Հրաբխային խառնարան
Հրաբխային խառնարան, թասանման կամ ձագարանման գոգավորություն հրաբխի գագաթին կամ ստորոտին։ Խառնարանի տրամագիծը կարող է լինել տասնյակ մետրից մինչև մի քանի կիլոմետր, իսկ խորությունը մի քանի մետրից մինչև մի քանի հարյուր մետր։ Խառնարանները ձևավորվում են հրաբխային գործունեության հետևանքով։ Խառնարանի հատակին գտնվում են մեկ կամ մի քանի մղանցք, որոնցով մակերևույթ է բարձրանում լավան և այլ հրաբխային արտադրությունները։ Երբեմն խառնարանի հատակը փակված է լինում լավային լճով կամ ոչ մեծ նոր ծագած հրաբխային կոնով։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 32)։ |