Ջոկեր (անգլ.՝ Joker, Կատակասեր, Զվարճախոս), DC Comics տիեզերքի սուպեր չարագործը, Բեթմենի երդվյալ թշնամին[8]։ Ջոկերը կրում է մանուշակագույն կոստյում և պայքարում է հատուկ զենքերի օգնությամբ, որոնք ոճավորված են ծաղրածուի և իլյուզիոնիստի ռեկվիզիտ ոճի ներքո։ Ջոկեր անունը ունի երկու իմաստ՝ խաղաքարտ և զվարճախոս։

Ջոկեր
Ըստ Ալեքս Ռոսի
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտBatman #1 (1940 թվական մայիս)
ՀեղինակJerry Robinson?, Բիլ Ֆինգեր և Բոբ Քեյն
Դերակատար / ՁայնՍեսար Ռոմերո, Ջեք Նիքոլսոն, Հիթ Լեդջեր, Ջարեդ Լետո, Կամերոն Մոնահեն, Մարկ Հեմիլ, Հոակին Ֆենիքս, Richard Epcar?, Զաք Գալիֆիանակիս, Քևին Մայքլ Ռիչարդսոն և Troy Baker?
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էDC Comics
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումՉար
Ի ծնե անունանգլ.՝ Jack Oswald White
Կեղծանուններ
  • Հանցավոր աշխարհի Ծաղրածու-արքայազն
  • Հանցագործության Ծաղրածու-թագավոր
  • Հանցավոր աշխարհի Էյնշտեյն
  • Հանցավոր աշխարհի վարպետ
  • Ջեք Նապեր
  • Ջեյսոն Ռայպեն[1]
  • Պարոն Ջեյ
  • Ջոզեֆ Քեր[2]
  • Ջեյկ Ուատ
  • Էրիկ Բոյդեր[3]
  • Դոմինո մարդասպան[4]
  • Օբերոն Սեկստոն[4]
  • Հ. Ա. Լաֆլին[5]
  • Ջոնի Ջեյպ[6]
  • Ռեկոդջ (I. Rekoj)[7]
  • Կեքսիկ
  • Պիռաժոկ
  • Գոտեմ քաղաքի թագավոր
  • Կարմիր գլխարկ
Տեսակգեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, կինոհերոս, հեռուստատեսային կերպար, անիմացիոն կերպար, համակարգչային խաղի կերպար և անիմեի կերպար
Հասակ185 սանտիմետր
Մազերի գույնgreen hair?
Աչքերի գույնկանաչ
ԲնակավայրԳոթեմ Սիթի
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքքիմիկոս, սերիական մարդասպան, հանցագործ և ահաբեկիչ
Թիմեր և կազմակերպություններ
Injustice Gang? և Injustice League?
Դաշնակիցներ
Հարլի Քուին, Հանելուկասաց, Երկերեսանի, Կարմիր դեմք, Պինգվին
Թշնամիներ
Բեթմեն, Ռոբին, Նայթվինգ, Բյոթգյորլ, Ջեյմ Գորդոն
Կայք
dc.com/characters/the-joker(անգլ.)

Ջոկերի անցյալը մինչև օրս մնում է գաղտնի, չնայած, որ կերպարն ունի յոթանասունհինգամյա պատմություն։

Ջոկերը չունի գերմարդկային ունակություններ, փոխարենը օգտագործում է իր կողմից ստեղծված քիմիական  զենքերը, թունավոր կամ մահացու եփուկները, թեմատիկ զենքերը, ներառյալ ածելու պես սուր խաղաքարտերը, մահացու ուրախ զանգերը։ Ջոկերը իր նպատակին հասնելու համար համագործակցում է նաև Գոտեմ քաղաքի այլ  չարագործների հետ՝ օրինակ  Երկերեսանիի, նաև անարդարության բանդայի և անարդարության լիգայի պես խմբակցությունների հետ, սակայն այդ հարաբերությունները հաճակ փլուզվել են Ջոկերի սանձարձակ քաոսի պատճառով։ Շուտով Ջոկերի աջ ձեռք է դարձել Հարլի Քուինը։

Ջոկերի մասին նկարահանվել են բազմաթիվ համաշխարհային ճանաչում ձեռք բերած ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր, որոնցից ամենահայտնին եղել է  2016 թվականին նկարահանված «Ինքնասպանների ջոկատը» (անգլ.՝ Suicide Squad), ֆիլմը, տվյալ ֆիլմում Ջոկերի դերում եղել է Ջարեդ Լետոն։ Նաև նկարահանվել են բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, մուլտի սերիալներ։

Մյուս հայտնի ֆիլմերից են  Բեթմեն (նկարահանված 1996 թ․), որում Ջոկերը առաջին անգամ հայտնվել է էկրաններին, իսկ 1989 թ․ Բեթմեն ֆիլմում Ջոկերը առաջին անգամ ստացել է ծագման պատմությունը։  Խավարի ասպետը ֆիլմում Ջոկերը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների։ Եվ մյուս հայտնի ֆիլմերից է Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին ֆիլմը։

Կոմիքսների յուրօրինակ պատմությունը խմբագրել

DC-ն շարունակում է հավատարիմ մնալ Ալան Մուրիի չար ծաղրածուի բազմատարբերակ անցյալին։ Հնարավոր է, որ նույնիսկ ինքը՝ Կատակասերը արդեն չի հիշում, թե ով է եղել մինչ այն պահը, երբ հագավ Կարմիր կոլպակի կոստյումը։ Մարդը ով դարձել է Ջոկեր (հնարավոր է, որ նա եղել է անհաջող կատակերգու, ինչպես նաև հնարավոր է, որ եղել է հանցագործ), վախենալով Բեթմենից ընկել է ծծմբական թթվի մեջ, այն ժամանակ, երբ Կարմիր կոլպակի կոստյումով խաղաքարտերի ֆաբրիկայում մասնակցում էր կողոպուտի[9]։ Արդյունքում նա խելագարվել է, և մաշկը դարձել է սպիտակ գույն, աչքերի շրջանակները դարձել էին սև, իսկ մազերը՝ կանաչ։ Ժպիտն ընդմիշտ քարացել էր դեմքին։

Որոշ ժամանակ անց, գործարանի պատմությունից հետո Գոտեմ քաղաքում հայտնաբերել էին ժպտացող դիակների պահեստ։ Իսկ հեռուստատեսային էկրաններին առաջացել էր տարօրինակ կերպար մանուշակագույն կոստյումով, որը նախապես հայտնում էր, թե երբ է պատրաստվում սպանել։ Բեթմենը և Կոմիսար Գորդոնը ստիպված էին մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանան կանգնեցնել Ջոկերին, որը հաշվեհարդար էր տեսնում չարաբաստիկ գործարանի սեփականատերերի հետ, և մտադիր էր թունավորել գոտեմյան ջրամբարը։ Ի վերջո չարագործը հայտնվել է Արկհեմ հոգեբուժարանում, և հիվանդների մի մասին բաց էր թողել փողոց[10]։ Հարկ է նշել որ Ջոկերի համար այդքան էլ դժվար չէր հիվանդանոցից փախչել, սակայն դա նրան չի ազատել տանջանքներից։

Ավելի ուշ Ջոկերը ձեռք բերեց իր համար զուգընկեր՝ Հարլի Քուին աղջկան, որը հագնում էր ծաղրածուի զգեստներ և խելագարի պես սիրում էր մոլագարներին[11]։ Նրանց հարաբերությունները ամեն անգամ ձևավորվում էին տարբեր ձևերով և ոչ միշտ նպաստավոր Հարլի Քուինի համար։ Նաև ըստ որոշ վարկածների Ջոկերը ունեցել է հղի կին՝ Ջենին, որը մահացել էր դժբախտ պատահարից, և Ջոկերը երբեմն նրա համար անհանգստանում էր[12]։

New 52 խմբագրել

Ջոկերի կերպարը ենթարկվել է տարբեր փոփոխությունների, The New 52-ի տարբերակով. արտաքին տեսքը և ամբողջ տիեզերքը վերահսկելու նախասիրությունը գրեթե չի փոփոխվել։ Առաջին անգամ մոլագար մարդասպանը հայտնվում է Detective Comics № 1-ում, որտեղ նրան հետապնդում էր Գոտեմի ամբողջ ոստիկանությունը։ Բեթմենի հետ հերթական բախումից հետո Ջոկերը բռնվել է և տեղափոխվել «Արկհամ » հիվանդանոց։ Ծաղրածուի բանտախցում նրան սպասում էր նոր ոճրագործ՝ Տիկնիկագործը անգլ.՝ Dollmaker։ Նա կտրում է Ջոկերի դեմքը, դրանից առաջ տեղեկացնելով, որ հանդիսանում է նրա ամենամեծ երկրպագուն։

 
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում Ջոկերի դերակատար Ջարեդ Լետոն

Սակայն անհրաժեշտ է նշել, որ Զվարճախոսը՝ Տիկնիկագործին հանդիպել է հետևյալ բառերի ներքո «Սա կատարյալ վայր է գործողությունների համար», դրանով իսկ հասկացնելով, որ թույլ է տալիս այդ ամենը անել իր հետ։ Իր պարտությունից հետո Ջոկերը կոր9ում է մոտ մեկ տարի[13]։ Երբ Հարլի Քուինին հասնում է մոլագարի մահվան լուրը, նա կորցնում է առողջ դատելու ունակությունը և հիմնում է Ինքնասպանների ջոկատը, որպեսզի Գոտնեեմի ոստիկանությունում անձամբ տեսնի իր սիրեցյալի դեմքը[14]։ Ակնհայտ է, որ նա ակնկալում էր հնարավորություն ստանալ վերականգնել Ջոկերի դեմքը[15]։

«Ընտանիքի մահը» հատվածում Ջոկերը վերադառնում է կրկին` սպանելով բազմաթիվ ոստիկանների և վերադարձնելով իր դեմքը, որը ամրացնում է գլխին գոտիների օգնությամբ։ Ջոկերը կրկնում է իր առաջին հանցագործությունը` փորձելով սպանել Գոտենեմի քաղաքապետին, բայց փոխարենը վերացնում է նրա աշխատակիցներին։ Չարագործը խոստանում էր վերադարձնել իր և Բեթմենի նախկին կյանքը՝ իր ճանապարհից վերացնելով Հարլի Քուինին և Չղջիկ մարդու բոլոր օգնականներին այն թույնի խառնուրդով, որով Ջոկերը սպանել էր քաղաքապետի աշխատակիցներին։ Բեթմենը դա հասկանում է որպես ակնարկ կապված Ace Chemicals գործարանի հետ, սակայն այնտեղ ժամանելուց հետո պարզվում է, որ նա ծծմբաթթվով լի բաքի մեջ բռնել է Հարլի Քուինին։ Հենց ինքը` Հարլին վախեցած էր Ջոկերի փոփոխություններից։

Բեթմենի բացակայության ժամանակ Ջոկերը առևանգում է Ալֆրեդին[16]։ Ավելի ուշ Ջոկերը առևանգում է Բեթմենի ընտանիքի այլ անդամների։ Նա հավաքում է Բեթմենի հին թշնամիներին միասին (Գլինոլիկներին, Միստեր Ֆրիզին և Խրտվիլակին) իր ծրագրի իրագործման համար, սակայն Բեթմենը նրանց յուրաքանչյուրին հաղթում է, իսկ ինքը Ջոկերը այդ ժամանակ հիմարեցնում էր Հանելուկասացին, Երկերեսանիին և Պինգվինին, ցանկանալով միայնակ լուծել Բեթմենի ճակատագիրը։ Բեթմենը Ջոկերի ազդեցության ներքո, գիտակցությունը կորցրած արթնացավ քարանձավում մի սեղանի շուրջ իր ընտանիքի անդամների հետ միասին, իսկ Ջոկերը խաբում էր, որ ինքը նույնպես կտրել է նրանց դեմքերը, դրանով Բեթմենին հրահրում էր սպանել նրանց։ Սակայն արդյունքում Բեթմենը կարողանում է ազատվել և հալածում է Ջոկերին։ Բեթմենը նույնպես ստում է ասելով, որ գիտի Ջոկերի իսկական անունը։ Չցանկանալով լսել Բեթմենին՝ Ջոկերը պատահաբար ընկնում է քարանձավի ջրվեժը, մարմինը չի գտնվել, և նրա ճակատագիրը մնում է անհայտ։

Դրանից հետո նա հայտնվում է Batman End Game-ում[17]։ Ջոկերը որոշում է մեկընդմիշտ ոչնչացնել Բեթմենին, նա վարակում է Արդարության լիգան նոր մոդիֆիկացված թույնով և այն ուղղում է Բեթմենին։ Ապա իր արյան միջից տարածում է այն վիրուսը, որը վարակել էր ամբողջ Գոտեմը, իսկ բնակչությանը վերածում է ծիծաղող խելագարների, չծիծաղողներին սպանում է։ Տվյալ հատվածում Ջոկերը վերադառնում է արդեն վերանորոգված դեմքով, ինչպես նաև ակնարկվում է, որ Ջոկերը գիտի, թե ով է թաքնված Բեթմենի դիմակի տակ One Shot[18]: «Հարլի Քուին.Ապագայի վերջը» մասում Հարլի Քուինը հանգամանքների բերումով հայտվում է անմարդաբնակ կղզում և դառնում է տեղի բնիկների թագուհին։ Այդ նույն կղզում նա հանդիպում է Ջոկերին, որն արդեն հասցրել էր դառնալ տեղի Թագավորը։

