Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ

Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ (անգլ.՝ Batman: Under the Red Hood), ամերիկյան սուպերհերոսական մուլտֆիլմ, որը արտադրվել է Warner Bros. Animation-ի, իսկ թողարկվել է Warner Home Video-ի կողմից[4] և DC-ի անիմացված ֆիլմերի ութերորդ ֆիլմն է։ Այն թողարկվել է 2010 թվականի հուլիսի 27-ին[5][6]։ Մուլտֆիլմի հնչյունավորողներն են՝ Բրյուս Գրինվուդը՝ Բեթմենի Բրյուս Ուեյնի, Ջենսեն Էքլսը՝ Կարմիր գլխարկի Ջեյսոն Թոդի, Ջոն Դիմաջոն՝ Ջոկերի, Նիլ Պատրիկ Հարիսը՝ Նայթուինի Դիք Գրեյսոնի, Ջեյսոն Այզեքսը՝ Ռա՛ս Ալ Գուլի և Ուեյդ Ուիլյամսը՝ Սև դիմակի դերերում։

Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ
անգլ.՝ Batman: Under the Red Hood
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին
Թեմավրեժ
Գործողության վայրՍարաևո և Գոթեմ Սիթի
Հիմնված էBatman: Under the Hood?[1], A Death in the Family?[1] և Բեթմեն
Շարքի մասն էDC Universe Animated Original Movies? և Batman in film?
ՌեժիսորBrandon Vietti?[2]
ՍցենարիստJudd Winick?
ՀնչյունավորումՋենսեն Էքլս, Ջոն Դի Մագիո, Նիլ Պատրիկ Հարիս, Ջեյսոն Այզեքս, Ուեյդ Ուիլյամս, Բրյուս Թիմ, Վինսենթ Մարտելա, Գերի Քոուլ, Քելլի Հու, Ֆիլ Լամար, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Բրյուս Գրինվուդ և Ջիմ Փիդոք
ՊրոդյուսերԲրյուս Թիմ, Ալան Բրնեթ, Սեմ Ռեջիստթեր, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան
ԵրաժշտությունՔրիստոֆեր Դրեյք
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Home Video, Warner Premiere, DC Comics և Warner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
Տևողություն75 րոպե
ՇարքDC Universe Animated Original Movies? և Batman in film?
Թվական2010 և հուլիսի 27, 2010[3]
warnervideo.com/batmanredhood/(անգլ.)

Սցենար խմբագրել

Ռա՛ս Ալ Գուլը գիտակցում է, որ նա սխալ է գործել համագործակցելով Ջոկերի հետ, երբ Սարաևոյում, Ջոկերը առևանգում է Ջեյսոն Թոդին՝ երկրորդ Ռոբինին, և նրան լինգով դաժանորեն ծեծելուց հետո թողնում է պահեստում, որտեղ կար ռումբ։ Բեթմենը գալիս է, սակայն ուշ և ռումբը պայթում է՝ Ջեյսոնին սպանելով։

Հինգ տարի անց, Գոթեմում, Կարմիր գլխարկ անունով մեկը հավաքում է քաղաքի ամենահայտնի հանցագործներին և թմրանյութերի առևտրականներին։ Նա հայտարարում է, որ նա կառավարելու է թմրանյութերի առևտուրը և ստանալու է դրա շահույթի 40 տոկոսը՝ պաշտպանելով նրանց և՛ Սև դիմակից (Գոթեմի հանցագործները իշխողը), և՛ Բեթմենից։ Նաև ավելացնում է, որ նրանք գործ չունենան երեխաների հետ, այլապես նա նրանց կսպանի։ Բեթմենը դադարեցնում է Սև դիմակի կողմից ապրանքի գողության փորձը, որը կատարում էր Ամեյզոն։ Բեթմենը վերացնում է Ամեյզոյին, Նայթուինգի Դիք Գրեյսոնի օգնությամբ։ Հարցաքննելով գողերին, Բեթմենը պարզում է, որ նրանք աշխատում են Կարմիր գլխարկի համար, իսկ Կարմիր գլխարկը գալիս է և սպանում գողերին։ Բեթմենը հետապնդում է Կարմիր գլխարկին մինչև Ace Chemicals, որը Կարմիր գլխարկը պայթեցնում է, իսկ Բեթմենը հազիվ կարողանում է փախչել։

Բեթմենը և Նայթուինգը գնում են Արքեմ հոգեբուժարան Ջոկերին՝ Կարմիր գլխարկի մասին հարցաքննելու համար։ Նա սկզբից սկսում է ծաղրել Բեթմենին Ջեյսոնի մահվան պատճառով, ապա ասում է որ կապ չունի Կարմիր գլխարկի հետ։ Մինչդեռ, Սև դիմակը` զայրացած, որ Ամեյզոն ոչնչացել է, հրամայում է իր օգնական Միսիս Լիին Կարմիր գլխարկին հարված հասցնել։ Իմանալով Սև դիմակի հաջորդ առաքման մասին, Կարմիր գլխարկը գրավում է ինքնաթիռը, սակայն դադարեցվում է Բեթմենի և Նայթուինգի կողմից։ Կարմիր գլխարկը փախչում է և Բեթմենն ու Նայթուինգը հետապնդում են նրան։ Հետապնդման ժամանակ Կարմիր գլխարկը կատարում է Բեթմենին և Նայթուինգին ծանոթ շարժումներ, ինչպես նաև հատուկ դանակով կտրում է Բեթմենի լարերից մեկը, որը փաթաթվել էր նրա ոտքին։ Հետապնդումը ավարտվում է գնացքի կայարանում, որտեղ Կարմիր գլխարկը փախչում է պայթուցիկ ռումբից, որը վնասում է Նայթուինգին։ Բեթ-քարանձավում, և' Բեթմենը, և' Նայթուինգը հասկանում են, որ Կարմիր գլխարկը ոչ միայն մարզված է, այլ նաև ճանաչում է Բեթմենի մարտավարությունը։ Բեթմենը վերանայում է հետապնդման աուդիո կադրերը, պարզելով, որ Կարմիր գլխարկը գիտի իր գաղտնի ինքնությունը։ Այնուհետև նա հիշում է մի քանի շարժումներ, որը կատարում էր Ջեյսոնը, ինչպես նաև` Կարմիր գլխարկը։ Բացի այդ, ֆլեշբեքերում երևում է, որ Ջեյսոնը մեծանալու հետ միասին ավելի դաժան է դառնում, նույնիսկ մեկ անգամ կռվի ժամանակ ջարդում է հանցագործներից մեկի ոսկորը։

Ներկայումս, «The Fearsome Hand of Four» անունով հանցագործեների խմբավորումը հարձակվում է Կարմիր գլխարկի վրա։ Նրանք համարյա հաղթել էին Կարմիր գլխարկին, երբ Բեթմենը գալիս է և օգնում է նրան հաղթել խմբին։ Բեթմենը սարսափահար է լինում, երբ Կարմիր գլխարկը սպանում է նրանցից մեկին։ Բեթմենը փորձում է Կարմիր գլխարկին իր օգնությունը առաջարկել, սակայն նա մերժում է և հեռանում։ Բեթմենը ձեռք է բերում Կարմիր գլխարկի արյան նմուշը մարդասպաններից մեկի սրի վրայից։ Անալիզը ցույց է տալիս, որ դա Ջեյսոնի արյունն է։ Բեթմենը, Ջեյսոնի դիակը կեղծ լինելու մասին պարզելուց հետո գնում է Ռա՛ս Ալ Գուլին հարցաքննելու։ Կարմիր գլխարկին սպանելու անհաջող փորձից հետո, Սև դիմակը իր մարդկանց ուղարկում է Արքեմ հոգեբուժարան՝ Ջոկերին ազատելու, որպեսզի նա սպանի Կարմիր գլխարկին։

Միևնույն ժամանակ, Բեթմենը հանդիպում է Ռա՛ս Ալ Գուլին նրա տանը՝ պահանջելով իմանալ ճշմարտությունը Ջեյսոնի մասին։ Ռա՛ս Ալ Գուը խոստովանում է, որ իրեն համարել է պատասխանատու Ջեյսոնի մահվան համար, որը չէր մտել իր և Ջոկերի հմաձայնության մեջ։ Նա որոշել էր այլևս չպատերազմել Բեթմենի դեմ՝ խաղաղության դիմաց նա կեղծել էև Ջեյսոնի դիակը և նրան վերակենդանացրել էր Լազարուսի փոսում։ Սակայն նա հարությունից հետո խելագարում է և փախչում է ժայռով։ Ռա՛ս Ալ Գուլը և նրա մարդիկ կարծում էին, որ նա մահացել է ընկնելու ժամանակ։

Գոթեմ գալու ճանապարհին Բեթմենը պարզում է, որ Ջոկերը գողացել է Կարմիր գլխարկի պաշտպանության տակ գտնվող հանցագործներին և Սև դիմակին և պատրաստվում էր այրել նրանց։ Բեթմենը գալիս է և փրկում է գերիներին և ցանկանում է իր հետ տանել Ջոկերին, սակայն Կարմիր գլխարկը առաջին էր գողացել նրան։ Մի լքված բնակարանում Կարմիր գլխարկը լինգով ծեծում է Ջոկերին՝ իր մահվան համար վրեժ լուծելու համար։ Հետո նա հանդիպում է Բեթմենին և հեռացնում է իր դիմակը՝ ապացուցելով որ նա Ջեյսոնն է։

Վերադառնալով բնակարան Ջեյսնոը պահում է ատրճանակը Բեթմենի վրա, ասելով, որ նա ներում է նրան՝ իրեն չփրկելու համար, սակայն չի կարողանում ներել Ջոկերին չսպանելու համար։ Ջեյսոնը տալիս է ատրճանակը Բեթմենին և ասում է, որ նա սպանի կա՛մ իրեն, կա՛մ Ջոկերին։ Բեթմենը նետում է ատրճանակը և հեռանում։ Զայրանալով, Ջեյսոնը կրակում է Բեթմենի վրա, սակայն Բեթմենը կարողանում է խուսափել գնդակից և բեթերանգով դեն է գցում Ջեյսոնի ատրճանակը՝ առաջացնելով մի փոքրիկ պայթյուն, որը վնասում է Ջեյսոնի ձեռքը։ Ջեյսոնը օգտագործում է իր մյուս ձեռքը ռումբը ակտիվացնելու համար, որը նա նախապես տեղադրել էր սենյակում։ Ցանկանալով, որ նրանք բոլորը միասին մահանան, Ջոկերը զբաղեցնում է Բեթմենին՝ վատնելով այն ժամանակը, որով Բեթմենը կկարողանար անջատել ռումբը։ Բեթմենը թողնում է Ջոկերին մահանալու, որպեսզի կարողանա փրկի Ջեյսոնին։ Սակայն ռումբի պայթելուց հետո փրկվում են միայն Բեթմենն ու Ջոկերը, իսկ Ջեյսոնն անհետանում է՝ թողնելով իր ճակատագիրը անորոշ։

Հնչյունավորողներ խմբագրել

   
   
Վերևի տողում։ Բրյուս Գրինվուդ, Ջենսեն Էքլս
Ներքևի տողում։ Ջոն Դիմաջո, Նիլ Պատրիկ Հարիս
  • Բրյուս Գրինվուդ` Բրյուս Ուեյն/ Բեթմեն
  • Ջենսեն Էքլս` Ջեյսոն Թոդ/ Կարմիր գլխարկ[7]
    • Ալեքսանդր Մարտելա` փոքրիկ Ջեյսոն Թոդ[7]
    • Վինսենթ Մարտելա` դեռահաս Ջեյսոն Թոդ[8]
  • Ջոն Դի Մաջո` Ջոկեր[7]
  • Նիլ Պատրիկ Հարիս` Դիք Գրեյսոն/ Նայթուինգ[7]
  • Ջեյսոն Այզեքս` Ռա'ս Ալ Գուլ[7]
  • Ուեյդ Ուիլիյամս` Ռոման Սիոնիս/ Սև դիմակ[9]
  • Գերի Քոուլ` Հանձնակատար Ջեյմս Գորդոն[7], Բոբո[7], Շաթ
  • Ջիմ Փիդոք` Ալֆրեդ Փենիուորթ[7]
  • Կառլոս Ալազրակի` Չի Չի[7], ավազակ #1
  • Ռոբերտ Քլոթուորթի` Լեոն[7]
  • Բրայան Ջորջ` Ռա'ս Ալ Գուլի օգնական
  • Քելի Հու` Միս Լի
  • Ֆիլ ԼեՄար` Ռիք[7], Բալք
  • Քևին Մալքլ Ռիչարդսոն` Թայլեր Բրամֆորդ[7]
  • Դուայթ Շուլց` Ֆրեդի[7], Յարփ
  • Ֆրեդս Տատասկոր` վարձկան #1[7], Ամեյզո, պահակ
  • Քերի Թոմբազյան` «Fearsome Hand»-ի առաջնորդը, լրագրող #2
  • Անդրեա Ռոմանո` լրագրող #2
  • Բրյուս Թիմ` Հանելուկասաց[7]
  • Մայքլ Վիլանի` լրագրող #3

