Հարի Փոթեր վիպաշարի հիմնական կերպարների ցանկ
Հարրի Փոթեր վիպաշարը գրվել է անգլիացի գրող Ջ. Կ. Ռոուլինգի կողմից 1997-2007 թվականներին և Ջեկ Թորնի կողմից՝ 2016 թվականին։
Այս ցանկում թվարկված են վիպաշարի բոլոր հիմնական կերպարները, ինչպես նաև կերպարներ՝ կապված իրական դեպքերի հետ։
Կերպարների ստեղծումը և իրական աշխարհի ազդեցությունը
խմբագրելՋ. Կ. Ռոուլինգի կողմից ստեղծված վիպաշարի որոշ կերպարներ և կախարդական արարածներ կապված են առասպելական կերպարների հետ, որոնք հիշատակվել էին մինչև նա։ Այդ կերպարներին են վերաբերում կենտավրոսները, վասիլիսկները, փյունիկները, ակրոմանտուլները և այլն[1]։
Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի որոշ հիմնական կերպարներ հայտնվել են հանգամանքների շնորհիվ, որոնք տեղի են ունեցել գրողի կյանքում։ Օրինակ՝ Հարրի Փոթերի արտաքինը Ռոուլինգը, որոշ տվյալներով, վերցրել է իր հին ընկեր Յան Փոթերից (Ian Potter), ում հետ 2-7 տարեկանում կախարդական խաղեր է խաղացել, երբ ապրում էին Ուինթերբուրնում, չնայած որ գրողն այդ փաստը կա՛մ հաստատում է, կա՛մ ժխտում։ Հորաքույր Մարջ Դուրսլի նախատիպը դարձավ Ջոան տատիկը՝ Ֆրիդ Վոլանտի մայրական կողմից։ Գրողի խոսքերով նրա ամուսնությունը Էռն պապիկի հետ «անհաջող» եղավ, իսկ մթնոլորտը, որը տիրում էր իրենց տանը, նա անվանել է «քաոս»[2]։
«Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի դրվագներից մեկում հայտնվում է առաջին կուրսեցի Նատալի Մակդոնալդը, ով Բաշխիչ գլխարկի կողմից անդամագրվեց Գրիֆինդոր ֆակուլտետի կազմում։ Նա իր անունը ստացել է ի պատիվ մի իրական աղջկա, ով Ջոան Ռոուլինգին նամակ էր գրել, քանի որ քաղցկեղով հիվանդ էր և վախենում էր, որ չի հասցնի տեսնել «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի հրատարակումը։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու Հարրի Փոթերի հետ նոր գրքում և խնդրեց գրողին պատմել իրեն դրա մասին։ Ցավոք, Ջոանը այդ ժամանակ չնայեց փոստարկղը, քանի որ ավարտել էր գրքի աշխատանքները։ Այդ պատճառով պատասխանն ուշացավ, և աղջիկը մահացավ՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ եղավ Հարրիի հետ։ Ջոանը գրքի հերոսուհուն տվեց այդ աղջկա անունը և այցելեց նրա ծնողներին՝ նրանց նվիրելով գիրքը՝ ստորագրությամբ[3]։
Կերպարներ
խմբագրելՀոգվարթս
խմբագրելԳրիֆինդոր ֆակուլտետի ուսանողներ
խմբագրելԱնուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Հարրի Ջեյմս Փոթեր (անգլ.՝ Harry James Potter) | տղամարդ | Կիսարյուն | եղջերու | 11 դյուիմ, փշարմավ, փյունիկի փետուր | Դենիել Ռեդքլիֆ |
Հարրի Փոթեր, վիպաշարի գլխավոր հերոսը։ Կախարդական աշխարհում հայտնի է որպես միակ մարդ, ով ողջ է մնացել մահացու հմայախոսքից հետո, որն իր վրա է բաց թողնվել երիտասարդ տարիքում մեծագույն չար կախարդներից մեկի՝ լորդ Վոլդեմորտի կողմից՝ նախքան այդ սպանելով նրա ծնողներին։ Հմայախոսքը հարվածել է հենց Չար Լորդին, ինչի արդյունքում նա անհետացավ, իսկ Հարրի Փոթերը հայտնի դարձավ կախարդների շրջանում։ Նրա ճակատին սպի մնաց, որը դարձավ նրա տարբերիչ նշանը և հետագայում վկայում էր Վոլդեմորտի մոտ լինելը և տրամադրությունը։ Անձամբ Հարրին իր հայտնիության մասին գլխի չէր ընկնում մինչև 11 տարեկանը՝ ապրելով մագլերի (սովորական մարդիկ) հետ, ովքեր իր հարազատներն էին, բայց հանգամանորեն թաքցնում էին իրականությունը և տղային վատ էին վերաբերվում։ 11 տարեկանում իր հասցեով սկսում են նամակներ գալ՝ կախարդությունների դպրոց Հոգվարթս հրավիրումով, որոնք մագլները փորձում են թաքցնել։ Սակայն նրանց դա չի հաջողվում. Հարրին իմանում է, որ ինքը կախարդ է և ուղևորվում է Հոգվարթս՝ սովորելու։ Յուրաքանչյուր ամառային արձակուրդների Հարրին վերադառնում է մագլերի մոտ։ Ուսման ժամանակ նա մի քանի անգամ հանդիպում է Վոլդեմորտի հետ այս կամ այն ձևով, ով փորձում է նրան սպանել, սակայն Հարրին ամեն անգամ խույս է տալիս մահվանից։ 4-րդ գրքում Վոլդեմորտը ամբողջությամբ վերակենդանանում է, և այդ պահից Հարրին ենթարկվում է մեծ վտանգի։ Մոտենալ Հարրիին Չար Լորդը սկզբում չի կարող. Հոգվարթսում նա դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորի պաշտպանության ներքո է, ամառային արձակուրդներին նրան պաշտպանում են մահացած մոր գծով հարազատները։ Պաշտպանությունը վերանում է Հարրիի չափահաս դառնալուց և Դամբլդորի մահից հետո։ Փոթերի նպատակն է սպանել Վոլդեմորտին, ինչի համար Հարրին նախ պետք է ոչնչացնի Վոլդեմորտի բաժանված սրտի բոլոր մասերը՝ կրեստրաժները։ 4-րդ գրքի վերջում Հարրին Ուիզլի երկվորյակների խանութին 1000 գալեոն է նվիրում։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ռոնալդ Բիլիուս «Ռոն» Ուիզլի (անգլ.՝ Ronald Bilius «Ron» Weasley) | տղամարդ | մաքրարյուն | տերիեր | առաջինը՝ հացենի և միեղջյուրի մազ երկրորդը՝ 14 դյուիմ, ուռենի, միեղջյուրի մազ |
Ռուպերտ Գրինթ |
Ռոն Ուիզլի, վիպաշարի գլխավոր հերոսներից մեկը։ Ուիզլիների ընտանիքի 6-րդ երեխան։ Ռոնի մոր՝ մեծ երեխաներին օրինակ ծառայեցնել փոքրերին սովորությունը Ռոնի մոտ ձևավորեց յուրօրինակ «երկրորդական» կոմպլեքս, որը նա շատ սուր է տանում։ Հարրի Փոթերի մտերիմ ընկերն է, ում հետ ծանոթությունը տեղի ունեցավ դեռևս «Հոգվարթս-էքսպրես» գնացքի առաջին ուղևորության ժամանակ։ Հանդես է գալիս գրքի բոլոր մասերում, վերջիններում Հերմայոնի Գրեյնջերի հետ դառնում է Գրիֆինդոր ֆակուլտետի ավագ։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Հերմայոնի Ջին Գրեյնջեր (անգլ.՝ Hermione Jean Granger) | կին | մագլածին | ջրասամույր | 12 դյուիմ, խաղողի վազ, վիշապի մազ, 24 գրամ | Էմմա Ուոթսոն |
Հերմայոնի Գրեյնջեր, վիպաշարի հիմնական կերպարներից մեկը։ Չնայած ծնվել է մագլերի ընտանիքում՝ հայտնի է որպես գերազանցիկ Հոգվարթսում և տաղանդավոր կախարդուհի։ Հանդես է գալիս գրքի բոլոր մասերում, վերջիններում, Ռոն Ուիզլիի հետ միասին, դառնում է Գրիֆինդոր ֆակուլտետի ավագ։ Վերջաբանում ամուսնացած է Ռոնի հետ և ունի 3 երեխա՝ Մարի-Վիկտուարը, Ռոզուն և Հյուգոն։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ջինևրա Մոլլի «Ջիննի» Ուիզլի (անգլ.՝ Ginevra Molly Weasley) | կին | մաքրարյուն | ձի | 12 դյուիմ, լորենի, սալամանդրի թեփուկ | Բոննի Ռայթ |
Ջիննի Ուիզլի, Ուիզլիների ընտանիքի 7-րդ երեխան և միակ աղջիկը։ Երեք գլխավոր հերոսների ընկերը։ Հարրիից մեկ տարով փոքր է։ Գրքում նկարագրվում է, որ աղջնակը շագանակագույն աչքերով և երկար, ուղիղ, հրակարմիր մազերով է (ինչպես բոլոր Ուիզլիները)։ Տաղանդավոր կախարդուհի, մասնավորապես լավ է տիրապետում «Летучемышиный сглаз» հմայախոսքին։ Ջիննին հայտնվում է առաջին գրքում՝ Քինգս Քրոսս կայարանում, ով իր մեծ եղբայրներին ուղեկցում էր Հոգվարթս։ 2-րդ գրքում դասագրքեր գնելիս Լյուցիուս Մալֆոյը Ջիննին է գցում Թոմ Ռեդլի օրագիրը՝ Վոլդեմորտի՝ իրենից հիշողություն ներկայացնող կրեստրաժը։ Ջիննին փոխադարձաբար գրեց Ռեդլի հետ, և արդյունքում Թոմն իրեն է ենթարկեցնում աղջկա միտքը. Թոմ Ռեդլն աղջկա ձեռքերով Գաղտնի սենյակից վասիլիսկային բաց է թողնում, ով հարձակվում է մագլածինների վրա։ Ջիննին փորձում էր ազատվել օրագրից, սակայն չկարողացավ ոչնչացնել այն։ Փորձելով կրկին մարմին ձեռք բերել՝ Թոմ Ռեդլը աղջկան Գաղտնի սենյակ է տանում և ուժազրկում նրան։ Սակայն Հարրի Փոթերը ոչնչացնում է օրագրի մեջ գտնվող Վոլդեմորտի սրտի մասը, և Ջիննին ուշքի է գալիս։ 4-րդ գրքից Ջիննին հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ հայտնի է դառնում, սկսում է հանդիպել Մայքլ Քորների հետ։ 5-րդ գրքում Ջիննին Գրիֆինդորի քվիդիչի թիմի որսողն է, լավ է խաղում։ Հիանալի է տիրապետում հմայախոսքերին Հարրի գլխավորած Դամբլդորի ջոկատում։ Երբ Ամբրիջը վերջին անգամ բացահայտում է Դամբլդորի ջոկատը և