«Ար-քի-մեդ-ներ» (ռուս.՝ «Ар-хи-ме-ды!»), 1975 թվականի խորհրդային երաժշտական կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պավլովսկին Օդեսայի կինոստուդիայում։ Եղել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը. 1976 թվականին զբաղեցրել է կինովարձույթի 13-րդ տեղը, ֆիլմը դիտել է 26,4 միլիոն հանդիսատես[1]։

Ար-քի-մեդ-ներ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պավլովսկի
ԴերակատարներՍերգեյ Իվանով
ՕպերատորԱլեքսանդր Պոլինիկով
ԵրաժշտությունՄարկ Մինկով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն83 րոպե

Սյուժե խմբագրել

Մոսկվայում կայացած էստրադային երգի մրցույթում հաղթել է «Ար-քի-մեդ-ներ»  ինքնագործ վոկալ-գործիքային համույթը։ Տղաները պրոֆեսիոնալ կատարողներ դառնալու հրավեր են ստացել։ Ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Կոշելևի ղեկավարությամբ նրանք նոր ծրագիր են փորձարկում երիտասարդ մենակատար Լենա Իսաևայի հետ։ Համերգասրահում շատ ժամեր անցկացնելը և առաջին երկրպագուների հայտնվելը արթնացնում են Տանյա Մետելկինայի՝ անսամբլի վոկալիստ Ժենյա Խիտրուկի հարսնացուի խանդը։ Միայն հավատարիմ ընկերների մասնակցությունը նրանց ճակատագրին և մայրիկի իմաստուն խորհուրդներն են կանխում սիրային դրաման։

Ալյոշա Մետելկինին բաց չեն թողնում գործարանից, քանի դեռ նա չի կատարել ինքնաշարժվող սայլի խոստացված աշխատանքային մոդելը՝ արտադրամասից մետաղական տաշեղներ հանելու համար։ Ալեքսեյի հաճախակի բացակայությունը հիմք է տալիս անսամբլի ղեկավարին փոխարինող փնտրել։ Բայց, ի զարմանս երաժիշտների, Լյոշան չի ցանկանում լքել գործարանը և նախընտրում է մնալ աշխատանքային թիմում։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ Իվանով – Ալեքսեյ Ֆեոդորովիչ Մետելկին, թմբկահար
  • Մովսես Մուրադյան – Ռուբեն Առաքելյան, ստեղնաշարահար, համույթի ղեկավար
  • Սերգեյ Միխայլով – Եվգենի Խիտրուկ, վոկալիստ, բաս-կիթառահար
  • Ալեքսանդր Իգնատուշա – Ալեքսանդր Արբուզով («Դինին»), կիթառահար
  • Գալինա Սուլիմա – Ելենա Իսաևա, ֆիլհարմոնիայի մենակատար
  • Ալեքսանդր Խոչինսկի – Լեոնիդ Կոշելև, ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար
  • Թամարա Տրաչ – Տատյանա Ֆեդորովնա Մետելկինա, Ալեքսեյի քույրը
  • Մայա Բուլգակովա – Ալեքսեյի և Տանյայի մայրը
  • Միխայիլ Զիմին – Ֆեոդոր Նիկոլաևիչ, Ալեքսեյի և Տանյայի հայրը
  • Վլադիմիր Մենշովվարպետ Ռյաբով
  • Լյուբով Ստրիժենովա – Լենայի մայրը
  • Գարրի ԲարդինԳլեբ Բանշչիկով, բանվոր-ռացիոնալիզատոր
  • Իգոր Դաս – Զուբով
  • Ալեքսանդր Մասլյակովզվարճասեր
  • Միխայիլ Դերժավին – կամեո
  • Յան Յանակիև – Կոնստանտին Սերգեևիչ, հեռուստատեսային ռեժիսոր
  • Նատալյա Չենչիկ – ռեժիսորի օգնական

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Կիսելյով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պավլովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Պոլիննիկով
  • Կոմպոզիտոր՝ Մարկ Մինկով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շաֆերան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ар-хи-ме-ды! // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — с. 23

Գրականություն խմբագրել

  • Андреев Ф. — Путь в условное (Худож. фильмы: «Ар-хи-ме-ды!» А. Павловского; «Переполох» Л. Гогоберидзе; «В клешнях черного рака» А. Лейманиса) // Советская культура, 18 февраля 1977
  • Ар-хи-ме-ды! // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — с. 23

Արտաքին հղումներ խմբագրել