաիսա Ռյազանովան, Ալեքսեյ Բատալովը,
- Վերա Ալենտովան ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն դերասանուհի՝ ըստ «Советский экран» ամսագրի հարցումների (1980),
- «Օսկար» մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար (1981),
- Ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի (1980):