Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1
«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows: Part I), Հարրի Փոթերի մասին յոթերորդ գրքի էկրանիզացիայի առաջին մասը։
Եզրափակիչ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին և վերջացել են 2010 թվականի հունիսի կեսին։
«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները։ Մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում[8]։
«Փոթերիանայի» յոթերորդ մասի ընդհանուր շահույթը կազմել է $954 միլիոն, ինչը թույլ է տվել ֆիլմին զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշահույթային ֆիլմերի ցանկում զբաղեցնել 11-րդ հորիզոնականը։
Սյուժե
խմբագրելՀարրիի 17-ամյակը մոտենում էր, իսկ դա նշանակում է , որ նրա մոր տված պաշտպանությունը շուտով անհետանալու էր։ Սև լորդը պլանավորում է հարձակում գործել տղայի վրա , երբ նա հեռանա Դրզլիների տնից։ Խևաչք Մուդիի և Մանդանգուս Ֆլեչերի մտահաղացմամբ կատարվում է «յոթ փոթերներ» օպերացիան, որի ժամանակ Ռոնը,Հերմայոնին,Բիլը,Ֆրեդը,Ջորջը և Ֆլերը խառնահյութ թուրմի միջոցով ընդունում են Հարրիի տեսքը, և ամեն մեկը մի պահապանի հետ նստում ավելի կամ թեսթրալի վրա, որպեսզի ուղևորվեին Բարոու՝ Վիզլիների տուն: Թռիչքի ժամանակ սպանվում են Հեդվիգը և Ալասթոր Մուդին, Ջորջը ծանր վիրավորվում է : Հարրին դեմ առ դեմ հանդիպում է Լորդ Վոլդեմորի հետ և մազապուրծ լինում:
Վիզլիների տուն հյուր է գալիս Մոգության նախարարը և Հարրիին , Ռոնին և Հերմայոնիին հանձնում Դամբլդորի ժառանգությունը ։ Ըստ կտակի՝ Հարրին ստանում է ոսկե սնիչը, Հերմայոնին՝ «Քնարերգու Բիդլի հեքիաթները», իսկ Ռոնը՝ լուսամարիչը: Բիլի և Ֆլերի հարսանիքի ժամանակ Հարրին խոսակցություն է ունենում Դամբլդորի վաղեմի ընկերոջ՝ Էլֆիաս Դոջի և տիկին Վիզլիի մորաքույր՝ Մյուրիելի հետ: Հանկարծ հայտնվում է Քինգզլիի պատրոնուսը, որը հայտնում է այն մասին,որ նախարարությունը տապալվել է, իսկ նախարարը՝ սպանվել: Մահակերները հարձակվում են հարսանեկան վրանի վրա, Հարրին,Ռոնն ու Հերմայոնին աներևութանում են և հեռահայտնվում Տոտենհեմ Քորթ Րոուդում: Սրճարանում մահակերների հետ մարտից հետո նրանք տեղափոխվում են միաբանության նախկին շտաբ՝ Գրիմոլդ Փլեյս։ Այստեղ նրանք բացահայտում են Ռ.Ա.Բ. գրությամբ կախազարդի առեղծվածը. Քրիչեր էլֆը գտնում է հորքրուքսի գողին, սակայն պարզվում է , որ նա արդեն վաճառել է մեդալիոնը Դոլորես Ամբրիջին: Հարրին,Ռոնն ու Հերմայոնին կերպարանափոխվում են և գնում Մոգության նախարարություն և դատական նիստի ժամանակ Ամբրիջից գողանում եմ կախազարդը և տեղափոխվում Դին անտառ. Ռոնը Հարրիից և Հերմայոնիից առանձնանում է . մյուս երկուսը որոշում են գնալ Գոդրիքի հովիտ, այն տուն, որտեղ որ մահացել էին Հարրիի ծնողները. այստեղ նրանք հանդիպում են Բաթիլդա Բեգշոթի հետ, ով,ինչպես պարզվում է , Վոլդեմորի կերպարանափոխված օձն էր՝ Նագինին: Հարրին և Հերմայոնին մի կերպ են փրկվում:
