Սպարտակ և Կալաշնիկով
Սպարտակ և Կալաշնիկով (ռուս.՝ Спартак и Калашников), ռուսական ֆիլմ, որն էկրան է բարձրացել 2002 թվականին։ Ռեժիսոր Անդրեյ Պրոշկինի առաջին ֆիլմն է, որի համար նա ստացել է «Ոսկե արծիվ» մրցանակ խաղարկային կինոյում լավագույն ռեժիսորական նորամուտի համար[1]։
Սպարտակ և Կալաշնիկով ռուս.՝ Спартак и Калашников | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2002 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Պորոշկին |
Սցենարի հեղինակ | Alla Krinitsyna? |
Դերակատարներ | Ignaty Akrachkov? |
Օպերատոր | Լոմեր Ախվլեդիանի |
Սյուժե
խմբագրելՖիլմը մանկատան 13-ամյա սան Շուրկա Կալաշնիկովի արկածների մասին է, որը բոլորին ներկայանում է իբրև հրաձգային զենքի հայտնի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի թոռը։ Շուրկան թափառաշրջիկ կյանք է վարում Սպարտակ անունով շան հետ միասին, որը ոչ թե շուն է, այլ իսկական ընկեր։ Նրանց բարեկամությունը բազմիցս ենթարկվում է նվիրվածության և հավատարմության փորձությունների։ Ճակատագիրը նրանց բերում է մեկ «նոր ռուսների», մեկ՝ անապաստարանների մոտ, մեկ էլ ծառայողական շների զորամաս։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Յարոսլավ Ռոշչին | Շուրկա Կալաշնիկով |
Իգնատի Ակրաչկով | եֆրեյտոր Պուրգա |
Գրիգորի Խրիստոֆորով | «Չունյա» |
Եվգենի Կրայնով | «Ժիլա» |
Վլադիմիր Մենշով | գնդապետ Եգորով |
Անդրեյ Պանին | Մարատ Իվանովիչ |
Իրինա Ռոզանովա | Սնեժանա |
Գրիգորի Սիյատվինդա | Թոմ |
Յուրի Ստեպանով | Ֆալկով |
Դարյա Եկամասովա | Վերա Դուդկինա / Չիչոլինա |
Ելենա Զախարովա | Օքսանա |
Իրինա Պեգովա | անասնաբույժ |
Բորիս Կորչագին | «Սոպլյա» |
Անդրեյ Լեոնչենկո | «Մոկրիցա» |
Մաքսիմ Սամբուրին | «Պաշտետ» |
Կարոլինա Պավլովսկայա | «Օբդիշկա» |
Ելենա Ֆոմինա | Իրա |
Պավել Աստախով |
Սաունդթրեք
խմբագրել- «7Б» — «Знаю! Будет!»
- Mangol — «Summertime», «С краю»
- Յուլյա Չիչերինա — «Ту-лу-ла», «Море», «Блюдца»
- «Барабанда» — «Базара нет»
Մրցանակներ
խմբագրել- Գլխավոր դերակատար Յարոսլավ Ռոշչինը պարգևատրվել է Մոսկվայի կրթության դեպարտամենտի մրցանակով և դիպլոմով` գլխավոր մանկական դերի լավագույն կատարման համար Հայրենական կինոյի մոսկովյան առաջին փառատոնում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Национальная академия кинематографических Искусств и наук России Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Лауреаты премии «Золотой орёл» за 2002 год.
- ↑ «Лауреаты I Московского фестиваля отечественного кино «Московская премьера» (29 апреля – 6 мая 2003 г.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.