Ոսկե արծիվ (կինոմրցանակ)
«Ոսկե արծիվ» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ։ Ստեղծվել է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի կողմից (ակադեմիայի նախագահ Վլադիմիր Նաումով)։ Շնորհվում է 2002 թվականից[1]։ Ընտրությունը ըստ անվանակարգերի իրականացնում է փորձագիտական խորհուրդը. մրցանակը շնորհվում է ակադեմիայի գործող անդամների և թղթակից անդամների քվեարկության արդյունքում։
Մրցանակի մասին
խմբագրելՄրցանակը տրվում է 2002 թվականի մարտի 4-ից։ «Ոսկե արծիվ» մրցանակի արձանիկը պատրաստված է ոսկեզօծ բրոնզից, թևերի ծայրերը պատված են էմալով և ներկայացված է ռուսական եռագույնը։ Այն տեղադրված է հասպիսե պատվանդանի վրա։ Քանդակագործը Վիկտոր Միտրոշինն է (տրվել է մինչև 2013 թվականը ներառյալ)։ 2014 թվականից տրվել է մրցանակի նոր արձանիկ (բարձրությունը 30 սմ, քաշը 953,10 գրամ, ոսկեզօծ բրոնզից պատվանդանը պատրաստված հնդկական մարմարից թևերի ծայրերը պատված է էմալով և եռագույն ռուսական դրոշով, արծվի աչքերի տեղում 0,04 կարատի զմրուխտ է)։ 2016 թվականին մրցանակը ստացավ նախնական դիզայնը։ Արձանիկը պատրաստել էր արարողության գործընկեր՝ Mercury ոսկերչական ընկերությունը[2][3]։ Արծվի արձանիկը պատրաստված է ոսկեջրած արծաթից, արձանիկի հիմքը պատրաստված է հազվագյուտ տեսակի իտալական մարմարից, որի վրա տեղադրված է բրենդի լոգոն՝ պատված ադամանդով։
2002 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի քսանչորսերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Կինեմատոգրաֆիկական գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացումը և «Ոսկե արծիվ» մրցանակի հանձնումը կինոարվեստի զարգացման և մեծ ավանդի համար[4]։ Մրցանակի դափնեկիրներն են դարձել Անդրեյ Տարկովսկին, Տատյանա Սամոյլովան, Միշել Լեգրանն, Բեռնարդո Բերտոլուչին, Գեորգի Ժժյոնովը, Ֆեոդոր Խիտրուկը, Տատյանա Սամոյլովան, Միշել Լեգրանը, Բեռնարդո Բերտոլուչին։
Անվանակարգեր
խմբագրել- Լավագույն խաղարկային ֆիլմ
- Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ
- Լավագույն հեռուստատեսային սերիալ
- Լավագույն ռեժիսորական աշխատանք
- Լավագույն սցենարի համար
- Լավագույն կանացի դեր կինոյում
- Լավագույն կանացի դեր հեռուստատեսությունում (2014 թվականից)
- Լավագույն տղամարդու դեր կինոյում
- Լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (2014 թվականից)
- Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր
- Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր
- Օպերատրական լավագույն աշխատանք
- Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք
- Զգեստների ձևավորման նկարչի լավագույն աշխատանք
- Դիմահարդարման լավագույն աշխատանք (2017 թվականից)
- Ֆիլմի լավագույն երաժշտություն
- Ֆիլմի լավագույն մոնտաժ
- Ձայնային ռեժիսուրայի լավագույն աշխատանք
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (2017 թվականից)
- Լավագույն տեսողական էֆեկտներ (2017 թվականից)
- Ռուսական վարձույթի լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Ոսկե արծիվ հատուկ մրցանակներ
Արարողակարգ
խմբագրելԱրարողակարգ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հաղորդավարներ | Հիմնական մրցանակներ |
---|---|---|---|---|
առաջին | 2003 թվական հունվարի 25 | Կինոկոնցեռնի առաջին տաղավարը՝ «Մոսֆիլմ», Մոսկվա | Նիկիտա Միխալկով | • Լավագույն ֆիլմ - «Կկու» (ռեժ. Ալեքսանդր Ռոգոժկին) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսանդր Ռոգոժկին («Կկու») • Լավագույն կանացի դեր - Նատալյա Գունդարևա («Ռոստով-հայրիկ») • Լավագույն տղամարդու դեր - Վիկտոր Բիչկով («Կկու») |
