Կատատոնիա (հունարեն՝ χατάτονος-ձգված, լարված, ընկճված), կատատոնիկ սինդրոմ, հոգեկան խանգարման վիճակ, շարժողության ֆունկցիայի խանգարման գերակշռությամբ։ Շիզոֆրենիայի և պսիխոզների ախտանշախումբ է (սինդրոմ), որն առաջանում է թունավորումների, ինֆեկցիայի կամ գլխուղեղի օրգանական ախտահարումների դեպքում։ Տարբերում են կատատոնիաի իրար հաջորդող երկու ձև. անշարժություն (ստուպոր) և գրգռվածություն։

Կատատոնիա
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և psychomotor education?
ՀՄԴ-9295.2
ՀՄԴ-10F20.2
 Catatonia (syndrome) Վիքիպահեստում

Ստուպորի դեպքում կմախքային մկանների տոնուսն այն աստիճան է բարձրանում, որ հիվանդը կարկամում է, փայտանում և նույնիսկ անհարմար դիրքում կարող է ժամերով մնալ։ Արտաքին գրգիռները (օրինակ, ցավային) և նույնիսկ արտակարգ երևույթները (հրդեհ, երկրաշարժ և այլն) հիվանդին չեն մղում ինքնապաշտպանության։

Գրգռվածությունը կարող է արտահայտվել հուզավառության, խանդավառության (հիվանդը դառնում է անհեթեթ, ծամածռություններ է անում, երգում է, ընդունում գռեհիկ կեցվածքներ) կամ իմպուլսիվության (հանկարծակի մղումներով գործելու երևույթ) նոպաներով։ Երբեմն առաջանում է մոլուցք, հիվանդը դառնում է ցասումնալից, ագրեսիվ։ Գիտակցությունը պահպանվում է, իսկ երբեմն մթագնում։

Բուժումը, հիմնական հիվանդության վերացում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 286