«Վերջին հանդիպումը» (ռուս.՝ «Последняя встреча»), խորհրդային սոցիալ-դրամատիկական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Բունեևը 1974 թվականին։ Համամիութենական պրեմիերան կայացել է 1975 թվականի հունվարի 2-ին, իսկ համաշխարհային վարձույթում ֆիլմը հայտնվել է 1976 թվականի օգոստոսի 5-ին։ Ֆիլմը 1975 թվականին Քիշնևում արժանացել է Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակի։

Վերջին հանդիպումը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1974
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բունեև
ԴերակատարներՎլադիմիր Մենշով
ԵրաժշտությունԳեորգի Դմիտրիև

Սյուժե խմբագրել

Գրող Պավել Սնեգիրյովը երկար տարիներ անց վերադառնում է հայրենի գյուղ, որտեղ մեծացել է մանկատանը։ Նրա ընկերը՝ Կլիմը, դեռ այստեղ է ապրում, վիրավորված է Պավելից այն բանի համար, որ նա չի կատարել Կլիմին տված խոստումը, որ բանակից հետո կվերադառնա տուն։ Այստեղ է ապրում նաև Պավելի նախկին հարսնացուն՝ Անյան, ում անձնական կյանքը չի դասավորվել, քանի որ նա սպասում էր Սնեգիրյովի վերադարձին։ Պավելը չէր գիտակցում, որ անցյալի հետ այս վերջին հանդիպումը ճակատագրական կլինի իր համար։

Դերերում խմբագրել

  • Գենադի Սայֆուլին – Պավել Սնեգիրյով, գրող
  • Ալեքսեյ Մոլոստով – Պաշա Սնեգիրյով մանկության տարիներին
  • Վլադիմիր ՄենշովԿլիմ Սերգեևիչ Ավիլով, հացահատիկի ֆերմայի բրիգադիրի պաշտոնակատար
  • Վլադիմիր Գուբին – Կլիմ Ավիլովը պատանեկան տարիներին
  • Սերգեյ Շչեգոլև – Կլիմ Ավիլովը մանկության տարիներին
  • Սվետլանա Օրլովա – Անյա Զադորոժնայա
  • Ալեքսեյ Գրաբբե – Տիմոֆեյ Սպիրին
  • Լյուբով Միշևա – Թամարա Ավիլովա, Կլիմի քույրը
  • Գեորգի Յումատով – Նիկոլայ Սնեգիրյով, Պավելի հայրը
  • Սին Սայտո – Աուկի Գուրո, գերի ճապոնացի
  • Վադիմ Զախարչենկո – Կիսլով
  • Արթուր Նիշչենկին – Մաքսիմ Ռոմանովիչ Օլեքսիչ, մանկատան ուսուցիչ
  • Յունուս Յուսուպով – Ակչուրին, սերժանտ
  • Իննա Վյատցևա – օդաչու
  • Բորիս Կումարիտով – Սպարտակ Պողոսով (մեծահասակ)
  • Սվետլանա Կոնովալովա – մայր
  • Լարիսա Բլինովա – մանկատան սան Օլեգի մայրը
  • Ալեքսանդրա Խարիտոնովա – երեխաներից մեկի մայրը
  • Ելենա Մաքսիմովա – անցորդ
  • Լեոնիդ Պլատոնով – էպիզոդ
  • Գ. Պերով – էպիզոդ
  • Վլադիմիր Սուվորով – էպիզոդ
  • Անատոլի Գոլիկ – էպիզոդ
  • Յուրի Սորոկին – էպիզոդ
  • Ստանիսլավ Սիմոնով – էպիզոդ
  • Ալեքսեյ Սավոստյանով – էպիզոդ
  • Ռաիսա Ախմետժանով – էպիզոդ
  • Լենա Բուրկովա – էպիզոդ
  • Յուրա Վենիամինով – էպիզոդ
  • Անդրեյ Իվաշչենկո – էպիզոդ
  • Վյաչեսլավ Նադախովսկի – էպիզոդ
  • Հակոբ Շահպոզյան – էպիզոդ
  • Վլադիսլավ Բարկովսկի – էպիզոդ, լուսագրերում նշված չէ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Բունեև
  • Սցենարի հեղինակ՝ Օդելշա Ագիշև
  • Բեմադրող օպերատոր՝ Վյաչեսլավ Եգորով
  • Բեմադրող նկարիչ՝ Օլգա Բեդնովա
  • Կոմպոզիտոր՝ Գեորգի Դմիտրիև[2]
  • Հնչյունային օպերատոր՝ Մ. Գալուզին
  • Մոնտաժողներ՝ Ն. Բոժիկովա, Ս. Ֆրոլենկո
  • Գրիմարար՝ Վ. Զախարչենկո
  • Խմբագիր՝ Վ. Բիրյուկովա
  • Օպերատորներ՝ Ա. Ղարիբյան, Ի. Պրոսկուրին
  • Ռեժիսորի ասիստենտներ՝ Օ. Կուլիկովա, Լ. Լիկանով
  • Օպերատորի օգնական՝ Վ. Գվասկով
  • Նկարչի օգնականներ՝ Ն. Պոլյախ, Վ. Օրլով
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Վ. Լազովսկի
  • Նկարիչ՝ Վ. Գլազկով
  • Դիրիժոր՝ Ա. Պետուխով
  • Ֆիլմի ռեժիսոր՝ Տակի Ալիև

Նկարահումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Գորկու անվան կինոստուդիայի տաղավարներում։ Բնական նկարահանումներն անցկացվել են Վորոնեժի մարզի Բոևո գյուղում և Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկ քաղաքում։

Մրցանակներ խմբագրել

1975 թվականին ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի Քիշնևի համամիութենական կինոփառատոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Зенин И. — Встреча через годы (Худож. фильм «Последняя встреча». Постановка Б. Бурнеева) // Комсомольская правда, 19 февраля 1975