Նատալիա Տենա (անգլ.՝ Natalia Gastiain Tena, նոյեմբերի 1, 1984(1984-11-01)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի դերասանուհի և երգչուհի, «Molotov Jukebox» երաժշտական խմբի մենակատար։ Կինոյում առավելապես հայտնի է Նիմֆադորա Թոնկսի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերից և Օշայի դերով Գահերի խաղը հեռուստասերիալից։

Նատալիա Տենա
անգլ.՝ Natalia Tena
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1984(1984-11-01)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն և իսպաներեն
ԿրթությունԲիդեյլզ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMolotov Jukebox?
 Natalia Tena Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Նատալիան ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 1-ին Սուրեյ կոմսությունում իսպանացիներ՝ Մարիա Տենի և Խեսուս Տենի ընտանիքում[4]։

Ազատ տիրապետում է իսպաներենին[5]։

Դերասանական ընդունակությունը արտահայտվել է վաղ տարիներից։ Ինը տարեկան հասակում ընդունվել է թատերական ստուդիա, որտեղ մեծ ոգևորությամբ խաղացել է անգլիական դասականների ստեղծագործությունների բեմականացումներում։ Առաջին դերը եղել է Ուիլյամ Շեքսպիրի Ջուլիետան։ Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանվելով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, բայց բեմը չի թողել և «Royal Shakespeare Company» ստուդիայի բեմում 2008 թվականին «Օթելլո» ողբերգությունում խաղացել է Դեզդեմոնայի դերը։

Կարիերա խմբագրել

2001 թվականին Նատալիան առաջին անգամ խաղում է «Բժիշկներ» բրիտանական հեռուստասերիալի մի քանի էպիզոդում։ Այս դերից հետո նրան հրավիրում են նկարահանվելու լիամետրաժ «Իմ տղան» (անգլ.՝ About a Boy)կինոնկարում, որին հաջորդեցին «Սիրո հիանալի արվեստը» (անգլ.՝ The Fine Art of Love, 2005), «Տիկին հենդերսոնը ներկայացնում է» (անգլ.՝ Mrs Henderson Presents, 2005) կինոնկարները և «Կյանքից հետո» սերիալը (2006)։

Ծանոթագրություններ խմբագրել