Զաքարի Նայթ (Զաք) Գալիֆիանակիս (անգլ.՝ Zachary Knight "Zach" Galifianakis, հոկտեմբերի 1, 1969, Ուիլկեսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոդերասան։, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա առավել հայտնի է Տղաները Վեգասում, Տղաները Վեգասում 2` Վեգասից Բանգկոկ, Տղաները Վեգասում 3 և Բեք թու բեք ֆիլմերով։ Նաև հայտնի է որպես հարցազրուցավար (Երկու պտերի միջև)։

Զաք Գալիֆիանակիս
Zach Galifianakis 2012 (cropped)
Ի ծնե անուն՝Զաքարի Գալիֆիանկիս
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 1, 1969
Ծննդավայր՝Ուիլկեսբրո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն՝հույն
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կոմիկ, սցենարիստ
Պարգևներ՝MTV Movie & TV Awards (2010)
IMDb։ID 0302108
http://www.zachgalifianakis.com/

Կենսագրություն խմբագրել

Զաքի հոր ծնողները ներգաղթյալներ են ԱՄՆ Հունաստանից[2]։ Կրոնով Զաքը, ինչպես իր հայրը, պատկանում է հունական ուղղափառությանը[3][4]։ Զաքի մայրը իռլանդական ծագումով շոտլանդացի է։ Դերասանը ունի կրտսեր քույր՝ Մերիթը և ավագ եղբայր՝ Գրեգը։ Զաքը ԱՄՆ նախկին կոնգրեսական Նիք Գալիֆիանակիսի եղբորորդին է, ով ներկայացրել է Հյուսիսային Կարոլինան 1967-1973 թվականներին։

Գալիֆիանակիսը սովորել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարան, սակայն ձախողել է իր ավարտական քննությունները իրեն պահանջվող նվազագույն մակարդակից ընդամենը մեկ միավոր պակաս հավաքելով և հետագայում տեղափոխվել է Նյու Յորք։

Զաքն իր ստեղծագործական կարիերան սկսեց փոքրիկ հումորային համարներով, որոնք նա կատարում էր Թայմս Սքվերում՝ համբուրգերների ֆուրգոնների կողքին։ Աստիճանաբար նրա ժողովրդականությունը մեծացավ, նա սկսեց հեռուստատեսությամբ վարել սեփական թոք-շոուն, որտեղ հանրության ուշադրությունը ներկայացրեց անդերգրաունդի աստղերին, որոնց հետ նա սկսում էր իր սեփական կարիերան։ Հետագայում նա կրկնեց այս փորձառությունը «Երկու պտերիի միջև Զաք Գալիֆիանակիսի հետ» էսքիզային շոուում՝ հրավիրելով հարցազրույցների լավագույն աստղերին՝ Բարաք Օբամային, Նատալի Փորտմանին, Շարլիզ Թերոնին, Բեն Սթիլերին, Շոն Փենին, Բրյուս Ուիլիսին, Լիզա Կուդրոուն, Մեթյու Մակքոնահիին և շատ ուրիշներին։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի օգոստոսի 11-ից Զաքն ամուսնացած է բալերինա Քուին Լունդբերգի հետ։ Զույգն ունի երկու որդի։ Առաջնեկը ծնվել է սեպտեմբերի 7-ին, 2013 թվական[5] և երկրորդ որդի՝ Ռուֆուս Էմանուել Լունդբերգը ծնվել է նոյեմբերի 7-ին 2016։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Թագավորն ու ես The King and Me պիցցայի ցրիչ
1999 ֆ Flushed Pathetic Guy
2001 ֆ Սրտակերներ Heartbreakers Բիլ
2001 ֆ Պղպջակից տղա Bubble Boy տղամարդը կանգառում
2001 ֆ Կոռկի Ռոմանո Corky Romano համակարգչային հակեռ Դեքստեր
2001 ֆ Անվախները Out Cold Լյուկ
2002 ֆ Խորություն Below Վեռդ Ուոլի
2003-2005 ս Վերադարձնել մահացուներից Tru Calling
2004 ֆ Zach & Avery of Fergus անտուն մարդը
2006 կֆ The Pity Card Զաք

Категория:Фильмография к доработке

2007 ֆ Դեպի վայրի Into the Wild Քեվին
2008 ֆ Ինչ է կատարվում Վեգասում What Happens in Vegas Դեյվ
2008 ֆ Վիզիոնեռները Visioneers Ջորջ
2009-2011 ս Անտանելի ձանձրացած Bored to Death Ռեյ Հյուսթոն
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover Ալան Գառներ
2009 ֆ Դառվինի առաջադրանքը G-Force Բեն
2009 ֆ Փոքր ձուկ, տարօրինակ լճակ Little Fish, Strange Pond Բակի
2009 ֆ Վերև՝ երկինք Up in the Air Սթիվ
2009 ֆ Երիտասարդության ապստամբություն Youth in Revolt Ջերրի
2010 ֆ Ծայրային Due Date Իթան Տռամբլե/Իթան Չեյզ
2010 ֆ Ընթրիք ապուշների համար Dinner for Schmucks Տերման
2010 ֆ Սա շատ զվարճալի պատմություն է It's Kind of a Funny Story Բոբբի
2011 ֆ Տղաները Վեգասում 2` Վեգասից Բանգկոկ The Hangover 2 Ալան Գառներ
2011 ֆ Մապպետները The Muppets անտուն Ջոնն
2011 մֆ Կոշկավոր կատու Puss in Bots Շալտայ-Բոլտայի ձայնագրություն
2012 ֆ Թիմի և Էրիկի միլիարդ դոլարանոց ֆիլմը Tim and Eric's Billion Dollar Movie Ջիմ Ջո Կելլի
2012 Kid Icarus: Uprising Kid Icarus: Uprising բադրիջան Ուիզարդ՝ ձայնագրում
2013 ֆ Դու այստեղ ես Are you here Բեն
2012 ֆ Քարոզարշավ The Campaign Մարթի Հագինս
2013 ֆ Տղաները Վեգասում III The Hangover Part III Ալան Գառներ
2014 ֆ Բյոռդմեն Birdman Ջեյք
2014 ֆ Մապպետները թ Muppets Most Wanted Խոբո Ջո՝ ձայնագրություն
2016 ֆ Սկսողները Masterminds Դեվիդ Սքոթ
2016 ֆ Ետ չմնալով Ջոնեսներիս Keeping Up with the Joneses Ջեֆ Գարրի
2016-2019 ս Բասկետս Baskets Չիպ և Դեյլ Բասկետները
2017 ֆ Կակաչի աղետ Tulip Fever
2017 մֆ Լեգո ֆիլմ՝ բեթմեն The Lego Batman Movie Ջոկեր՝ ձայնագրություն
2018 ֆ Ժամանակի ջարդվածք A Wrinkle in Time Երջանիկ Մեդիում
2019 մֆ Կորցրած հղում Missing Link միսթեր Լինկ՝ ձայնագրում
2021 մֆ Անուղելի Ռոն Ron's Gone Wrong Ռոն՝ ձայնագրություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Zach Galifianakis Biography (1969-)». filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
  2. «Mr. Paul Lindsay Cashion, age 89, died Tuesday, August 16, 2005». Therecordofwilkes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Brian M. Palmer – Zach Galifianakis interview». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Zach Galifianakis: Bible full of typos | That Other Paper | Austin's ONLY Paper». That Other Paper. 2007 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Galifianakis skips TIFF as wife about to give birth». Toronto Sun. 2013 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.