Իլյուզիոնիզմ
Մոգությունը, (որը հաճախ կոչվում է բեմական մոգություն՝ տարբերելու համար պարանորմալ կամ ծեսական մոգությունից) կատարողական արվեստի տեսակ է, որի ժամանակ զվարճացնում են հանդիսատեսին՝ բեմական հնարքների միջոցով կամ ստեղծելով պատրանքներ անհնարին թվացող կամ գերբնական հմտությունների միջոցով՝ բնական միջոցներով։ Այս հմտությունները կոչվում են մոգական հնարքներ, էֆեկտներ կամ իլյուզիաներ[1][2]։ Մասնագետը, ով նման իլյուզիաներ է կատարում, կոչվում է բեմական աճպարար կամ իլյուզիոնիստ։ Որոշ կատարողներ կարող են նաև կոչվել իրենց կողմից ներկայացվող մոգության էֆեկտների տեսակը արտացոլող անվամբ(աճպարար, ձեռնածու, հիպնոտիզյոր, մենտալիստ և այլն )։
Պատմություն
խմբագրելՄոգություն ("magic") բառը ծագում է հունարեն մագիա (mageia (μαγεία)) բառից։ Հին ժամանակներում հույները և պարսիկները դարերով պատերազմում էին, իսկ պարսիկ քահանաները պարսկերենով ծիսակատարություններ էին անում(պարսկերեն magosh, հունարեն magoi )։ Պարսիկ քահանաների ծիսակատարության գործողությունները հայտնի դարձան սկզբում որպես մագեիա(mageia), այնուհետև՝ մագիկա(magika), որը ի վերջո նշանակեց որևէ օտար, ոչ-ուղղափառական կամ անօրինական ծիսական գործողություն։ Կատարումները, որոնք ժամանակակից դիտորդների համար ձեռնածություն է թվում, ամբողջ պատմության ընթացքում իրականացվել են[3]։ 19-րդ և 20-րդ դարերում մի շարք բեմական մոգեր նույնիսկ այս գաղափարը մտցրեցին իրենց գովազդներում[4]։ Հնարամտության նույն մակարդակը, որը օգտագործվել է օրինակ Տրոյական ձին ստեղծելու համար, կիրառվում էր զվարճանքների դեպքում, կամ առնվազն գումարի վրա խաղալու ժամանակ խաբելու մեջ։ Այս հնարամտությունները նաև կիրառվում էին տարբեր հին ժամանակների կրոնական և ցեղական գործիչների կողմից՝ անկիրթ հասարակությանը վախ ներշնչելու կամ իրենց կողմնակիցը դարձնելու նպատակով։ Այնուամենայնիվ, իլյուզիոնիստի մասնագիտությունը թափ ստացավ 18-րդ դարում և մեծ հռչակ ունեցավ։
Մոգական հնարքներ
խմբագրել1584 թվականին առաջին անգամ լույս տեսավ մոգական հնարքների մասին գիրք։ Անգլիացի Ռեջինալդ Սքոթը հրատարակեց "Կախարդանքի բացահայտում" գիրքը, որը նվիրված էր մոգերի հնարքների մերկացմանը և ցույց տալու, թե ինչպես է նրանց մոգությունը իրականում կատարվում։ Քննարկված հնարքներից էր "ձեռքի ճարպկության" շնորհիվ պարանով, թղթով և մետաղադրամով մանիպուլյացիաների կատարումը։ Այդ ժամանակահատվածում վախը և հավատքը կախարդանքի հանդեմ լայնատարած բնույթ էր կրում և գիրքը փորձում էր ցույց տալ այդ վախի անտեղիությունը[5]։ Բոլոր հասանելի օրինակները այրվել են Ջեյմս 1-ի օրոք, 1603 թվականին, իսկ որոնք պահպանվել են, հազվագյուտ են հանդիպում։ Նորից վերատպվել է 1651 թվականին։ 17-դարում նույնատիպ գրքեր հրատարակվեցին, որտեղ պարունակվում էր մի շարք հնարաքների մանրամասն մեթոդները՝ ներառյալ "Ձեռնածության արվեստը"(1614) և "Ձեռնածության անատոմիան. Աճպարարության արվեստը"։ Մինչև 18-րդ դարը մոգական շոուները զվարճանքի հիմնական աղբյուրն էին հանդիսանում տոնավաճառների ժամանակ, երբ շրջիկ կատարողները զվարճացնում էին հանրությանը իրենց մոգական հնարքներով, ինչպես նաև թուր կուլ տալու ավանդական տեսարաններ, աճպարարություն և բերանով կրակ հանգցնել։ 18-րդ դարում, երբ արդեն սկսեց թուլանալ կախարդանքի վերաբերյալ հավատը մարդկանց մոտ, արվեստը գնալով ավելի պատկառելի դարձավ, իսկ շոուները կազմակերպվում էին հարուստ հաճախորդների համար։ Այս շրջանի հայտնի դեմք էր անգլիացի շոումեն՝ Իսահակ Ֆոկսը, ով սկսեց իր գործունեության մասին գովազդել 1720-ականներին. նա նույնսիկ պնդում էր, որ շոու է կազմակերպել թագավոր Գեորգի 2-րդի համար։ 1756-ից մինչև 1781 թվականները Ջակոբ Ֆիլադելֆիան մոգական հնարամտություններ է ցույց տալիս Եվրոպայում և Ռուսաստանում, երբեմն գիտական ցուցադրությունների անվան տակ։
Ժամանակակից բեմական մոգություն
խմբագրելԺամանակակից ժամանցային մոգության հիմնադիրներից է Ժան Էուջին Ռոբերտ Հուդինը, ով ժամագործ էր. նա 1845 թվականին Փարիզում բացում է մոգության թատրոն։ Նա տոնավաճառային մոգական շոուները փոխարինեց թատրոնի վճարովի շոուներով։ Նրա մասնագիտությունը մեխանիկական ավտոմատներ պատրաստելն էր, որոնք արտաքինից և գործողություններից ելնելով կարծես կենդանի լինեին։ Ռոբերտ-Հուդինսի մեխանիզմներից շատերը, որոնք նա նախագծել էր իլյուզիայի համար, կրկնօրինակվել են իր օգնականի կողմից և հայտնվել են նրա ախոյաններ՝ Ջոն Հենրի Անդերսոնի և Ալեքսանդր Հերրմանի շոուներում։
Ջոն Հենրի Անդերսոնը միևնույն գործունեությունն էր ծավալում Լոնդոնում։ 1840 թվականին նա բաց արեց Նոր շարային թատրոնը, որտեղ ելույթ էր ունենում որպես "Հյուսիսի լավագույն հրաշագործը"։ Նրա հաջողությունը իր շոուները գովազդելու և իր հանդիսատեսին իսկական էքսպերտի շոույով գրավելու մեջ էր։ Նա առաջին մոգերից էր, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նա բացեց երկրորդ թատրոնը Գլազգոյում 1845 թվականին։ Դարի վերջում, մոգական մեծ շոուները սկսեցին ավելի հաճախ բեմադրվել մեծ թատրոններում[6]։ Բրիտանացի Մասկելինեն և նրա գործընկերը միասին հիմնեցին իրենց սեփական թատրոնը՝ Եգիպտական սրահը 1873 թվականին, Լոնդոնում։ Շոույում ներառված էին բեմական իլյուզիաներ և վերափոխված ավանդական հնարներ՝ տարաշխարհիկ պատկերներով։ Բեմի պոտենցիալ հատվածը օգտագործվում էր թաքցրած մեխանիզմների և օգնականների համար։ Նրանք ստեղծել են մի շարք իլյուզիաներ, որոնք մինչ այժմ կիրառվում են[7]։ Մոգի բնորոշ կերպարն է՝ մարդ, ով ունի ալիքաձև մազեր, կրում է բարձր գլխարկ, ունի այծմորուք և երկար պոչով պիջակ։ Տիպիկ մոգ է Ալեքսանդր Հերրմանը (1844 թվական փետրվարի 10 - 1896 թվական դեկտեմբերի 17), ով նաև հայտնի է որպես Հերրման Մեծ։ Նա ֆրանսիացի մոգ է, սերում է Հերրմանների ընտանիքից, որը "մոգերի առաջին ընտանիքն է"։ Մոգ Հերրի Հուդինին իր բեմական անվանումը վերցրել է Ռոբերտ-Հուդինից։ Նա ստեղծել է բեմական մոգական հնարների շարան։ Նա իրապես փորձառու էր այնպիսի մեթոդներ կիրառելիս, ինչպիսին են փական բացելը և ձեռքերը կապած բաճկոնից