Մի գիշեր՝ Հարրին վրանից դուրս գալով նկատում է մի պատրոնուս՝ արծաթյա եղնիկի տեսքով։ Այն իրեն ուղեկցում է դեպի լիճը , որտեղից նա վերցնում է Գրիֆինդորի թուրը, նրան փրկելու է գալիս Ռոնը: Միասին նրանք վերացնում են հորքրուքսը:
Վերամիավորումից հետո Հարրին , Հերմայոնին և Ռոնը որոշում են այցելել Քսենոֆիլիուս Լավգուդին, որպեսզի հարցուփորձ անեն մի նշանի մասին, որը անընդհատ հայտնվում էր նրանց առջև: Քսենոֆիլիուսը նրանց պատմում է մահվան պարգևների մասին և նրանք ընթերցում են մի հեքիաթ Հերմայոնիի գրքից այդ մասին: Ըստ պատմության՝ մահվան պարգևները երեքն էին՝ ավաց փայտիկը, աներևույթ թիկնոցը և վերակենդանացնող քարը: Թեյախմությունը ընդհատվում է մահակերների կողմից հարձակմամբ. Փախչելուց հետո Հարրին մի տեսիլք է ունենում Վոլդեմորի մասին, նա գտել էր ավագ փայտիկը, որն այդքան ժամանակ փնտրում էր ։ Հարրին օգտագործում է «Վոլդեմոր» անունը , ինչը հանգեցնում է սնեչերների կողմից հարձակման։ Հասկանալով , որ այլ ելք չկա՝ Հերմայոնին խայթող հմայությամբ կախարդում է Հարրիին , որպեսզի նա անճանաչելի դառնա: Սքեբիորն ու Ֆենրիր Գրեյբեքը նրանց հասցնում են Մալֆոյների կալվածատուն:
Մալֆոյների կալվածքում Լյուսիուս Մալֆոյն ու Բելաթրիքս Լեսթրեյնջը փորձում են պարզել Հարրիի ով լինելը, ապա կանչել Սև լորդին, սակայն մի խոչնդոտ է առաջանում: Բելաթրիքսը գտնում է Գրիֆինդորի սուրը, որն,ըստ իրեն, գտնվում էր Գրինգոթսի իր պահոցում. նա տանջում է Գրիփուք գոբլինին և Հերմայոնիին , սակայն ոչինչ չի պարզում. Դոբի տնապայ էլֆը ճիշտ ժամանակին հայտնվում է և տարհանում Լունային և պարոն Օլիվանդերին: Ապա նա արձակում է հյուրասենյակի ջահը և փրկում Հերմայոնիին. Հարրին,Ռոնը,Գրիփուքը,Դոբին և Հերմայոնի աներևութանում են , սակայն նրանց հետ հեռահայտնվում է նաև Բելաթրիքսի նետած դաշույնը,որը սպանում է Դոբիին: Նրանք տեղափոխվում են Բիլի և Ֆլերի ծովափնյա քոթեջը և թաղում էլֆին:
Ֆիլմն ավարտվում է Վոլդեմորի ՝ ավագ փայտիկը գտնելու տեսարանով. նա գողանում է փայտիկը Դամբլդորի գերեզմանից և դառնում ամենահզոր փայտիկի տիրակալը…
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դենիել Ռեդկլիֆ | Հարրի Փոթեր |
Ռուպերտ Գրինթ | Ռոն Ուիզլի |
Էմմա Վաթսոն | Հերմիոնե Գրեյնջեր |
Թոմ Ֆելթոն | Դրակո Մալֆոյ |
Բոնի Ռայթ | Ջիննի Ուիզլի |
Ալան Ռիկման | պրոֆեսոր Սևերուս Սնեյփ |
Ռեյֆ Ֆայնս | Լորդ Ոլդեմորթ |
Հելենա Բոնեմ Կարտեր | Բելլատրիս Լեսթրենջ |
Մայքլ Գեմբոն | պրոֆեսոր Ալբուս Դամբլդոր |
Բրենդեն Գլիսոն | Alastor «Mad-Eye» Moody |
Ջոն Խյորտ | Ollivander |