Անձնակազմ խմբագրել

  • Անդրեա Ռոմանո` հնչյունային ռեժիսոր

Երաժշտություն խմբագրել

«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» մուլտֆիլմի սաունդթրեք
ֆիլմի երաժշտություն
Թողարկվածհուլիսի 27, 2010
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին
Տևողություն57:24
ԼեյբլWaterTower Music
ՊրոդյուսերԲրյուս Թիմ, Ալան Բրնեթ, Սեմ Ռեջիստթեր, Բենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան

«Բեթմեն:Կարմիր գլխարկի տակ» ֆիլմի սաունդթրեքը գրել է Քրիստոֆեր Դրեյքը[10], ով նախկինում գրել է DC-ի տիեզերքի այլ մուլտֆիլմերի սանունդրեքեր։ Այն ոգեշնչված է 1993 թվականի «Բեթմեն։ Ֆանտազմի դիմակը» մուլտֆիլմի սաունդթրեքից, որն ունի ավանդական նվագախմբային երաժշտություն, և 2008 թվականի «Խավարի ասպետը» ֆիլմի սաունդթրեքից, որը ունի էլեկտրոնիկ երաժշտություն[11]։ Դրեյքը երաժշտության համար օգտագործել է էլետրոնիկ երաժշտության տարրեր` օգտագործելով սինթեզ և էլեկտրոնային կիթառ, մինչդեռ պահպանելով նվագախմբի տարերը։ Դրեյքի ասելով, քանի որ «Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» մուլտֆիլմը ունի ավելի մուգ տոն քանի DC-ի տիեզերքի այլ մուլտֆիլմերը` նա որոշել է չնտրել էպիկ և մելոդրամիկ երաժշտություն, այլ ավելի հանգիստ և զուսպ[11]։ Նա նաև նշել է, որ այն առաջին ֆիլմն է, որի երաժշտությունն ինքն է գրել և այն չի հենվում մեծ երգչախմբի օգտագործման վրա, որպեսզի կռվի տեսարանները ավելի լավ երևան։

«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է WaterTower Music-ի կողմից 2010 թվականի հուլիսի 27-ին և ունի 18 երգ[12]։

Երգացանկ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «A Death in the Family»   4:51
2. «Main Titles»   2:43
3. «Mob Boss Meeting»   1:47
4. «Amazo»   4:21
5. «Batwing»   3:15
6. «Batmobile To Arkham»   0:50
7. «Interrogation»   1:19
8. «Rooftop Chase»   4:21
9. «Flashback»   2:19
10. «Black Mask Strikes Back»   1:17
11. «Techno Ninjas»   5:41
12. «Break Out»   2:14
13. «Deal With The Devil»   0:48
14. «Ra's Story»   5:47
15. «The Bridge»   5:12
16. «Final Confrontation»   4:44
17. «The Choice»   2:16
18. «End Titles»   3:34
57:27

Ընդունում խմբագրել

«Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմը ունեցել է դրական ազդեցություն[13]։ IGN-ը ֆիլմի տվել է 10-ից 8 միավոր[14]։ Rotten Tomatoes կայքում, հենվելով յոթ արձագանքների վրա ֆիլմը ստացել է 100% վարկանիշ, միջինը 7.3/10 վարկանիշով։ Ֆիլմը վաստակել է 10,249,509 դոլար[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Aleph (երբ.)
  2. http://www.filmaffinity.com/es/film145737.html
  3. http://www.free-movies.me/v-1080p-movies/1553_batman_under_the_red_hood
  4. «Batman: Under the Red Hood». Amazon. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «"Batman: Under the Red Hood" Trailer». Comic Book Resources. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  6. «Warner Premiere Formally Announces 'Batman: Under the Red Hood' - ComicMix news». Comicmix.com. 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից հունիսի 29, 2010-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 «Complete Cast And Crew, Features Details For "Batman: Under The Red Hood"». worldsfinestonline.com. 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  8. «The World's Finest - New Cast Details For Upcoming "Batman: Under The Red Hood"». Worldsfinestonline.com. 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «The World's Finest - New Cast Details For Upcoming "Batman: Under The Red Hood" Animated Feature». Worldsfinestonline.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  10. «Christopher Drake». IMDb. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. 11,0 11,1 «Backstage - Christopher Drake Interview (WF Conducted)». The World's Finest. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «Batman: Under the Red Hood - Soundtrack to The Animated Original Movie». iTunes. 2010 թ․ հուլիսի 27. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Batman: Under the Red Hood Film Review». The World's Finest. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  14. White, Cindy (2010 թ․ հուլիսի 8). «Batman: Under the Red Hood Blu-ray Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Batman: Under the Red Hood (2010) - Financial Information». The Numbers. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել