Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (ռուս.՝ Высшие курсы сценаристов и режиссёров, ВКСР), մասնավոր կրթական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հաստատություն Ռուսաստանի Դաշնությունում:
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ | |
---|---|
Տեսակ | ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | մայիսի 25, 1960 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Հասցե | Москва, Б. Тишинский пер., 12 |
Կայք | kinobraz.ru(ռուս.) |
ՊատմությունԽմբագրել
Ռուսաստանի ամենահին կրթական հաստատություն բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, որը երկու տարով մասնագիտական կրթություն է տրամադրում սցենարիստներին, խաղարկային և վավերագրական ռեժիսորներին, նկարիչ-մուլտիպլիկատորներին, պրոդյուսերներին:
1956 թվականի հունիսին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրամանով և կինոռոժիսոր Իվան Պիրևի նախաձեռնությամբ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստեղծվել են «Ռեժիսորների բարձրագույն դասընթացներ»: 1960 թվականի մայիսի 25-ին ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրամանով ստեղծվել են «Սցենարիստների բարձրագույն դասընթացները»: 1963 թվականի մայիսի 11-ին «Ռեժիսորների բարձրագույն դասընթացները» և «Սցենարիստների բարձրագույն դասընթացները» միավորվել և դարձել են «Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն երկամյա դասընթացներ», 1995 թվականի սեպտեմբերի 14-ից՝ «Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ»[1]:
ՖակուլտետներԽմբագրել
- Ռեժիսորական ֆակուլտետ
- Սցենարիստական ֆակուլտետ
- Պրոդյուսերական ֆակուլտետ
ՂեկավարներԽմբագրել
- Միխայիլ Մակլյարսկի, 1960-1972 թթ.
- Ի. Ա. Կոկորևա, 1972-1990 թթ.
- Լյուդմիլա Գոլուբկինա, 1990-2001 թթ.
- Անդրեյ Գերասիմով, 2001-2010 թթ.
- Վ. Ի. Սումենովա, 2010 թվականից
ԴասախոսներԽմբագրել
- Վադիմ Աբդռաշիտով
- Օդելիշա Ագիշև
- Անդրեյ Դոբրովոլսկի
- Ալեքսանդր Մուրատով
- Նատալյա Ռյազանցևա
- Ալլա Սուրիկովա
- Լեոնիդ Տրաուբերգ
- Վլադիմիր Ֆենչենկո
- Վլադիմիր Խոտինենկո
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Краткая историческая справка (History Sketch) at the HCFDS website