Յուլիա Մենշովա

Խորհրդային և ռուս թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստապրոդյուսեր

Յուլյա Վլադիմիրովնա Մենշովա (ռուս.՝ Юлия Владимировна Меньшова, հուլիսի 28, 1969(1969-07-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստապրոդյուսեր, թատերական ռեժիսոր։ «ՏԷՖԻ» ռուսական ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում (1999)[2]։

Յուլիա Մենշովա
ռուս.՝ Юлия Владимировна Меньшова
Ծնվել էհուլիսի 28, 1969(1969-07-28)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, հաղորդավար, պրոդյուսեր, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Վլադիմիր Մենշով, մայր՝ Վերա Ալենտովա
Ամուսին(ներ)Իգոր Գորդին
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Յուլյա Մենշովան ծնվել է 1969 թվականի հուլիսի 28-ին Մոսկվայում, ապագա կինոռեժիսոր, ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մենշովի և հետագայում Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհու կոչում ստացած Վերա Ալենտովայի ընտանիքում։

Դպրոցական տարիներին Յուլյան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ, գերազանց է գրել դպրոցական շարադրությունները, իսկ տանը գրել է պատմվածքներ, էսսեներ, վարել է օրագիր։ Երազել է դառնալ գրող, լրագրող։ 1986 թվականի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծրագրել է ընդունվել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ Մոսկվայում, բայց պարզվել է, որ ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն ստանալու համար պետք է ունենար երեք հրատարակված աշխատանքներ։ Ընդունելության քննությունների համար քիչ ժամանակ էր մնացել, և մեկ տարի չկորցնելու համար Յուլյա Մենշովան որոշել է ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ նախքան ստեղծագործական մրցույթը մի քանի փուլ անցել է Բոլշովա ազգանունով (այն ժամանակ պարտադիր չի եղել ներկայացնել փաստաթղթերը մրցույթից առաջ), որպեսզի չբացահայտվի իր՝ հայտնի ծնողների դուստր լինելու հանգամանքը, և ընդունվել է[3][4]։

1990 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (կուրսի ղեկավար՝ Ալեքսանդր Կալյագին, դերասանական վարպետության դասավանդող՝ պրոֆեսոր Ալլա Պոկրովսկայա)[5], ստացել գերազանցության դիպլոմ[3][4]։

1990-1994 թվականներին եղել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախմբի դերասանուհի[4]։

Խաղացել է «Անանուն աստղ» (ռուս.՝ «Безымянная звезда») անտրեպրիզում, «Անհասկացողը» (ռուս.՝ «Бестолочь») և «Վահանաձկան օր» (ռուս.՝ «День палтуса») ներկայացումներում («Арт-Партнёр XXI» միջազգային թատերական գործակալություն)։

 
Յուլիայի ծնողները՝ Վերա Ալետովան և Վլադիմիր Մենշովը

Ընտանիք խմբագրել

  • Պապ (հորական) – Վալենտին Միխայլովիչ Մենշով (1912-1974),
  • Տատ (հորական) – Անտոնինա Ալեքսանդրովնա Մենշովա (1905-1964),
  • Պապ (մորական) – Վալենտին Միխայլովիչ Բիկով (1917-1946), եղել է դերասան,
  • Տատ (մորական) – Իրինա Նիկոլաևնա Ալենտովա (1917-1988), եղել է դերասանուհի,
  • Հայրը՝ Վլադիմիր Մենշով (ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին), խորհրդային և ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ,
  • Մայրը՝ Վերա Ալենտովա (ծնվել է 1942 թվականի փետրվարի 21-ին), խորհրդային և ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի։
Յուլիա Մենշովան ամուսնու՝ Իգոր Գորդինի հետ, 2012 թվական
Յուլիա Մենշովան որդու՝ Անդրեյի հետ, 2011 թվական
  • Ամուսինը՝ Իգոր Գորդին (ծնվել է 1965 թվականի մայիսի 6-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ,
    • Որդին՝ Անդրեյ Գորդին (ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 13-ին),
    • Դուստրը՝ Տաիսիա Գորդինա (ծնվել է 2003 թվականի մայիսի 23-ին)։