ազատվելը, սակայն նա նաև կիրառում էր մի շարք ձեռաշարժական հնարներ։ Նա ուներ շոու բիզնեսին բնորոշ լավ ըմբռնողություն, ինչպես նաև լավ կատարողական հմտություններ։ Պենսիլվանիայում նրա պատվին կա Հուդինիի թանգարան։ Մոգական Կրկեսը հիմնվել է Լոնդոնում՝ նպաստելու բեմական մոգության արվեստին։ Լինելով ժամանցային ձև, մոգությունը հեշտորեն տեղափոխվեց թատերական վայրերից հեռուստատեսություն, որը նոր հնարավորություններ ընձեռեց խաբեբաների համար, իսկ բեմական մոգությունը հասանելի դարձրեց մեծ թվով հանդիսատեսների։ 20-րդ դարի հայտնի մոգերից են Օկիտոն, Դեյվիդ Դեվանտը, Հերի Բլեքսթոուն մեծը, Հերի Բլեքսթոուն կրտսերը, Հովարդ Թըրսթոնը, Թեոդոր Աննեմաննը, Կարդինին, Ժոզեֆ Դունինգերը, Դայ Վերնոն, Ֆրեդ Կուլպիտը, Թոմի Վոնդերերը, Սիգֆրիդը և Ռոյը և Դուգ Հեննինգը։ 20-րդ և 21-րդ դարերի հայտնի մոգերից են Դեյվիդ Կոպերֆիլդը, Լանց Բուրթոնը, Ջեյմս Ռանդին, Պեննը և Թելլերը, Դեյվիդ Բլեյնը, Քրիս Անգելը, Հանս Կլոկը, Դերրեն Բրաունը և Դինամոն։ Կանանցից հայտնի էին Դելլ Օ՝ Դելլը և Դորոթի Դիթրիչը։ Բեմական մոգության սկզբունքներից շատերը հին են։ Այսպիսի արտահայտություն կա՝ "Ամենը արվում է ծխի և հայելիների միջոցով"։ Այն նշանակում է ինչ- որ շփոթեցնող բան, սակայն էֆեկտներում հազվադեպ են կիրառվում հայելիներ հիմա՝ տեղադրման աշխատանքների և տրանսպորտային դժվարությունների պատճառով։ Օրինակ, հայտնի Պեպերի ոգին բեմադրության համար 19-րդ դարում կարիք եղավ կառուցելու նոր թատրոն։ Ժամանակակից կատարողները տեսողական խաբկանքի օգնությամբ կարող են անհայտացնել այնպիսի մեծ օբյեկտներ, ինչպիսին է Թաջ Մահալը, Ազատության արձանը և այլն։
Էֆեկտների կատեգորիաներ
խմբագրելՄոգերի միջև կարծիքները տարբեր են տվյալ էֆեկտը դասակարգելու դեպքում և տարակարծություններ կան գոյություն ունեցող կատեգորիաների համար։ Օրինակ, որոշ մոգեր "թափանցելիությունը" համարում են առանձին կատեգորիա, իսկ որոշներն էլ այն համարում են վերականգնման կամ տելեպորտացիայի ձև։ Այժմ որոշ մոգեր (Գայ Հոլլինգվորթ և Թոմ Սթոուն) սկսել են վիճարկել այն հասկացությունը, որ բոլոր մոգական էֆեկտները դասակարգվում են սահմանափակ թվով կատեգորիաների մեջ[8][9]։ Մոգերի միջև, որոնք հավատում են սահմանափակ թվով կատեգորիաների, նույնպես տարակարծիքներ կան էֆեկտների տեսակների տարբերության համար։
- Արտադրանք-Մոգը ոչնչից ստեղծում է ինչ որ բան-դատարկ գլխարկից՝ նապաստակ, թեթև քամուց՝ քարտեր, դատարկ դույլից՝ մետաղադրամների տարափ, կամ մոգը՝ հայտնվում է ծխից, դատարկ բեմի վրա։
- Անհետացում-Մոգը անհետացնում է ինչ-որ բան՝ մետաղադրամ, վանդակով աղավնիներ, նույնիսկ Ազատության արձանը և այլն։
- Փոխարկում-Մոգը ինչ-որ մի բան փոխարկում է այլ բանի, օրինակ կինը դառնում է վագր, թաշկինակը փոխում է իր գույնը։
- Վերականգնում-Մոգը ոչնչացնում է իրը, այնուհետև վերականգնում է այն։ Օրինակ, կտրած պարանը, պատռած լրագիրը, մեջտեղից երկու մասին բաժանած կինը և այլն, որոնք նորից ստանում են իրենց նույնական տեսքը։
- Տելեպորտացիա-Մոգը մի իրը տեղափոխում է մեկ այլ վայր՝ մատանին հայտնվում է բրդյա կծիկում, դեղձանիկը՝ լամպի մեջ, մի ձեռքում պահած մետաղադրամը հայտնվում է մյուս ձեռքում։ Տելեպորտացիան կարելի է համարել անհետացման և արտադրության միաձուլում։
- Փախուստ- Մոգը գտնվում է սահմանափակող իրի մեջ (ձեռնաշղթա կամ զսպաշապիկ ) կամ մահացու թակարդ, որտեղից դուրս է գալիս անվնաս։
- Լեվիտացիա-Մոգը, անտեսելով ծանրության ուժը, ինչ որ բան ուղղակի օդում պահում է կամ ուրիշ իրի միջոցով(վզկապը օրորվում է փակ շշի մեջ, մոգը ճախրում է մի քանի ոտնաքայլ բարձրության վրա և այլն)։ Այս իլյուզիան ստեղծելու համար գոյություն ունեն մի շարք հայտնի ձևեր՝ Ասրահի լեվիտացիա, Բալդուչչի լեվիտացիա և Քինգի լեվիտացիա։ Թռչելու իլյուզիան շատ հաճախ կատարվում էր Կոպերֆիլդի կողմից, իսկ վերջերս էլ՝ Պիտր Մարվիի կողմից։ Զարմանահրաշ էր նաև Հերրի Բլեկսթոունի իլյուզիան օդում թռչող լամպի, որը հանդիսատեսի գլուխների վրայով ճախրում էր սրահում։
- Ներթափանցում-Մոգը պինդ մարմինները անցկացնում է մեկ այլ իրի միջով (սուրը անցնում է զամբյուղում գտնվող օգնականի միջով, մարդը անցնում է հայելու միջով)։ Այն երբեմն կոչվում է "պինդ մարմինը պինդ մարմնի միջով"։
- Գուշակություն-Մոգը գուշակում է հանդիսատեսի ընտրությունը, օրինակ հանդիսատեսի գրպանի մանր գումարը և այլն։
- Մոգության մեթոդոլոգիան հաճախ կոչվում է գիտություն, մինչդեռ կատարողական արվեստը ավելի շուտ արվեստի տեսակ է։
Գաղտնիք
խմբագրելԱվանդաբար մոգերը հրաժարվում են իրենց հնարքների մեթոդները բացահայտել իրենց հանդիսատեսի համար։ Գաղտնիության համար գոյություն ունեն հետևյալ պատճառները՝
- Բացահայտումը միտում ունի սպանելու մոգությունը՝ որպես արվեստի տեսակ և փոխակերպելու այն զուտ ինտելեկտուալ խաղի և հանելուկի։ Վիճահարույց է, որ եթե հնարի գաղտնիքը բացահայտվի տվյալ անձին, ապա նա այլևս երբեք ամբողջությամբ չի վայելի տվյալ մոգության հետագա կատարումները, քանի որ զարմանքը կանհետանա։ Երբեմն գաղտնիքը այնքան պարզ է լինում, որ հանդիսատեսը պարզապես հիասթափվում է դրա պարզությունից։
- Գաղտնիությունը պահպանում է պրոֆեսիոնալ մոգի խորհրդավորությունը։
Պրոֆեսիոնալ մոգերի կազմակերպությանը անդամագրվելուց պետք է Մոգի Երդում տալ՝ երբեք չբացահայտելու մոգի գաղտնիքը ոչ մոգին։ Երդումը կարող է տարբերվել, սակայն ավանդաբար այն ունի հետևյալ բնույթը՝ "Որպես մոգ, երդվում եմ երբեք չբացահայտել որևէ իլյուզիայի վերաբերյալ գաղտնիք ոչ մոգի, մինչև որ նա չերդվի պահել Մոգի Երդումը։ Խոստանում եմ երբեք որևէ իլյուզիա չիրականացնել որևէ մեկի համար, ով մոգ չէ, քանի դեռ առաջինը չեմ փորձել դրա էֆեկտը և չեմ հասել կատարելության"։ Երդվելով տվյալ անձը համարվում է մոգ և պետք է իր խոստումը պահի մինչև մահ։ Եթե մոգը դրժում է խոստումը և բացահայտում է գաղտնիքը, ապա մյուս մոգերը այլևս չեն ցանկանում վերջինիս սովորեցնել այլ հնարքներ։ Նրանք այլևս չեն կարող դառնալ Մոգերի միջազգային եղբայրության անդամ և դուրս են մնում մոգության հասարակությունից։ Սակայն, թույլատրելի է կիսվել գաղտնիքով նրանց հետ, ովքեր պատրաստ են սովորել մոգություն և ցանկանում են մոգ դառնալ։ Բոլոր մոգությունների գաղտնիքները հասանելի են հանրությանը գրքերի միջոցով, որտեղ նկարագրված է հնարքի գաղտնիքը։ Վեբ կայքերում առաջարկվում են վիդեոներ, ԴիվիԴիներ և ուսումնական նյութեր։ Այդ պատճառով շատ քիչ թվով դասական հնարքներ են պահպանվել չբացահայտված։ Ի հավելում, մոգությունը կենդանի արվեստ է և նոր իլյուզիաները ստեղծվում են զարմանալի արագությամբ։ Երբեմն նոր իլյուզիան ստեղծվում է հնի հիման վրա։ Որոշ մոգեր կարծում են, որ եթե իրենց իլյուզիայի գաղտնիքը բացահատեն իրենց հանդիսատեսին, ապա դրա շնորհիվ ավելի կգնահատվեն հանդիսատեսի կողմից՝ մոգության հմտության համար։ Հաճախ այն, ինչ մոգության բացահայտում է թվում, պարզապես սխալ ուղղություն ցույց տալու ձև է։
Մոգություն սովորելը
խմբագրելՄոգությանը նվիրվելը սովորեցնում է լինել ինքնավստահ և ստեղծագործ, ինչպես նաև սովորեցնում է աշխատանքային էթիկային, որը կապված է մշտապես պրակտիկայով զբաղվելու հետ, և պատասխանատվություններին, որոնք առաջանում են արվեստին նվիրվելուն զուգահեռ[10]։ Մոգություն սովորելը նույնպես գաղտնի գործընթաց է։ Պրոֆեսիոնալները չեն ցանկանում իրենց գիտելիքներով կիսվել ոչ պրոֆեսիոնալների հետ։ Այս պատճառով հաճախ հետաքրքրվող սկսնակները կարողանում են սովորել միայն մոգության հիմնակակն հնարները։ 1584 թվականից լույս տեսած Ռեջինալդ Սքոթի "Կախարդանքի բացահայտումը" գրքից հետո մինչև 19-րդ դար շատ քիչ թվով գրքեր էին հասանելի մոգերին՝ սովորելու համար կախարդանքի արվեստը, մինչդեռ այսօր անհամար վերնագրերով գրքերը հասանելի են հետաքրքրվողներին։ Ավելի նոր տարբերակներ են վիդեոները և ԴիվիԴի-ները, որոնց մեծ մասը սակայն նախկինում հրատարակված գրքերից վերցված աղբյուրներ են։ Բայց այս տարբերակը կարող է ծառայել որպես տեսողական դրսևորում։ Նրանք, ովքեր ցանկանում են սովորել մոգության արվեստը, կարող են միանալ մոգական ակումբներին։ Այստեղ, և փորձառուները և անփորձները կարող են միասին աշխատել և միմյանց օգնել՝ փոխադարձ բարելավման համար՝ սովորելով նոր մեթոդներ, քննարկելով մոգության բոլոր կողմերը, ելույթ ունենալով միմյանց համար՝ կիսվելով խորհուրդներով, խրախուսանքներով և քննադատությամբ։ Նախքան այս ակումբներին անդամագրվելը, մոգերը պետք է լսումներ անցնեն։ Նպատակը անդամներին ապացուցելն է, որ նրանք մոգեր են և ոչ թե պարզապես ինչ-որ մեկը փողոցից, ով ցանակնում է բացահայտել մոգական գաղտնիքները։ Աշխարհում մոգության ամենամեծ կազմակերպությունը "Մոգերի միջազգային եղբայրությունն" է. այն ունի ամենամսյա ամսագիր՝ "Կապող օղակը"։ Ամենահին կազմակերպությունը "Ամերիկյան մոգերի հասարակությունն" է, որտեղ Հուդինին անդամ էր և երկար տարիներ նախագահում էր այն։ Լոնդոնում կա "Մոգական շրջան" կազմակերպությունը, որը պարունակում է Եվրոպայում մոգական ամենամեծ գրադարանը։ "Դավենպորտի մոգությունը" աշխարհում ամենահին ընտանեկան կախարդական խանութն է։ "Մոգական ամրոցը",որը գտնվում է Հոլիվուդում, համարվում է Մոգական արվեստների ակադեմիայի տունը։