Ջոկերը Հարլիին առաջարկում է ամուսնանալ և նա իհարկե համաձայնում է։ Նախքան հարսանիքը Հարլիի ներքին ձայնը ասում է նրան Ջոկերի մասին «Չէ, որ դու հիշում ես, որ այդ տղան գրեթե կործանել էր քո կյանքը, գցել էր քեզ ծծմբական թթվի մեջ, նա քեզ վերաբերվել է ինչպես կովի, իսկ դու նորից վերադարձել ես նրա մոտ»։ Հարլին դա անտեսում է, հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ լավ կլինի։ Եվ հենց այդ պահին պարզվում է, որ արարողությունից հետո նորապսակները պետք է ցատկեն հրաբխի խառնարանը զոհաբերելով իրենց։ Ջոկերը հունից դուրս է գալիս, քանի որ գիտեր, թե խառնարանում պետք է տեղավորվեր ընդամենը մեկ հոգի, և դա պետք է լիներ Հարլին։ Նա հայտարարում է, որ երբեք չէր ամուսնանա նման թեթևամիտի հետ։ Նաև Զվարճախոսը հայտնում է, որ այս բոլոր տարիների ընթացքում հետևել է նրան և գիտի, որ նա օգնել է սուպերհերոսներին, իսկ ինքը՝ Ջոկերը ատում է նրանց։ Իվերջո հրաբուխը ժայթքում է, և Ջոկերը աղջկան նետում է հրաբխի խառնարանը։ Հարլիին այնտեղից փրկում է Ակվամենը։

 
Ջոկերի դերակատար Հիթ Լեդջերը

«Բեթմեն.Եվրոպա» հատվածում Բեթմենը և Ջոկերը վարակվում են Կոլոսի վիրուսով։ Որպեսզի բուժվեն, նրանք միավորում են իրենց ուժերը և մեկնում են Եվրոպա, որպեսզի գտնեն նրան, ով վարակել է իրենց։ Նրանք անցնում են Բեռլինով, Փարիզով, Պրահայով և Հռոմով։ Փարիզում նրանց հաջողվում է գտնել իրենց վարակողին և նրա հետ մարտի բռնվել, իսկ Բեթմենը նրա վիրուսից թուլացած ընկնում է տանիքից։ Սակայն մտածված կամ պատահաբար Ջոկերը փրկում է նրա կյանքը թույլ չտալով, որ մահանա։ Հռոմում Բեթմենը և Ջոկերը իմանում են, որ այդ ամենը կազմակերպել էր Բեյնը, որպեսզի ապացուցի, որ Բեթմենը չի կարող ապրել առանց Ջոկերի։ Նա սկսում է դաժանաբար ծեծել Ջոկերին, բայց Խավարի ասպետը թույլ չի տալիս և մենամարտում հաղթում է նրան։ Բեթմենը և Ջոկերը հասկանում են, որ հակաթույնը գտնվում է նրանց արյան մեջ և եթե խմեն մեկը մյուսի արյունը, ապա ողջ կմնան, իսկ եթե ոչ, ապա երկուսն էլ կմեռնեն։ Արդյունքում Ջոկերը միտումնավոր հարվածում է իր ոխերիմ թշնամուն, որպեսզի փրկի իրենց երկուսին։ Այսպիսով Բեթմենը, Ջոկերին վողջ է թողնում, իմանալաով, որ դրանից ապագայում կտուժեն շատ մարդիկ։ Այս հատվածում Բեթմենին հայտնի է դառնում, որ Զվարճախոսը կատարելապես տիրապետում է Ֆրանսերեն լեզվին։ Նաև իմանում է, որ Ջոկերը կապեր ունի Փարիզի, հնարավոր է և ամբողջ Ֆրանսիայի հանցավոր աշխարհի հետ։

«Դարկսայդի պատերազմ» հատվածում Բեթմենը Մյոբիուսից հարցնում է Ջոկերի իրական անունը։ Ստանալով պատասխանը նա բղավում է «Չի՜ կարող պատահել»։ DC Rebirth-ը բացահայտում է, որ իբրև եղել են երեք Ջոկերներ։ Առաջինը – բնօրինակը (Ոսկե դար կոմիքսից), երկրորդը – դասական (Մինչ Ֆլեշփոինտ անծայրածիր հողերի ճգնաժամը), երրորդը – Ֆլեշպոինտից հետո։

2017 թվականի ապրիլի 3-ին Թրոյ Քինգը, որը Բեթմենի կոմիքսների հեղինակն է, իր Թվիթթերյան էջում հայտարարել էր ապագայում թողարկվող «Batman» կոմիքսի մասին, որը նվիրված է լինելու Հանելուկասացի և Ջոկերի պատերազմին։ Սյուժեն ստացել է «Batman: War of Jokes & Riddles» անվանումը։ Կոմիքսի իրադարձությունները կապված կլինեն Սքոթ Սնայդերի «Year Zero» («Զրոյական տարի») կոմիքսի հետ, երբ Բեթմենը սկսում է փրկել Գոտեմը։ Թոմ Քինգը հայտնել է, որ Հանելուկասացի և Կատակասերի պատերազմը կորոշի DC-ի ապագան[19][20]։

ՈՒժերը և կարողությունները խմբագրել

Ի սկզբանե Ջոկերը ուղղակի սովորական սխալ ուղղվածությամբ ծաղրածու էր, իսկ հետո գնալով նրա «կատակները» դառնում էին  ավելի ու ավելի դաժան։

«Դետեկտիվ կոմիքս»[21] շարքում Բեթմենը Ջոկերի մասին ասում է.

  Հարյուր տասնչորս սպանություն վերջին վեց տարում։ Դա տասնինն սպանություն է տարում։ Ես կկարողանամ կանգնեցնել նրան, եթե անգամ ամբողջ դատարանները չկարողանան։ Երեխաներ, կանայք, տղամարդիկ։ Շնչահեղձություններ, հրազեններ, կտրած գլուխներ... Ինչպես նաև ինքնաշեն ծիծաղող գազ։  Նրա սկզբունքները, գործողությունները անկայուն են, ինչպես քամին... Իսկ Գոտեմում միշտ քամի է։ Նա – ամենավատ տեսակի մարդասպանն է։ Եզակին իր տեսակի մեջ։  

Ջոկերը Բեթմենին համարում է իր լավագույն ընկերը և սիրելի թշնամին։ Չարագործը իրեն տեսնում է որպես Բեթմենի լրիվ հակառակ տեսակ։ Առանց Բեթմենի՝ Ջոկերը դառնում է ձանձրալի։ Նրան հաճախ է հնարավորություն ընձեռվել սպանել Խավարի ասպետին, բայց նա դա չի արել։ Batman. v1 թողարկումներից մեկում նա ասում է «Բայց եթե ես կրակեմ Բեթմենին, ապա ու՞մ հետ եմ խաղալու»։ 

Ջոկերը – քիմիայի և ֆիզիկայի հմուտ մասնագետ է։

Ջոկերը ունի տարբեր տեսակի թույներ, որոնք հայտնի են հետևյալ անուններով։

  • Ջոկերի Տոքսին (Joker Venom),
  • Ծիծաղող գազ (Laughing Gas),
  • Ջոկերի գազ (Joker Gas),
  • Ջոկերի հյութ(Joker Juice)[22],
  • Ծիծաղվինքս (Smilex, Smylex),
  • Պերմա-Ժպիտ(Perma-Smile),
  • Քմծիծաղ-Մահ (Grinning Death):

