Ներիր (ֆիլմ)
«Ներիր» (ռուս.՝ «Прости»), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Էռնեստ Յասանը[1][2][3], իսկ գլխավոր դերում նկարահանվել է Նատալյա Անդրեյչենկոն։
Ներիր ռուս.՝ Прости | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էռնեստ Յասան |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Մերեժկո |
Դերակատարներ | Նատալիա Անդրեյչենկո, Իգոր Կոստոլևսի, Ալիսա Ֆրեյնդլիխ և Վլադիմիր Մենշով |
Օպերատոր | Իվան Բագաև |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 79 րոպե |
Ֆիլմը ներառվել է 1987 թվականի ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարների ցանկում։
Սյուժե
խմբագրելՆախատոնական օր է։ Գրիպի ինստիտուտի լաբորատորիայի աշխատակցուհի Մաշայի սովորական կյանքն ընդհատում է ոմն կնոջ խորհրդավոր զանգը, որը հաղորդում է, որ Մաշայի ամուսինը՝ Կիրիլը, դավաճանում է նրան։ Կինը Մաշային առաջարկում է նշանակված ժամին գնալ և տեղում անձամբ համոզվել ամուսնու անհավատարմության մեջ։ Այն բանից հետո, երբ Մաշան տեսնում է երիտասարդ կնոջ հետ տաքսի նստող ամուսնուն, նրանից վրեժ լուծել նույն ձևով։ Մնացած օրվա ընթացքում Մաշան անցնում է դաժան հիասթափությունների, վիրավորանքների և ողբերգությունների միջով, որոնց թվում է աշխատանքային գործընկերների հետ վեճը, գժտությունը մտերիմ ընկերուհու հետ, որը Մաշային տնից դուրս է վռնդում իր ընկերոջը գայթակղելու փորձից հետո, նախկին դասընկերոջ (Մաշայի առաջին սերը) հետ հարաբերությունների խզումը, պատահական ծանոթի հետ հարաբերությունները կապելու փորձը, որի հետ գնում է տուն և տանը գտնում նրա կնոջը, և, վերջապես, դեռահասների խմբակային բռնաբարությունն ուշ գիշերին, որից հետո ամուսինները հասկանում են, որ ընտանիքը միակն է, որն իրենց համար դեռ ինչ-որ նշանակություն ունի։
Դերերում
խմբագրել- Նատալյա Անդրեյչենկո – Մաշա (Մարիա Սերգեևնա)
- Իգոր Կոստոլևսկի – Կիրիլ Անդրեևիչ
- Մարիա Մերեժկո – Տատա, Մաշայի և Կիրիլի դուստրը
- Վիկտոր Մերեժկո – Վլադիմիր Յուրևիչ
- Ալիսա Ֆրեյնդլիխ – Ելիզավետա Անդրեևնա, Վլադիմիր Յուրևիչի կինը
- Ալեքսանդրա Յակովլևա – Նատաշա, Մաշայի ընկերուհին
- Օլգա Վոլկովա – Լիդիա Միխայլովնա Սվիրսկայա, լաբորատորիայի վարիչ, որտեղ աշխատում է Մաշան
- Լյուդմիլա Արինինա – Օլգա Պետրովնա
- Վերա Տիտովա – Նինա Վասիլևնա
- Ալեքսեյ Ժարկով – Սաշա (Ալեքսանդր Սեմյոնովիչ), Մաշայի դպրոցական սերը
- Տատյանա Միխայլովա – Օլյա, Կիրիլի սիրուհին
- Գալինա Սաբուրովա – կին, որը Մաշային հայտնել է ամուսնու դավաճանության մասին
- Վլադիմիր Մենշով – Սերգեյ, Նատաշայի ընկերը, որը սիրահետում է Մաշային
- Ալեքսանդր Կուզնեցով[4] – Անդրեյ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ներիր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում