Դենիել Ռեդքլիֆ
Դենիել Ջեյկոբ Ռեդքլիֆ (անգլ.՝ Daniel Jacob Radcliffe, հուլիսի 23, 1989[1][2][3][…], Համմերսմիթ, Անգլիա), անգլիացի դերասան։ Առավելապես հայտնի է Հարրի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում։ 2009 թվականին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասան։
Դենիել Ռեդքլիֆ անգլ.՝ Daniel Radcliffe (English and British) | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1989[1][2][3][…] (35 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Անգլիա |
Կրթություն | Լոնդոն Սիթիի դպրոց և Sussex House School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ[4] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մանկական դերասան, երգիչ, թատրոնի դերասան և դերասան |
Ընտրանի | Հարրի Փոթեր, Հրաշագործներ և Երիտասարդ բժշկի նոթերը |
Ծնողներ | հայր՝ Alan Radcliffe?[5], մայր՝ Marcia Gresham?[5] |
Համատեղ ապրող(ներ) | Էրին Դարք[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
danieljradcliffe.com | |
Կենսագրություն
խմբագրելՄանկությունը և պատանեկությունը
խմբագրելԴենիել Ռեդքլիֆը ծնվել 1989 թվականի հուլիսի 23-ին Ֆուլխեմ-ում, Լոնդոնի արևմտյան շրջանում[8]։ Միակ երեխան է իր ընտանիքում։ Մայրը՝ Մարսիա Ջանին Գրեշեմ Ջեիկոփսոն, քաստինգի գործակալ է, ազգությամբ հրեա (նրա ընտանիքը եկել է Լեհաստանից և Ռուսաստանից)։ Հայրը՝ Ալան Ջորջ Ռեդքլիֆը, քաստինգի գրականագետ է, ազգությամբ իռլանդացի[9][10] ։
2012 թվականին հարցազրույզի ժամանակ Ռեդքլիֆը ասել է. «Մեր տան մեջ հավատ չի եղել։ Ես կարծում եմ, որ ես հրեա եմ և միևնույն ժամանակ իռլանդացի, չնայած այն հանգամանքին, որ ես անգլիացի եմ»։ Նա շատ հպարտ է, որ հրեա է[11][12][13]։
Ռեդքլիֆը հինգ տարեկանցից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական մասնագիտության հանդեպ[14]։ 1999 թվականի դեկտեմբերին, 10 տարեկան հասակում, նա իր առաջին դերն է խաղացել Չարլզ Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» նովելի հիման վրա նկարահանված, երկու մասից բաղկացած դրամայում, որը ցուցադրվել է BBC One-ով։ Դենիելը այնտեղ մարմնավորել է փոքրիկ երեխայի կերպար[15] Նա սովորել է տղաների համար նախատեսված երկու մասնավոր դպրոցներում՝ Sussex House School` Չելսիի դպրոցում և մի դպրոցում, որը առավելապես հայտնի է «Լոնդոնի դպրոց» անունով[16]։ Դպրոցում սովորելը Ռեդքլիֆի համար դժվար է դառնում «Հարի Փոթեր» առաջին ֆիլմի թողարկումից հետո։ Դպրոցում որոշ աշակերտներ թշնամանքով են լցվում նրա հանդեպ, չնայած նա ասում էր, որ դրանք ընդամենը մարդիկ էին, ովքեր ավելի շատ փորձում էին «ծիծաղել այն երեխայի վրա, ով Հարի Փոթեր էր խաղում», այլ ոչ թե նախանձում էին։
Չնայած նրան, որ դերասանական կարիերան սկսել էր սպառել Ռեդքլիֆի գրաֆիկը՝ նա շարունակում էր իր կրթությունը։ Նա խոստովանում էր, որ այդքան էլ լավ չի սովորում դպրոցում, հաշվի առնելով այն, որ անիմաստ է և այդ շամանակ աշխատանք գտնելը «իսկապես դժվար է»։ 2006 թվականին նրան հաջողվեց երեք քննություն հանձնել Դրանից հետո նա որոշեց վերջ տալ իր ուսմանը և չգնաց ինչ-որ քոլեջ կամ համալսարան[17][18]։ Նա ասում էր, որ ինքը արդեն գիտեր, որ ցանկանում է հանդես գալ և գրել, և դա դժվար կլիներ առանց նորմալ քոլեջային փորձի։
Կարիերա
խմբագրելԿինոյում
խմբագրելԱռաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին, որտեղ նկարահանվել է «Դեվիդ Կոպպերֆիլդ»-ում, որը ցուցադրվեց BBC-ով։ Այդ նույն թվականին նա հրավիրվեց խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում։ Նկարահանումները սկսվեցին 2000 թվականին, և ցուցադրվեց 2001 թվականին։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, շահույթը կազմեց 970 միլիոն դոլար։ Դենիելը խաղացել է նաև ոչ շատ մեծ դերում «Դերձակը Պանամայից» (Փիրս Բրոսնան գլխավոր դերում)։ Հետո շարունակվեց հաջորդները՝ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը», «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը», «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2», Վիկտոր Ֆրանկենշտեյն,(2015) Հիմա դու տեսնում ես ինձ 2 (2016), Շվեյցարական դանակ մարդը (2016), Ջունգլիներում (2017) Հրաշագործներ հեռուստասերիալում (2019),Ակիմբո զենքերը(2019) Փախուստ Պրետորայից (2020)։
Հասարակական գործունեություն
խմբագրելԴենիելը պայքարում է գեյերի իրավունքների համար[19][20]։ Հոմոֆոբիային դեմ հանդես գալով՝ Ռեդքլիֆը 2009 թվականին սկսել է նկարահանվել «Թրևոր» կազմակերպության սոցիալական գովազդերում։ «Թրևոր» կազմակերպությունը զբաղվում է հոմոսեքսուալների կրթական նյութերի ապահավության և ԼԳԲՏ դեռահասների ինքնասպանության կանխարգելմամբ[21][22]։ Դերասանը կազմակերպության մասին առաջին անգամ իմացել է 2008 թվականին, երբ աշխատում էր «Էկվուս» պիեսի վրա[22]։ Նա լուրջ ֆինանսական օգնություն է ցուցաբերել այդ կազմակերպությանը[23]։ 2010 թվականին՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, Դենիել Ռեդքլիֆն ասել է[22][24].
Ես միշտ տանել չեմ կարողացել նրանց, ովքեր ատում են գեյերին, լեսբուհիներին և երկսեռականներին։ Կարծում եմ՝ իմ բախտը բերել է, որ հիմա ես կարող եմ իրոք օգնել կամ ինչ-որ բան անել այդ հարցում։
Բնօրինակ տեքստ (անգլ.)I have always hated anybody who is not tolerant of gay men or lesbians or bisexuals. Now I am in the very fortunate position where I can actually help or do something about it.
Նույն հարցազրույցում նա նշել է իրավունքների հավասարության ոլորտում հանրային դեմքերի մասնակցության կարևորության մասին[22]։ Ռեդքլիֆը համարում է այս գործուեությունը իր կարիրերայի ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկը[21]։ 2011 թվականին «Թրևոր» նախագծի համար դերասանը արժանացել է «Hero Award» մրցանակին[21]։
Անձնական կյանք
խմբագրելԴենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ նա տառապում է դիսպրակսիով[25]։ Նա չի կարողանում կոճկել կոշկաքուղերը։
Նա հայտարարել է, որ նա աթեիստ է[26] և հպարտանում է նրանով, որ հրեա է[27][28][29]։
2010 թվականին Ռեդքլիֆը խոստովանել է ալկոհոլի հանդեպ իր հակումը։ Պատճառը Հարրի Փոթերի ֆիլմերում աննախադեպ հաջողությունն էր։ Սակայն շուտով թողնում է ալկոհոլը[30]։
2012 թվականի հունվարին նա հայտարարել է, որ ռեժիսոր Ռոզի Քոքերի օգնականի հետ հարաբերությունների մեջ է[31]։ Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ նրանք բաժանվել են[32]։ 2012 թվականից հանդիպում էր դերասանուհի Էրին Դարկի հետ, ում հանդիպել էր «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմի նկարահանման ժամանակ։ 2014 թվականին լուրեր էին պտտվում նրանց նշանադրության մասին, սակայն Էրինի հայրը դեկտեմբերին դա ժխտեց[33][34][35][36]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Schreiber B. A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Lowe L. Happy Birthday, Daniel Radcliffe! 5 of His Best Movies Since Harry Potter — 2017.
- ↑ https://www.telegraph.co.uk/culture/harry-potter/5734000/Daniel-Radcliffe-a-cool-nerd.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Beck L. How Did These Two Get Together? — NYC: 2014.
- ↑ https://variety.com/2024/legit/news/tonys-nominations-hells-kitchen-stereophonic-1235985540/
- ↑ «Daniel Radcliffe». Heat World. Bauer Media Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Kasriel, Alex; Emily Rhodes (2006 թ․ դեկտեմբերի 22). «A nice Jewish wizard: [[Հարի Փոթեր]]ը [[հրեա]] է և նրա մայրը հպարտանում է նրանով։». The Jewish Chronicle. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Top of the form». The Jewish Chronicle. 1968 թ․ դեկտեմբերի 20. էջ 26.
- ↑ Attitude Լոնդոն, ամսաթերթի անդրադարձը. մարտ 2012. «Cut List: Դենիել Ռեդքլիֆ». Վերցված է 20 մայիս, 2014-ին.
- ↑ Sessums, Kevin (26 հունվար, 2009). «Dirty Harry». The Daily Beast. The Newsweek Daily Beast Company. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ McLean, Craig (4 հուլիս, 2009). «Dan the Man». The Guardian. London. Վերցված է 11 հուլիս, 2009-ին.
- ↑ «Faces of the week: DANIEL RADCLIFFE». BBC News. 2 մարտ, 2007. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Roberts, Sheila (10 սեպտեմբեր, 2007). «Daniel Radcliffe Interview, December Boys». Movies Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Williams, Sally (2012 թ․ փետրվարի 9). «Daniel Radcliffe's Next Trick». The Daily Telegraph. London. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Vineyard, Jennifer (10 հուլիս, 2007). «'Harry Potter' Star Daniel Radcliffe Gets Leather-y in Racy Photo Spread». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 27 մայիս, 2011-ին.
- ↑ Farndale, Nigel (2012 թ․ նոյեմբերի 26). «Daniel Radcliffe: 'I've always had an intolerance for bad behaviour'». www.telegraph.co.uk. London: The Telegraph. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Гарри Поттер вступился за геев». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Дэниел Рэдклифф, сыгравший Гарри Поттера, пожертвовал геям крупную сумму денег». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 «Daniel Radcliffe to Receive Trevor Project's Hero Award». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Daniel Radcliffe films Trevor Project suicide prevention public service announcement for gay youth». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «DANIEL RADCLIFFE MAKES MAJOR DONATION TO SUPPORT THE TREVOR PROJECT». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Daniel Radcliffe backs suicide helpline». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Daniel Radcliffe’s Dyspraxia Diagnosis — E! Online
- ↑ Daniel Radcliffe — militant atheist
- ↑ Sessums, Kevin (2009 թ․ հունվարի 26). «Dirty Harry». The Daily Beast. The Newsweek Daily Beast Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Singh, Anita (2009 թ․ հունիսի 4). «Daniel Radcliffe: a cool nerd». The Daily Telegraph. London: Telegraph Media Group Limited. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
- ↑ McLean, Craig (2009 թ․ հուլիսի 4). «Dan the Man». The Guardian. London: Guardian News and Media Limited. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Дэниэл Рэдклифф заявил, что победил алкогольную зависимость
- ↑ Bull, Sarah. Daniel Radcliffe on girlfriend Rosie Coker: 'She’s far too good for me!' | Mail Online. January 31, 2012. Retrieved February 6, 2012.
- ↑ Дэниел Рэдклифф расстался с девушкой
- ↑ Durand Streisand, Elizabeth (2014 թ․ ապրիլի 21). «Daniel Radcliffe (Finally) Photographed With Girlfriend of 2 Years». Yahoo.
- ↑ «Daniel Radcliffe and Erin Darke marriage rumors not true, according to Flint actress' father». MLive.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «'Harry Potter' Star Daniel Radcliffe Engaged? Actor Reportedly Set To Wed Girlfriend Erin Darke». International Business Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Daniel Radcliffe Supports Girlfriend Erin Darke's New Off-Broadway Play 'The Spoils'». International Business Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ռեդքլիֆ» հոդվածին։ |