Էվաննա Պատրիցիյա Լինչ (անգլ.՝ Evanna Patricia Lynch, իռլանդերեն՝ Evanna Pádraigín Ní Loingsigh, օգոստոսի 16, 1991(1991-08-16), Termonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում կերտած Լունա Լավգուդի դերով։

Էվաննա Լինչ
անգլ.՝ Evanna Lynch
Ծնվել էօգոստոսի 16, 1991(1991-08-16) (32 տարեկան)
ԾննդավայրTermonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա
ԿրթությունOur Lady's College, Greenhills?, Centre for the Talented Youth of Ireland?, Institute of Education? և Johns Hopkins Center for Talented Youth?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ռոբի Ջարվիս և Andel?

Կենսագրություն Խմբագրել

Վաղ կյանք Խմբագրել

Լինչը ծնվել է Տերմոնֆեկինում (Լաուտի կոմսություն, Իռլանդիա), Դոնալա և Մարգարետ Լինչի ընտանիքում։ Նա նաև ունի ավագ քույրեր՝ Մայրիդը և Էմիլին, ինչպես նաև եղբայր՝ Պատրիկը։

Արդեն երեխա տարիքում Էվաննան կարդում էր Հարրի Փոթերի մասին գրքեր և դարձել է վիպաշարի երկրպագուն[1]։ 11 տարեկանից մինչև 13 տարեկանը Լինչը տառապում էր անորեքսիայով, և Ջոան Ռոուլինգը նրան նամակ էր ուղարկել, որպեսզի աջակցի աղջկան։

Մինչև 2004 թվականի հունիսը Էվաննան սովորել է «Cartown National School» տարրական դպրոցում[2], ապա տեղափոխվել է աղջիկների համար կաթոլիկ «Our Lady’s College» դպրոց[3], որտեղ նրա հայրը եղել է փոխտնօրեն[4][5]։ 2008 թվականին Լինչը «Centre for the Talented Youth of Ireland» դպրոցում[6] ուսումնասիրել է սպեկուլյատիվ ֆանտաստիկա և դրամա[7]։ 2010 թվականի սեպտեմբերից Լինչը սովորում է Իռլանդիայի կրթության ինստիտուտում[8]։

Կարիերա Խմբագրել

2006 թվականի փետրվարի 2-ին, տասնչորսամյա Էվաննան մասնակցել է Լոնդոնում անցկացվող «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմի քասթինգին[9]։ Նա վաղուց էր երազում նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, և մի անգամ նամակ էր գրել Ջոան Ռոուլինգին, որ նա, մի սովորակ աղջիկ, չի կարող նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, բայց նա այդ դերի համար տալով հարցազրույց, անցել է 15000 հավակնորդների[3]։ Էվաննան սկսել է նկարահանվել «Փյունիկի միաբանություն» ֆիլմում և փետրվարի վերջին նկարահանվել է Անգլիայում գտնվող «Leavesden Studios» ստուդիայում։

Կինոնկարի պրոդյուսերներին թվում է, որ պրոֆեսիոնալ դերասանուհիները չափազանց հայտնի են և էքսցենտրիկ Լունա Լավգուդի դերի համար չեն, այդ պատճառով կազմակերպում են բաց քննարկումներ։ Ինչպես նշում է ֆիլմաշարի պրոդյուսեր Դեյվիդ Հեյմանը՝ «Մենք ունեինք երեք աղջիկ, որոնք, ինչպես մտածում էինք, կարող էին խաղալ Լունա Լավգուդի դերում, բայց նրանք չէին կարող լինել Լունա Լավգուդ»։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Luna Lovegood actress talks Potter»։ BBC News (BBC)։ 16 июля 2007։ Վերցված է 16 июля 2010 
  2. «Evanna let out of hospital to get Potter book»։ Drogheda Independent։ 26 июня 2003։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-30-ին։ Վերցված է 2016-05-01 
  3. 3,0 3,1 «Potter girl Evanna speaks only to the Drogheda Independent»։ Drogheda Independent։ 8 февраля 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-23-ին։ Վերցված է 2016-05-01 
  4. Bray Allison (14 июля 2009)։ «Evanna casts a spell as stars step out for Potter»։ Irish Independent (Independent News & Media)։ Վերցված է հուլիսի 23, 2010 
  5. O'Toole Sascha (12 июня 2010)։ «Evanna wins art prize to add to Potter magic»։ Evening Herald (Independent News & Media)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010 
  6. «Potter star Evanna visits talented-youth centre»։ Ireland On-Line։ 24 июля 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2016-05-01 
  7. «Luna Lovegood's a wizard with words»։ Ireland On-Line։ 25 июля 2007 
  8. Byrne Andrea (28 ноября 2010)։ «Moving from Hogwarts to the Institute»։ Irish Independent (Independent News & Media)։ Վերցված է մարտի 5, 2011 
  9. «Luna Lovegood role has been cast»։ BBC։ 2 февраля 2006 

Արտաքին հղումներ Խմբագրել