երկրորդ | 2004 թվական հունվարի 31 | • Լավագույն ֆիլմ - «Վերադարձ» (ռեժ.Անդրեյ Զվյագինցև) • Լավագույն ռեժիսոր՝ Վադիմ Աբդրաշիտով («Մագնիսական փոթորիկ») • Լավագույն կանացի դեր - Իրինա Պեգովա («Զբոսանք») • Լավագույն տղամարդու դեր - Եվգենի Միրոնով («Ապուշը») | ||
երրորդ | 2005 թվական հունվարի 28 | • Լավագույն ֆիլմ - «72 մետր» (ռեժ. Վլադիմիր Խոտինենկո) • Լավագույն ռեժիսոր - Վալերի Տոդորովսկի («Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը») • Լավագույն կանացի դեր - Ալյոնա Բաբենկո («Վեռայի վարորդը») • Լավագույն տղամարդու դեր - Սերգեյ Գարմաշ («Մերոնք») | ||
չորրորդ | 2006 թվական հունվարի 29 | Դմիտրի Դիբրով | • Լավագույն ֆիլմ - «9-րդ վաշտը» (ռեժ. Ֆեոդոր Բոնդարչուկ) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսեյ Ուչիտել («Տիեզերքը որպես նախազգացում») • Լավադույն կանացի դեր - Ալլա Դեմիդովա («Կարգավորիչ») • Լավագույն տղամարդու դեր - Նիկիտա Միխիլկով («Պետական խորհրդական») | |
հինգերորդ | 2007 թվական հունվարի 27 | Իվան Ուրգանտ | • Լավագույն ֆիլմ - «Կղզի» • Լավագույն կանացի դեր - Աննա Միխալկովա («Միացում») • Լավադույն տղամարդու դեր - Պյոտր Մոմանով («Կղզի») | |
վեցերորդ | 2008 թվական հունվարի 25 | Ֆեոդոր Բոնդարչուկ և Մարիա Միրոնովա | • Լավագույն Ֆիլմ - «12» (ռեժ. Նիկիտա Միխալկով) • Լավագույն ռեժիսոր - Նիկիտա Միխալկով («12») • Լավագույն կանացի դեր - Եվգենի Դոբրովսկայա («Դերասանուհի») • Լավագույն տղամարդու դեր - Նիկիտա Միխալկով, Սերգեյ Մակովեցկի, Սերգեյ Գարմաշ, Ալեքսեյ Պետրենկո, Վալենտին Գաֆտ, Յուրի Ստայանով, Միխաիլ Էֆրեմով, Սերգեյ Գազարով, Վիկտոր Վերժբիցկի, Ալեքսեյ Գարբունով, Ռոման Մադևնով և Սերգեյ Արցիբաշև («12») | |
յոթերորդ | 2009 թվական հունվարի 27 | Լեոնիդ Յարմոլնիկ և Մարիա Շուկշինա | • Լավագույն ֆիլմ - «Վայրի դաշտ» (ռեժ. Միխաիլ Կալատոզիշվիլի) • Լավագույն ռեժիսոր - Կարեն Շահնազարով («Անհայտացած կայսրություն») • Լավագույն կանացի դեր - Կսենիա Ռապոպորտ («Յուրիի օրը») • Լավագույն տղամարդու դեր - Կոստանդին Խաբեսկի («Ծովակալ») | |
ութերորդ | 2010 թվական հունվարի 30 | Ալեքսանդր Օլեշկո, Իրինա Պախմանովա, Մաքսիմ Մատվև, Սվետլանա Խոդչերկնովա, Մարիա Շալաևա, Գրիգորի Դոբրիգին, Եկատիրինա Վիլկովա և Կոստանտին Կրուկով | • Լավագույն ֆիլմ - «Ստիլյագա» (ռեժ. Վալերի Տոդորովսկի) • Լավագույն ռեժիսոր - Կարեն Շահնազարով (« № 6 պալատ») • Լավագույն կանացի դեր - Նատալի Նեգոդա («Բուբեն Բարաբան») • Լավագույն տղամարդ դեր - Բոգդան Ստուպկա («Տարաս Բուլբա») | |
իններորդ | 2011 թվական հունվարի 21 | Դմիտրի Նագիև, Մարինա Ալեքսանդրովա, Եվգենի Ստիչկին և Ժաննա Ֆրիսկե | • Լավագույն ֆիլմ - «Ինչպես եմ ես անցկացրել այս ամառը» (ռեժ. Ալեքսեյ Պոպոգրեբսկի) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսեյ Ուչիտել («Երկրամաս») • Լավագույն կանացի դեր - Անորկա Շտրեխել («Երկրամաս») • Լավագույն տղամարդու դեր - Վլադիմիր Մաշկով («Երկրամաս») | |
տասներորդ | 2012 թվական հունվարի 27 | Միխաիլ Պոլիցեյմակո, Օլեսյա Սուդզիլովսկայա և Նոնա Գրիշևա | • Լավագույն ֆիլմ - «Ելենա» (ռեժ. Անդրեյ Զվյագինցև) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Զվյագինցև («Ելենա») • Լավագույն կանացի դեր - Կսենիա Ռապոպորտ («Երկու օր») • Լավագույն տղամարդու դեր - Ֆյոդեր Բոնդարչուկ («Երկու օր») | |
տասնմեկերորդ | 2013 թվական հունվարի 25 | Աննա Սնատկինա և Վիկտոր Վասիլև | • Լավագույն ֆիլմ - «Սպիտակ վագր» (ռեժ. Կարեն Շահնազարով) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Պրոշկին («Հորդա») • Լավագույն կանացի դեր - Աննա Միխալկովա («Ակցենտով սեր») • Լավագույն տղամարդու դեր - Դանիլա Կազմովսկի («Հոդիless») | |