հեռանում Արգելված անտառ, Ջիննին, ով ԴՋ-ի մնացած անդամների հետ գտնվում էր Տեսչական գնդի հսկողության տակ, վերջինս էլ թվապես գերակշռում էր Դամբլդորի ջոկատին, ազատվում և բեկման է հասնում մարտում։ Մասնակցում է Կախարդության նախարարության վրա հարձակմանը՝ Սիրիուս Բլեքին փրկելու համար, ինչպես նաև դրան հաջորդած գաղտնիքների բաժնում Մահվան խժռողների դեմ մարտին։ Սկզբից հանդիպում է Մայքլ Քորների, այնուհետև Դին Թոմասի հետ։ 6-րդ գրքում Ջիննին շարունակում է խաղալ Գրիֆինդորի քվիդիչի թիմում, սակայն արդեն որպես որսորդ։ Այդ նույն գրքում սկսում է հանդիպել Հարրի Փոթերի հետ։ Գրքի վերջում Հարրին բացատրում է նրան, որ նրանց անհրաժեշտ է բաժանվել, հակառակ դեպքում Վոլդեմորտը կիմանա նրանց մտերմության մասին և կարող է նրան հերթական անգամ որպես խայծ օգտագործել։ Նա վշտանում է, բայց՝ համաձայնվում։ 7-րդ գրքում նրանց միջև շփումը շարունակվում է։ Ջիննին ակտիվ կերպով մասնակցում է Հոգվարթսի համար մղվող մարտին։ Հետագայում, Ջոան Ռոուլինգի խոսքերով, Ջիննին «Հոլիհեդյան Հարպիա» կանանց թիմում դարձավ հայտնի խաղացող, հետո նա դարձավ «Ամենօրյա գուշակի» ավագ սպորտային թղթակիցը։ Ամուսնացավ Հարրի Փոթերի հետ և 3 երեխա ունեցավ. Ջեյմս Սիրիուսը, Ալբուս Սևերուսը և Լիլի Պոլումնան։ Փաստացի, Հարրի հետ, դաստիարակել է նաև չորրորդ երեխային՝ Թեդի Լյուպինին՝ Ռիմուս Լյուպինի և Նիմֆադոր Տոնկսի որդուն[4]։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ֆրեդ Ուիզլի (անգլ.՝ Fred Weasley) | տղամարդ | մաքրարյուն | 13 դյուիմ, կեչի, փյունիկի փետուր
11 դյուիմ, կաղնի, փյունիկի փետուր |
Ջեյմս Ֆելփս | |
Ջորջ Ուիզլի (անգլ.՝ George Weasley) | Օլիվեր Ֆելփս | ||||
Ֆրեդ և Ջորջ Ուիզլիներ, Ուիզլիների ընտանիքի 4-րդ և 5-րդ երեխաները։ Զույգեր են։ Հայտնի են իրենց հումորի զգացումով և զվարճալի կատակներով՝ հատկապես Հոգվարթսում սովորելու ժամանակ։ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» առաջին գրքում Ֆրեդը և Ջորջը կախարդել էին նրանց իսկ կողմից կուրացված ձնագնդերը, և դրանք սկսեցին թռչել պրոֆեսոր Քվիրելի հետևից՝ ընկնելով նրա ծոծրակը, ինչի համար երկվորյակները մի քանի տուգանային միավորներ ստացան։ Առաջին անգամ Հարրի Փոթերին լրջորեն օգնեցին «Հարրի Փոթերը և Գաղտնի սենյակը» վեպում՝ հնարավորություն տալով փախչել Դուրսլիների տնից։ Նրանք Հարրիին նվիրեցին Դիակապուտների քարտեզը։ «Հարրի Փոթեր և Հրե գավաթը» գրքի սկզբում, երբ զույգերը, իրենց հոր հետ միասին այցելեցին Դուրսլիների ընտանիքին, որպեսզի Հարրիին վերցնեն իրենց հետ, Ֆրեդը թաքցրեց կոնֆետը «Հիպերլեզվակ» Դադլիից, ինչից վերջինիս մոտ աճեց հինգմետրանոց լեզու։ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» 5-րդ գրքի սյուժեի գործողությունների ժամանակ Ֆրեդը և Ջորջը փախչում են Հոգվարթսից, մինչ այդ այնտեղ աղմուկ բարձրացնելով, այն էր՝ հրավառություն անելը և ճահիճներ ստեղծելը, որը չկարողացավ հեռացնել Դոլորես Ամբրիջին։ Թողնելով դպրոցը՝ նրանք բացեցին «Բազմազան կախարդական վնասներ» խանութը, չնայած իրենց բիզնեսն սկսել էին դեռ դպրոցում։ Խանութը եղբայրները բացել էին գումարով, որը հաղթել էին Հարրի Փոթերից Երեք Կախարդների մրցույթի շրջանակներում։ Յոթերորդ գրքում՝ «7 Փոթերներ» օպերացիայի ժամանակ, Սևերուս Սնեգը Սեկտումսեմպրա հմայախոսքով պատահական վնասում է Ջորջի ականջը։ Հոգվարթսի համար կռվի ժամանակ Ավգուստուս Ռուկվուդը անհայտ հմայախոսքով պայթյուն է կատարում, որն սպանում է Ֆրեդին։ «Երևակայության աշխարհ» ամսագիրը Ուիզլի երկվորյակներին 3-րդն է նշանակել «10 ամենա-ամենա երևակայական զույգերը» ցանկում[5]։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Պերսի Իգնատիուս Ուիզլի (անգլ.՝ Percy Ignatius Weasley) | տղամարդ | մաքրարյուն | որմզդեղն | 11 դյուիմ, գիհ, գայլի բուրդ | Քրիս Ռենկին |
Փերսի Ուիզլի, Ուիզլիների ընտանիքի 3-րդ երեխան։ Առաջին գրքից նա Հոգվարթսում Գրիֆինդորի ավագն էր, սովորում էր 5-րդ կուրսում։ 3-րդ գրքում Փերսին դառնում է դպրոցի ավագը, քննություններից ամենաբարձր միավորներն է ստանում և ավարտում Հոգվարթսը։ 4-րդ գրքում Երեք կախարդների մրցույթի անցկացման ժամանակ Փերսին զբաղեցնում է մահացած Բարտի Կրաուչի պաշտոնը։ 5-րդ գրքում Փերսին վիճում է Ուիզլի ընտանիքի հետ և «որջից» հեռանում է Լոնդոն՝ կանխավ կոպտելով իր հորը։ Այդ ժամանակվանից ընտանիքում փորձում են նրա մասին չխոսել։ Հետո նա դառնում է Կորնելիուս Ֆաջի գլխավոր օգնականը։ Իմանալով, որ Ռոնին ավագ են նշանակել, նա եղբորը շնորհավորական նամակ է գրում՝ խորհուրդ տալով ընդհատել Հարրի Փոթերի հետ շփումը։ Ընտանիքի մնացած անդամների հետ ընդհանրապես չի շփվում, մորը վերադարձնում է սուրբծննդյան նվերը և նույնիսկ չի հետաքրքրվում հոր առողջությամբ՝ վիրավորվելուց հետո։ 7-րդ գրքում Փերսին անսպասելիորեն հայտնվում է Հոգվարթսում, ամեն ինչի համար ներողություն է խնդրում ընտանիքից և մասնակցում է Հոգվարթսի պաշտպանությանը։ Հետագայում, Ռոուլինգի խոսքերով, Փերսին դառնում է բարձրաստիճան պաշտոնյա։ Ամուսնանում է Օդրիի հետ և նրանք ունենում են 2 երեխա՝ Մոլլին և Լյուսին[4]։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմում |
---|---|---|---|---|---|
Նևիլ Լոնգբոթոմ (անգլ.՝ Neville Longbottom) | տղամարդ | մաքրարյուն | արջ | բալի ծառ, միեղջյուրի մազ | Մեթյու Լյուիս |
Նևիլ Լոնգբոթոմ, Հոգվարթսի աշակերտ, գլխավոր հերոսների ընկերը, Հարրի Փոթերի համակուրսեցի։ Առաջին գրքից Նևիլը ներկայացված է շատ ցրված, մոռացկոտ, ոչ ճկուն և վախկոտ։ Սերիա ավարտին մասնակցում է գլխավոր հերոսների վտանգավոր առաքելությունների մեծ մասին։ 7-րդ գլխի վերջում մեծ ներդրում է ունենում Վոլդեմորտին հաղթելու գործում՝ Գրիֆինդորի սրով ոչնչացնելով Չար Լորդի կրեստրաժներից մեկը՝ օձ Նագայնոյին։ Նևիլն այնքան էլ հիմար ուսանող չէ, բայց ահռելի անվստահությունը նրան խանգարում է ցուցադրել իր ունակությունները։ Նմանօրինակ անվստահության պատճառը համարվում է խիստ տատիկը և պրոֆեսոր Սնեգի ծաղրանքը։ ԴՋ-ի պարապմունքներին Նևիլը սովորեց կիրառել մեծ թվով մարտական հմայախոսքեր, Հոգվարթսի համար եզրափակիչ կռվում ցուցադրում է իր ամբողջ հմտությունը։ Նևիլի ծնողները մրակոմարտիկներ էին, և, տղայի տատիկի խոսքերով, «շատ հարգված մարդիկ էին կախարդական հասարակությունում»։ Ինչպես Հարրի Փոթերի ծնողները, նրանք ենթարկվեցին Վոլդեմորտի կողմնակիցների հարձակումներին իրենց՝ Սիվիլլի Թրելոնիի կանխագուշակությանը համապատասխանման պատճառով. Նևիլը և Հարրի Փոթերը ծնվել են գրեթե նույն օրը։ Պատանին մոր՝ Ալիսի պատճենն էր։ Նևիլի ծնողների հետ կատարված ողբերգությունից հետո նրան դաստիարակում է հորական տատիկը՝ ամուր բնավորությամբ արտասովոր և կամային կին։ Նա նկարագրվում է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքում (478-ից) որպես պառավի հզոր տեսակ՝ ցեցից կերված երկար կանաչ զգեստով և գիշանգղով զարդարված սրածայր գլխարկով»։ Տիկին Լոնգբոթոմը շատ սիրալիր էր Հարրիի, Ռոնի, Հերմիոնայի և Ջինիի հետ խոսակցության ժամանակ, սակայն ամեն դեպքում նրանից ահեղություն էր փչում։ Նևիլը տնային կենդանի ունի՝ Տրևոր դոդոշը, որը նրան մինչև Հոգվարթս հաճախելը հորեղբայր Էլջին էր նվիրել։ Նևիլը անընդհատ կորցնում է Տրևորին, նա նրան բազմաթիվ գլխացավանքներ է պատճառում։ Համաձայն 7-րդ գրքի դրվագի դպրոցն ավարտելուց և կռվից հետո Նևիլը դարձել է բուսաբանության դասավանդող[7]: 2007 թվականի հոկտեմբերի 20-ին՝ իր հարցազրույցի ժամանակ, Ջոան Ռոուլինգը հայտնեց, որ ապագայում Նևիլը ամուսնանալու է Հաննա Էբբոտի հետ, ով կդառնա «Ծածկված կաթսայի» սեփականատիրուհին։ |
Այլ հիմնական կերպարներ |
---|
Լավանդա Բրաուն (անգլ.՝ Lavender Brown)
Սիմուս Ֆինիգան (անգլ.՝ Seamus Finnigan)
Դին Թոմաս (անգլ.՝ Dean Thomas)
