Հոակին Ֆենիքս
Հոակին Ռաֆայել Ֆենիքս (անգլ.՝ Joaquin Raphael Phoenix, [hwɑːˈkiːn ˈfiːnɪks], ծնված՝ Հոակին Ռաֆայել Բոտոմ, հոկտեմբերի 28, 1974[1][2][3], Ռիո Պիեդրաս, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ։
![]() անգլ.՝ Joaquin Phoenix | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1974[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո Պիեդրաս, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ[4] |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, փողոցային կատարող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հնչյունավորող, երգիչ, ռեփեր, բնապահպան, հեռուստատեսային պրոդյուսեր, animal rights advocate, ակտիվիստ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ընտրանի | Գլադիատոր, Walk the Line?, Ջոկեր, Signs? և The Master? |
Ծնողներ | հայր՝ John Lee Phoenix?[5], մայր՝ Արլին Ֆենիքս |
Համատեղ ապրող(ներ) | Մառա Ռունի[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Ռիվեր Ֆենիքսի կրտսեր եղբայրը։
«Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի քառակի անվանակարգված և դափնեկիր, Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթի դափնեկիր լավագույն դերասանի համար և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, «Օսկար» մրցանակի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի եռակի անվանակարգված։
Ֆենիքսին համաշխարհային ճանաչում բերել է հռոմյան կայսր Կոմմոդոսի դերը «Գլադիատոր» ֆիլմում, հայտնի է նաև դերերով «Նշաններ», ««Ռուանդա» հյուրանոց», «Խորհրդավոր անտառ», «Անցնել սահմանը» և «Նա» ֆիլմերում։ Քննադատների մեծամասնության կարծիքով նրա դերասանական տաղանդի գագաթնակետն է հանդիսանում Ֆրեդի Կուելի դերը «Վարպետը» ֆիլմում, այդ դերի համար Ֆենիքսը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ համարյա վերցնում էր արձանիկը լավագույն դերասանի համար[7][8][9]։
Կենսագրություն խմբագրել
Հոակին Ֆենիքսը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 28-ին Սան Խուանում, Պուերտո Ռիկո։ Մայրը՝ Առլին Շերոն Ֆենիքս (անգլ.՝ Arlyn Phoenix, ծնված Դունեց, ծնվել է 1944 թվականին), սերում էր Բրոնքսում բնակություն հաստատած Հունգարիայից և Ռուսաստանից ներգաղթած հրեական ընտանիքից[10]։ Հայրը՝ Ջոն Լի Բոտոմ (անգլ.՝ John Lee Bottom), ծնունդով Կալիֆորնիայից էր և կաթոլիկ։ Առլինը իր ընտանիքը լքել էր 1968 թվականին և տեղավոխվել Կալիֆորնիա, իսկ այնուհետև հանդիպում է ապագա ամուսնուն ճանապարհորդելու ժամանակ։ Նրանք ամուսնանում են 1969 թվականին։ Նրա ծնողները եղել են «Աստծո զավակներ» աղանդի հետևորդներ և զբաղվում էին քարոզչական գործունեությամբ, ճապարհորդելով Հարավային Ամերիկայում[11]։ Վերջ ի վերջո նրա ծնողները հիասթափվում են «Աստծո զավակներից» և 1978 թվականին որոշում են ընդունում հեռանալ աղանդից և վերադառնալ ԱՄՆ։ Նրանք փոխում են իրենց ազգանունը Ֆենիքս՝ թռչուն, որը վերածնվում է մոխրից և խորհրդանշում է նոր սկիզբ[12]։ Այնտեղ Հոակինի մայրկ սկսում է աշխատել NBC-ում, քասթինգի բաժնում։ Նրանց երեխաները սկսում են նկարահանվել գովազդում և հեռուստասերիալներում։