Մոգական ելույթների տեսակներ
խմբագրելՄոգական կատարումները բաժանվում են մի քանի մասնագիտությունների և ոճերի՝
- Բեմական իլյուզիան - կատարվում է լայնածավալ հանդիսատեսի համար՝ հատկապես թատրոններում և դահլիճներում։ Մոգության այս տեսակը հատկապես առանձնանում է լայնամասշտաբ հենարաններով, օգնականներով և երբեմն էլ էկզոտիկ կենդանիներով՝ փղեր և վագրեր։ Բեմական որոշ հայտնի իլյուզիոնիստներ են Հերրի Բլեքսթոունը, Սըր Հովարդ Թըրսթոնը, Չանգ Լինգ Սուն, Դեյվիդ Կոպերֆիլդը, Լանս Բուրթոնը, Սիգֆրիդ և Ռոյը, և Հերրի Բլեքսթոուն կրտսերը։
- Սրահային մոգությունը - կատարվում է ավելի մեծ թվով հանդիսատեսի համար, ի տարբերությունն մոգության փակ ելույթների (որը քիչ թվով մարդկանց համար է, նույնիսկ մեկ անձի) և ավելի քիչ թվով հանդիսատեսի համար, ի տարբերություն բեմական մոգության)։ Այստեղ, կատարողը սովորաբար կանգնած է լինում նույն հարթության վրա, ինչ որ հանդիսատեսն է, որոնք նստած են աթոռներին և նույնիսկ գետնին։ Համաձայն Մոգերի և մոգության հանրագիտարանի՝ այս արտահայտությունը հաճախ կիրառվում է անհարգալից տոնով՝ նշանակելով, որ քննարկվող էֆեկտը հարմար չէ պրոֆեսիոնալ կատարման համար։
- Հարթակային մոգությունը - (նաև կաբարե մոգություն կամ ստենդ-ափ մոգություն) կատարվում է միջինից ավելի թվով հանդիսատեսի համար։ Այս ձևի օրինակներից են նաև գիշերային ակումբային մոգությունը և հումորային ակումբային մոգությունը։ Այս ոճը ներառում է հենակների հմուտ շահարկում՝ բիլիարդի գնդակ, քարտեր, աղավնիներ, նապաստակներ, մետաքսեղեն և պարաններ։ Այս ոճի մոգերից են Ջեֆ Մքբրայդը, Պենն և Թելլերը, Դեյվիդ Էբբոթը, Չաննինգ Պոլոքը, Բլեք Հերմանը Ֆրեդ Կապսը։
- Միկրոմոգություն - (նաև շատ մոտիկից կատարվող մոգություն կամ սեղանի մոգություն) կատարվում է հանդիսատեսի համար, որոնք շատ մոտ են գտնվում մոգին։ Կիրառվում են ամենօրյա իրեր՝ քարտեր, մետաղադրամներ և էքսպրոմտ էֆեկտներ։ Կոչվում է նաև սեղանի մոգություն այն ժամանակ, երբ մասնավորապես կատարվում է երեկույթների ժամանակ։ Միկրոմոգերից են Ռիկի Ջեյը, Մահդի Մուդինին և Լի Աշերը, Դայ Վերնոն, Սլիդինին և Մաքս Մալինին։
- Փախուստային մոգություն - փախուստային մոգության ժամանակ կատարվում է սահմանափակ տարածքից կամ իրերից "փախուստ"։ Հերրի Հուդինին այս ոճի վառ ներկայացուցիչն է։
- Գրպանահատ մոգերը մոգություն են կիրառում շեղելու հանդիսատեսի ուշադրությունը՝ վերցնելով դրամապանակներ, գոտիներ, փողկապներ և անձնական այլ իրեր։ Այն կատարվում է բեմի վրա, կաբարեային պարամետրերով՝ փոքրիկ խմբի առջև, որը շատ մոտ է գտնվում մոգին, և նույնիսկ մեկ դիտորդի համար։ Հայտնի գրպանահատ մոգեր են Ջեյմս Ֆրիդմենը, Դեյվիդ Ավադոնը, Բոբ Առնոն և Ապոլլո Ռոբբինսը։
- Մենտալիզմը հանդիսատեսի մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ կատարողը հատուկ ուժեր է կիրառում՝ մտքեր կարդալու, իրադարձություններ կանխագուշակելու, ուրիշների մտքերը կառավարելու և նման հնարներ կիրառելու համար։ Այն կարելի է կատարել բեմի վրա, կաբարեային պարամետրերով, փոքր և մոտ գտնվող խմբերի առջև, կամ նույնիսկ մեկ անձի համար։ Հայտնի մենտալիստներ են Ալեքսանդրը, Ալեքս Հելլսթրոմը, Դունինգերը, Կրեսկին, Դերրեն Բրաունը, Ռիչ Ֆերգյուսոնը, Գայ Բավլին և Բանաչեկը։
- Թատերական սեանսների ընթացքում կեղծվում են սպիրիտական երևույթներ՝ թատերական էֆեկտների համար։ Ժամանակի ընթացքում բեմական մոգության այս ոճը չարաշահվել է շաղակրատների կողմից, որոնք ձևացնում էին որ իրականում հոգիների հետ կապ են հաստատում։
- Երեխաների մոգությունը կատարվում է մասնավորապես երեխաներից կազմված հանդիսատեսի համար։ Կատարվում է հատկապես ծննդյան, նախադպրոցական, տարրական դասարանների և նմանատիպ երեկույթների ընթացքում։ Այս տեսակի մոգությունը իր բնույթով սովորաբար հումորային է և ներառում է հանդիսատեսի մասնակցությունը, ինչպես նաև կամավորական աջակցությունը։
- Առցանց մոգական հնարները կատարվում են առցանց՝ համակարգչի էկրանին։ Համակարգիչը փոխարինում է մոգին։ Որոշ մոգական հնարներ հիմնված են ավանդական քարտերով հնարների վրա, մինչդեռ մյուսները հիմնված են մաթեմատիկական, երկրաչափական կամ տեսողական իլյուզիայի վրա[11]։
- Մաթեմատիկական մոգություն - բեմական մոգության ձև է, որը միավորում է մաթեմատիկան և մոգությունը։ Այն լայնորեն կիրառվում է երեխաների մոգերի և մենտալիստների կողմից։
- Կորպորատիվ մոգություն - կիրառվում է որպես կապի և վաճառքի միջոց, ի տարբերություն պարզ ժամանցին։ Կորպորատիվ մոգերը ունեն բիզնես նախադրյալներ և սովորաբար ներկա են լինում հանդիպումներին, կոնֆերանսներին և նման իրադարձություններին։ Նրանք սեմինարներ են անցկացնում և կարող են լինել առևտրային շոուներում, որտեղ նրանց իլյուզիաները ավելի են բարձրացնում առաջարկվող արտադրանքի մատուցման հետաքրքրությունը։ Այս ոլորտում առաջին մոգերից են Էդդի Թուլլոքը և Գայ Բավլին[12][13][14]։
- Ավետարանական մոգություն - մոգության միջոցով փորձում են վարդապետություն անել։ Ավետարանական մոգությունը առաջին անգամ կիրառվել է սուրբ Դոն Բոսկոյի կողմից, Թուրինում 19-րդ դարում երեխաների ուշադրությունը գրավելու նպատակով, որպեսզի վերադառնան դպրոց, ընդունեն օգնությունը և եկեղեցի գնան։
- Փողոցային մոգություն - փողոցային կատարումների տեսակ է, բեմական մոգության, հարթակի և շատ մոտ մոգության խառնուրդ է, սովորաբար կատարվում է շրջանի մեջ՝ հանդիսատեսի կողմից շրջափակված։ Ժամանակակից հայտնի փողոցային մոգերից են Ջեֆ Շերիդան և Գացցոն։
- Արտասովոր մոգություն - այստեղ կիրառվում են առեղծվածային, սարսափազդու, երևակայական և նմանատիպ այլ թեմաներ։ Այն սովորաբար իրականացվում է հանդիսատեսին մոտ, սակայն որոշ կատարողներ այն ներկայացնում են բեմի վրա։ Չարլզ Կամերոնը համարվում է "արտասովոր մոգության կնքահայրը"։
- Ցնցող մոգություն - մոգության տեսակ, որը ցնցում է հանդիսատեսին։ Հիմնված է կրկեսային փոքր շոուների վրա, որոնց ընթացքում հանդիսատեսին էր ներկայացվում "գերբնական" ներկայացումներ։ Նմանատիպ մոգության էֆեկտներից են ածելի կուլ տալը, ձեռքի միջով ասեղ անցկացնելը, պարանոցի միջով՝ լար անցկացնելը և այլն։