Էվաննա Լինչ | Luna Lovegood |
Ռիս Իվանս | Xenophilius Lovegood |
Ռոբբի Կոլտրեյն | Ռուբեուս Հագրիդ |
Ջեյսոն Այզեքս | Լյուցիուս Մալֆոյ |
Բիլ Նայի | Minister Rufus Scrimgeour |
Ռիչարդ Գրիֆիտս | Վերնոն Դուրսլի |
Գարի Մելինգ | Դադլի Դուրսլի |
Ջուլի Ուոլտերս | տիկ. Մոլլի Ուիզլի |
Յեն Կելի | պրն. Գրեյնջեր |
Միշել Ֆեյրլի | տիկ. Գրեյնջեր |
Ֆիոնա Շոու | Մորաքույր Պետունիա Դուրսլի |
Քերոլին Պիկլզ | Charity Burbage |
Հելեն ՄակԿրորի | Narcissa Malfoy |
Տիմոտի Սպոլ | Պիտեր Պետիգրյու |
Գրեխեմ Դաֆ | մահ խժռող |
Փիթեր Մուլան | Death Eater Yaxley |
Գայ Գենրի | Pius Thicknesse |
Արբեն Բայրակտարայ | Antonin Dolohov |
Ռոդ Հանտ | Thorfinn Rowle |
Սյուզանն Տոուս | Alecto Carrow |
Ռալֆ Այնեսոն | Amycus Carrow |
Ադրիան Աննիս | մահ խժռող |
Էմիլ Հոսթինա | մահ խժռող |
Պոլ Հաննա | մահ խժռող |
Ռիչարդ Ստրեյնջ | մահ խժռող |
Էնթոնի Ջոն Կրոկեր | մահ խժռող |
Փիթեր Ջ. Ռիդ | մահ խժռող |
Գրանիվիլ’Դեննի’ Սեկսթոն | մահ խժռող |
Ջուդիտ Շարպ | մահ խժռող |
Էշլի ՄակԳուայր | մահ խժռող |
Պենելոպե ՄակԳի | մահ խժռող |
Բոբ Իվ Վան Հելենբերգ Խուբար | մահ խժռող |
Թոնի Կիրվուդ | մահ խժռող |
Դևիդ Ռայալ | Elphias Doge |
Ջեյմս Ֆելփս | Ֆրեդ Ուիզլի |
Օլիվեր Ֆելփս | Ջորջ Ուիզլի |
Մարկ Ուիլյամս | պրն. Արթուր Ուիզլի |
Ջորջ Հարրիս | Kingsley Shacklebolt |
Էնդի Լինդեն | Mundungus Fletcher |
Դոնալ Գլիսոն | Բիլ Ուիզլի |
Կլեմանս Պոեզի | Fleur Delacour |
Նատալիա Տենա | Nymphadora Tonks |
Դևիդ Տյուլիս | Remus Lupin |
Ֆրենսիս դե լա Տուր | Madame Maxime |
Մետիլոկ Գիբբս | Auntie Muriel Weasley |
Եվա Ալեքսանդր | մատուցողուհի |
Սայմոն ՄակԲերնի | Kreacher (հնչյունավորում) |
Մեթյու Լյուիս | Նևիլ Լոնգբոթոմ |
Ջոն Կեմպլինգ | մահ խժռող |
Դևոն Մյուրեյ | Սիմուս Ֆինեգան |
Ուիլյամ Մելինգ | Nigel |
Սայմոն Գրոուվեր | մահ խժռող |
Ֆրեդի Ստրոմա | Cormac McLaggen |
Իզաբելլա Լաֆլենդ | Leanne |
Ջեսի Կեյվ | Lavender Brown |
Աննա Շաֆեր | Romilda Vane |
Ջոշուա Հերդման | Gregory Goyle |
Էմբեր Էվանս | զույգ աղջիկ #1 |
Ռուբի Էվանս | զույգ աղջիկ #2 |
Կետի Լյունգ | Cho Chang |
Ջորջինա Լեոնիդաս | Քեթի Բեյլ |
Լուիս Կորդիս | Blaise Zabini |
Սկարլետ Բիրն | Pansy Parkinson |
Աֆշան Ազադ | Padma Patil |
Իմելդա Ստոնտոն | Dolores Umbridge |
Դևիդ Օ’Հարա | Albert Runcorn |
Ստեֆան Ռոդրի | Reg Cattermole |
Նիկ Մորան | Scabior |
Տոբի Ջոնս | Դոբի (հնչյունավորում) |
Սոֆի Թոմպսոն | Mafalda Hopkirk |
Դենիել Տուիտ | Skinny Ministry Wizard |
Դեյզի Հագգարդ | Ministry Lift (հնչյունավորում) |
Ջորջ Պոթս | Balding Wizard |
Ռոուզ Կիգեն | Red Haired Witch |
Նեդ Դեննեխի | Scared Man |
Քեյթ Ֆլիտվուդ | Mary Cattermole |
Դենիել Հիլ | