Բիգերսթաֆը ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, մեծացել է՝ ապրելով ծնողների հետ Մերիհիլում[2]։ Հաճախել է Սամերսթոնի Փարքվիու տարրական դպրոցը, միացել այնտեղի դրամայի խմբին և Մերիհիլի երիտասարդական թատրոնին, երբ յոթ տարեկան էր[2]։
Բիգերսթաֆը ստացել է իր առաջին պրոֆեսիոնալ դերը տասը տարեկանում, մարմնավորել է ՄաքԴաֆի որդու կերպարը Գլազգոյի Տրոն թատրոնում՝ ռեժիսոր Մայքլ Բոյդի բեմադրած «Մակբեթ» ողբերգությունում: Հետո նա միացել է Շոտլանդական երիտասարդական թատրոնին և այնտեղ անցկացրել վեց տարի[2]: 1996 թվականին՝ 13 տարեկան հասակում Բիգերսթաֆը ստանձնեց իր առաջին գլխավոր հեռուստատեսային դերը, խաղալով երիտասարդ Դարենի կերպարում BBC հեռուստաալիքի «Ագռավի ճանապարհը» ֆիլմում[3]: 14 տարեկանում չար դպրոցական Թոմի կերպարով հանդես է եկել Հարրի Փոթերի դերասան Ալան Ռիքմանի «Ձմեռային հյուրը» ֆիլմում: 2002թ մի հարցազրույցում Բիգերսթաֆն ասել է․ «Մինչ ես Շոտլանդական երիտասարդական թատրոնում էի՝ ընտրվեցի Ձմեռային հյուրը ֆիլմում դերակատարման համար»։ Ալան Ռիքմանը սկսեց երկար ժամանակ փնտրել երկու տղաների, որպեսզի երկու ամսով գնար աշխարհի ամենացուրտ վայրը՝ ֆիլմ նկարելու համար։
Ռիքմանը ավելի ուշ խորհուրդ է տալիս Բիգերսթաֆին գնալ Լոնդոնի դերասանական գործակալություն Միջազգային ստեղծագործական կառավարում և Պաուլ Լայոն-Մերիզ։ Մեկ շաբաթվա ընթացքում կատարվում է Հարրի Փոթեր ֆիլմի դերերի բաշխում։ Լսումների ընթացքում տնօրենները առաջարկել են, որ նա կատարի Օլիվեր Վուդի դերը, Բիգերսթաֆը ծանոթացել սցենարին և համաձայնել։ Բիգերսթաֆը կատարել է այդ դերը «Հարրի Փոթեր»-ի առաջին երկու ֆիլմերում («Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը») և վերադարձել է միայն վիպաշարի վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» ֆիլմում։
Բիգերսթաֆի կարիերան սկսելով Հարրի Փոթերի երկու ֆիլմերով ներառում է 2004թ․ «Չարլզ II: Ուժը և կիրքը» հեռուստատեսային մինի-սերիան, որտեղ հանդես է եկել Հենրի Ստյուարդ՝ Գլոստերի դուքսը դերով[4], կերպարանավորել է Մեթին Շարման ՄաքԴոնալդսի «Կարմիր մազերով աղջիկը» ներկայացման համաշխարհային պրեմիերայի ժամանակ[5] և հանդես է եկել Բեն Ուիլիսի կերպարով «Քեշբեք» կարճամետրաժ ֆիլմում[6]։ 2007թ․ Բիգերսթաֆը մարմնավորել է Ջերեմի Ուոլֆենդենին BBC Four-ի «Համաձայնության եկած մեծահասակները» հեռուստաֆիլմում, որը 2007թ․ նոյեմբերի 18-ին արժանացել է BAFTA-ի «Շոտլանդիայի լավագույն դրամա» մրցանակին, իսկ նա՝ BAFTA-ի «Շոտլանդիայի լավագույն հեռուստատեսային դերասան» մրցանակին[7]։ Նա հայտնվել է նաև «Հիպի Հիպի Շեյք» ֆիլմում[8]։ 2015թ նկարահանվել է «Վիսկի Գալորե» ֆիլմում Գիլիզ ՄաքՔինոնի և Էդի Իզարդի հետ[9]։
2016թ․ Բիգերսթաֆը խաղացել է գլխավոր դեր թատրոնի ռեժիսոր Մայքլ Բոյդի կողմից ստեղծված «Հենց հիմա» («Նվեր») բեմադրությունում, որը և՛ քննադատական առումով և՛ կոմերցիոն առումով լավ ընդունվեց Լոնդոնում, Էդինբուրգում և Բաթում[10]։
ՀեռուստատեսությունԽմբագրել
Տարի |
Անվանում |
Դեր |
Նշումներ
|
---|
2003 |
Շադա[11] |
Քրիս Փարսոնս |
Մեծ ավարտը «Բժիշկ ով» աուդիո դրամայի
|
2008 |
Սոբեկի գանգը[12] |
Սնեբ |
BBC «Բժիշկ ով» աուդիո դրամա
|
2008 |
Ժամանակի առագաստը[13] |
Ռուքը |
Մեծ ավարտը «Բժիշկ ով» աուդիո դրամայի
|
2009 |
Հեռու երկրում |
Ջեմի Բոլեթ ՄաքՔուին |
BBC Ռադիո 4, «Դրամա կեսօրից հետո»
|
2011 |
Մարդկանց հետ լավ[14] |
Ջեք |
BBC Ռադիո 4, «Խաղ կեսօրից հետո»
|
2014 |
Սիրտ և հոգի |
Էվոր |
Confessions of Dorian Gray, Մեծ ավարտը
|
Տարի |
Կազմակերպություն |
Մրցանակ |
Արդյունք |
Ֆիլմ
|
---|
2007 |
BAFTA Scotland |
«Լավագույն հեռուստատեսային դերասան» |
Հաղթանակ |
«Համաձայնության եկած մեծահասակները»
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Sean Biggerstaff – IMDb»
- ↑ 2,0 2,1 2,2 «Sean Biggerstaff – Bio»
- ↑ «"The Crow Road" (1996), Episodes cast»
- ↑ Charlotte Cripps: "Preview: Glasgow Film Festival, Various Venues, Glasgow –
Local Hero Joins Global Movie Stars," The Independent Online, 12 February 2007
- ↑ «Daily News»
- ↑ «Glasgow Film Festival – Cashback – Sean Biggerstaff interview – Money talks»։ The List
- ↑ «The Llloyds TSB BAFTA Scotland Awards 2007»։ BAFTA Scotland։ Վերցված է հունիսի 5, 2010
- ↑ Larry Richman: "Sean Biggerstaff in Obscenity Drama, Hippie Hippie Shake", Pro-Networks.org, 20 September 2007
- ↑ «Whisky Galore»։ հունվարի 1, 2000 – via IMDb
- ↑ Gardner Lyn (մարտի 1, 2016)։ «Right Now review – bizarre comic drama keeps you guessing»
- ↑ Shada, Big Finish Productions.
- ↑ Կաղապար:Doctor Who RG
- ↑ Time Reef & A Perfect World, Big Finish Productions.
- ↑ [1], BBC Radio 4