Օլիվեր Վուդ (անգլ.՝ Oliver Wood)
Քեթի Բելլ (անգլ.՝ Katie Bell)
Լի Ջորդան (անգլ.՝ Lee Jordan)
Անջելինա Ջոնսոն (անգլ.՝ Angelina Johnson)
Կորմակ Մաքլագեն (անգլ.՝ Cormac McLaggen)
Քոլին Քրիվի (անգլ.՝ Colin Creevey)
Ռոմիլդա Վեյն (անգլ.՝ Romilda Vane)
|
Սլիզերին ֆակուլտետի ուսանողներ
խմբագրելԱնուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Դրաքո Լյուցիուս Մալֆոյ
(Draco Luciuss Malfoy) |
տղամարդ | մաքրարյուն | անհայտ | 10 դյուիմ, ալոճենի և միեղջյուրի մազ | Թոմ Ֆելթոն |
Դրակո Մալֆոյ, Լյուցիուս և Նարցիս Մալֆոյների որդին։ Հարրի Փոթերի հասակակիցը։ Հարրիի և նրա ընկերների հետ թշնամություն արեց մինչև վիպաշարի վերջին մասերը։ Մահ խժռող է։ Դրակոն ունի բաց, գրեթե անգույն մազեր, գունատ է, ունի բարակ մաշկ, սառը մոխրագույն աչքեր, սուր կզակ։ Նա բարձրահասակ է, նիհար, բայց թիկնեղ։ Ինչպես և իր ծնողները՝ աջակցում է Վոլդեմորտին։ 6-րդ գրքում Չար Լորդը Դրակոյին հանձնարարում է սպանել Դամբլդորին։ Մալֆոյն առանց հաջողության դա փորձում է անել տարբեր ձևերով, այդ թվում՝ կախարդված վզնոցի միջոցով։ Երբ նրան հնարավորություն է տրվում սպանել անպաշտպան Դամբլդորին, նա այդպես էլ չի կարողանում սպանել Դամբլդորին. նրան սպանում է Սնեգը։ Մալֆոյը որոշ ժամանակ համարվում էր Շամբուկի փայտիկի տերը, չնայած ինքն այդ մասին չգիտեր։ Գրքի վերջում նա ամուսնացած է և ունի որդի՝ Սկորպիուս անունով։ Գրողը նշեց, որ տղաները սիրում են հագնվել Դրակոյի նման անհամեմատ ավելի շատ, քան Հարրիի, և որ մարդիկ չափից շատ են սիրում Դրակոյին, ինչը գրողին մի փոքր անհանգստացնում է[8]։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Վինսենտ Կրեբ (անգլ.՝ Vincent Crabbe) | տղամարդ | մաքրարյուն | անհայտ | անհայտ | Ջեյմի Ուայլեթ |
Վինսենտ Կրեբ, Դրակո Մալֆոյի և Գրեգորի Գոյլի համակուրսեցին և ընկերը։ Գոյլի հետ ավելի շուտ Մալֆոյի թիկնապահներն էին, քան ընկերները։ Վինսենտը բավականին խոշորակազմ պատանի էր։ Սովորում էր շատ վատ, Ռոնը զարմանում էր, թե ինչպես է նա հանձնում քննությունները։ Ամբրիջի՝ Հոգվարթսի ղեկավարման ժամանակ մասնակցել է Տեսչական գնդին։ Սլիզերինի քվիդիչի թիմի անդամ էր։ Ուսման 2-րդ տարում Ռոնը Կրեբի, իսկ Հարրին Գոյլի կերպարանքներով մտնում են Սլիզերինի հյուրասենյակ և Մալֆոյից արժեքավոր տեղեկություններ իմանում։ 7-րդ կուրսում Մահ խժռող է։ Կրեբը մահացել է Հոգվարթսի համար մղված պայքարի ժամանակ՝ Փրկիր-սենյակում։ Փորձում էր կանչել Դժոխային կրակ, որպեսզի սպանի Ռոնին և Հերմիոնային, սակայն կախարդանքը դուրս եկավ վերահսկողությունից և սկսեց այրել ամբողջ սենյակը։ Կրեբին փրկվել չհաջողվեց։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Գրեգորի Գոյլ (անգլ.՝ Gregory Goyle) | տղամարդ | մաքրարյուն | անհայտ | անհայտ | Ջոշուա Հերդման |
Գրեգորի Գոյլը, ինչպես և Վինսենտ Կրեբը, Դրակո Մալֆոյի կամակատարն է։ Հարրին Կրեբին և Գոյլին անվանում է Մալֆոյի «թիկնապահներ»։ Գոյլը ծնվել է 1980 թվականին Մահ խժռող Գոյլ-ավագի ընտանիքում։ Ուսման 2-րդ տարում Հարրին Գոյլի, իսկ Ռոնը Կրեբի կերպարանքներով մտնում են Սլիզերինի հյուրասենյակ և Մալֆոյից արժեքավոր տեղեկություններ են իմանում։ 5-րդ կուրսում Գոյլը որպես որսահալած ընդունվում է Սլիզերինի քվիդիչի թիմ, բացի այդ Տեսչական գնդի անդամ էր։ 7-րդ կուրսում Մահ խժռող է։ Նախարարությունում շրջադարձից հետո կիրառել է «Կրուցիատուս» կախարդանքը մեղավոր աշակերտների վրա։ Կրեբի և Մալֆոյի հետ միասին չի մասնակցել տարհանմանը՝ մտադիր լինելով Հարրի Փոթերի համար Վոլդեմորտից մրցանակ ստանալ։ Կռվի ժամանակ կորցրել է իր փայտիկը և զրկվել է զգացմունքներից՝ Կրեբի կողմից կանչած Դժոխային կրակից։ Վտանգելով սեփական կյանքը՝ նրան փրկել է Ռոն Ուիզլին։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Փենսի Պարկինսոն (անգլ.՝ Pansy Parkinson) | կին | մաքրարյուն | անհայտ | անհայտ | Ժենևև Գոնտ («Ազկաբանի բանտարկյալը») Սքարլեթ Բիրն (մնացած ֆիլմեր) |
Փենսի Պարկինսոն, Հարրի Փոթերի հասակակիցն է։ Գրիֆինդորցիները նրան հաճախ համեմատում են կովի և մոպսի հետ։ 5-րդ կուրսում Փենսին ընտրվեց իր ֆակուլտետի ավագ։ Անտարբեր չէ Դրակո Մալֆոյի հանդեպ։ Հետևելով նրան՝ ծիծաղում է գրիֆինդորցիների վրա, մասնավորապես՝ Հարրի Փոթերի։ Տեսչական գնդի անդամ է։ 7-րդ գրքում Կ. Ռոուլինգը փորձում է հրահրել աշակերտներին Հարրի Փոթերի վրա՝ լորդ Վոլդեմորտի ասած բառերից հետո։ |
Այլ հիմնական կերպարներ |
---|
Մարկուս Ֆլինտ (անգլ.՝ Marcus Flint)
Միլիսենտա Բուլսթրոուդ (անգլ.՝ Millicent Bulstrode)
|
Ռեյվենքլո ֆակուլտետի ուսանողներ
խմբագրել
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Լունա Լավգուդ (անգլ.՝ Luna Lovegood) | կին | մաքրարյուն | նապաստակ[9] | Բալի ծառ, սալամանդրի թեփուկներ | Էվաննա Լինչ |
Պոլումնա Լավգուդ, Հարրիից մեկ կուրս ցածր սովորող աշակերտուհի։ Պոլումնա Լավգուդի արտաքինը նկարագրվում է այսպես.
Սակայն սա բառացի թարգմանություն է, ոչ այնքան ճշգրիտ։ Բնօրինակում ասվում էր այն մասին, որ մազերի երանգը «մոխրային շիկահեր» է, այլ ոչ կեղտոտ։ Հոգվարթսի աշակերտները Պոլումնային համարում են մի փոքր խելագար և խուսափում են նրանից։ Թվում է, որ, բացառությամբ Հարրի Փոթերի և իր խմբի, Պոլումնային չունի ընկերներ։ Չնայած դրան՝ Պոլումնան այնքան էլ հիմար չէ, բարի է, զգայուն և մի քիչ միամիտ։ Պոլումնայի տարօրինակությունները կապված են նաև նրա շատ արտառոց հոր հետ և այն բանի հետ, որ աղջիկը մորը շուտ էր կորցրել։ Պոլումնան միշտ վստահ է այն բանում, ինչին նա հավատում է։ Հարրիի մոտ նա համակրանք և վստահություն է առաջացնում, չնայած համարվում է Հերմիոնայի հակապատկերը՝ տրամաբանող և վստահ։ Պոլումնան հաջողություններ է գրանցում Դամբլդորի ջոկատում, Մոգության նախարարությունում մասնակցում է Մահ խժռողների դեմ մարտերին։ Հայտնվում է Դամբլդորի ջոկատի անդամները փորձում են հետ մղել Մահ խժռողների՝ Հոգվարթսի վրա հարձակումները 6-րդ գրքում։ Մարտից հետո նա Նևիլ Լոնգբոթոմի հետ մասնակցում է Ալբուս Դամբլդորի թաղմանը։ Արձագանքել է Հոգվարթսի պաշտպանության կանչին՝ Մահ Խժռողների հնարավոր ներխուժուման դեպքում, որն իրեն փոխանցվել է Դամբլդորի ջոկատի կախարդված մետաղադրամի միջոցով։ Դպրոցում Ջիննիի և նևիլի հետ խանգարում էին Քերրոուի և Սնեգի կանոնակարգերը։ Հարրի Փոթերին օգնելու մասին իր հոր հոդվածի պատճառով Պալումնային առևանգում են հենց Մահ խժռողների գնացքից, ինչից հետո նրան պահում են Մալֆոյների տանը, որպեսզի ճնշում գործադրեն նրա հոր վրա։ Այդտեղից նրան փրկում է տնային էլֆ Դոբբին։ Մինչև ամռան սկսելը այլ փրկվածների հետ (Դին թոմաս և պարոն Օլիվանդեր) ապրում է Բիլլի և Ֆլյորի մոտ՝ «Խխունջ» քոթեջում։ Դինի հետ միասին գնում է Օգնիր-սենյակը։ Հարրիին ուղեկցում է Կոգտևրանի հյուրասենյակը, որտեղ անզգայացնում է Ալեկտո Քերրոուին։ Կռվում է Հոգվարթսի համար մղվող մարտում։ Սիմուսի և Էռնի հետ Հարրիին, Ռոնին և Հերմիոնային փրկում է դեմենտորներից։ Մեծ սրահում՝ Ջիննիի և Հերմիոնայի հետ կռվում է Բելատրիսա Լեսթրեյնջի դեմ։ |
Այլ հիմնական կերպարներ |
---|
Չժոու Չանգ (անգլ.՝ Cho Chang)
Թերրի Բութ (անգլ.՝ Terry Boot)
Մայքլ Քորներ (անգլ.՝ Michael Corner)
Մարիետա Էջկոմ (անգլ.՝ Marietta Edgecombe)
Ռոջեր Դևիս (անգլ.՝ Roger Davies)
|
Հաֆլփաֆ ֆակուլտետի ուսանողներ
խմբագրել
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Պատրոնուս | Կախարդական փայտիկ | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Սեդրիգ Դիգգորի (անգլ.՝ Cedric Diggory) | տղամարդ | մաքրարյուն | աղվես | 35 սմ, առաձգական, հացենի, միաեղջյուրի պոչի մազ | Ռոբերտ Փեթինսոն |
Սեդրիկ Դիգգորի, Պուֆենդույի քվիդիչի թիմի ավագը և որսորդը։ Սեդրիկը նկարագրվում էր որպես «ուժեղ, բայց լուռ տեսակ» և «ահավոր հմայիչ», ազնիվ ու քաջ։ 3-րդ գրքում դարձավ Պուֆենդույի քվիդիչի թիմի անդամ (որսորդ)՝ լինելով Հարրի Փոթերի հակառակորդը, և Գրիֆֆինդորի դեմ խաղում որսաց սնիտչը այն ժամանակ, երբ Հարրին՝ խաղի ժամանակ հայտնված դեմենտորների ազդեցությունից կորցրել էր գիտակցությունը։ 4-րդ գրքում, որպես Հոգվարթսի չեմպիոն, ընտրվել է Հրե գավաթի կողմից՝ Երեք Կախարդների մրցույթին մասնակցելու համար։ Գրավել է Չժոու Չանգի սիրտը, նրա հետ զույգ է կազմել սուրբծննդյան պարահանդեսին, ինչի համար Հարրի Փոթերը խանդում էր նրան։ Սեդրիկի ազնիվ բնավորությունը նրան հաշտեցրեց Հարրիի հետ։ Այդ նույն որակից օգտվեց ուսուցիչ Գրյումը (շրջանառու դեղի օգնությամբ նրա կերպարանքն էր ստացել մահ խժռող Բարտեմի Կրաուչ կրտսերը)՝ իմանալով, որ Սեդրիկը իրեն պարտավորված է զգում Հարրիի առաջ մրցույթի առաջին փուլի հուշման համար։ Գրյումն օգնեց Սեդրիկին գաղտնի ոսկե ձուն բացել՝ չկասկածելով, որ նա գաղտնիքի մասին կպատմի Հարրիին։ Հարրիի հետ միասին Սեդրիկը փաստացի հաղթեց մրցույթը, սակայն ողբերգական ձևով մահացավ վերջին մրցույթի վերջին փուլը կատարելու ժամանակ՝ Վոլդեմորթի հրամանով սպանվելով Փիթեր Փեթիգրյուի կողմից՝ «Ավադա Կեդավրա» հմայախոսությամբ։ |
Այլ հիմնական կերպարներ |
---|
Ջասթին Ֆինչ-Ֆլետչլի (անգլ.՝ Justin Finch-Fletchley)
Էռնեստ «Էռնի» Մաքմիլան (անգլ.՝ Ernest Macmillan)
Զախարիա Սմիթ (անգլ.՝ Zacharias Smith)
|
Դասավանդողներ և անձեր
խմբագրելԱնուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ալբուս Դամբլդոր (անգլ.՝ Albus Dumbledore) | տղամարդ | խառնածին[10] | Գրիֆֆինդոր | փյունիկ | Ռիչարդ Հարրիս (1-2) Մայքլ Գեմբոն (3-8) |
անգլ.՝ Albus Percival Wulfric Brian Dumbledore),
Հոգվարթսի նախկին տնօրենը, Վիզենգամոտի գերագույն կախարդը (կախարդների սուդա), Մերլինի միաբանության առաջին աստիճանի շքանակիր, Փյունիկի միաբանության հիմնադիր, Կախարդների միջազգային կոնֆերանսի նախագահ։ Հայտնի է որպես իր ժամանակի հզորագույն կախարդ։ Սպանվել է Սևերուս Սնեգի կողմից (ըստ նրա հետ նախնական պայմանավորվածության)՝ աստղագիտական աշտարակում։ | Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր (
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Միներվա Մաքգոնագալ (անգլ.՝ Minerva McGonagall) | կին | խառնածին | Գրիֆֆինդոր | կատու | Մեգի Սմիթ |
Միներվա Մաքգոնագալ, փոխտնօրեն, իսկ հետո Հոգվարթսի տնօրենը։ Եղել է Գրիֆֆինդոր ֆակուլտետի դեկանը և կերպարանափոխության դասավանդողը։ համարվում է գրանցված անիմագ, այսինքն կարող է ընդունել կենդանու կերպ, իսկ հատկապես զոլավոր կատվի, որը, որպես ակնոց, առկա է նրա աչքերի շուրջ։ Ուսուցիչ Մաքգոնագալը խիստ կին է, խելացի, պահանջկոտ ուսանողների հանդեպ։ Իր խստության հետ միասին Միներվան կարողանում է ընդունել անհավանական որոշումներ։ Առաջին կուրսում ցախավելով թռիչքի համար պատժվելու փոխարեն, Հարրին տեղ է ստանում Գրիֆֆինդորի քվիդիչի թիմում, իսկ 5-րդ գրքում նա ամեն ինչում պաշտպանում է Հարրիին։
Առաջին գրքում Մաքգոնագալի նախաձեռնությամբ Հարրի Փոթերը դառնում է քվիդիչի իր թիմի որսորդը։ Կարևոր դեր Միներվան խաղում է 5-րդ գրքում։ Երբ Ամբրիջը և նրա կամակատարները վերջապես առիթ ունեցան ձերբակալելու Դամբլդորին, Մաքգոնագալը հայտնեց իր պատրաստակամությունը՝ մարտնչել տնօրենի կողմից, սակայն Դամբլդորը նրան համոզեց չանել դա։ Նրան հաջողվեց խուսափել ձերբակալությունից և փախչել բանտից, ինչից հետո տնօրենի պաշտոնն զբաղեցրեց Ամբրիջը։ Ամբրիջի ղեկավարության ժամանակ Մաքգոնագալը սաբոտաժի ենթարկեց ուսումնական ընթացքը։ Օրինակ, ապագա մասնագիտությունն ընտրելու խորհրդատվության ժամանակ Մաքգոնագալը, հակառակ Ամբրիջի առարկություններին, հայտարարեց, որ կօգնի Հարրիին դառնալ խավարի մարտիկ, նրան կսովորեցնի գիշերները և հոգ տանել այն մասին, որ նա հասնի անհրաժեշտ հաջողությունների՝ նույնիսկ եթե դա կլինի վերջին բանը, որ ինքը կանի իր կյանքում։ Մաքգոնագալը պաշտապնում էր Հագրիդին, երբ նրա հետևից եկել էին Նախարարության աշխատակիցները, և անզգայացվեց 4 հմայախոսություններից, որոնք նրա վրա ուղղվեցին միաժամանակ, ինչից հետո նրան ուղարկեցին սուրբ Մունգոյի հիվանդանոց։ 6-րդ գրքում Միներվա Մաքգոնագալը կռվել է Մահ խժռողների դեմ և վիրավորել Ալեկտո Քերրոուին։ 7-րդ վեպում, երբ Վոլդեմորթը իր ձեռքը վերցրեց Հոգվարթսի իշխանությունը, մնաց, որպեսզի ուսանողներին պաշտպանի Մահ խժռողներից, որոնք զբաղեցնում էին դասավանդողների պաշտոնները։ Երբ Հարրի Փոթերը վերադառնում է դպրոց, ուսուցիչ Մաքգոնագալը վանասազերծում է Ամիկուս Քերրոուին և մնացած դեկանների հետ կռվի մեջ է մտնում Խժռողների դեմ։ Տնօրենը (Սևերուս Սնեգը) Վոլդեմորթի հրամանով փախչում է Հոգվարթսից, իսկ Միներվան կազմակերպում է Վոլդեմորթից ամրոցի պաշտպանությունը։ Որոշիչ մարտում Գորացի Սլիզնորտի և Կինգսլի Բրուսթվերի հետ կռվում է անմիջապես Վոլդեմորթի դեմ։ Շուտով իրավամբ դառնում է Հոգվարթսի նոր տնօրեն։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Սևերուս Սնեյփ (անգլ.՝ Severus Snape) | տղամարդ | խառնածին | Սլիզերին | անեղջյուր եղնիկ | Ալան Ռիքման |
Սևերուս Սնեյփ, 1-5-րդ գրքերում դեղագործության դասավանդող, Մութ արվեստներից պաշտպանվելու դասավանդող՝ 6-րդ գրքում, Սլիզերին ֆակուլտետի դեկան, Հոգվարթսի տնօրեն 7-րդ գրքում։ Նախկին Մահ խժռող, գրքերում՝ Փյունիկի միաբանության անդամ։ Սիրել է Լիլի Փոթերին՝ Հարրիի մորը։ Սպանվել է Նագինիի կողմից։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ռուբեուս Հագրիդ (անգլ.՝ Rubeus Hagrid) | տղամարդ | կիսամարդ | Գրիֆֆինդոր | վարազ | Ռոբբի Կոլտրեյն |
Ռուբեուս Հագրիդ, կախարդական առարկաների անհետացման դասավանդող, բանալիների պահապան և անտառապահ Հոգվարթսում։ Կես մարդ, կես հսկա է։ Սովորել է Հոգվարթսի Գրիֆֆինդոր ֆակուլտետում[11]՝ Թոմ Ռեդլիի հետ նույն ժամանակաշրջանում, սակայն հեռացվել է Ռեդլի սխալ մատնության պատճառով, ըստ որի Հագրիդն իբր բացել է Գաղտնի սենյակը։ Մոգության նախարարությունը Հագրիդին հեռացրել էր դպրոցից, սակայն Ալբուս Դամբլդորը կարողացավ համոզել դպրոցի տնօրեն Արմանդո Դիպետային Հագրիդին թողնել Հոգվարթսում՝ որպես անտառապահ։ Հագրիդին արգելեցին կախարդել, իսկ նրա կախարդական փայտիկը ջարդել են։ Սակայն նա փայտիկի կեսը թողել է վարդագույն անձրևանոցի մեջ, ինչի շնորհիվ ժամանակ առ ժամանակ կարող է օգտագործել պարզ հմայախոսություններ։ Հագրիդը դրական կերպար է։ Հարրիի առաջին ընկերը իր ամբողջ կյանքի ընթացքում, ով անկեղծորեն անհանգստանում է նրա համար։ Երկար անտառապահ աշխատելուց հետո նշանակվեց կախարդական առարկաների անհետացման դասավանդող։ Սակայն ուսանողների մեծ մասին դուր չի գալիս, թե ինչպես է նա դաս վարում. Հագրիդը չի հետևում նախարարական ծրագրին, այլ նախընտրում է ցուցադրել իր կարծիքով ամենահետաքրքիրները, որոնք, իրականում, ամենավտանգավորն են շրջակայքի համար։ Նրա դասերի ժամանակ հաճախ եղել են այրվածքներ և վնասվածքներ։ Նաև հատկանշական է այն փաստ, որ Հագրիդը ոչ միշտ է կարող ճիշտ ձևակերպել իր միտքը, հաճախ կմկմում և շփոթվում է պատմություններում։ 4-րդ գրքում նա ծանոթացավ հսկայական հասակով տնօրեն Բելստեկա Օլիմպիա Մաքսիմի հետ և փոխադարձաբար սիրահարվեց։ Նրանք երկուսով մի քայլ կատարեցին՝ վայրի հսկաների հայտնաբերման նպատակով։ Եվ դրանից հետո տիկին Մաքսիմը եկավ Հագրիդի մոտ… Հոգվարթսի համար մղված պայքարի ժամանակ Հագրիդը գերեվարվել էր ակրոմանտուլների՝ Արագոգի հետնորդների կողմից։ Դարձավ Մահացու կախարդանքի վերջին ականատեսը, որը Վոլդեմորթը օգտագործեց Հարրի Փոթերի դեմ, իսկ հետո Հարրիի մարմինը ամրոց բերելու՝ Չար Լորդի հրամանը, քանի որ վերջինս ցանկանում էր դպրոցի պաշտպաններին ցույց տալ իր հաղթանակի ապացույցները։ Փայտիկի պարամետրերը. կաղնի, 16 դյուիմ, շատ անկայուն։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Քվիրինուս Քվիրել (անգլ.՝ Quirinus Quirrell) | տղամարդ | խառնածին | Կոգտևրան | անհայտ | Յան Հարթ |