- Հումորային մոգություն - մոգությունը զուգորդվում է ստենդ-ափ հումորով։ Հումորային հայտնի մոգեր են Էդ Ալոնսոն, Պեննըր Թելլերը և Լեվենտը։
Մոգության ուսումնասիրություն
խմբագրելՄոգության գաղտնի բնույթի պատճառով, այն ուսումնասիրելը կարող է իսկական խնդիր լինել[15]։ Մի շարք մոգական աղբյուրներ գաղտնի են պահվում և գրադարանների մեծ մասում պահվում է մոգության փոքր պոպուլիստական հավաքածուներ։ Սակայն գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք միասին են համախմբում անկախ կոլեկցիոներների, գրողների և մոգության պատմության հետազոտողների։ Նման կազմակերպություններից է Մոգության կոլեկցիոներների ասոցիացիան, որը երեք ամիսը մեկ հրատարակում է ամսագիր և ամեն տարի համաժողով է կազմակերպում։ Մոգության հնարների վերաբերյալ գրվել են մի շարք գրքեր։ Չնայած նմանատիպ գրքերի մեծաքանակությանը, դրանք չկան գրադարաններում կամ գրախանութներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Henning Nelms. Magic and Showmanship: A Handbook for Conjurers, page 1 (Mineola, NY: Dover Publications, Inc, 2000).
- ↑ Jim Steinmeyer. "A New Kind of Magic," in Hiding the Elephant: How Magicians Invented the Impossible and Learned to Disappear (New York, NY: Carroll & Graf Publishers, 2003).
- ↑ «History of Magic». 2012 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Romano, Chuck (1995 թ․ հունվար). «THE ART OF DECEPTION or The Magical Affinity Between Conjuring and Art». The Linking Ring. 75 (1): 67–70.
- ↑ «10 Facts About Magicians - Andi Gladwin – Close-Up Magician». Illusionist.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «History of Magic». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Dawes, Edwin (1979). «The Great Illusionists». Chartwell Books Inc.: 161.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Hollingworth, Guy. "Waiting For Inspiration." Genii Magazine. January 2008-December 2008.
- ↑ Stone, Tom. "Lodestones." Genii Magazine. February 2009 -
- ↑
Hass, Larry and Burger, Eugene (2000 թ․ նոյեմբեր). «The Theory and Art of Magic». The Linking Ring. The International Brotherhood of Magicians.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Online Psychic Trick». snopes.com. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
- ↑ Bill Herz with Paul Harris. Secrets of the Astonishing Executive(New York, NY: Avon Books, 1991).
- ↑ «Guy Bavli - Biography». All About Magicians.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Magic & magicians http://guides.slv.vic.gov.au/magic
Բոսթոնի գրադարան, մոգական շոուների աֆիշաներ Վիկտորիայի անվան պետական գրադարան, մոգերի և մոգությունների հետազոտական ուղեցույց Կոնգրեսի գրադարան, Գիտական, մաթեմատիկական և մոգության գրքեր Կոնգրեսի գրադարան, մոգական մեքենաներ