Աֆշան Ազադ
Աֆշան Ազադ (անգլ.՝ Afshan Azad, փետրվարի 12, 1988[1], Լոնգսայթ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բելգիական ծագմամբ բրիտանացի դերասանուհի: Հայտնի «Հարի Փոթերի» ֆիլմի Պադմա Պատիլի դերով:
Աֆշան Ազադ հինդի՝ अफशान आज़ाद | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1988 թվականի փետրվարի 12-ին |
Ծննդավայր | Լոնգսայթ, Մանչեսթեր, Անգլիա |
Կրթություն | Xaverian College? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Բենգալացիներ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան |
IMDb | ID ID 1715136 |
ԿենսագրությունԽմբագրել
Աֆշան Ազադը ծնվել է 1988 թվականի` փետրվարի 12-ին Լոնգսայթում (Մանչեսթեր, Անգլիա): Աֆշանն ընտանիքի միակ դուստրն է, նա ունի երեք եղբայր: Դերասանուհին ծագումով բելգիացի է:
Սովորել է «Whalley Range High School» դպրոցում, այնուհետև «Xaverian College» քոլեջում ուսումնասիրել է քիմիա, կենսաբանություն և անգլերեն[2]:
ԿարիերաԽմբագրել
Ազադը խաղացել է Պադմա Պատիլի դերը Հարի Փոթերի չորս ֆիլմերում, սկսած 2005 թվականից: Լրտեսները այցելեցին այն դպրոցը որտեղ սովորում էր Ազադը և մի քանի դասալսումներից հետո ընտրեցին իր դերը[3]:
Անձնական կյանքԽմբագրել
Հարի Փոթեր ֆիլմի նկարահանումների ժամանակ Աֆշանն ընկերացել էր դերասանններ Բոնի Ռայթի(Ջիննի Ուիզլիի դերում) և Քեթի Լյունգի(Ջոու Չանգի դերում) հետ:
Ծեծ և հետաքննությունԽմբագրել
Մուսուլման Աֆշան Ազադը, հարաբերությունների մեջ էր երիտասարդ տղայի հետ, ով պաշտում էր հունդուիզմը և դրա պատճառով դարձավ իր ընտանիքի կողմից հարձակումի զոհ[4][5]։
Նա բազմիցս ենթարկվել է դաժան ծեծերի։ 2010 թվականի հունիսի սկզբին հոր Աբդուլի և ավագ եղբոր Աշվարի կողմից հերթական ծեծից հետո աղջկան հաջողվեց փախչել և դիմել ոստիկանության օգնությանը։ Ոստիկանությունուն աղջիկը պատմել է, որ նրանք (իր հայրը և եղբայրը) փորձում են սպանել նրան, որպես «ընտանիքի պատիվը պղծող»[6]:
2011 թվականի հունվարի 21-ին Աշվարը 6 ամսով դատապարտված էր և կալանքի է ենթարկվել անմիջապես դատարանի դահլիճից[7]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Հայկական անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Հարի Փոթերը և Հրե Գավաթը | Պադմա Պատիլ |
2007 | Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Պադմա Պատիլ |
2009 | Հարի Փոթերը և Խառնարյուն արքայազնը | Պադմա Պատիլ |
2011 | Հարի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 | Պադմա Պատիլ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Halle Deborah (փետրվարի 13, 2006)։ «Student off to Hogwarts — again»։ Manchester Evening News։ Վերցված է հունիսի 24, 2009
- ↑ «NR chats to GOF's Patil twins»։ Newsround (BBC)։ նոյեմբերի 17, 2005։ Վերցված է փետրվարի 11, 2007
- ↑ «Family 'attack' on Harry girl»։ London: The Sun։ հուլիսի 1, 2010։ Վերցված է հուլիսի 3, 2010
- ↑ Black Caroline (հուլիսի 2, 2010)։ «Afshan Azad Allegedly Threatened and Assaulted by Family, Say Reports»։ Crimesider (London: CBS News)։ Արխիվացված օրիգինալից 2010-07-04-ին։ Վերցված է հուլիսի 3, 2010
- ↑ NEWSru.co.il — новости Израиля :: Актрису-мусульманку, звезду фильмов о Гарри Поттере, грозятся убить отец и брат
- ↑ BBC News — Harry Potter actress’s brother jailed for attacking her
Արտաքին հղումներԽմբագրել
- Афшан Азад Internet Movie Database կայքում