«Ձյունանուշ կանչե՞լ եք» (ռուս.՝ «Снегурочку вызывали?»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ամանորյա մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վալենտին Մորոզովը[1]։ Գլխավոր դերերը կատարել են Իրինա Ալֆյորովայի և Վլադիմիր Մենշովը։ Պրեմիերան հեռուստատեսությամբ կայացել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ձյունանուշ կանչե՞լ եք
ռուս.՝ Снегурочку вызывали?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորValentin Morozov?
ԴերակատարներԻրինա Ալֆյորովա և Վլադիմիր Մենշով
ՕպերատորՆիկոլայ Ստրոգանով
ԵրաժշտությունԱլեքսանդր Մնացականյան
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Լենինգրադում՝ նոր 1986 թվականին ընդառաջ։ Թատերական դերասանուհի Սվետլանա Ալեքսանդրովնան աշխատում է բարի ծառայությունների ընկերությունում՝ կատարելով Ձյունանուշի դերը։ Ձմեռ պապի դերը կատարող դերասանը հիվանդացել է, և  նրան փոխարինել համոզում են միկրոավտոբուսի վարորդ Ալեքսանդր Սերյոգինին։ Նա լավ է հարմարվում անսովոր դերին։ Ձմեռ պապի և Ձյունանուշի բազմաթիվ հաճախորդների թվում են տաղանդավոր պատանի կոմպոզիտորը, մանկատան երեխան և նույնիսկ միայնակ կինը, որն իր համար է կանչել է հեքիաթային կերպարներին։ Նրանք գնում են նաև Սերյոգինի որդու մոտ, որի հետ տեսնվել նրան թույլ չի տալիս իր նախկին կինը։

Աշխատանքային օրվա ավարտից հետո Սերյոգինը գնում է սուրճ խմելու, և այստեղ նրան գրություն են փոխանցում Սվետլանա Ալեքսանդրովնայի հասցեով, որը, հրաժարվելով ընկերների մոտ Ամանորը դիմավորելու մտադրությունից, որոշել է մնալ տանը։ Նա չի պատասխանում հեռախոսին, բայց երբ հնչում է դռան զանգը, բացում է և տեսնում շեմին կանգնած Սերյոգինին։

Դերերում խմբագրել

  • Իրինա ԱլֆյորովաՍվետլանա Ալեքսանդրովնա Նեչաևա (Ձյունանուշ)
  • Վլադիմիր ՄենշովԱլեքսանդր Պետրովիչ Սերյոգին (Ձմեռ Պապ)
  • Օլգա Վոլկովա – Սվետլանա Իվանովնա
  • Վերա Տիտովա – Պետյայի տատը, Սերյոգինի զոքանչը (լուսագրերում նշված չէ)
  • Իվան Կրասկո – Իվան Իվանովիչ, բարի ծառայությունների ընկերության տնօրեն
  • Նիկոլայ Լավրով – թատրոնի ռեժիսոր
  • Գեորգի Շտիլ – ծպտյալ
  • Բորիս Առաքելով
  • Վլադիմիր Բոգդանով
  • Օլեգ Եֆրեմով
  • Վալերի Կրավչենկո
  • Նիկոլայ Կուզմին – պապ
  • Թամարա Լեբեդևա
  • Ելենա Ստավրոգինա
  • Վլադիմիր Լիտվինով – Սվետլանայի սիրահար
  • Ստանիսլավ Սոկոլով
  • Լյուբով Տիշչենկո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Фильм «Снегурочку вызывали?» на сайте «Ленфильма»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.