Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինգվին (այլ կիրառումներ)

Պինգվին կամ Օսվալդ Չեստերֆիլդ Քոբլպոտ (անգլ.՝ Penguin, Oswald Chesterfield Cobblepot), հորինված կերպար։ DC կոմիքսների չարագործ, Բեթմենի հակառակորդը։ Ստեղծվել է գրողներ Բոբ Քեյնի և Բիլ Ֆինգերի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է Detective Comics-ի 58-րդ համարում։ Կարճահասակ ու թմփլիկ է։ Հայտնի է թռչունների նկատմամբ իր սիրով։ Համարվում է բավականին հայտնի գող և գանգսթեր։ IGN վարկածով «Կոմիքսների 100 լավագույն չարագործներ» անվանացանկում Պինգվինը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը։

Պինգվին
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC comics
ԴեբյուտDetective Comics #58 (1941, դեկտեմբեր)
ՀեղինակԲոբ Քեյն և Բիլ Ֆինգեր
Դերակատար / ՁայնԲյորջես Մերեդիթ, Դենի Դե Վիտո, Ռոբին Լորդ Թրեյլոր, Նոլան Նորթ և Քոլին Ֆարել
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էBatman: Arkham City, Բեթմենը վերադառնում է, Batman: Arkham Knight, Batman: Arkham Origins, Batman: Arkham VR?, Գոտեմ, Բեթմեն, The New Batman Adventures?, Բեթմեն, Բեթմեն, Բեթմեն, Բեթմեն․ Բեթվումենի գաղտնիքը, Batman Returns?, Batman: The Caped Crusader? և Բեթմեն
Անձնական տվյալներ
Դիրքորոշումչար
Ի ծնե անունանգլ.՝ Oswald Chesterfield Cobblepot
Տեսակգեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, սուպերհերոս ֆիլմի հերոս, համակարգչային խաղի կերպար և mutant?
Հասակ169 սմ
Քաշ100 կգ
Մազերի գույնսև
Աչքերի գույնդարչնագույն
ԲնակավայրԳոթեմ Սիթի
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքհանցավոր գործունեություն
ռեստորանային բիզնես
Թիմեր և կազմակերպություններ
Injustice League?, Iceberg Lounge?, Ինքնասպանների ջոկատ և Secret Society of Super Villains?
Դաշնակիցներ
Հանելուկասաց
Կին կատու
Ջոկեր
Երկերեսանի
Միստեր Ֆրիզ
Թշնամիներ
Բեթմեն
Ռոբին
Կայք
dc.com/characters/penguin(անգլ.)

Կենսագրություն խմբագրել

Հարուստ ընտանիքի ժառանգ Օսվալդ Չեստերֆիլդ Քոբլպոտն իր այլանդակ տեսքի պատճառով չի ընդունվել վերին խավի կողմից, ինչի հետևանքով էլ ստիպված է եղել հանցավոր գործունեություն ծավալել։ Ժամանակի ընթացքում Օսվալդը «թողել էր» իր հանցագործ անցյալը և դարձել էր «Այսբերգ» սրահի օրինական սեփականատեր։ Այնուամենայնիվ, հաճախ է օգնում նախկին հանցակիցներին, երբ դրանք փախուստի մեջ են, ինչպես նաև ապահովում է նրանց անհրաժեշտ ինֆորմացիայով (բնականաբար համապատասխան գումարի դիմաց)։ Օգնություն ցուցաբերւմ բոլոր հետաքրքրվող կողմերին՝ ինչպես հանցագործներին, այնպես էլ Բեթմենին։

Արտաքին հղումներ խմբագրել