Կարմիր գանգ
Կարմիր գանգ, նաև Կարմիր չերեպ (անգլ.՝ Red Skull), Marvel Comics ընկերության հորինված անտագոնիստ կերպար։ Համարվում է Կապիտան Ամերիկայի, այլ սուպերհերոսների և ընդհանրապես Միացյալ Նահանգների թշնամին։
Կարմիր գանգ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | Յոհան Շմիդտ: Captain America Comics #61 (մարտ 1947 թվական) |
Հեղինակ | Ջո Սայմոն, Ջեք Քիրբի և France Herron? |
Դերակատար / Ձայն | Scott Paulin? և Հյուգո Ուիվինգ |
Աշխարհ | Marvel Universe |
Ներկայացրած է | Captain America?, Marvel սուպերհերոսներ, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները և Իքս Մարդիկ |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Չար |
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Schmidt |
Կեղծանուններ | Յոհան Շմիդտ։ Der Rote Schädel, գաղտնի գործակալ երեք երեսով, Քիրոս Ֆենտոն, ուսուցիչ, Թոդ Մարտ, Ջոն Սմիտ, Ալեքսանդր Լուկին Ալբերտ Մալիկ։ |
Տեսակ | մուտանտ և կոմիքսների կերպար |
Հասակ | 189 սմ |
Քաշ | 100 կգ |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զբաղմունք | սուպերչարագործ |
Երեխաներ | Sin? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Hydra? և Նացիստական Գերմանիա | |
Դաշնակիցներ | |
Արնիմ չար, Բարոն Շտրուկեր,Դոկտոր ութոտնուկ, Ալիսթեր Սմայթ,Էլեկտրո, Քամելեոն, Տանոս | |
Թշնամիներ | |
Կապիտան Ամերիկա, Վրիժառուներ, Սարդ-մարդ, Ագենտ 13 |
Առաջին երկու Կարմիր գանգերը եղել են Գերմանիայի գաղտնի գործակալները, իսկ երրորդը կոմունիստ է եղել։ Կարմիր գանգը առաջին անգամ 1941 թվականին հայտնվել է Captain America Comics #1 կոմիքսում։ Դա եղել է Ջորջ Մաքսոնը (անգլ. George Maxon)։ Հետագայում Մաքսոնը դարձել է իսկական Կարմիր գանգի գաղտնի գործակալը — Յոհան Շմիդթ անգլ.՝ (Johann Schmidt), իսկ S.H.I.E.L.D (Strategic Hazard Intervention Espionage Logistics Directorate)-ը նրան բնութագրել է, որպես մարդկության մեծագույն սպառնալիք[1]։ Բացի այդ Կարմիր գանգը (չերեպ) համարվում է Կապիտան Ամերիկայի երդվյալ թշնամին[2]։
Կենսագրություն
խմբագրելՅոհան Շմիդթ
խմբագրելՅոհան Շմիդտի պատմությունը իր լույս աշխարհ գալու պահից ողբերգական է եղել։ Ծնվել է Գերմանիայի փոքր գյուղերից մեկում։ Մայրը մահացել է։ Հայրը որոշել է սպանել երեխային, սակայն նրան կանգնեցրել է մի բժիշկ։ Յոհանի հայրը այդպես էլ չի կարողացել դիմանալ և շուտով ինքնասպան է եղել։ Այսպես պատանին ապրել է բոլորից փակ, մեկուսացած և սկսել է ատել յուրաքանչյուրին։ Ավելին, համարելով, որ իրեն շրջապատողներն են մեղավոր իր ողբերգական կյանքի համար։ Ավելի ուշ նա խանութում ընդունվել է աշխատանքի, որպես հավաքարար։ Չարագործը սիրահարվել է այդ խանութի տիրոջ աղջկան և ցանկացել է նրա հետ մտերմանալ։ Սակայն մերժում ստանալուց հետո զայրույթի պահին սպանել է նրան։
Դրանից հետո նա ստիպված եղավ փողոց վերադառնալ և թաքնվել արդարադատությունից։ Այն, որ նրան հետապնդում էր ոստիկանությունը, դա նա համարում էր շատ անարդար, և ատելությունը մարդկության հանդեպ սկսում է ավելի ու ավելի մեծանալ։ Մեծանալով, նա սկսում է Գերմանիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում դռնապահ աշխատել։ Շուտով այդ հյուրանոց է գալիս Հիտլերը, և Յոհանին պատիվ է վիճակվում հսկել նրա սենյակի դուռը։ Հյուրանոցից փախել էր մի ինչ-որ հանցագործ, և ոստիկանները Յոհանին էին մեղադրում նրան բաց թողնելու մեջ։ Այդ ժամանակ Հիտլերը ցույց է տալիս Շմիդթին ասելով, որ նույնիսկ նրանից կարելի է դաստիարակել հզոր արիական զինվորի։ Այդ ասելուց հետո նա նայում է պատանու աչքերի մեջ և տեսնում է այն նույն երազանքները, որը ունի ինքը։ Այդ ամենից հետո, Յոհանը հայտնվում է Ռայխի բանակում։
