Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր

բրիտանացի դերասան

Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր(անգլ.՝ James Campbell M. Bower), հայտնի է «Ջեյմի» կեղծանունով։ Հայտնի բրիտանացի դերասան, ով խաղացել է Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ․ Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սրիթից» ֆիլմում՝ Էնթոնի Հոուպի դերը և Ջեյս Վեյլանդի դերը՝ «Մահվան գործիք. Ոսկրերի քաղաք» ֆիլմում։

Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 22, 1988(1988-11-22)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր՝Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, երգիչ, մոդել, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 2570429

Կենսագրություն խմբագրել

Ջեյմսը մեծացել է Լոնդոնում։ Նրա մայրը՝ Էննին եղել է երաժշտական խմբագիր, հայրը՝ Դեյվիդը, «Gibson Guitar Corporation» ընկերության աշխատակից էր։ Կրտսեր եղբայրը՝ Սամուելը, սովորել է անգլ.՝ Bedales School դպրոցի Հեմփշիրի մասնաճյուղում և եղել է ազգային երաժշտական թատրոնի անդամ։ Նա 15 տարի հաճախել է օպերայի դասերի Ռոջեր Ուոտերսի մոտ, «Ca Ira in Rome» խմբում։ Ջեյմին նաև աշխատել է մոդելային գործակալությունում։ Նա նաև երգում է որպես վոկալիստ «Counterfeit» (նախկին անունը «The Darling buds») խմբում։

Կարիերա խմբագրել

Ջեյնիի կարիերան սկսել է 2007 թվականին, երբ նրանց ընտանիքի ընկեր Լաուրա Միշել Կելլին ներկայացնում է նրան իր գործակալին։ Դպրոցական ժամանակ նա ստանում Էնթոնի Հոուպի դերը «Սուինի Թոդ․ Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սրիթից» ֆիլմից։ Նրա հետ Խաղացել են նաև Ջոնի Դեփը, Հելենա Բոնեմ Քարթերը և նույն Լաուրա Միշել Կելլին։ Հաջորդ տարի Ջեյնին ստացել է Գայա Ռաչիի դերը «Ռոքնռոլիստը» ֆիլմում։ 2009 թվականին նա հանդես եկավ վամպիր Կայայի դերում «Մթնշաղ. Սագա. Նորալուսին» ֆիլմում։

Ֆիլմացանկ խմբագրել

ՏԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՎԵՐՆԱԳԻՐԸ ԲՆՕՐԻՆԱԿԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ ԴԵՐԸ
2007 The Dinner Party Դագլաս
2007 Սուինի Թոդ․ Սատանայական վարսահարդարը Ֆլիթ Սրիթից Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street Էնթոնի Հոուփ
2008 Ռոքնռոլիստը RocknRolla ռոքեռ
2008 Ձմեռը պատերազմական ժամանակաշրջանում Winter in Wartime Ջեկ
2009 Աղջամուղջային սագա. նորալուսին The Twilight Saga: New Moon Կայ
2009 Բանտարկյալը The Prisoner 11-12
2010 Հարի Փոթեր և մահվան շնորհները քրոնիկները;Մաս1 Harry Potter and the Deathly Hallows Part I երիտասարդ Գելլերտ Գրին-դե-Վալդ
2010 London Boulevard սպիտակ տղա
2011 Կամելոտ Camelot Արթուր արքա
2011 Հարի Փոթեր և մահվան շնորհները քրոնիկները;Մաս2 Harry Potter and the Deathly Hallows Part II երիտասարդ Գելլերտ Գրին-դե-Վալդ
2011 անանունը Anonymous երիտասարդ Օկսֆորդ
2011 Մթնշաղ. Սագա։ Հրատապ Արշալույս;Մաս 1 The Twilight Saga: Breaking Dawn - Part 1 Կայ
2012 Մթնշաղ. Սագա։ Հրատապ Արշալույս;Մաս 2 The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 Կայ
2013 Մահվան գործիք; Ոսկրերի քաղաք The Mortal Instruments: City of Bones Ջեյմս Վեյլանդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր» հոդվածին։