Ջոն Լիի և Առլին Ֆենիքսի ընտանիքում կան 5 երեխաներ՝ 2 որդի՝ Ռիվեր (1970-1993), Հոակին և 3 դուստրեր՝ Լիբերտի, Ռեյն և Սամեր։
Առաջին հեռուստատեսային դերը Հոակինը խաղացել է 1982 թվականին, «Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար» կատակերգական դրամայում, ավագ եղբայր Ռիվեր Ֆենիքսի հետ։
1995 թվականին նա հայտնվում է «Ինչի համար արժե մահանալ» ֆիլմում։ Ֆիլմում Ֆենիքսի խաղընկերներն են լինում Նիկոլ Քիդմանը, Մեթ Դիլոնը և Քեյսի Աֆլեքը։ 2008 թվականի հոկտեմբերի վերջին Հոակինը հայտարարում է կինոարտադրությունից իր հեռանալու մասին, որպեսզի «իրեն ամբողջությամբ նվիրի երաժշտական ասպարեզին»։ Հետագայում պարզվում է, որ հայտարարությունը հանդիսանում էր «Ես դեռևս այստեղ եմ» կենսա-վավերագրական ֆիլմի մի մասը, նկարահանված Քեյսի Աֆլեքի կողմից, ով նաև հանդիսանում է նրա քույր Սամերի ամուսինը։
Հոակին Ֆենիքսը վեգան է (բուսակերության առավել խիստ տեսակ)։ 2003 թվականին մասնակցություն է ունենում կենդանիների նկատմամբ դաժանության մասին պատմող «Երկրաբնակները» վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որում, բացի նրանից, մասնակցություն են ունենում նաև այլ բազմաթիվ վեգաններ[13]։ Հոակին Ֆենիքսը ֆիլմի մասին ասում է այսպես. «Բոլոր ֆիլմերից, որոնց վրա ես աշխատել եմ, սրա մասին խոսում են առավել շատ»։ «Յուրաքանչյուրը, ով դիտել է «Երկրաբնակները», նրա մասին պատմում է ևս երեքին»[13]։ Այդ ֆիլմում մասնակցության համար Հոակինը Սան Դիեգոյի կինոփառատոնում պարգևատրվում է Humanitarian Award մրցանակով[14]։
Հոակին Ֆենիքսը հանդիսանում է «Կենդանիների պաշտպանության» (IDA) և «Մարդիկ կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի համար» (PETA) կազմակերպությունների անդամ[15]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1989 | Ծնողներ | Parenthood | Հարի Բակմեն-Լամպկին |
1995 | Ինչի համար արժե մահանալ | To Die For | Ջիմի Էմմեթ |
1997 | Էբոտների մտացածին կյանքը | nventing the Abbotts | Դա Հոլտ |
1998 | Ֆորս-մաժոր | Return to Paradise | Լյուիս ՄակԲրայտ |
1999 | 8 միլիմետր | 8MM | Մաքս Կալիֆորնիա |
2000 | Դուքս դե Սադի փետուրը | Quills | Աբբա դյու Կոլմեր |
2000 | Գլադիատոր | Gladiator | հռոմյան կայսր Կոմմոդոս |
2000 | Յարդեր | The Yards | Վիլի Գուտիերես |
2001 | Նշաններ | Signs | Մերիլ Հես |
2003 | Արջուկ եղբայր | Brother Bear | Կենայ |
2004 | Թիմ 49. Կրակե աստիճան | Ladder 49 | Ջեկ Մորիսոն |
2004 | «Ռուանդա» հյուրանոց | Hotel Rwanda | լրագրող Ջեկ Դալգլիշ |
2004 | Խորհրդավոր անտառ | The Village | Լյուցի Հանտ |
2005 | Երկրաբնակներ | Earthlings | ձայնավորում |
2005 | Անցնել սահմանը | Walk The Line | Ջոնի Կեշ |
2007 | Արգելված ճանապարհ | Reservation Road | Իթան լիրներ |
2007 | Գիշերվա տիրակալները | We Own The Night | Բոբի Գրին |
2008 | Սիրեկանները | Two Lovers | Լեոնարդ Կրեդայտոր |
2010 | Ես դեռևս այստեղ եմ | I’m Still Here | խաղում է ինքն իրեն |
2012 | Վարպետ | The Master | Ֆրեդի Կուել |
2013 | Ճակատագրական կիրք | The Immigrant | Բրունո Վեյս |
2013 | Նա | Her | Թեոդոր Տուոմբլի |
2014 | Բնածին արատ | Inherent Vice | Լարի «Դոկ» Սպորտելո |
2015 | Իռացիոնալ մարդ | Irrational Man | Էյբ Լուկաս |
Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել
Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
2001 | BAFTA | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | Ոսկե Գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | Օսկար | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | MTV Movie Awards | Լավագույն չարագործ | Գլադիատոր | Առաջադրված |
2001 | MTV Movie Awards | Լավագույն ակնարկ | Գլադիատոր | Առաջադրված |
2006 | BAFTA | Լավագույն դերասան | Անցնել սահմանը | Առաջադրված |
2006 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Անցնել սահմանը | Հաղթանակ |
2006 | Օսկար | Լավագույն դերասան | Անցնել սահմանը | Առաջադրված |
2006 | MTV Movie Awards | Լավագույն դերասան կամ դերասանուհի | Անցնել սահմանը | Առաջադրված |
2012 | Վենետիկի կինոփառատոն | Վոլպի գավաթ լավագույն դերասանի համար | Վարպետ | Հաղթանակ |
2013 | BAFTA | Լավագույն դերասան | Վարպետ | Առաջադրված |
2013 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (դրամա) | Վարպետ | Առաջադրված |
2013 | Օսկար | Լավագույն դերասան | Վարպետ | Առաջադրված |
2014 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Նա | Առաջադրված |
2014 | Սատուրն | Լավագույն դերասան | Նա | Առաջադրված |
2015 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) | Բնածին արատ | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://collider.com/joaquin-phoenix-jesus-christ-mary-magdalene-movie/
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.harpersbazaar.com/celebrity/latest/a30488001/joaquin-phoenix-rooney-mara-relationship-timeline/
- ↑ «The Return of Joaquin Phoenix: Oscar Buzz for ‘The Master’» (անգլերեն)։ The Daily Beast։ 17 сентября 2012։ Վերցված է 2014-1-23
- ↑ Мэтт Сингер. (3 декабря 2012)։ «The Criticwire Survey: The Best Performance of the Year» (անգլերեն)։ Indiewire։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է 2014-1-23
- ↑ Каван Чешковски. (17 сентября 2012)։ «Joaquin Phoenix Says Rap Hoax 'I'm Still Here' Helped Liberate His Career» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2014-1-23
- ↑ Naomi Pfefferman (ապրիլի 12, 2002)։ «The Days of Summer»։ Jewish Journal։ Վերցված է սեպտեմբերի 1, 2007
- ↑ Roberta and David Ritz (October 1995)։ «Strange Days»։ Us Magazine։ Վերցված է սեպտեմբերի 1, 2007
- ↑ «PREMIERE April 1988»։ Aleka.org։ Վերցված է օգոստոսի 24, 2010
- ↑ 13,0 13,1 Официальный сайт фильма «Земляне»
- ↑ «I Saw Earthlings.com Cast and Crew»։ Isawearthlings.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2010-03-17
- ↑ Joaquin Phoenix’s Charity Work
Արտաքին հղումներ խմբագրել
- Հոակին Ֆենիքսի ռուսական ֆան-կայք
- Հոակին Ֆենիքսի հարցազրույցը «Իզվեստիա» թերթին Archived 2016-09-05 at the Wayback Machine.
- Հոակին Ֆենիքսի հարցազրույցը «Труд-7» թերթին Archived 2013-06-27 at the Wayback Machine.
- «Անցնել սահմանը» Օսկարի ճանապարհին Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոակին Ֆենիքս կատեգորիայում։ |