Քիարան Հայնդս

բրիտանացի դերասան

Քիարան Հայնդս (անգլ.՝ Ciarán Hinds, 9 փետրվարի, 1953, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա), իռլանդացի դերասան։ Կարիերան սկսել է 1976 թվականից՝ Գլազգոյի The Citizens Theatre բեմում։ Պիտեր Բրուկի թատերական ծրագրի անդամ, Մահաբհարաթա էպոսի մեկնաբան (Աշվատհամայի դերում)։ Առավել հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Ջեյն Էյր», «Մյունխեն», «Գիտակցության համոզմունքը» և «Հռոմ» հեռուստասերիալից՝ Գայոս Հուլիոս Կեսարի դերում։

Քիարան Հայնդս
անգլ.՝ Ciarán Hinds
Ծնվել է09.02.1953
ԾննդավայրԲելֆաստ
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1975)[1] և St Malachy's College?
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1976-ից ցայսօր
Երեխա(ներ)Աոյֆ Հայնդս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բելֆաստում՝ կաթոլիկի ընտանիքում, ամենափոքր և միակ տղան է բազմազավակ ընտանիքում (հինգ երեխա)։ Հայրը բժիշկ է, իսկ մայրը՝ դպրոցական ուսուցչուհի։ Հայնդը ստացել է միջնակարգ կրթություն St Malachy’s College-ում։ Դերասանի վարպետություն ուսումնասիրել է թատերական արվեստի թագավորական ակադեմիայում։

Անձնական կյանք խմբագրել

Ապրում է Փարիզում ֆրանսիացի դերասանուհի Էլեն Պատարոյի հետ, ում հետ ծանոթացել է «Մահաբհարաթա» էպոսի մեկնաբանությունների ժամանակ՝ 1987 թվականին։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Սոֆին (ծնվել է 1991 թվականին)։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1981 «Էքսալիբուր» Excalibur Լոտ
1983 «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» The Cook, the Thief, His Wife & Her Lover Կորի
1991 «Դեկտեմբերյան հարսնացուն» December Bride Ֆրենկ Էչլին
1996 «Մերի Ռայլի» Mary Reilly Դանվերս Կերյու
1997 «Օսկարը և Լյուսինդան» Oscar and Lucinda Դենիս Հեսետ
1997 «Ջեյն Էյր» Jane Eyre Էդուարդ Ռոչեստր
1998 «Քաղաք Տիտանիկ» Titanic Town Էյդեն ՄաքՖելայմի
2002 «Վախի գինը» The Sum of All Fears Ռուսաստանի նախագահ Ալեքսանդր Նեմերով
2004 «Միկիբոն և ես» Mickybo and Me Ջոնջոս Դա
2005 «Մյունխեն» Munich Կառլ
2005֊2007 «Հռոմ» Rome Գայոս Հուլիոս Կեսար
2006 «Վագրի պոչը» The Tiger's Tail Հայր Էնդի
2007 «Հոլեմ Ֆոու» Hallam Foe Ջուլիուս Ֆոու
2008 «Տիկին Պետիգրյուն ապրում է մեկ օր» Miss Pettigrew Lives for a Day Ջո Բլոմֆիլդ
2009 «Խավարում» The Eclipse Մայքլ Ֆար
2010 «Պարտականություն» The Debt Դևիդ
2011 «Ծովը» The Sea Մաքս Մորդեն
2012 «Ջոն Կարտեր» John Carter Տարդոս Մորս
2013 «Սառը սիրտ» Frozen ձայն
2015 «Դևը» Last Days in the Desert Հայր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել