Մարիամ Մարգուլիս
Մարիամ Մարգուլիս, OBE (անգլ.՝ Miriam Margolyes, մայիսի 18, 1941[1][2][3], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], Անգլիա, Մեծ Բրիտանիա), բրիտանացի դերասանուհի, «BAFTA» մրցանակի դափնեկիր: Որպես խոտերի պրոֆեսոր՝ նկարահանվել է Հարրի Փոթերի մասին պատմող երկու ֆիլմերում («Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2»):
Մարիամ Մարգուլիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1941[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ և Օքսֆորդի բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հրեա |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական Կայսրության շքանշանի սպա |
miriammargolyes.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Մարգուլիսը ծնվել է Օքսֆորդում 1941 թվականին՝ ընտանեկան բժիշկ Ջոզեֆ Մարգուլիսի և նրա տիկնոջ՝ անշարժ գույքի գործակալ Ռութի (օրիորդական ազգանունը՝ Ուոլթերս) ընտանիքում[5]: Նրա ընտանիքը հրեական արմատներ ունի[6][7], իսկ նրա նախնիները Անգլիա են ներգաղթել Բելառուսից:
Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի Օքսֆորդում, իսկ քոլեջ հաճախել է Քեմբրիջում, որտեղ մասնակցել է «Footlights» դերասանական խմբի թատերական ներկայացումներին[8][9]:
ԿարիերաԽմբագրել
Իր եզակի ձայնի շնորհիվ Մարգուլիսը առաջին անգամ աշխատել է որպես ձայնակցող դերասան: Իր կարիերայի վաղ փուլերում ձայնակցել է փափուկ պոռնոգրաֆիայի աուդիոտեսահոլովակներին, ինչպես նաև նրա ձայնով խոսել են ճապոնական մուլտսերիալների կերպարները, որոնք ցուցադրվել են բրիտանական հեռուստատեսությամբ: Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել հեռուստատեսությամբ՝ 1965 թվականին, որտեղ հաջորդ տասը տարիներին նա նկարահանվել է տարբեր սերիալներում:
1975 թվականին Մարգուլիսը "Rime of the Ancient Mariner" ֆիլմում ունեցել է իր առաջին դեբյուտը, որը նկարահանվել է Կոլրիջեի «Հին ծովագնացի մասին» պոեմի հիման վրա: Առաջին հաջողությունը նա հասել է շատ ավելի ուշ՝ 1988 թվականին: Այս ժամանակ դերասանուհին տարբեր քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ` Չարլզ Դիքենսի «Կարճահասակ Դորիտ» վեպի հիման վրա նկարահանած ֆիլմի համար, որտեղ նա կերտել է Ֆլորա Ֆինչինգի կերպարը: Նրա համար շրջադարձային էր 1993 թվականը (դերասանուհի այդ ժամանակ արդեն 52 տարեկան էր), երբ նա նկարահանվեց Մարտին Սկորսեզեի "Անմեղության դարաշրջանը" ֆիլմում՝ կերտելով տիկին Մինգոտտ Մարգուլիսի դերը: Այս դերի համար նա արժանացել է "BAFTA" մրցանակին:
1990-ականներին Մարգուլիսը նորից սկսեց աշխատել որպես ձայնակցող դերասան:
2001 թվականին դերասանուհին դարձավ Բրիտանական կայսրության շքանշանի դափնեկիր՝ «դրամատիկական արվեստում իր ներդրման համար» նշումով:
2002 թվականին Մարիամ Մարգուլիսը որպես խոտերի պրոֆեսոր Պամոնի Ցողուն, նկարահանվել է Հարի Փոթերի մասին պատմող երկրորդ ֆիլմում՝ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»: Կրկին այդ դերում դերասանուհի հայտնվել է 2011 թվականին («Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2):
Անձնական կյանքըԽմբագրել
Մարիամ Մարգուլիսը բաց լեսբուհի է[10], և արդեն ավելի քան 40 տարի չի բաժանվում Հեզերից՝ իր ընկերուհուց[11][12]: Նրանք ապրում են Ամստերդամում[13][14][15][16]: Նրանք երեխաներ ունեն[17]:
Բացի դերասանական կարիերայից, նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, հատկապես աջակցում է խուլ և կույր մարդկանց ֆոնդերին[18]:
Մարգուլեսը 2016 թվականին վիճաբանություն է ունեցել Էդինբուրգի Վեյվերլի երկաթուղային կայարանում: Նա խնդրել է մի մարդու հրաժարվել չնստել այդտեղ, նշելով, որ կա մոտակա մեկ ուրիշ տեղ նստելու համար: Նրա խոսքերով, նա երդվել ու մի շիշ ջուր է թափել այդ մարդու վրա[19][20][21]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #139056831 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Miriam Margolyes Biography (1941-)
- ↑ «Harry Potter actress Miriam Margolyes on her Gorbals roots, women in comedy and how Monty Python stars shunned her»։ The Daily Record։ 2011-11-02։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-12-21
- ↑ Farndale Nigel (հոկտեմբերի 11, 2009)։ «Miriam Margolyes: 'I'm still a naughty schoolgirl at heart'»։ The Daily Telegraph (London)
- ↑ Tozer James (սեպտեմբերի 28, 2008)։ «My lesbian confession led to mother's stroke says Harry Potter star Miriam Margolyes»։ Daily Mail (London)
- ↑ Footlights Alumni.
- ↑ Desert Island Discs – 28 September2008 – Miriam Margolyes. BBC. (28 September 2008). Retrieved 25 August 2011.
- ↑ Leah O'Brien (մայիսի 11, 2010)։ «At home with Harry Potter star, Miriam Margolyes – Local News – News – Entertainment»։ Southern Highland News։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011
- ↑ Property Observer, "Andrew Denton and Jennifer Byrne blaze a trail to Southern Highlands retreat". Retrieved 7 December 2015
- ↑ Tozer James (սեպտեմբերի 28, 2008)։ «My lesbian confession led to mother's stroke says Harry Potter star Miriam Margolyes»։ Daily Mail (London)
- ↑ Gabriella Coslovich, "Lunch with Miriam Margolyes", Canberra Times, 7 April 2012. Retrieved 7 December 2015
- ↑ Jane Cadzow, "Miss Margolyes Mysteries"
- ↑ Lyell, Carrie (09 February 2016). "Miriam Margolyes: My Mother Was Utterly Appalled When I Came Out", Diva Magazine. UK. Retrieved on 05 Aug 2016.
- ↑ "At home with Harry Potter star Miriam Margolyes" 11 May 2010, Southern Highland News
- ↑ Sense | Celebrity supporters | Miriam Margolyes
- ↑ «Miriam Margolyes Explains Why She Emptied A Water Bottle Over Youth's Head, After He Refused To Give Up His Seat»։ Huffingtonpost.co.uk։ Վերցված է փետրվարի 20, 2016
- ↑ Fryer Jane (փետրվարի 16, 2016)։ «Julian Fellowes finds me revolting - and I think Downton Abbey's vulgar»։ Dailymail.co.uk։ Վերցված է փետրվարի 20, 2016
- ↑ «Harry Potter star ‘poured water’ over man at Waverley Station»։ Edinburghnews.scotsman.com։ փետրվարի 19, 2016։ Վերցված է փետրվարի 20, 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Մարիամ Մարգուլիս (անգլ.) Internet Movie Database կայքում