Քվիրինուս Քվիրել, Հարրիի առաջին Մութ արվեստներից պաշտպանության դասավանդողը։ Միշտ քայլում է մանուշակագույն չալմայով, որից տհաճ հոտ է գալիս։ Ահավոր շատ կմկմում է։ Մինչև Հարրիի Հոգվարթս հաճախելը ճանապարհորդել է Ալբանիայի անտառներով, որտեղ հանդիպել է ուժասպառ լորդ Վոլդեմորթին և նրան իր մարմինն առաջարկել։ Հոգվարթսում Քվիրելը դասավանդում է Մութ արվեստներից պաշտպանություն՝ հիմնականում տեսականորեն։ Հարրիի՝ քվիդիչի առաջին խաղում կախարդում է նրա ցախավելը։ Հերմիոնայի կասկածն ընկնում է Սնեգի վրա, ով փորձում էր փրկել Հարրիին և նա նույնպես անթարթ նայում է ցախավելին, և Հերմիոնան կախարդում է նրա թիկնոցը Բոցավառման հմայախոսքով։ Բարձրացված եռուզեռում նա Քվիրելի ոտքին խփեց, ինչի շնորհիվ նա կորցրեց Հարրիի ցախավելի հետ տեսողական կապը, և Հարրին կարողացավ շարունակել խաղը։ Հելոուինի ժամանակ Քվիրելը բաց է թողնում լեռնային տրոլ, որը գրեթե սպանում էր Հերմիոնային։ Նաև Քվիրելի կողմից բերված տրոլը դեպի փիլիսոփայական քարը տանող ճանապարհի արգելքներից մեկն էր։ Առաջին գրքի վերջում պարզվում է, որ փիլիսոփայական քարը ցանկանում էր գողանալ ոչ թե Սնեգը, այլ՝ Քվիրելը։ Ուսուցիչը ձևացնում էր, թե կմկմում է, որպեսզի ոչ ոք նրան չճանաչեր։ Չալմայի տակ, ինչպես պարզվում է, Քվիրելը պահել էր լորդ Վոլդեմորթի դեմքը։ Հարրի Փոթերը քարը ձեռք է բերում Եինալեժ հայելուց։ Քարի համար մարտում ուսուցիչը մահանում է Լիլի Փոթերի հմայախոսքից, որը պաշտպանում է Հարրիին։ Նման կերպ Վոլդեմորթը և, հաապատասխանաբար, Քվիրելը չեն կարողանում հասնել մինչև տղայի մաշկը։ Ռոուլինգի խոսքերով մինչև այն պահը, երբ Հարրի Փոթերը դպրոց ընդունվեց, Քվիրելը դասավանդել է մագլապահվածք[12]։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Զլատոպուստ Լոքոնս (անգլ.՝ Gilderoy Lockhart) | տղամարդ | Խառնածին | Կոգտևրան | անհայտ | Քեննեթ Բրանա |
Զլատոպուստ Լոքոնս, կախարդների աշխարհի հայտնի գրող։ Անչափ գլուխգովան, շատ մտահոգված է իր հայտնիությամբ և սիրում է լուսանկարվել, ստորագրություններ բաժանել և պատասխանել կարդացողների նամակներին։ 2-րդ գրքում Հոգվարթսում դասավանդել է Պաշտպանություն մութ արվեստներից։ Մերլինի միաբանության երրորդ աստիճանի ասպետ, Մութ ուժերից պաշտպանության լիգայի պատվավոր անդամ և «Կախարդական շաբաթաթերթ» մրցանակի 5-ակի չեմպիոն՝ լավագույն հմայիչ ժպիտը։ Զլատապուստ Լոքոնսը խաբեբա է։ Բոլոր արարքները, որոնք նկարագրված են նրա բազմաթիվ գրքերում, կատարել է ոչ թե նա, այլ ուրիշ կախարդներ, որոնցից տեղեկություն էր ստանում իրենց աշխարհագրական գործունեության մասին, իսկ հետո ջնջելով հիշողությունը՝ Զաբվենիա հմայախոսքով (միակ հմայախոսքը, որը նա յուրացրել է մինչև կատարելություն, այլ որտներում գրքի սյուժեի գործելու ժամանակ իրեն ցույց տվեց որպես վատ կախարդ)։ 2-րդ գրքի վերջում կորցնում է հիշողությունը, երբ փորձում էր Հարրի Փոթերին զրկել հիշողությունից՝ Ռոն Ուիզլիի ջարդված փայտիկով, ինչի հետ կապված տեղափոխվել է սուրբ Մունգոյի հիվանդանոց։ 5-րդ գրքում սուրբ Մունգոյի հիվանդանոց այցելության ժամանակ Հարրին, Ռոնը և Հերմիոնան Զլատոպուստին գտել են խելագարների պալատում։ Սակայն Զլատոպուստը նաև այնտեղ է շարունակում ինքնագրեր բաժանել, չնայած ինքն էլ չի հասկանում՝ ինչու։ Կերպարի բառերով նրա մասին հիշողությունները սկսում են վերադառնալ, սակայն լրիվ լիցքաթափումից հետո։ Ռոուլինգը հայտարարեց[13], որ Զլատոպուստի հիշողությունը երբեք չի վերականգնվի։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ֆիլիուս Ֆլիթվիկ (անգլ.՝ Filius Flitwick) | տղամարդ | կիսամարդ | Կոգտևրան | անհայտ | Ուորիկ Դևիս |
Ֆիլիուս Ֆլիթվիկ, դասավանդող Հոգվարթսում, Կոգտևրան ֆակուլտետի դեկանը։ Նկարագրվում է որպես շատ ցածրահասակ մարդ (որպեսզի պարապմունքներ վարի, նրան անհրաժեշտ է կանգնել գրքերի կույտի վրա)։ Ֆլիտվիկի ձայնը նկարագրված էորպես շատ բարձր և զի, նույնիսկ՝ ճղճղան։ Մասնակցել է առաջին գրքում փիլիսոփայական քարի պահպանմանը. կախարդել է բազմաթիվ բանալիներ, որպեսզի վերջիններս թռչեն և դրանցից պետք էր գտնել մեկը, որպեսզի բացեին հաջորդ արգելքը տանող դուռը։ Հիշատակվում է բոլոր հետագա գրքերում՝ այդ թվում նաև 7-րդ գրքի վերջում որպես Հոգվարթսի պաշտպաններից։ Ուսուցիչ Ֆլիտվիկը ունի գոբլին նախահայրեր և դրա համար էլ այնքան էլ բարձրահասակ չէ։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Սիբիլլա Թրելոնի (անգլ.՝ Sybill Trelawney) | կին | Խառնածին | Կոգտևրան | արծիվ | Էմմա Թոմփսոն |
Սիբիլլա Պատրիցիա Թրելոնի, Հոգվարթսում գուշակության դասավանդողն է։ Ապրում է ամրոցի աշտարակներից մեկում և հազվադեպ է դուրս գալիս դրանից։ Ուսուցիչ Թրելոնիի արտաքինը նկարագրված է այսպես. շատ նիհար, ցածրահասակ կին, ով իր վրա կրում է մեծ քանակությամբ թևնոցներ, կախազարդեր, ականջօղեր և նմանօրինակ զարդարանքներ։ Մեծ ակնոցները նրա աչքերը դարձնում են ավելի խոշոր՝ նրան ավելի շատ նմանություն տալով միջատի։ Սիբիլլայի նախնին հայտնի կանխատեսող Կասանդրա Թրելոնին է։ Իր կյանքի ընթացքում Սիբիլլա Թրելոնին կատարել է մի քանի իսկական կանխատեսումներ (օրինակ՝ Հարրիի և Վոլդեմորթի մասին մարգարեությունը (որը լսել է Սևերուս Սնեգը), որը Հարրիի ծնողների մահվան պատճառ դարձավ)։ Փոքր կանխատեսումներ նա կատարում է՝ նույնիսկ էքստազի մեջ չմտնելով (այդպես նա կանխատեսեց, որ Նևիլը առաջին պարապմունքին կջարդի բաժակը, իսկ «մինչև Զատկի արձակուրդները ինչ-որ մեկը այդ դասարանից մեզ կլքի հավերժ»), սակայն, չնայած դրանք հաճախ կատարվում են, այն չի համոզում թերահավատներին, հատկապես որ նույն քանակությամբ փոքր կանխատեսումները նաև չեն կատարվում։ Հերմիոնան միանգամից չսիրեց Թրելոնիին և շուտով դադարեց հաճախել կանխատեսումների դասերին (հենց Զատկի տոներից առաջ)։ Իսկ Լավանդա Բրաունը և Պարվատտի Պատիլը, հակառակը, պաշտում են ուսուցչուհուն։ 5-րդ գրքում Դոլորես Ջեյն Ամբրիջը հրապարակավ հեռացրեց Թրելոնիին գուշակություններ դասավանդելու պաշտոնից։ Չնայած դրան, ի շնորհիվ ուսուցիչ Դամբլդորի, Թրեոլինը շարունակեց ապրել դպրոցում։ Իսկ դասավանդման պաշտոնում նրան փոխարինեց կենտավր Ֆլորենցը։ 6-րդ գրքում Սիբիլլան Ֆլորենցի հետ միասին սկսեց դասավանդել գուշակություն։ Գեղեցիկ կենտավրի հայտնվումը որպես դասավանդող շատ ուժեղ սասանեց Լավանդայի և Պարվատտիի՝ նրա հանդեպ վստահությունը և առաջացրեց հենց Թրելոնիի զայրույթը։ 7-րդ գրքում Թրելոնին օգնեց ամրոցը պաշտպանել Մահ խժռողներից՝ նրանց վրա գցելով իր գուշակությունների գնդակները։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Գորացի Սլիզնորտ (անգլ.՝ Horace Slughorn) | տղամարդ | մաքրարյուն | Սլիզերին | ոսկե ձկնիկ | Ջիմ Բրոդբենտ |
Գորացի Սլիզնորտ, 6-րդ գրքում Հոգվարթսի դեղագործության դասավանդողը։ Խելացի է, դրական, հանդես է գալիս չար ուժերի դեմ, սակայն մի փոքր գլուխգովան և ցրված է։ Չնայած նրան, որ Սլիզնորտը ավարտել է Սլիզերին «վատ» ֆակուլտետը, նա զուրկ է ինչ-որ մռայլ հատկանիշներից։ Նա մի քիչ մեծամիտ է և ունի որոշ նախապաշարմունքներ՝ կապված արյան մաքրության հետ, սակայն դա նրան չխանգարեց իրավամբ գնահատել մագլածին սովորողներին, այնպիսիներին, ինչպիսիք են Լիլի Էվանսը, Հերմիոնա Գրեյնջերը։ Հարրիին Սլիզնորտը նույնպես վերաբերվում է շատ լավ։ 6-րդ գրքում Դամբլդորը Հարրիի միջոցով համոզում է Սլիզնորտին վերադառնալ Հոգվարթս և սկսել դասավանդել։ Ուսումից առաջ Սլիզնորտը, ինչպես նա դա արել էր անցած տարիներին, հավաքում է «Բազմոց-ակումբ»՝ կազմված ամենահմայիչ ծնողների երեխաներից, հայտնիներից, օժտված սովորողներից։ Հետո պարզվում է, որ Սլիզնորտին Հոգվարթս հրավիրելը կապ ունի Վոլդեմորթին հաղթելու հետ։ Սլիզնորտը դեղագործություն էր դասավանդել Վոլդեմորթի ուսման ժամանակ։ Կրեստրաժների մասին տեղեկությունը («կրեստրաժ» հասկացության որոշիչը) Թոմը ստացել է Գորացիից։ 6-րդ գրքում Դամբլդորը Սլիզնորտից հիշողություն ստացավ, որտեղ փաստը թաքցված էր, քանի որ Գորացին ամաչում էր այդ հիշողությունից։ Սակայն Հարրիին հաջողվում է համոզել Սլիզնորտին տալ իրական, այլ ոչ ուղղված հիշողությունը, ինչից հետո Դամբլդորը վերջնական համոզվեց կռվի խնդիրներում՝ իմանալով, որ հաղթելու համար անհրաժեշտ է գտնել և ոչնչացնել Չար Լորդի հոգու 6 մասերը։ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գրքում՝ Սևերուս Սնեգի՝ Հոգվարթսից փախչելուց հետո Սլիզնորտը ուսուցիչ Մաքգոնագալի կողմից նշանակվեց Սլիզերինի դեկան։ Նա մնաց դասավանդելու Հոգվարթսում Վոլդեմորթի իշխանության ժամանակ։ 7-րդ գրքի վերջում կանգնած լինելով ընտրության առաջ՝ կարողացավ կատարել ճիշտ որոշում և Միներվա Մաքգոնագալի ու Կինգսլի Բրուստվերի հետ մասնակցեց Վոլդեմորթի դեմ մարտին։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Արգուս Ֆիլչ (անգլ.՝ Argus Filch) | տղամարդ | սկվիբ | չկա | չկա | Դևիդ Բրեդլի |
Արգուս Ֆիլչ, դպրոցի պահակը և տնտեսվարը։ Պարոն Ֆիլչը տարեց մարդ է, ով տառապում է հոդացավով, որը, սակայն, նրան չի խանգարում արագ հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ անկարգություն է տեղի ունենում։ Ասում են, որ Ֆիլչը բոլորից լավ գիտի Հոգվարթսի գաղտնի տեղերը՝ բացառությամբ Ուիզլի երկվորյակների և Հարրիի (այն բանից հետո, երբ Հարրին ստացավ Դիակապուտների քարտեզը)։ Ֆիլչի արտաքինի նկարագրությունում հիշատակվում է «կրկնակզակը», «կախ ընկած այտերը», «հաստ, կարմիր քիթը, որից միշտ կախվում է պղտոր կաթիլ», «փղանման քայլվածքը», «սուլոցով շնչառությունը», «վանդակավոր շարֆը՝ գլխաշորի փոխարեն կապված գլխից»։ Դեմքը սովորաբար դժգույն է, բայց, երբ Ֆիլչն անհանգստանում է, ձեռք է բերում աղյուսակարմիր գույն։ Բացի այդ թշի վրա սկսվում է շարժվել նյարդը։ Մռայլ, վանող տիպ է։ Սնապարծ է, սիրում է վախեցնել աշակերտներին՝ վայելելով նրանց խուճապը և իր իշխանությունը՝ նրանց վրա, պատիժ է պահանջում յուրաքանչյուր հարմար առիթի։ Սակայն չնայած դրան՝ նա ջանասեր պահակ է, ամբողջ հոգով անհանգստանում է դպրոցի համար և միանգամայն ազնիվ է Դամբլդորի հանդեօ. անընդունակ է հանցագործության։ Կարգապահությանը հետևելու համար նրան օգնում է իր կատուն՝ Տիկին Նորիսը՝ վտիտ, փոշոտ-մոխրագույն, այրվող աչքերով։ Արգուս Ֆիլչը սկվիբ է, այսինքն մարդ, ով ծնվել է կախարդների ընտանիքում, սակայն չունի մոգական ունակություններ։ Ֆիլչն անօգուտ փորձում է սովորել կախարդել «Արագամագություն» կուրսի օգնությամբ և փորձում դա գաղտնի պահել։ |
Այլ հիմնական կերպարներ |
---|
|
Փյունիկի միաբանություն
խմբագրելՀարի Փոթեր աշխարհի կազմակերպություն | |
Փյունիկի միաբանություն | |
---|---|
Շտաբ | Հրապարակ Գրիմմո, 12[16] Նորա[17] |
Գլխավոր | Ալբուս Դամբլդոր |
Նպատակ | Կռիվ լորդ Վոլդեմորթի դեմ, Հակազդել նրան՝ իր պլանների չիրականացման համար։ |
Թշնամիներ | լորդ Վոլդեմորթ և Մահ խժռողներ։ |
Առաջացում | Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը |
Փյունիկի միաբանություն, Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի վիպաշարի կազմակերպություն՝ հիմնված Ալբուս Դամբլդորի կողմից Կախարդների առաջին պատերազմի տարիներին Մահ խժռողների դեմ կռվելու համար։
Փյունիկի միաբանության հայտնվելը
խմբագրելՄիաբանությունը հավաքվել է Կախարդների առաջին պատերազմի տարիներին՝ Դամբլդորին առավել նվիրված համախոհներից։ Երբ Վոլդեմորթը անհետացավ, իսկ Մահ խժռողները կամ իրենց հայտարարեցին անցած, կամ բռնվեցին և ուղարկվեցին Ազկաբան, Փյունիկի միաբանությունը կասեցրեց գործունեությունը։
Միաբանության առաջին կազմ
խմբագրել- Ալբուս Դամբլդոր - կազմակերպության առաջնորդ (սպանվել է Սևերուս Սնեյփի կողմից)
- Սիրիուս Բլեք (սպանվել է Բելատրիսա Լեսթրեյնջի կողմից)
- Էդգար Բոունս (սպանված)
- Էմմելինա Վենս (սպանված)
- Ալաստոր Գրյում (սպանվել է «7 Փոթերներ» գործողության ժամանակ)
- Միներվա Մաքգոնագալ
- Աբերֆորտ Դամբլդոր
- Դեդալուս Դինգլ
- Կարադոկ Դիրբորն (անհետ կորած)
- Էլֆիաս Դոժ
- Ֆրենկ Լոնգբոթոմ (խելագարվել է Բելատրիսա Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
- Ալիսա Լոնգբոթոմ (խելագարվել է Բելատրիսա Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
- Ռիմուս Լյուպին (սպանվել է Հոգվարթսի համար պայքարում)
- Մարլին Մակկինսոն (սպանված)
- Դորկաս Մեդոուզ (սպանված)
- Փիթեր Պետիգրյու (Մահ խժռողների լրտես, իրեն բացահայտեց և թաքնվեց առնետի տեսքով, ավելի ուշ՝ սպանված)
- Սթերջիս Պոդմոր (5-րդ գրքում 6 ամսով բանտարկված է Ազկաբանում, հետագա ճակատագիրն անհայտ է)
- Ջեյմս Փոթեր (սպանվել է լորդ Վոլդեմորթի կողմից)
- Լիլի Փոթեր (սպանվել է լորդ Վոլդեմորթի կողմից)
- Գիդեոն և Ֆաբիան Պրուետտիներ (սպանվել է Դոլոհովի կողմից)
- Բենջի Ֆենվիկ (սպանված)
- Արաբելլա Ֆիգ (Դամբլդորը նրան հիշեցնում է, երբ Սիրիուսին խնդրում է «կանչել հին գվարդիան[18]:)
- Ռուբեուս Հագրիդ
- Նիմֆադորա Թոնկս (սպանվել է Հոգվարթսի համար պայքարում)
Կազմակերպության վերածնունդ
խմբագրել14 տարի անց Չար Լորդին իր մարմինը վերադարձրեց Միաբանությանը դավաճանած Փիթեր Պետիգրյուն (Պոչ), իսկ Դամբլդորը կրկին հավաքեց միաբանության հին անդամներին, որպեսզի նորից շարունակեն Խժռողների դեմ կռիվը։ Նրանց միացան նաև այն կախարդները, ում միաբանության գլխավորը համարեց առավել արժանի, ինչպես նաև այնպիսի մարդիկ, ովքեր միաբանությանը կարող էին ինչ-որ օգուտ տալ։ Միաբանությունը գրեթե մեկ տարի աշխատեց անլեգալ կերպով, քանի որ Մոգության նախարարությունը չէր ընդունում Վոլդեմորթի վերադառնալու փաստը։
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում միաբանության շտաբ-բնակարանը Լոնդոնում է՝ Հրապարակ Գրիմմո, 12 հասցեով։ Այդ տունը պատկանում էր Սիրիուս Բլեքի ընտանիքին, իսկ հետո ըստ վերջինիս կտակի տրվում էր Հարրի Փոթերին։ Հետագայում միաբանության շտաբ-բնակարանը վերանվանվեց Ուիզլիների ընտանիքի անունով։
Միաբանության երկրորդ կազմ
խմբագրել- Ալբուս Դամբլդոր (սպանվել է Սևերուս Սնեյփ կողմից) - կազմակերպության գլխավորը
- Սիրիուս Բլեք (սպանվել է Բելատրիսա Լասթրեյնջի կողմից՝ 5-րդ գրքում)
- Կինգսլի Բրուտսվեր
- Էմմելինա Վենս (Մահացել է Մահ խժռողների դեմ մարտում)
- Ալաստոր Գրյում (սպանվել է 7-րդ գրքում)
- Ֆլեր Դելակուր
- Հեստիա Ջոնս
- Դեդալուս Դինգլ
- Էլֆիաս Դոժ
- Ռիմուս Լյուպին (սպանվել է Անտոնին Դոլոհովի կողմից՝ 7-րդ գրքում)
- Միներվա Մաքգոնագալ
- Սևերուս Սնեյփ (սպանվել է Վոլդեմորտի օձի կողմից՝ 7-րդ գրքում)
- Նիմֆադորա Թոնկս (սպանվել է Բելատրիսա Լեսթրեյնջի կողմից՝ 7-րդ գրքում)
- Արթուր Ուիզլի
- Բիլլ Ուիզլի
- Մոլլի Ուիզլի
- Արաբելլա Ֆիգ
- Նազեմնիկուս Ֆլետչեր
- Ռուբեուս Հագրիդ
- Ֆրեդ Ուիզլի (սպանվել է 7-րդ գրքում)
- Ջորջ Ուիզլի *
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում | |
---|---|---|---|---|---|---|
Ջեյմս Փոթեր (անգլ.՝ James Potter) | տղամարդ | մաքրարյուն | Գրիֆֆինդոր | եղջերու | Էդրիան Ռոուլինս (մեծահասակ) Ռոբբի Ջարվիս (դեռահաս) | |