Նա մարզվում էր մեծ ձգտումով, սակայն Հիտլերը նրա պատրաստվածության մակարդակից գոհ չէր։ Այդպիսով նա հեռացնում է բոլոր մարզիկներին և որոշում է մարզել երիտասարդին ինքնուրույն։ Յոհանը երկար և համառորեն մարզվում էր։ Նա դառնում է Ադոլֆի աջ ձեռքը և աշխարհի երկրորդ ամենաազդեցիք մարդը։ Նրա առաջին հանձնարարությունը լինում է` սպանել իր առաջին մարզչին, ով այլևս ի վիճակի չէր սովորեցնել։ Դա նա անում է մեծ դաժանությամբ։ Եվ այդպես հայտնվում է Կարմիր գանգը։
Դեռևս մինչեւ 1940-ական թվականները Կարմիր գանգը Միացյալ Նահանգներում լրտեսություն էր կատարում։ Նահանգներն ի պատասխան Կարմիր գանգի առաջարկում են իրենց հերոսին` Կապիտան Ամերիկային։ Այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ը մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Կապիտան Ամերիկան դարձավ Կարմիր գանգի գլխավոր թշնամին։ Նա տարիներ անց սպանվեց մարտերից մեկի ժամանակ։
Ալտերնատիվ տարբերակներ
խմբագրելԿարմիր գանգը Ultimate-տիեզերքում Կապիտան Ամերիկայի և Գեյլ Ռիչադսի ապօրինի զավակն է։ Ծնվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի կառավարությունը խլում է նրան իր մորից, և դարձնում է «Իդեալական զինվոր» ուսումնասիրությունների առարկա, որպես Կապիտանի գեների միակ կրող։ Տղան դրսևորում է բարձր ունակություններ սպորտի, գիտության ոլորտներում, նա նաև լավ շախմատիստ էր։ Սակայն նա հոգեբանական տրավմայի էր ենթարկվել, քանի որ դաստիարակվել էր անազատության մեջ, և նրան ժառանգաբար փոխանցված սուպեր-զինվոր շիճուկի կողմնակի ազդեցություններն այնպիսի ծանր հետևանքներն էին առաջացրել, որ 17 տարեկան հասակում նա փախել էր հատուկ հիվանդանոցից, սպանելով 247 մարդ։ Մինչև կլինիկայի շեմին հասնելը, նա դանակի միջոցով հանում է իր գլխի մաշկը, որից էլ ստացել է իր մականունը։
Փախուստից հետո դառնում է վարձու մարդասպան։ Նրա առաջին պատվերներից մեկը լինում է նախագահ Քենեդիի սպանությունը։ Ultimatum-ից հետո Չերեպը հանդիպում է հոր հետ և ձեռնամարտի բռնվելով հաղթում է նրան։ Չերեպին հաջողվում է Բաքստերի շենքի (անգլ.՝ Baxter Building) ավերակներից առևանգել Տիեզերական խորանարդը` հզոր էներգիայի աղբյուրը, որին տնօրինողն ըստ իր հայեցողության կարող էր փոխել ամբողջ Տիեզերքը։ Ultimate-ի և Կապիտան Ամերիկայի իրականացրած հատուկ գործունեության ավարտին հաջողվում է նրան վնասազերծել։ Դրանից հետո սպանվում է դոկտոր՝ Լասկովոյի կողմից, ով վրիժառությամբ էր լցված իր ընտանիքի մահվան համար։
Կարմիր գանգը կոմիքսներից դուրս
խմբագրելՖիլմ
խմբագրելՍքոթ Պոլին 1990 թվականին նկարահանված «Կապիտան Ամերիկա» ցածր բյուդջետային ֆիլմում խաղացել է Կարմիր գանգի դերը։ Ի տարբերություն կոմիքսների, ֆիմում նա Իտալացի՝ մաֆիոզի դերում է հանդես գալիս։ Սառեցումից հետո նա նորմալ մարդկային դեմք է ստանում։
Marvel կինեմատոգրաֆիական տիեզերք
խմբագրել«Առաջին վրիժառուն» (2011)[3] ֆիլմում կարմիր գանգը (որի դերակատարը եղել է՝ Հյուգո Վեյվինգը - անգլ.՝ Hugo Weaving) համարվել է տվյալ ֆիլմի անտագոնիստ կերպարը[4]։ Ըստ ֆիլմի սյուժեի նա դոկտոր Էրսկինի առաջին սուպեր-զինվոր աշակերտն էր և շիճուկի պատճառով խելագարվել էր, որից հետո էլ փախել էր։
Կենտրոնական Եվրոպայում նա նացիստական կուսակցության մեջ է մտնում և շուտով ներկայանում է որպես Երրորդ Ռայխի գաղտնի ռազմական հատուկ ծառայություններից մեկի` Հիդրայի ղեկավար[5]։ Ֆիլմում նա ներկայանում է իրեն բնորոշ ճաղատ կարմիր գլուխով, որը շիճուկի կողմնակի ազդեցության հետևանքն էր։ Ֆիլմի վերջում նա զոհվում է Տեսսերակտի` քառաչափ Հիպերխորանարդի ուժից։ Սակայն հայտնի է դարձել, որ Կարմիր գանգը (Յոհան Շմիդթ) Marvel կինոտիեզերք կվերադառնա Վրիժառուները ֆիմի երրորդ մասում։ Կա տեսություն, որ Կարմիր գանգը գուցե նույնիսկ չի զոհվել, այլ ընկել է Տանոսի ձեռքը և դառնալու է ներխուժման վկա։
Մուլտիպլիկացիաներ
խմբագրել- Կարմիր գանգը հայտնվել է «Կապիտան Ամերիկա» 1966 թվական մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Սարդ-մարդը (Սարդ-մարդ 5000)» 1981 թվական մուլտիպլիկացիայում։ Հնչյունավորել է Փիթեր Կալլենը։
- Կարմիր գանգը հայտնվել է «Spider-Man and His Amazing Friends» (Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները) մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Իքս մարդիկ» մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Սարդ-մարդ» 1994 թվական մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Սուպերհերոսների ջոկատը» մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Վրեժառուներ. ընդհանուր հավաք» մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Phineas and Ferb» մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Երկաթե մարդը և Հալկը. Հերոսների միություն» մուլտիպլիկացիայում։
- Կարմիր գանգը հայտնվել է «Երկաթե մարդը և Կապիտան Ամերիկան. Հերոսների միություն» մուլտիպլիկացիայում։
Քննադատություններ և կարծիքներ
խմբագրել- Կարմիր գանգը Կոմիքսների մեծագույն չարագործների IGN ամսագրի վարկանիշային աղյուսակում կոմիքսների 100 մեծագույն չարագործների մեջ գրավել է 14-րդ տեղը[6]
- Չարագործը «Wizard» ամսագրում 100 մեծագույն չարագործների մեջ գրավել է 21-րդ տեղը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cite comic|writer=Миллар, Марк|penciller=Додсон, Терри|inker=Додсон, Рэйчел|story=Venomous|title=Marvel Knights Spider-Man|issue=7|date=December 2004|publisher=Marvel Comics
- ↑ Albert, Aaron. «Top Ten Comic Book Archenemies - Superhero and Villain Arch-rivals». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Red Skull Confirmed as Captain America Villain». SuperHeroHype. 2010 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Graser, Marc (2010 թ․ մարտի 22). «Chris Evans to play 'Captain America'». Variety.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Comic-Con 2010: 'Captain America'». EW.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Red Skull is number 14». IGN. News Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Красный Череп (Йоханн Шмидт) на Marvel.com
- Красный Череп (Альберт Малик) на Marvel.com