Սերգեյ Գերասիմով (կինոռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գերասիմով (այլ կիրառումներ)
Սերգեյ Ապոլինարևիչ Գերասիմով (ռուս.՝ Серге́й Аполлина́риевич Гера́симов, մայիսի 21 (հունիսի 3), 1906[1], Կունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1985[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր (1946)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թվական)։ Պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Սերգեյ Գերասիմով ռուս.՝ Сергей Апполинариевич Герасимов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21 (հունիսի 3), 1906[1] |
Ծննդավայր | Կունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 1985[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1928) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, քաղաքական գործիչ, մանկավարժ, ուսուցիչ և դրամատուրգ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին | Տամարա Մակարովա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Sergei Gerasimov (film director) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Գերասիմովը ծնվել է 1906 թվականին։ Սովորել է Լենինգրադի գեղարվեստական ուսումնարանում, իսկ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի պետական բեմարվեստի ինստիտուտը։ Նա իր կինոկարիերան սկսել է որպես դերասան, նկարահանվել է նշանավոր ռեժիսորներ Կոզինցևի, Տրաուբերգի և ուրիշների մոտ։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Քսաներկու դժբախտություն» կինոնկարն է (1930), այնուհետև նրա սցենարներով նկարահանվեցին «Սողոմոնի սիրտը» (1932), «Արդյոք սիրում եմ քեզ» (1934): Գերասիմովի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Յոթ խիզախները» (1936 թվական), «Կոմսոմոլսկ» (1938 թվական), «Ուսուցիչը» (1939 թվական), «Երիտասարդ գվարդիա» (1948 թվական) և մի շարք այլ կինոնկարներում։ Լավագույն կինոէկրանավորումներից են «Դիմակահանդես»-ը (1941 թվական) և «Խաղաղ Դոն»-ը (1957-1958 թվականներ, 3 սերիա)։ 1931 թվականից դասավանդել է Համամիութենական պետական կինոինստիտուտում (1946 թվականից պրոֆեսոր)։ Գերասիմովի պրոֆեսիոնալ վարպետության վկաները եղան նաև «Մարդիկ և գազաններ» (1962), 1967 թվականի Մոսկվայի հինգերորդ միջազգային կինոփառատոնում Մեծ մրցանակի արժանացած «Ժուռնալիստը» և «Լճի մոտ» (1969) կինոնկարները։ 1972 թվականին Գերասիմովը էկրանավորում է «Սիրել մարդուն» երկսերիանոց գունավոր կինոնկարը, 1974 թվականին էկրանավորեց «Դուստրեր-մայրեր կինոնկարը։
Գերասիմովը նաև ռեժիսոր-մանկավարժ է։ Գերասիմովի աշակերտներից են ռեժիսորներ Լև Կուլիջանովը, Ֆրունզե Դովլաթյանը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1949, 1951)։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1971)
- Լենինի շքանշան
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Կարմիր Աստղի շքանշան (14.04.1944)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (11.11.1948
- Սպիտակ առյուծի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (23.05.1940, 06.03.1950)
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (17.04.1944)
- Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ (1970)
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
- Լեննգրադի 250-րդ ամյակին նվիրված մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122595319 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գերասիմով (կինոռեժիսոր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 26)։ |