տասներկուերորդ | 2014 թվական հունվարի 29 | Դմիտրի Գուբերնիև, Յուլիա Պերեսիլդ և Աննա Չիպովսկայա | • Լավագույն ֆիլմ - «№ 17 լեգենդ» (ռեժ. Նիկոլայ Լեբեդով) • Լավագույն ռեժիսոր - Ալեքսանդր Վալենդիսկի («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») • Լավագույն կանացի դեր - Ելենա Լյուդովա («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») • Լավագույն տղամարդու դեր - Կոստանդին Խաբենսկի («Երկրաբանը խորտակեց իր գլոբուսը») | |
տասներեքերորդ | 2015 թվական հունվարի 23 | Դարյա Զլատոպոլսկայա և Յուրի Ստայանով | • Լավագույն ֆիլմ - «Արևային հարված» (ռեժ. Նիկիտա Միխալկով) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Զվյագինցև («Լևիաթան») • Լավագույն կանացի դեր - Ելենա Լյադովա («Լևիաթան») • Լավագույն տղամարդու դեր - Ալեքսանդր Զբրուև («Ֆիլմ Ալեքսեևի մասին») | |
տասնչորսերորդ | 2016 թվական հունվարի 29 | • Լավագույն ֆիլմ - «Սիրո մասին» (ռեժ. Աննա Մելիքյան) • Լավագույն ռեժիսոր - Ստանիսլավ Գովորուխին («Ավարտ հիանալի դարաշրջանին») • Լավագույն կանացի դեր - Յուլիա Պերեսիլդ («Մարտ Սևաստոպոլի համար») • Լավագույն տղամարդու դեր - Ֆեոդոր Բոնդարչուկ («Տեսիլք») | ||
տասնհինգերորդ | 2017 թվական հունվարի 27 | Մարինա Զուդինա, Սաբինա Ախմեդովա, Եկատերինա Շպիցա, Պավել Տաբակով և Նիկիտա Վոլկով | • Լավագույն ֆիլմ - «Դրախտ» (ռեժ. Անդրեյ Կոնչալովկի) • Լավագույն ռեժիսոր - Անդրեյ Կոնչալովկի («Դրախտ») • Լավագույն կանացի դեր - Յուլիա Վիսոցկայա («Դրախտ») • Լավագույն տղամարդու դեր - Իվան Յանկովսկի («Դամա Պիկ») |
Քննադատություն
խմբագրելՎլադիմիր Մենշով (Իտոգի ամսագրի հարցազրույցից 02․03․04)
Չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, բայց Ոսկե արծիվ մրցանակի հարցաթերթիկը ես ստացել եմ այս տարի՝ արարողությունից մի քանի օր առաջ։ Անհրաժեշտ էր շտապ քվեարկել կողմ և դեմ։ Հասցրել են արդյոք մշակել վերջին պահին ստացված հարցումները, ընդհանրապես նրանցից որքանը չի հասնել մինչև քվեարկության՝ հարցեր են, որոնց պատասխանը չունեմ։ Լավ կլիներ ներկայացնել այն առավելագույն հրապարակայնությունը և թափանցիկությունը, որը մեզ խոստացել են մրցանակի տրման համար[5].: Քանի որ Ոսկե արծիվ մրցանակի արդյունքները վստահություն չեն ներշնչում, այս ամենը ավելի շատ հիշեցնում է մի փառատոն, որտեղ ժյուրին, չցանկանալով վիրավորել որևէ մեկին, հավասարաչափ բաշխում է բոլոր մրցանակները թեկնածուների միջև։ |
«Ոսկե արծիվ»՝ այն Նիկիտա Միխալկովի «գրպանի մրցանակն է»։ Փորձը ցույց է տալիս, որ մրցանակը նախապատվությունը տալիս է կա՛մ հենց Միխալկովի ֆիլմերին, կա՛մ նրա Տրի Տե ստուդիայի ֆիլմերին։ Նա ակնհայտորեն քաղաքականացված է[6]։ Չնայած նրանք, ովքեր այնտեղ քվեարկում են կինեմատոգրաֆիստներ են և ունեն կինեմատոգրաֆիկական ճաշակ, հոտառություն և վարպետության ըմբռնում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Список членов Национальной Академии кинематографических искусств и наук России
- ↑ «Mercury представила дизайн награды премии «Золотой орел»». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «"Золотой орел-2016": триумф ярких женщин в черных платьях». Hello! Россия. 30 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Премия «Золотой орёл». Справка
- ↑ ««Все под „Оскаром" ходим» Александр Колбовский. Интервью с Владимиром Меньшовым. No. 9 (403) (02.03.04) Итоги.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Никита Михалков получил Золотого орла: Михалков получил премию, которую сам же основал. РБК Украина
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт премии «Золотой орёл»
- Премия «Золотой орёл». Справка
- «Создатели короткометражек и визуальных эффектов впервые претендуют на «Золотой орёл»». ТАСС. 30 ноября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.