Ջոկերի տվյալ թույնը ունի շատ տարբերակներ և համարվում է նրա ամենասիրելիներից մեկը։ Թույնը գոյություն ունի ինչպես հեղուկ, այնպես էլ գազային վիճակում։ Այն կարող է զոհին հասցնել  մահվան, այնպես էլ ողջ թողնել։ Թույնի գազային տարբերակը ավելի խիտ է, քան օդը, ուստի կարող է ավելի երկար ժամանակ տարածվել։ Ջոկերի թույնը քայքայում է նյարդային համակարգը,  ցավեր առաջացնում մարնի տարբեր հատվածներում,  կառավարում է զոհի ժպիտը, որը կարող է շարունակվել անգամ մահից հետո։ Թույնը առաջ է բերում սրտի և ուղեղի գործոնների դադարեցման։  Զոհի դեմքը թույնից հետո մահացու աստիճան գունատվում է, և դեմքի վրա հայտնվում է սարսռեցնող ժպիտ՝ նման Ջոկերի ժպիտին։

Մահը նման թույնի հետ դառնում է ավելի ցավոտ, դանդաղ և տանջալից։ Ջոկերի տոքսինների ազդեցության տակ զոհը անզուսպ և անդադար ծիծաղում է, բայց չի մահանում, այլ ընկնում է ժամանակավոր կլինիկական մահվան մեջ։ Նկարիչներն իրենց կոմիքսներում Ջոկերից տուժածներին հաճախ պատկերում են սարսափից ուռած աչքերով  և դեղին ատամներով։ Տվյալ թույնի նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. առաջացնում է գլխավոր ուղեղի վնասում, հանգեցնում է ծանր հոգեկան հիվանդությունների, որոնք ուղեկցվում են մոլուցքային զգայապատրանքներով։

Որպես կանոն Ջոկերի կոստյումի գրպանում միշտ լինում է թթու կամ թույն՝ հեղուկ կամ գազային ձևով։ Ջոկերը միշտ իր ափի մեջ թաքցնում է էլեկտրաշոկ։ Նման հոսանքահարումից զոհերի մեծամասնությունը մահանում են, բայց նաև հնարավոր է ողջ մնալ, ստանալով լուրջ վնասվածքներ։

 
Ջոկեր խաղաքարտ

Կոմիքսների մյուս էջերում հանդիպում են հետևյալ գործիքները, որոնք նա գրեթե միշտ օգտագործում է.

  • Կատակ ատրճանակ (կամ ռևոլվեր), կրակում է «BANG!» մակագրությամբ կամ այլ գրությամբ։
  • Մետաղական քարտեր «Ջոկեր» (3х5 դյույմ)[23],
  • Պայթուցիկներ,
  • Թունավոր պիրոգներ,
  • Ոլորուն ատամներ, որոնք  Ջոկերը օգտագործում է ահաբեկելու համար,
  • Կեղծ ոստիկանական պիտակներ,
  • Ջոկերի ափի մեջ երբեմն լինում են էլեկտրաշոկեր կամ թույնով ասեղներ,
  • Կրակող հրթիռներ,
  • Դանակներ տարբեր չափերի և ձևերի։

Ջոկերը ունի ավտոմեքենա, որը դժվար չէ տարբերել։

Ջոկերը ունի հանճարեղ ինտելեկտ։ Բացի քիմիայից նա տեղյակ է մեքենաշինությունից, կարողանում է օգտագործել ցանկացած տեսակի զենք, հորինում է իր սեփականը։ Նա Բեթմենի մակարդակի պլանավորող և դետեկտիվ է։ Ջոկերը եղել է այն երկու մարդկանցից մեկը (ի թիվս Բեյնի), որը շախմատում հաղթել է Ռա’ս ալ Գուլին։ Չարագործը ուներ անկոտրում կամքի ուժ։ Դա նշանակում է, որ նա անխոցելի է խոշտանգումների առաջ։ Ջոկերի վերաբերյալ Բեթմենը ասել է, որ նա ֆանտաստիկը իրականությունից չի տարբերում, չի գիտակցում ճիշտն ու սխալը։

Իր ողջ պատմության ընթացքում Ջոկերը ցուցադրել և ցուցաբերել է լիդերի հատկանիշներ։ Դա ապացույցն է այն բանի, որ նա շատ հեշտ է կարողանում խմբավորումներ ստեղծել կամ ինչ-որ մեկին իրեն ենթարկել։ Ջոկերը չի վստահում ոչ մեկին, դրա պատճառով իր դաշնակիցներին և թշնամիներին վերաբերվում է նույն դաժանությամբ, նրանց օգտագործելով իր նպատակների համար։

Ջոկերը համարվում է ծպտվելու, քողարկման, մանիպուլյացիա և ահաբեկման վարպետ։ Նա հեշտությամբ գտնում է իր թշնամիների թուլ տեղերը և նրանց մտավախերը  կիրառում հենց իրենց դեմ։ Գտնվելով Արկհեմում նա այնտեղ գտնվողներին ներշնչում է պարզունակ սարսափ և ակնածանք։

«Արկհեմի հիվանդանոց։Վշտի տունը վշտի երկրում» (Arkham Asylum: A Serious House on Serious Earth) գրաֆիկական վեպում Ռութ Ադամսը պատմում է Ջոկերի մասին.

  Ջոկերը դա յուրահատուկ դեպք է, մեզանից շատերը կարծում են, որ նա անբուժելի է, մենք նույնիսկ համոզված չենք, որ նրան կարելի է վերականգնել որոշ չափով – անմեղսունակ է։ Վերջին անգամ նա հայտարարել է, որ իր մոտ է պահում Բարոնոմ Գեդեին, Լոա կախարդանքի միջոցով։ Մենք արդեն սկսում ենք մտածել արդյո՞ք դա նյարդաբանական խանգարում է։ Ի տարբերություն մեզ՝ Ջոկերը չի վերահսկում զգայական տեղեկությունները, որոնք ստանում է արտաքին աշխարհից։ Նա կարող է միայն գործ ունենալ քաոսային ինֆորմացիաների հոսքի հետ։ Հենց դրա համար էլ նա երբեմն լինում է անհնազանդ ծազրածու, իսկ երբեմն պսիխոպաթիկ-մարդասպան։ Նա չունի իր սեփական անհատականությունը։ Նա վերապրում է ամեն օրը։ Նա իրեն պատկերացնում է Քաոսի տիրակալ- իսկ աշխարհը թյուրիմացությունների թատրոն։  

Նման հոգեվիճակում Ջոկերը չի ըմբռնում վախը։ Նա ամենը ընկալում է, որպես կատակ կամ  խաղ։

Կատակասերը չունի ոչ մի գերմարդկային ընդունակություններ։ Սակայն չի կարելի դրժել, որ ոճրագործը յուրահատուկ է իրականության մեջ և աշխարհում։ Այդ նույն Ջոկերին բազմիցս հաջողվել է խուսափել մահից։ Շատ հաճախ մարդիկ ենթադրում էին, որ նա մահացել է, բայց նա վերադառնում էր կրկին ու կրկին։ Կոմիքսներում Զվարճախոսը բազմիցս ընկել է տանիքներից, նրան կրակել են, հոսանքահարվել է, բայց միևնույն է՝ ողջ է մնացել։

Կոմիքսներում The New 52-ը բացահայտել է, որ նրա բազմաթիվ փրկությունները մահացու իրավիճակներից, իր ռեգեներացիոն ունակությունից է։ Նա համարվում է տարբեր բուժիչ միջոցների ստեղծող – Դիոնիսիա, որը պահվում էր Գոտեմի ստորգետնյա լճակում։ Ենթադրվում էր, որ Ջոկերը չի ծերանում, և թե արդեն մի քանի հարյուր տարեկան է, բայց ի վեջո պարզվեց, որ նա  կրկին խաղացել է Բեթմենի հետ։

Ջոկերը ձեռք է բերել իմունիտետ բոլոր թույների դեմ։ Վախի գազը, որը կիրառվում  է Խրտվիլակների վրա, Ջոկերի վրա բոլորովին չի ազդում։ Ջոկերը երբեք չի ընկնում հիպնոսի ազդեցության տակ և չի ընկալում Թունավոր Պլյուշայի քիմիական նյութերը։ Նաև նրա վրա չի ազդում Կարմիր չերեպի[24] (գանգ) մահվան փոշին։ Չարագործի արյունը վարակված է, և կարող է անջնջելի վնաս հասցնել մեկ այլ կենդանի օրգանիզմի։

Ջոկերը չափազանց հանդուրժող է ցավի նկատմամբ, կարելի է ասել, որ նա ոչ միայն սառնասիրտ է, այլ նաև որկրամոլ է։ Հաճախ հնարավոր է դառնում ենթադրել, որ նա մի ուրիշին ցավ պատճառելուց հաճույք է ստանում։

Ջոկերը տիրապետում է ձեռնամարտին շատ ավելի բարձր միջին մակարդակից։ Վերջին տարիներին նա կարողացել է զարգացնել իր հմտությունները, և այժմ կարող է Բեթմենին արժանի հակահարված տալ։ Նա վարում է անկանխատեսելի և քաոսային պայքար։ Նաև համարվում է հոյակապ հրաձիգ։

Կերպարի գիտակցումը խմբագրել

Կոմիքսներում Ջոկերը երբեմն ուղղակիորեն դիմում է ընթերցողին.որպես օրինակ կարելի է մի շարք կոմիքսների սերիաներ բերել «Ջոկերի հոգեբուժարան» (Joker's Asylum), որտեղ Ջոկերը պատմում է իր և Գոտեմի այլ չարագործների մասին։ Առաջին էջում «Լիցքավորված Ջոկերը», Զվարճախոսը ընթերցողին դիմավորում է հետևյալ  խոսքերով.

  Ողջունում եմ, Ողջունում եմ քեզ, սկսնակ Ջոկերի հիվանդանոցում։ Այստեղ բոլորը մտնում են առողջ, բայց դուրս են գալիս խելագարված։ Իսկ ուղեղները եթում են։ Այնպես որ, մի ամաչեք։  

Ջոկերը կոմիքսներից դուրս խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Ջոկերը առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Բեթմեն» ֆիլմում, 1966 թվականին, որտեղ նա դեմքի դիմագծերի առումով փոփոխվել էր։ Նա ուներ բաց կանաչ մազեր, տարօրինակ ժպիտ և վառ կարմիր շրթներկ։ Կոստյումը դարձել էր մուգ վարդագույն, իսկ ձեռնոցները մանուշակագույն։ Չարագործի անվան և իր առաջացման պատմության մասին չի հիշատակվում։ Անհասկանալի է մնում նաև այն փաստը, թե նրա դեմքը գրի՞մ է, թե՞ դա իսկապես թթվի մեջ ընկնելու արդյունքն է։ Տվյալ Ջոկերը ավելի շատ չստացված կատակերգու է, քան հանցագործ, իսկ նրա հանցագործությունները հենց կատակներ են։ Ջոկերի դերակատարը եղել է Սեսար Ռոմերոն։

 
Ինքնասպանների ջոկատը ֆիլմում, Բեթմենը հետապնդում է Ջոկերին

Թիմ Բարթոնի ֆիլմում Ջոկերը (դերակատար՝ Ջեք Նիկոլսոն) առաջին անգամ ստացել է ծագման պատմություն։  Նա հանցագործ էր Ջեք Նապեր անունով և Գոտեմի ավազակապետության պարագլխի՝ Կարլ Գրիսոնի «աջ ձեռքն» էր։ Կողոպուտի ժամանակ Գրիսոնը  դավաճանել է Ջեքին իմանալով, որ նա սիրավեպ է ունեցել իր սիրելիի հետ։ Նա ողջ է մնացել, իսկ դրան զուգահեռ խախտվել է հոգեկան ներաշխարհը, իսկ մաշկը դարձել է մահացու աստիճանի գունատ։ Ոտքերը դարձել էին սև, իսկ մազերը՝ կանաչ։ Դեմքը վերականգնելու համար Ջեքը դիմել է վիրաբույժների օգնությանը, բայց օգուտ չունեցավ, ժպիտը դեմքից ընդմիշտ անհետացավ և նա իրեն անվանել է Ջոկեր։ Այլանդակված հանցագործը սպանել է Գրիսոնին և ամբողջ ղեկավարությունը իր ձեռքը վերցրել։ Նա Գոտեմում բարձրացնում է քիմիական թունավորումների ալիք, և փորձում է քաղաքը ընկղմել քաոսի մեջ։ Ապա ավելի ուշ Բրյուս Ուեյնը իմանում է, որ հենց Նապերն է սպանել իր ծնողներին այն ժամանակ, երբ նա դեռ երեխա  էր։ Վերջնական ճակատամարտում Բեթմենը Ջոկերի հետ միասին ընկնում է բարձրությունից և մահանում է։ Ջեք Նիկոլսոնը պետք է հայտնվեր Բեթմեն. Հաղթահերոս» (Batman: Triumphant)  ֆիլմում։ Ջոկերի դերի համար Ջեք Նիկոլսոնը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին 1990 թվականին։

«Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերը  (դերակատար՝ Հիթ Լեդջեր) ենթարկվել է մի շարք փոփոխություների՝ կերպարը ավելի  իրականին մոտ դարձնելու նպատակով։ Ջոկերը նորից զրկված է եղել առաջացման պատմությունից։ Ջոկերը ստացել է երկար կանաչ մազեր, սև ուրվագծեր աչքերի շուրջը, սպիտակ դեմք, կեղտոտ մուգ կոստյում և մուգ մանուշակագույն կաշվե ձեռնոցներ։ Այստեղ Ջոկերի նախկին դեմքը պահպանվում է։ Ֆիլմում Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոտեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։ Ֆիլմի վերջում Բեթմենը բռնում է հոգեկանին և ուղարկում է հոգեբուժական հիվանդանոց։