Արվեստ խմբագրել

Թատերական աշխատանքներ խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն խմբագրել
  • 1990-1994 – «Փոս» (ռուս.՝ «Яма»)
  • 1990-1994 – «Չեխովյան պատմվածքներ։ Մելպոմենեի հեքիաթները» (ռուս.՝ «Чеховские рассказы. Сказки Мельпомены»)
  • 1990-1994 – «Плач в пригоршню»
«Арт-Партнёр XXI» միջազգային թատերական գործակալություն խմբագրել
  • 2003 թվականից – «Անհասկացողը» (ռուս.՝ «Бестолочь»), դասական կատակերգություն՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Մարկ Կամոլետիի համանուն պիեսի (ռեժիսոր՝ Ռոման Սամգին) – Ժաքլին, Բեռնարի կինը[6][7],
  • 2005 – «Վահանաձկան օրը» (ռուս.՝ «День палтуса»), Դեյվ Ֆրիման և Ջոն Չապման (ռեժիսոր՝ Ռոման Սամգին) – Հարիեթ[8],
  • 2009 – «Անանուն աստղ» (ռուս.՝ «Безымянная звезда»), անտրեպրիզային ներկայացում Միխայիլ Սեբաստյանի համանուն պիեսի հիման վրա (ռեժիսոր՝ Օլգա Անոխինա) – Մոնա[9]։
«М-Арт» պրոդյուսերական ընկերություն խմբագրել
  • 2012 թվականից – «Վալենտինի օր» (ռուս.՝ «Валентинов день»), ըստ Իվան Վիրիպաևի համանուն պիեսի (ռեժիսոր՝ Ռոման Սամգին) – Վալենտինա[10][11]

Ռեժիսոր խմբագրել

Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն խմբագրել
  • 2011-2017 – «Սեր։ Նամակներ» (ռուս.՝ «Любовь. Письма») ներկայացում ըստ ամերիկացի գրող և դրամատուրգ Ալբերտ Գյորնիի «Սիրային նամակներ» պիեսի (Սերգեյ Վոլինցի թարգմանությամբ), պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, վերջին ցուցադրությունը՝ 2017 թվականի մարտի 4-ին), ներկայացմանը մասնակցել են Յուլիայի ծնողները՝ Վլադիմիր Մենշվը և Վերա Ալենտովան[12][13][14][15][16]։
«М-Арт» պրոդյուսերական ընկերություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր կինոյում խմբագրել

  • 1990 – Երբ քայլում են սրբերը (ռուս.՝ Когда святые маршируют) – Լյուսի Լևչենկո (երիտասարդ տարիքում), ջազ երգչուհի
  • 1991 – Գործի՛ր, Մանյա (ռուս.՝ Действуй, Маня!) – Մանյա, ռոբոտ-սուպերկին
  • 1992 – Երկնքի այն մասում (ռուս.՝ В той области небес…) – Անյա
  • 1993 – Разборчивый жених – Կատյա
  • 1993 – Եթե իմանայինք․․․ (ռուս.՝ Если бы знать...) – Նատալյա Իվանովնա, պրոֆեսոր Պրոզորոովի կինը, Պրոտոպոպովի սիրուհին
  • 2004 – Ամենալավ տոնը (ռուս.՝ Самый лучший праздник, «Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ․․․» սերիալի պրիքվելը) – Վերա Բոլշովա, հոգեբան, Պոլինայի մայրը
  • 2006Մեծ սեր (ռուս.՝ Большая любовь) – Կալերիա Ստեպանովնա (Լերա), «Աերոֆլոտ» ավիաընկերության ուղեկցորդուհի
  • 2007 – Առաջինը տանը (ռուս.՝ Первый дома) – Ալեքսանդրա Տիխոմիրովա, Կատերինայի դուստրը
  • 2008 – Մեծ վալս (ռուս.՝ Большой вальс, անավարտ)
  • 2010 – Յոթերորդ զոհը (ռուս.՝ Седьмая жертва) – Օլգա Վիտալևնա Գլուխարյովա, դատախազության քննիչ
  • 2012 – Ամուր ամուսնություն (ռուս.՝ Крепкий брак) – Մարինա Մուխինա

Դերեր հեռուստասերիալներում խմբագրել

  • 1991-1992 – Չնախատեսված այցելություններ (ռուս.՝ Непредвиденные визиты) – Տոնյա (Անտոնինա Իվանովնան երիտասարդ տարիքում), գործկոմի նախագահ Պոլզունովի քարտուղար
  • 1991 – Սոխովո-Կոբիլինի գործը (ռուս.՝ Дело Сухово-Кобылина) – Նադեժդա Նարիշկինա, Սուխովո-Կոբիլինի սիրելին
  • 1992 – (ռուս.՝ Тишина (телесериал)) – Нина
  • 2004 – Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ․․․ (ռուս.՝ Бальзаковский возраст, или все мужики сво…, 1-ին եթերաշրջան) – Վերա Բոլշովա, հոգեբան, Պոլինայի մայրը
  • 2005 – Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ․․․ (ռուս.՝ Бальзаковский возраст, или все мужики сво…, 2-րդ եթերաշրջան) – Վերա Բոլշովա, հոգեբան, Պոլինայի մայրը
  • 2005 – Զգո՛ւյշ, Զադով (ռուս.՝ Осторожно, Задов!, 2-րդ եթերաշրջան) – Ջեյն
  • 2006 – Ամեն ինչ խառնվել է տանը (ռուս.՝ Всё смешалось в доме) – Պոլինա Ալբերտովնա Ռեմիզովա, Վենիամինի կինը
  • 2007 – Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ․․․ (ռուս.՝ Бальзаковский возраст, или все мужики сво…, 3-րդ եթերաշրջան) – Վերա Բոլշովա, հոգեբան, Պոլինայի մայրը
  • 2007 – Պահիր ինձ ամուր (ռուս.՝ Держи меня крепче, Ուկրաինա) – Վլադա Պրիգոժևա
  • 2008 – Հանցագործությունը կբացահայտվի (ռուս.՝ Преступление будет раскрыто) – Օլգա Վիտալևնա Գլուխարյովա, ավագ քննիչ
  • 2009-2010 – Հանցագործությունը կբացահայտվի 2 (ռուս.՝ Преступление будет раскрыто 2) – Օլգա Վիտալևնա Գլուխարյովա, ավագ քննիչ
  • 2013 – Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ․․․ (ռուս.՝ Бальзаковский возраст, или все мужики сво…, 4-րդ եթերաշրջան) – Վերա Բոլշովա, հոգեբան, Պոլինայի մայրը
  • 2013 – Մեր՝ աղջիկների միջև (ռուս.՝ Между нами, девочками, 1-ին եթերաշրջան) – Ելենա Նիկոլաևնա Սայկո
  • 2014 – Կինը սահմանին (ռուս.՝ Женщины на грани, սերիա 15) – Ելենա Նեկրասովա, տնային տնտեսուհի, Վոլոդյայի կինը, Լիզայի մայրը[20]
  • 2019 – Մեր՝ աղջիկների միջև (ռուս.՝ Между нами, девочками, 2-րդ եթերաշրջան) – Ելենա Նիկոլաևնա Սայկո

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

  • 2018-2019 – Պրոստոկվաշինո – մայր

Վոկալ խմբագրել

  • 2000 – Աստվածների նախանձը (ռուս.՝ Зависть богов) – Ах, как не вечны моды, ах, как беспечны годы...
  • 2018-2019 – Պրոստոկվաշինո – Кабы не было зимы

Աշխատանք հեռուստատեսությունում խմբագրել

  • Յուլիա Մենշովան իր հեռուստակարիերան սկսել է 1990-ական թվականների սկզբին մոսկովյան «2х2» հեռուստաալիքում, որտեղ վարել է հաղորդում, որում գովազդվել են հանրային օգտագործման տարբեր ապրանքներ[21]։ Այնտեղ նրան նկատել է պրոդյուսեր Իվան Դեմիդովը[22],
  • 1994 թվականին սկսել է աշխատել «ТВ-6 Մոսկվա» ալիքում, ուր տեղափոխվել է Վիկտոր Մերեժկոյի հրավերով[23]։ Սկզբում եղել է նրա «Իմ կինոն» (ռուս.՝ «Моё кино») հաղորդման ադմինիստրատոր[24],
  • 1995-2001 թվականներ – «Ես ինքս» (ռուս.՝ «Я сама») թոք-շոուի հաղորդավար և պրոդյուսեր ТВ-6-ում[24].
  • 1997 թվականի մարտից – «ТВ-6 Մոսկվա» ալիքի տնօրենի տեղակալ, հաղորդումների արտադրության և նախապատրաստման ծառայության ղեկավար,
  • 1998 թվականի հուլիսից – Մոսկվայի անկախ հեռարձակման միության ծրագրերի ստեղծման տնօրինության ղեկավար, այդ պաշտոնում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի պրոդյուսեր, որ եթեր են հեռարձակվել «ТВ-6 Մոսկվա» հեռուստաալիքով[25],
  • 2001 թվականի փետրվարին հնչյունավորել է ТВ-6 ալիքի «Ես սուպերմոդել եմ» (ռուս.՝ «Я – супермодель») հինգ մասից բաղկացած վավերագրական սերիալը, որը պատմում է հինգ հայտնի թոփ-մոդելների մասին, որոնց թվում են Կլաուդիա Շիֆերը, Նաոմի Քեմփբելը, Էլ Մաքֆերսոնը, Կարեն Մադլերը և Կառլա Բրունին[26],
  • 2001-2002 թվականներ – «Продолжение следует» թոք-շոուի հաղորդավար «НТВ» ալիքում[24].
  • 2001-2002 թվականներ – «Յուլիա Մենշովայի ստուդիա» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար։ Ընկերությունը թողարկել է «Ես ինքս» (ռուս.՝ «Я сама», վերջին թողարկումներ), «Քո կողքին» (ռուս.՝ «Рядом с тобой») (РТР)[27] և «Продолжение следует» հաղորդումները։ Այն բանից հետո, երբ հեռուստաալիքները չեն երկարացրել վերջին երկու հաղորդումների պայմանագրերը, ստուդիան փակվել է[28],
  • 2007 թվականի հունվարի 7-ին հոր հետ վարել է «От всей души. 20 лет спустя» թոք-շոուի առաջին թողարկումը «ТВ Центр» ալիքով[29],
  • 2011 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 29-ը վարել է «Սովորեցրեք ինձ ապրել» (ռուս.՝ «Научите меня жить») թոք-շոուն «ТВ-3» ալիքով (եթեր է հեռարձակվել 30 թողարկում)[24],
  • 2013 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2017 թվականի հուլիսի 3-ը եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Մենակ բոլորի հետ» (ռուս.՝ «Наедине со всеми») թոք-շոուի հեղինակ և վարող[24][30][31]․ նախագծի գաղափարը Յուլիա Մենշովայի մոտ ծագել է «Մոսկվա 24» ալիքի «Правда-24» հաղորդման ժամանակ Եվգենի Դոդոլեևին տված հարցազրույցից հետո[32][33],
  • 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Մաքսիմ Գալկինի հետ սկսել է վարել «Այսօր երեկոյան» (ռուս.՝ «Сегодня вечером») թոք-շոուն Առաջին ալիքով։ 2017 թվականի հոկտեմբերից հաղորդման որոշ թողարկումներ վարում են հերթով[34],
  • 2019 թվականի փետրվարի 4-ից մինչև մարտի 15-ը վարել է «Մեր մարդիկ» (ռուս.՝ «Наши люди») թոք-շոուն Առաջին ալիքով։