Ջեյմս Փոթեր, Հարրիի հայրը, Լիլի Փոթերի ամուսինը։ Համաձայն նախապատմության Ջեյմսն ունեցել է կարճ սև մազեր, որոնք ցցվում էին տարբեր ուղղություններով, ինչպես նաև կլոր ակնոցներ։ Հարրին ճիշտ հոր նման էր՝ բացառությամբ աչքերի։ Ջեյմսը սովորել է Հոգվարթսի Գրիֆֆինդոր ֆակուլտետում, որտեղ մերձացել է Սիրիուս Բլեքի հետ։ Ջեյմսը եղել է Գրիֆֆինդորի քվիդիչի թիմի անդամ, եղել է որսորդ[19][20]։ Սովորել է հեշտ և շատ հաջող, և նա նույնիսկ Մարադյորների ընկերությունում չարաճճիությունների ու խելահեղ արարքների ժամանակ է ունեցել (կեղծանուն - «Եղջյուրավոր»)։ Իմանալով, որ Լյուպինը կերպափոխուկ է, նա մնացած 3 «մարադյորների» հետ որոշեց օգնել ընկերոջը հաղթահարել խնդիրը և դարձավ անիմագ՝ եղջերու։ Ընկերների հետ Ջեյմսը բարկացնում էր Սևերուս Սնեգին՝ այդ թվում Լիլի Փոթերի աչքերի առաջ. գործը նաև հասել է ոչ հաճելի հմայախոսությունների կիրառմանը։ Չնայած սրան Ջեյմսը պաշտպանել է Սնեգին փոխակերպուկի (Ռիմուս Լյուպին) խայթոցից։ Փյունիկի միաբանության առաջին կազմի անդամ, Լիլիի հետ 3 անգամ Չար Լորդին մարտահրավեր է նետել, համաձայն Թրելոնիի գուշակության՝ մնալով անվնաս։ Նվիրված էր իր նախկին ընկեր Փիթեր Պետիգրյուին, սպանվել է 21 տարեկանում՝ Վոլդեմորթի կողմից։ Փայտիկի բնութագրությունը. կարմիր ծառ, 11 դյույմ։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Լիլի Փոթեր (անգլ.՝ Lily Potter) | կին | մագլածին | Գրիֆֆինդոր | եղնիկ | Ջերալդին Սոմերվիլլ (հասուն) Սյուզի Շիններ (դեռահաս), Քլլի Դարսի-Օլդեն (երեխա) |
Լիլի Փոթեր, Ջեյմս Փոթերի կինը, Հարրի Փոթերի մայրը։ Սպանվել է անձամբ Վոլդեմորտի կողմից՝ փրկելով իր որդուն։ Առաջին գրքում նրա մասին նկարագրություն կա Եինալեժ հայելիից։
(«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը») Երեխա ժամանակ նա վիճել է քրոջ՝ Պետունիայի հետ այն բանի համար, որ Լիլին տիրապետում է մոգական կարողությունների, իսկ Պետունիան՝ ոչ։ Սևերուս Սնեգը՝ նրանց հարևանը, պատմել է նրան մոգերի աշխարհի մասին։ Լիլին ու Սևերուսը որոշ ժամանակ մնացին ընկերներ նաև Հոգվարթսում, սակայն նրանց ընկերությունը վերացվեց։ 7-րդ գրքում Լիլին սկսեց հանդիպել Ջեյմս Փոթերի հետ, ինչի արդյունքում նրանք ամուսնացան, ունեցան որդի։ Այդ նույն ժամանակ ընթանում էր Վոլդեմորթի դեմ առաջին պատերազմը։ Դամբլդորը Լիլիին և Ջեյմսին, ովքեր Փյունիկի միաբանությունից էին, հաղորդեց, որ Չար Լորդը հետապնդում է իրենց։ Երբ Վոլդեմորթը կարողացավ գտնել Լիլի և Ջեյմս Փոթերներին, Լիլին իր որդուն պաշտպանեց՝ աղաչելով խնայել նրան։ Վերջում սպանվում է՝ իր սիրով պաշտպանելով Հարրի Փոթերին։ Պաշտպանությունը գործեց մինչև Հարրիի Փոթերի չափահաս դառնալը։ Փայտիկի բնութագիրը։ 10,4 դյուիմ, նրբագեղ, փափուկ՝ պատրաստված ուռենուց։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Սիրիուս Բլեք (անգլ.՝ Sirius Black) | տղամարդ | մաքրարյուն | Գրիֆֆինդոր | շուն | Գարի Օլդմեն |
Սիրիուս Բլեք, Փյունիկի միաբանության անդամ, Ջեյմս Փոթերի լավագույն ընկերը և Հարրի Փոթերի կնքահայրը։ Սիրիուս Բլեքին ուներ նաև շրջիկ (անգլ.՝ Padfoot կեղծանունը, բառացի՝ Մյագհոլապ), կապված նրա անիմագի տեսքին՝ նա կարողացավ վերափոխվել շան։ Ծնողներին չսիրելու պատճառով, ովքեր նրան ճնշում էին տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչների և արյան մաքրության հարցում խիստ տարբեր արձագանքներ ունենալու մեջ, 16 տարեկանում Սիրիուսը փախավ տնից և գնաց Փոթերների տուն։ Անկախ Ջեյմսից՝ Սիրիուսը ընկերացավ Ռիմուս Լյուպինի և Փիթեր Պետիգրյուի հետ։ Սիրիուսի և Ջեյմսի ուսումը հեշտ տրվեց, քանի որ նրանց լրիվ հերիքում էր ազատ ժամանակը անիմագով զբաղվելու համար։ Երբ պարզվեց, որ Փոթերներին վտանգ է սպառնում, Սիրիուսը իրեն առաջարկեց որպես Փոթերների գտնվելու վայրի գաղտնիքի պահապան, սակայն Ջեյմսը որոշեց պահապան դարձնել Պետիգրյուին, ենթադրելով, որ Վոլդեմորթը պահապան է համարելու Սիրիուսին։ Երբ Վոլդեմորթը գտավ Փոթերներին և սպանեց նրանց, Սիրիուսը իր թռչող մոտոցիկլետով միանգամից գնաց Փոթերների տան փլատակների մոտ։ Այնտեղ նա հանդիպեց Հագրիդին, ով Դամբլդորից հրահանգ էր ստացել Հարրիին տանել Դուրսլիների մոտ։ Սիրիուսը ցանկանում էր տղային իր մոտ պահել և դաստիարակել որպես իր զավակ, սակայն Հագրիդը իրենը պնդեց և Հարրիին ուղարկեցին Դուրսլիների մոտ։ Այդ ժամանակ Սիրիուսը Հագրիդին տվեց իր մոտոցիկլետը, իսկ ինքը մեկնեց Պետիգրյուին որոնելու։ Սիրիուսը, շուտով, գտավ Պետիգրյուին Լոնդոնի մագլերով մարդաշատ փողոցներից մեկում։ Այստեղ մարտ տեղի ունեցավ։ Պետիգրյուն Սիրիուսին հրապարակավ մեղադրեց Փոթերներին դավաճանելու մեջ, կտրեց իր մատը և կերպարանափոխվեց առնետի՝ դրանով խլացնող պայթյուն ստեղծելով, իսկ հետո անհետացավ։ Կախարդական համագործակցությունը, հերքող ապացույցներ չունենալով, Բլեքին մեղավոր ճանաչեց։ Սիրիուսը մոտ 12 տարի անցկացրեց Ազկաբանում, ինչից հետո փախավ այդտեղից ի շնորհիվ սեփական անմեղության մտքերի։ Երրորդ գրքում նա իմացավ, որ Պետիգրյուն առնետի տեսքով գտնվում է Հոգվարթսում և Հերմիոնայի կատվի՝ Ժիվոգլոտի միջոցով փորձեց բռնել նրան։ Երբ Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են Սիրիուսի մասին ճիշտը, նրանք Սիրիուսին օգնում են փախչել Հոգվարթսից՝ Կլյուվոկրիլ հիպպոգրիֆի։ Հետո Բլեքը Մոգության նախարարության կողմից գտնվում է որոնման մեջ՝ հաճախ այս կամ այն ձևով կապվելով Հարրիի հետ։ Հինգերորդ գրքի գործողությունների ժամանակ Սիրիուսը ապրում է մոր տանը, որը ծառայում է որպես Միաբանության շտաբ-բնակարան և տխրում է, որ չի կարողանում օգնել Փյունիկի միաբանությանը։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Նիմֆադորա Տոնկս (անգլ.՝ Nymphadora Tonks) | կին | խառնածին | Պուֆենդույ[21] | գայլ | Նատալիա Տենա |
Նիմֆադորա Տոնկս, խավարի մարտիկ և Փյունիկի միաբանության անդամ։ Առաջին անգամ հայտնվել է հինգերորդ մասի սկզբում («Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»)։ Տիրապետում է մետամորֆին, այսինքն կարող է հեշտությամբ կախարդական ձևով փոխել իր արտաքինը։ Հանրության մեջ հաճախ հայտնվում է վառ վարդագույն մազերով։ Ամաչում է իր անունից՝ նախընտրելով, որ իրեն դիմեն ազգանունով։ Նա շատ կոպիտ և ուժեղ բնավորությամբ աղջիկ է։ Վեցերորդ գրքում հայտնի է դառնում, որ նա սիրահարված է Ռիմուս Լյուպինին, որը փոխեց Նիմֆադորի պատրոնուսը. այն դարձավ գայլի նման։ Սերն սկզբում այնքան անպատասխան էր նրա համար, որ Ռիմուսը՝ սիրելով Տոնկսին, երկար ժամանակ չէր շփվում։ Դա որոշ ժամանակով սահմանափակեց Տոնկսի ունակությունները, ինչպիսին մետաֆորման էր։ Հետագայում ամուսնացավ Ռիմուս Լյուպինի հետ և յոթերորդ գրքում ունեցավ տղա՝ Թեդիին (Թեդա)։ Գրքի վերջում՝ Հոգվարթսի համար պայքարում նա մահանում է Բելատրիսա Լեսթրեյնջի ձեռքով։ Այնտեղ մահանում է նաև նրա ամուսին Ռիմուսը։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Արաբելլա Դորին Ֆիգ (անգլ.՝ Arabella Doreen Figg) | կին | սկվիբ | չկա | չկա | Քեթրին Հանտեր |
Տիկին Ֆիգ, սկվիբ։ Առաջին անգամ հիշատակվել է որպես հարևան, որը հաճախ նստում է Հարրիի հետ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում։ Տիկին Ֆիգը նկարագրվում է որպես խելագար պառավ՝ ճերմակ մազերով՝ գրեթե միշտ կապված և տնային հողաթափերով։ Դամբլդորի խնդրանքով երկար տարիներ հետևել է Հարրի Փոթերին, ինչի մասին Հարրին գլխի չէր ընկել՝ նրան համարելով խելապակաս պառավ։ Հինգերորդ գրքում դարձավ այն բանի ականատեսը, թե ինչպես են Հարրիի և Դադլիի վրա հարձակվում դեմենտորները, ինչի հետ կապված Դամբլդորի կողմից կանչվել էր Վիզենգամոտի ունկնդրությանը։ Խելագարվում է կատուների համար։ Երբ Դուրսլիները Հարրիին թողել էին տիկին Ֆիգի մոտ, նա անընդհատ ցույց էր տալիս իր տնային կենդանիների ֆոտոալբոմները։ Սակայն, երբ Հարրին 11 տարեկան էր, նա մասամբ կորցրեց հետաքրքրությունը կատուների հանդեպ, երբ իր կատուներից մեկի վրա սայթաքեց և ոտքը կոտրեց։ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վեպում տիկին Ֆիգը այցելում է Հոգվարթսում Դամբլդորի թաղման արարողությանը։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ռեմուս Լյուփին (անգլ.՝ Remus Lupin) | տղամարդ | խառնածին, փոխակերպուկ | Գրիֆֆինդոր | գայլ | Դևիդ Թյուլիս |
Ռեմուս Լյուփին (նույն ինքը՝ Լուսնոտ, անգլ.՝ Moony), Փյունիկի միաբանության անդամ։ Առաջին անգամ հայտնվում է «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» վեպում որպես Մութ արվեստներից պաշտպանության դասավանդող։ Սիրիուս Բլեքի և Ջեյմս Փոթերի լավ ընկերը։
Երեխա ժամանակ Լյուփինին կծել է Ֆենրիր Սիվի փոխակերպուկը՝ նրան դարձնելով փոխակերպուկ։ Ծնողները վախենում էին Լյուփինին ուղարկել Հոգվարթս, սակայն Ալբուս Դամբլդորը պատասխանատվությունն իր վրա վերցրեց և նրան դպրոց ընդունեց։ Որպեսզի ապահովի սովորողների անվտանգությունը, լիալուսնի ժամանակ Ռեմուսին փակում էին Ճռճռացող տնակում, որը ձեռք էր բերել տեսիլքներով տան վարկանիշ։ Տնակ տանող թունելի մուտքի մոտ դրել էին Շառաչող Ուռիին, որպեսզի ոչ ոք չկարողանա այդտեղ մտնել։ Ռեմուսը գաղտնի էր պահում այն, որ ինքը փոխակերպուկ է, սակայն նրա ընկերները (Ջեյմս Փոթերը, Սիրիուս Բլեքը և Փիթեր Փեթիգրյուն) գիտեին դրա մասին դեռ երկրորդ կուրսում և նրան տվեցին «Լուսնոտ» մականունը։ Որպեսզի օգնեն ընկերոջը, նրանք 3 տարի սովորեցին անիմագիա։ Ընկերներ-անիմագեր հասարակությունում փոխակերպուկ Ռիմուսը չկորցրեց բանականությունը։ Ընկերների հետ Լյուփինը մասնակցել է Մարադյորների քարտեզի ստեղծմանը։ Հետագայում դարձավ Փյունիկի միաբանության առաջին կազմի անդամ։ Կախարդների մեծ մասը վախենում էր Լյուփինից, քանի որ նա փոխակերպուկ էր, դրա համար նրան շատ դժվար էր աշխատանք գտնել ու նա շատ դժբախտ էր։ Նրան սիրեց Նիմֆադորա Տոնկսը, և վիպաշարի վերջում Լյուփինն ամուսնացավ Նիմֆադորի հետ, նրանք ունեցան մեկ որդի՝ Թեդին։ Փոքրիկ Թեդայի կնքահայրը դարձավ Հարրի Փոթերը։ Լյուփինը մահացավ յոթերորդ գրքում՝ Հոգվարթսի համար պայքարի ընթացքում։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Նազեմնիկուս Ֆլետչեր (անգլ.՝ Mundungus Fletcher) | տղամարդ | Խառնածին | ՊուֆենդույԿաղապար:Нет АИ | անհայտ | Էնդի Լինդեն |
Նազեմնիկուս Ֆլետչեր, Փյունիկի միաբանության անդամ։ Գիտի բոլոր խարդախներին, քանի որ «անձամբ նրանց թվում է»։ Ծառայում է հավատարիմ, քանի որ մի անգամ Ալբուս Դամբլդորը նրան փրկեց մի գզվռտոցից։
Հինգերորդ գրքում Նազեմնիկուսը հետևում էր Հարրի Փոթերին՝ Միաբանության հանձնարարությամբ, սակայն ձեռնտու համագործակցության համար թողեց իր պաշտոնը։ Նրա բացակայության ժամանակ Հարրիի և Դադլիի վրա հարձակվեցին դեմենտորները։ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գրքում Հարրին նրան հանդիպում է Հոգսմիդում և տեսնում, որ Նազեմնիկուսը կողոպտում է Հրապարակ Գրիմմո, 12 հասցեի տունը, որը Հարրիին էր կտակվել Սիրիուս Բլեքի մահվանից հետո։ Նազեմնիկուսը Փյունիկի միաբանության նախկին շտաբ-բնակարանից գողացավ շատ արժեքավոր իրեր, որոնք թանկ էին Հարրիի համար, քանի որ հիշեցնում էին Սիրիուսին։ Հարրին բարկանում է, սակայն Ֆլետչերը տեղափոխվում է ավարով։ Այդ նույն գրքում թերթերից մեկում հայտարարվեց այն մասին, որ Նազեմնիկուսին, ինֆերնալի տակ դիմակավորված, ձերբակալել են կողոպուտի փորձի համար։ Վերջին գրքում Նազեմնիկուսը մասնակցում է «Յոթ Փոթերներ» գործողությանը՝ թռչելով Գրյումի հետ։ Տեսնելով մոտեցող Վոլդեմորթին՝ Նազեմնիկուսը տեղափոխվում է, իսկ Գրյումը՝ մահանում։ Հարրին Կիկմերին հանձնարարում է Նազեմնիկուսին բերել Գրիմմո հրապարակ, և Կիկեմերը կատարում է հանձնարարությունը։ Ֆլետչերի հարցաքննության ժամանակ Հարրին բացատրում է, որ մեդալիոն-կրեստրաժը Նազեմնիկուսը տվել է Դոլորես Ամբրիջին՝ որպես կաշառք։ |
Անուն | Սեռ | Արյան մաքրություն | Ֆակուլտետ | Պատրոնուս | Դերը ֆիլմերում |
---|---|---|---|---|---|
Ալաստոր Գրյում (անգլ.՝ Alastor Moody) | տղամարդ | մաքրարյուն | Գրիֆֆինդոր | պանտերա | Բրենդան Գլիսոն |
Ալաստոր «Ահեղ Աչք» Գրյում, Փյունիկի միաբանության անդամ, կախարդ-խավարի մարտիկ։ Խավարի դեմ պայքարող ամենահայտնի կերպարներից մեկն է, ով մենամարտել է Մահ խժռողների դեմ և անձամբ ձերբակալել մեծ թվով այժմյան Ազկաբանի բանտարկյալների։ Հանցագործների հետ բազմաթիվ մարտերի ժամանակ կորցրել է ոտքը և աչքը, որի օգնությամբ կարող է տեսնել իր հետևը ինչպես սովորական, այնպես էլ կախարդված առարկաների միջով։ Փյունիկի միաբանության ակտիվ անդամ է, ով ամենալավն է գլուխ հանում չարերից։ Իսկական վետերան-մարտիկ է. ունի ամուր բնավորություն, կոպիտ է, երբեմն՝ դաժան, գործում է արագ և վճռականորեն, միշտ զգաստ է։ Ամենուր վտանգ և դավաճանություն է կանխազգում։ Խմում է միայն իր տափաշշից և, որպես կանոն, ուտում է իր պատրաստած ուտելիքը։ «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» վեպում Բարտեմիուս Կրաուչ կրտսերի «Իմպերիուս» կախարդանքի ազդեցության տակ նստել է սեփական սնդուկի մեջ։ Կրաուչը ամեն ժամը մեկ օգտագործում էր շրջանառու դեղաթույն, որպեսզի ընդունի Ահեղ Աչքի տեսքը։ Վեպի վերջում իսկական Գրյումին հաջողվում է դուրս գալ սնդուկից։ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում՝ խավարամարտիկների թիմի կազմում ցախավելներով ուղեկցում էր Հարրի Փոթերին Դուրսլիների տնից Գրիմմո 12 հրապարակ։ Նաև Մոգության նախարարության վրայով թռչելիս Տոնկսի և Լյուպինի հետ օգնում էր Հարրի Փոթերին և նրա ընկերներին պաշտպանվել Մահ խժռողներից, որի արդյունքում վիրավորվեց Դոլոհովի կողմից և միառժամանակ կորցրեց գիտակցությունը։ Հրամանատարում էր Հարրի Փոթերի՝ Դուրսլիների տնից անվտանգ տեղ տեղափոխության գործողությունը։ Զոհվում է «Յոթ Փոթերներ» գործողության ժամանակ։ Բացի դա գործողության ժամանակ սպանվում է նաև Հարրի Փոթերի բուն՝ Բուկլյա անունով։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «МИФИЧЕСКИЕ КИНОГЕРОИ» (ռուսերեն). ТВ-парк. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Шон Смит Глава вторая. Книжный Ребёнок // Биография создателя Гарри Поттера. — М.: Астрель, 2002. — С. 39. — 314 с. — 10 000 экз. — ISBN 1-85479-820-0
- ↑ Philip Neil. J.K. Rowling’s Harry Potter novels: a reader’s guide.
- ↑ 4,0 4,1 J.K. Rowling Web Chat Transcript — The Leaky Cauldron
- ↑ Михаил Попов Два сапога — одного поля ягоды. Самые-самые… фантастические близнецы! // Мир фантастики. — 2007. — № 45. — С. 104—110. Архивировано из первоисточника 27 Մարտի 2012.
- ↑ Кумейко, Инна. «Трудности перевода, или ошибки седьмой книги про Гарри Поттера». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ В русскоязычном переводе - профессором Зельеварения, что является следствием ошибки переводчика[6]; позже эта ошибка была исправлена].
- ↑ Фрай, Стивен (2003 թ․ հունիսի 26). «J.K. Rowling at the Royal Albert Hall». MSN.com, on Accio Quote!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (ֆիլմ)
- ↑ Его мать была маглорождённой, о чём упоминается в восьмой главе «Даров Смерти».
- ↑ Стенограмма беседы Yahooligans! С Дж. К.Роулинг
- ↑ J.K. Rowling Web Chat Transcript — The Leaky Cauldron
- ↑ J.K. Rowling Web Chat Transcript — The Leaky Cauldron
- ↑ Гарри Поттер и Кубок огня
- ↑ Гарри Поттер и Орден Феникса
- ↑ 5-րդ և 6-րդ գրքերում
- ↑ 7-րդ գրքում
- ↑ Гарри Поттер и Орден Феникса
- ↑ About the Books: transcript of J.K. Rowling’s live interview on Scholastic.com", Scholastic.com, 16 October 2000, http://www.accio-quote.org/articles/2000/1000-scholastic-chat.htm(անգլ.)
- ↑ Интервью ДКР на Scholastic.com, 16 октября 2000 http://www.yarik.com/hp/articles/2002.shtml(ռուս.)
- ↑ «What houses were Tonks and Myrtle in?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.