Լեդջերը մեկ ամիս փակվելով հյուրանոցում, ինքն է որոշել իր Ջոկերի կերպարը։ Նա չէր ուզում, որ իր Զվարճախոսը նման լինի Ջեք Նիկոլսոնի Ջոկերին։

Ենթադրվում էր, որ Ջոկերը հայտնվելու է «Խավարի ասպետը. Լեգենդի վերադարձը», ֆիլմում, որպես կամեո։ Բայց Հիթ Լեդջերը մահացել է «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» ֆիմում  նկարահանվելու ժամանակ։ Տվյալ ֆիլմում հիշատակվում է, որ Ջոկերը լինում  է Արկհամում, իսկ Լեդջերի մասին ֆիլմում չի հիշատակվում։

Ջոկերի դերակատարը լինելու համար Հիթ Լեդջերը ստացել  «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA» և «MTV Movie Awards» մրցանակները։

Լեկս Լյուտորի երեկույթի ժամանակ Բրյուս Ուեյնի և Կլարկա Քենտի միջև զրույց է բռնվում, այն մասին, որ Գոտեմում շատ են ավազակները, ծաղրածուները և ի նկատի է ունենում Ջոկերին և նրա Բանդային։ Ֆիլմն սկսվում է Թոմաս և Մարթա Ուեյների թաղման արարողությամբ, ովքեր սպանվել էին զինված հարձակման ժամանակ։ Նրանց որդին՝ մանուկ Բրյուս Ուեյնը, թաղման ժամանակ փախչում է անտառ և ընկնում փոսը։ Այնտեղ նա տեսնում է քարանձավի կիրճ, որը բնակեցված է չղջիկներով։ Խուճապահար կենդանիները թռչում են Բրյուսի վրա և շրջապատում նրան, ինչի արդյունքում վերջինս բարձրանում է և սկսում է խորհրդանշորեն թռչել վերև՝ դեպի լույս, ինչը նշանակում է Բեթմենի ինքնության դառնալը։

 
Ջոկերը

2014 թվականին Warner Bros. Pictures-ի  գլխավոր՝ Գրեգ Սիլվերմանը հայտարարել է, որ Ջոկերի դերակատարը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում կլինի Հիթ Լեդջերը։ Ֆիլմում և ֆիլմի անոնսում Ջոկերը ներկայացված է եղել ամբողջովին փոփոխված տարբերակով։ Մազերը ինչպես միշտ կանաչ էին, մարմնի վրա առկա էին շատ դաջվածքներ և առջևի ատամների փոխարեն երկաթե ատամներ։ Ֆիլմում պատմվում է, որ Սուպերմենի մահվանից հետո կառավարությունը հավաքում է սուպեր չարագործների ջոկատ, որի մեջ մտնում են խելագար հոգեբան–մարմնամարզուհի Հարլի Քուինը, վարձու մարդասպան Դետշոտը, գանգստեր Էլ Դիաբլոն, գող Կապիտան Բումերանգը, հրեշ–մարդակեր Մարդասպան Կռոկը և Սլիպնոտը։ Ամանդա Ուոլլերը նրանց համար ղեկավար է նշանակում Ռիք Ֆլագին։ Նրանց են միանում նաև Կետանան և Ջուն Մունը։ Ամանդան նրանց հավաքել էր, որպեսզի կատարեն անհավանական դժվար և վտանգավոր առաջադրանք, քանի որ միայն նրանք կարող են փրկել աշխարհը։ Եթե նրանց առաքելությունը ձախողվի՝ ամբողջ մեղքը կընկնի չարագործների վրա։

Հեռուստասերիալներ խմբագրել

Հեռուստասերիալը 1966-1968  համարվում է համանուն ֆիլմի շարունակությունը։ Ջոկերի դերը խաղացել է Սեսեր Ռոմեոն։

Այս ֆիլմում Ջոկերը հայտնվել է որպես պատանի, այն ժամանակ երբ Գոտեմի ոստիկանության նորեկ՝ Ջեյմս Գորդոնը, աշխատում էր դետեկտիվ վետերան Հարվի Բուլլոկի հետ, որպեսզի բացահայտեին Գոտեմում կատարված դեպքերից մեկը՝ Թոմաս և Մարտա Ուեյների սպանությունը։ Հետախուզության ընթացքում Գորդոնը ծանոթանում է Ուեյնի որդու՝ Բրյուսի հետ, որը գտնվում էր ծառայապետի՝ Ալֆրեդ Պեննիուորտի խնամակալության տակ։

Անիմացիա խմբագրել

Անիմացիոն ֆիլմերում և մուլտսերիալներում Ջոկերին հնչյունավորել է Մարկ Հեմիլը[25]։

Մուլտսերիալներ խմբագրել
  • «Բեթմենի արկածները» (The Adventures of Batman, 1968-1969)
  • «Բեթմենի նոր արկածները» (The New Adventures of Batman, 1977)
  • «Բեթմեն մուլտիսերիալ» (Batman: The Animated Series, 1992—1995) և «Բեթմենի նոր արկածները» (The New Batman Adventures, 1997-1999) — Ջոկերին հնչյունավորել է Մարկ խը Էմիլը
  • «Բեթմենի նոր արկածները»
  • «Ապագայի Բեթմենը» (Batman Beyond, 1999-2001) — ուղղակիորեն Ջոկերը չի հայտնվում, սակայն շատ անգամ խոսվում է նրա մասին։ Ջոկերի բազմաթիվ խմբավորումների անդամներին (Jokerz), «Joyride»-ում (հատված 2, դրվագ 3)  կմախքները գտնում են քարանձավում Ջոկերի հագուստով։
  • «Արդարության Լիգա» (Justice League) — դրվագում են Injustice for All (2002) և Wild Cards (2003)
  • «Շոկային ելք» (Static Shock) — հատված The Big Leagues (2002)
  • «Բեթմեն» (The Batman, 2004-2008)
  • «Երիտասարդ արդարություն» (Young Justice) — հատված  Revelation (2011)
  • «Բեթմեն.Քաջ և համարձակ» (Batman: the Brave and the Bold, 2008-2011)
Անիմացիոն ֆիլմերը խմբագրել
  • «Բեթմեն. Ֆանտազմ ուրվական դիմակը (Batman: Mask of the Phantasm, 1993) — Ջոկերին նորից հնչյունավորել է Մարկ խը Էմիլը։ Բացահայտվում է Ջոկերի անցյալը, այն որ նա մաֆիայի պարագլուխ Սալվադոր Վալեստրի մոտ աշխատել է, որպես վարձու մարդասպան։
  • «Բեթմենը և Սուպերմենը» (The Batman Superman Movie: World’s Finest, 1998) մուլտֆիլմում նա դառնում է Լեքս Լյուտորի գործընկերը։
  • «Ապագայի Բեթմենը.Ջոկերի վերադարձը» (Batman Beyond: Return of the Joker, 2000) լիամետրաժ անիմացիայում Ջոկերը հայտնվում է ապագայից այն ժամանակ, երբ բոլորը նրան մեռած էին կարծում։ Ջոկերը նորից ցանկանում է հաղթել Բեթմենին, սակայն Բրյուս Ուէյնը արդեն ծեր էր և նրա թշնամին դառնում է Բեթմենի աշակերտը։
  • «Բեթմեն. Նոր ժամանակներ» (Batman: New Times, 2005) կարճամետրաժ ֆիլմ։
  • «Բեթմեն ընդդեմ Դրակուլայի» (2005) ֆիլմում Ջոկերը դարձել է վամպիր։
  • Ջոկերի Ջեստեր տարբերակը հայտնվել է «Արդարության Լիգան. Երկու աշխարհների ճգնաժամը» (2010) ֆիլմում
  • «Բեթմենը Կարմիր գլխարկի տակ» (2010) անիմացիայում Ջոկերը Ռոբինին պայթեցնում է իր պայթուցիկով, արդյունքում Ռոբինը մահանում է։
  • «Բեթմեն. Խավարի ասպետի վերադարձը» անիմացիան բաղկացած է երկու մասից, առաջինում Ջոկերը որպես կամեո է, իսկ երկրորդում՝ Բեթմենի երդվյալ թշնամին։ Առաջին մասում Ջոկերը հիվանդացել էր կատատոնիկ համախտանիշով, բայց իմանալով Բեթմենի վերադարձի մասին, նրա կարգավիճակը բարելավում է։ Երկրորդ մասում Ջոկերը ձևացնում է, որ իբրև դարձել է նորմալ և հենց ինքը Բեթմենն էր մեղավոր եղել իր չար վարքի համար։ Զվարճախոսը սպանում է շատ մարդկանց «ծիծաղող թույնով» թոք-շոուի ժամանակ, իսկ հետո գնում է տեղի զվարճանքների զբոսայգի, որտեղ նույնպես սպանում է շատ մարդկանց։ Բեթմենը հասկանալով, որ Ջոկերը սպանել է այդքան շատ մարդկանց, թույլ է տալիս նրան ապրել։ Պայքարում մարդասպանը փորձում է սպանել Բեթմենին, բազմաթիվ անգամ խոցելով նրան մկրատով, որից հետո Ջոկերը կտրում է իր պարանոցի մի մասը։ Նա ուրախանում է, քանի որ կարծում էր, որ հաղթել է իր երդվյալ թշնամուն քանի որ նրան ստիպել էր կորցնել վերահսկողությունը։ Ջոկերը ծիծաղում է, վերջնականապես կտրում է իր պարանոցը և մահանում է։ Ոստիկանները Ջոկերի մարմինը այրում են, իսկ Բեթմենը ասում է, որ ինչ-որ մեկը դադարել է ծիծաղել։
  • «Բեթմեն. Հարձակում Արկհամի վրա» անիմացիայում Ջոկերը ազատվում է հոգեբուժարանից և որոշում է իր թունավոր պայթուցիկներով թունավորել ամբողջ Գոտեմը, բայց Բեթմենը ոչնչացնում է ռումբը, իսկ Դետշոտը Ջոկերի հետ միասին ուղղաթիռով բախվում է երկնաքերին, Ջոկերի մարմինը բախման վայրում չեն գտել։
  • «Անսահման Բեթմեն. Քաոս»2015 ֆիլմում Ջոկերը հանդիսանում է գլխավոր չարագործը։ «Անսահման Բեթմեն. Ռոբոտները ընդդեմ Մուտանտների» շարունակությունում Ջոկերը հայտնվում է մի փոքր դրվագում։
  • «Բեթմեն. Կատակ սպանություններ» անիմացիայում Կատակասերը գլխավոր չարագործն է։ Փախչելով Արկհեմի հիվանդանոցից նա որոշում է հաշվեհարդար տեսնել կոմիսար Գորդոնի հետ։ Նա գնում է Գորդոնի տուն, սպանում նրա աղջկան, իսկ հետո մեռած աղջկա լուսանկարները ուղարկում է Գորդոնին՝ հույս ունենալով, որ նա կխելագարվի։
  • «Բեթմեն.Դիմակով ասպետների վերադարձը» Ջոկերը հանդիսանում է գլխավոր չարագործը։
  • «Լեգօ ֆիլմ.Բեթմեն» 2017 Ջոկերը հայտնվում է և փորձում է գրավել ամբողջ Գոտեմ քաղաքը։
Համակարգչային խաղերը խմբագրել
  • «Lego Batman: The Videogame» խաղում Ջոկերը գլխավոր չարագործն է։
  • Ջոկերը հայտնվում է նաև «Mortal Kombat vs. DC Universe» խաղում, որում շեշտվում է, թե իբր Ջոկերը դարձել է ավելի ուժեղ։
  • Batman Vengeance խաղում Ջոկերը իր սիրելի Հարլի Քուինի հետ միասին երեխա է առևանգում։ Բեթմենի հետ մարտում Ջոկերը կազմակերպում է իր սեփական կեղծ դիակը։
  • «Batman: Arkham Asylum» խաղում Ջոկերը համարվում է Բեթմենի գլխավոր թշնամիներից մեկը։
  • «Batman: Arkham City» խաղում Ջոկերը համարվում է գլխավոր ղեկավարներից մեկը։
  • DC Universe Online խաղում Ջոկերը համարվում է Գոտեմի հերոսների գլխավոր թշնամին։
  • «LEGO Batman 2: DC Super Heroes» խաղում Ջոկերը համարվում է երկու գլխավոր չարագործներից մեկը, Լեկսոմ Լյուտորի հետ համատեղ։
  • «Batman» Sega Mega Drive-ի համար, Ջոկերը ներկայացվում է այնպես ինչպես համանուն ֆիլմում, նա հայտնվում է վերջում, որտեղ նրան հաղթում է Բեթմենը։
  • «The Adventures of Batman and Robin» խաղում ծաղրածուն փախչում է Արկհամի հիվանդանոցից մյուս չարագործների հետ միասին[26]։
  • «Batman: Arkham Origins» խաղում Ջոկերը առևանգում է Սև դիմակին։
  • Injustice: Gods Among Us խաղում Ջոկերը հիմարեցնում է Սուպերմենին, ստիպելով նրան սպանել  Լուիս Լեյնին։
  • «Lego Batman 3: Beyond Gotham» խաղում Ջոկերը դառնում է անտիհերոս և օգնում է Արդարության Լիգայի անդամներին։
  • «Batman: Arkham Knight» խաղում Ջոկերը հետապնդում է Բեթմենին։
  • «Lego Dimensions» Ջոկերը հայտնվել է, որպես ղեկավար «Meltdown at Sector 7-G» մակարդակով։
  • «Injustice 2» խաղում առաջինը հայտնվում է Հարլի Քուինը[27]։

Հայտնի ֆանտաստիկ ֆիլմերը խմբագրել

  • «Բեթմեն. Փակուղի» (Batman: Dead End, 2003)[28]
  • «Գրայսոն» (Grayson, 2004)[29]
  • «Կատու կինը. 9 կյանք» (Catwoman: Nine Lives, 2005)
  • «Հիվանդ Ջեյ» (Patient J, 2005)[30][31]
  • «Բեթմեն. Լեգենդներ» (Batman Legends, 2006)
  • «Ջոկեր» (Joker, 2006)
  • «Աստղային ճանապարհը ընդդեմ Բեթմենի» (Star Trek Versus Batman, 2006)
  • «Խավարի ասպետի նախագիծը» (The Dark Knight Project, 2008)
  • «Ինդիանա Ջոնսը և Գոտեմի մասունքները» (Indiana Jones and the Relic of Gotham, 2008)
  • «Հոլիվուդյան Ջոկեր» (Hollywood Joker, 2008)
  • «Պատանդը» (The Hostage, 2008)
  • «Բյոտգյորլի սպանությունը» (Killing Batgirl, 2009)
  • «Բեթմեն. Մոխիրը մոխրի վրա» (Batman: Ashes to Ashes, 2009)
  • «Պարոն Ջեյ» (Mr. J, 2010)
  • «Մահ, ծիծաղ» (Die Laughing, 2010)
  • «Վրեժ ժպիտով» (Vengeance with a Smile, 2010)
  • «Սպիների քաղաք» (City of Scars, 2010)[32]
  • «Ջոկերի վերադարձը» (The Joker Returns, 2010)
  • «Ջոկերի օրագիրը» (The Joker blogs, 2010)
  • «Բեթմեն. Սահման» (Batman: The Line, 2011)
  • «Ջոկերի քրոնիկոնը.Առաջին արյունը» (The Joker Chronicles: First Blood, 2011)
  • «Չղջիկը ժամային աշտարակում» (Bats in the Clocktower, 2011)

Քննադատությունները և արձագանքները խմբագրել

  • Ըստ Wizard[33] ամսագրի Ջոկերը զբաղեցրել է առաջին տեղը մեծագույն չարագործներից, և հենց նույն ամսագրում զբաղեցրել է հինգերորդ տեղը կոմիքսների երկու հարյուր չարագործների մեջ[34]։
  • 2009 թվականին IGN-ի տարբերակով Ջոկերը դարձել է երկրորդը, 100 մեծագույն չարագործներից[35]։
  • Empire ամսագրում Ջոկերը զբաղեցրել է 8-րդ տեղը 50 մեծագույն չարագործների ցանկում[36]։
  • Զվարճախոսը զբաղեցրել է 30-րդ տեղը 100 մեծագույն գեղարվեստական  կերպարների ցանկում, Fandomania.com կայքում[37]։
  • «Բեթմեն»  ֆիլմում Ջոկերը 100 չարագործների ցանկում զբաղեցրել է 45-րդ տեղը։
  • Ջոկերի դերի համար Հիթ Լեդջերը արժանացել է «Օսկար» մրցանակին[38]։
  • 2011 թվականին Spike Video Game Awards ցուցադրության ժամանակ «Batman: Arkham City» որտեղ կա Ջոկերը ԾԾ ճանաչվել է տարվա խաղ[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Batman: Legends of the Dark Knight №50. September, 1993
  2. Batman: Legends of the Dark Knight №65-68. November, 1994 – February, 1995
  3. Batman: Endgame, Part 2. №36. January, 2015
  4. 4,0 4,1 Batman and Robin №4-13. November, 2009 – August, 2010
  5. The Joker: Devil's Advocate. December, 1995
  6. Batman: Shadow of the Bat. Vol 1. №38. May, 1995
  7. Batman. №7. November, 1941
  8. «The Joker Profile - Batman's Archenemy The Joker Bio». Comicbooks.about.com. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  9. Batman: The Killing Joke
  10. Batman: The Man Who Laughs (2005)
  11. Batman: Harley Quinn (1999)
  12. Gotham Knight 50
  13. https://Cite(չաշխատող հղում) comic|Writer=Daniel, Tony|Title=Detective Comics|Volume=2|Issue=1|Date=September 2011|Publisher=DC Comics
  14. https://Cite(չաշխատող հղում) comic|Writer=Glass, Adam|Title=Suicide Squad|Volume=4|Issue=6|Date=February 2012|Publisher=DC Comics
  15. https://Cite(չաշխատող հղում) comic|Writer=Glass, Adam|Title=Suicide Squad|Volume=4|Issue=7|Date=March 2012|Publisher=DC Comics
  16. https://Cite(չաշխատող հղում) comic|Writer=Snyder, Scott|Title=Batman|Volume=2|Issue=13|Date=December 2012|Publisher=DC Comics «Death of the Family: Knock Knock»
  17. «Batman: Endgame» (անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. «Batman One Shots». DC Database (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  19. Tom King (2017 թ․ ապրիլի 3). «Coming in Batman: The War of Jokes and Riddles, a story of the past that will shape the future of the DCU.pic.twitter.com/0OMeoH5U2U». @TomKingTK. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  20. Batman. Issue #24. Август 2017.
  21. Daniel, Tony (w). Detective Comics v2, 1 (September 2011), DC Comics
  22. Catwoman: When in Rome. №6. August, 2005
  23. «Ջոկեր (խաղաքարտ)». 2017 թ․ փետրվարի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  24. Batman & Captain America №1 (January 1997)
  25. Կաղապար:Imdb+
  26. Christopher George (2003 թ․ հունվարի 16). «The Adventures of Batman & Robin for Genesis (1995) - MobyGames» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  27. Уитни Филлипс Трололо: Нельзя просто так взять и выпустить книгу про троллинг = This Is Why We Can't Have Nice Things. Mapping the Relationship between Online Trolling and Mainstream Culture. — М.: Альпина Паблишер, 2016. — 300 с. — ISBN 978-5-9614-5376-8
  28. «'Growing Pains' Actor Andrew Koenig Found Dead». Fox News. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  29. Schweier, Philip. «Batmania Revisited, Part 2: Robin Returns». 2005-23-06. TheComicBookBin.com.
  30. Moshier, Christopher. «PATIENT- J, an interview with Aaron Schoenke». fanboytheatre.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  31. Runzo, Noah. «Patient J». 2005-10-04. Cinema Crazed. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  32. Pantozzi, Jill (2010 թ․ հունիսի 21). «Batman Fan Film 'City of Scars' Leaves Its Mark». MTV.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  33. Staff (июль 2006). «Top 100 Greatest Villains». Wizard Magazine. 1 (177).
  34. «?». Wizarduniverse.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  35. Joker is number 2
  36. «The 50 Greatest Comic Book Characters». Empireonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  37. «The 100 Greatest Fictional Characters». Fandomania.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  38. The 100 Greatest Movie Characters| 3. The Joker | Empire | www.empireonline.com
  39. Joker — Лучший персонаж года (VGA 2011) ՅուԹյուբում

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «joker» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։