Ճանաչում խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1999 – «ՏԷՖԻ» ռուսական ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր Թոք-շոուի հաղորդավար անվանակարգում – «ТВ-6 Մոսկվա» ալիքի «Ես ինքս» (ռուս.՝ «Я сама») հաղորդման համար[2],
  • 2016 – Բլագովեշչենսկում անցկացվող «Ամուրյան աշուն» (ռուս.՝ Амурская осень) կինոյի և թատրոնի XIV բաց ռուսական փառատոնի գրան պրի թատրոն կատեգորիայում – ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Արտ» («Art») պիեսի մոտիվներով «Ընկերներ» անտրեպրիզային ներկայացման ռեժիսորական աշխատանքի համար («М-Арт» պրոդյուսերական ընկերություն)[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Победители национального телевизионного конкурса «ТЭФИ-1999». Արխիվացված 2017-05-17 Wayback Machine Официальный сайт Фонда «Академия российского телевидения» (Фонда «АРТ») // tefi.ru
  3. 3,0 3,1 Татьяна Зайцева. Юлия Меньшова: «Все мои обиды на родителей улетучились, я больше не имею к ним никаких претензий». Արխիվացված 2017-08-07 Wayback Machine ООО «ТН-Столица» // tele.ru (30 декабря 2014 года)
  4. 4,0 4,1 4,2 Юлия Меньшова: телеведущая, продюсер, актриса театра и кино. Биография. Издательство «Семь дней» // 7days.ru
  5. Актёрский факультет. Выпускники 1981—1990 годов. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine Официальный сайт Школы-студии МХАТ // mhatschool.theatre.ru
  6. Спектакль «Бестолочь», классическая комедия положений по одноимённой пьесе французского драматурга Марка Камолетти режиссёра Романа Самгина. Официальный сайт Международного театрального агентства «Арт-Партнёр XXI» // artpartner.ru
  7. Спектакль «Бестолочь» по одноимённой пьесе французского драматурга Марка Камолетти в постановке Романа Самгина. Обзор спектакля, фотографии, рецензии. // afisha.ru
  8. Спектакль «День палтуса» в постановке Романа Самгина. Обзор спектакля, фотографии, рецензии. // afisha.ru
  9. Беседовал Евгений Кудряц. Юлия Меньшова: «Театр всегда предполагает двух со-творцов: актёров и зрителей!». // kino-teatr.ru (29 марта 2011 года)
  10. Константин Баканов. Юлия Меньшова не верит в восстановление справедливости. – Юлия Меньшова активно занимается театральной деятельностью. На прошлой неделе с её участием прошла премьера спектакля «Валентинов день». Газета «Собеседник» // sobesednik.ru (21 февраля 2012 года)
  11. Спектакль «Валентинов день» по одноимённой пьесе Ивана Вырыпаева в постановке Романа Самгина. Информация о спектакле, фотографии. Официальный сайт Продюсерской компании «М-Арт» // mart-teatr.ru
  12. Спектакль «Любовь. Письма» (режиссёр — Юлия Меньшова). Описание спектакля. Премьера — 7 октября 2011 года, последний показ — 4 марта 2017 года. Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  13. Спектакль «Любовь. Письма». Московский драматический театр имени А. С. Пушкина. Пресса о спектакле. Сайт «Театральный смотритель» // smotr.ru (октябрь 2011 года)
  14. Спектакль «Любовь. Письма» по пьесе Альберта Гёрни в постановке Юлии Меньшовой. Обзор спектакля, фотографии, рецензии. // afisha.ru
  15. Анастасия Плешакова. Юлия Меньшова: «Мы бились с отцом как тетерева на току». — В Театре имени Пушкина прошла премьера спектакля «Любовь. Письма». В главных ролях — Владимир Меньшов и Вера Алентова (видео). Газета «Комсомольская правда» // kp.ru (12 октября 2011 года)
  16. Феликс Грозданов, Марина Петрова. Теория мелких дел. — Юлия Меньшова рассказывает о том, как она стала режиссёром, какие препятствия и войны ей устраивали коллеги, как она борется с сегодняшним «гражданским укладом». Сетевое издание «Аргументы недели» // argumenti.ru (10 ноября 2011 года)
  17. Спектакль «Друзья» по мотивам пьесы «Арт» Ясмины Реза в постановке Юлии Меньшовой. Обзор спектакля, фотографии, рецензии. // afisha.ru
  18. 18,0 18,1 Спектакль «Друзья» по мотивам пьесы «Арт» Ясмины Реза в постановке Юлии Меньшовой. Информация о спектакле, фотографии, награды. Официальный сайт Продюсерской компании «М-Арт» // mart-teatr.ru
  19. 19,0 19,1 XIV Открытый российский фестиваль кино и театра «Амурская осень» в Благовещенске (19—26 сентября 2016 года). Награды фестиваля – 2016. Արխիվացված 2019-04-19 Wayback Machine Официальный сайт Открытого российского фестиваля кино и театра «Амурская осень» (Благовещенск) // amurosen.ru
  20. ВИДЕО. Телесериал «Женщины на грани». Серия № 15 «В тихом омуте» (Россия, 2014 год). Արխիվացված 2017-08-04 Wayback Machine Сетевое издание "Государственный интернет-канал «Ռոսիա 1» // russia.tv
  21. «Шаг на экран: звезды ТВ - о начале своей карьеры». The Hollywood Reporter. 2016 թ․ նոյեմբերի 21.
  22. ««Взгляд», 30 лет: Как Юлия Меньшова на Любимова глаз положила. «Парадокс привлекал — ребята такие молодые, а так здраво мыслят»». Свободная пресса. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  23. «Меньшова разругалась с Поргиной». Дни.ру. 2014 թ․ հուլիսի 25.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Екатерина Левдина. Станет ли Юлия Меньшова российской Опрой Уинфри? 5 программ в телекарьере. ООО «ТН-Столица» // tele.ru (29 июля 2014 года)
  25. «Юлия Меньшова: "Я не феменистка"». 1999 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  26. «ТЕЛЕНОВОСТИ ОТ...». Новая газета. 2001 թ․ հունվարի 29.
  27. «ЮЛИЯ МЕНЬШОВА СТАЛА ПРОДЮСЕРОМ». Труд. 2001 թ․ հուլիսի 19.
  28. «ЮЛИЯ МЕНЬШОВА: «ТЕАТР ВСЕГДА ПРЕДПОЛАГАЕТ ДВУХ СО-ТВОРЦОВ: АКТЁРОВ И ЗРИТЕЛЕЙ!»». Вести (газета, Украина). 2011 թ․ մարտի 28.
  29. «МГСУ стал первым героем возрожденной передачи «От всей души»». Звёздный бульвар. 2007 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  30. Все выпуски программы «Наедине со всеми» с Юлией Меньшовой на «Первом канале». // 1tv.ru
  31. Сергей Ефимов. Юлия Меньшова: «Я не „говорящая голова“ – мне не диктуют, что спрашивать». – Ведущая ток-шоу «Наедине со всеми» – о секретах профессии и нашумевшем эфире с Людмилой Максаковой. Газета «Комсомольская правда» // kp.ru (24 апреля 2015 года)
  32. Автор и ведущий: Евгений Додолев. ВИДЕО. Программа «Правда 24»: Юлия Меньшова об актёрской профессии и режиссуре. Телеканал «Москва 24» // m24.ru (29 мая 2013 года)
  33. Автор: Евгений Додолев. «Юлия Меньшова, мать и дочь». Արխիվացված 2019-04-20 Wayback Machine Газета «Московская правда» // a.mospravda.ru (14 ноября 2013 года)
  34. «Instagram maxgalkinru». Ինստագրամ. 2017 թ․ հոկտեմբերի 27.

Արտաքին հղումներ խմբագրել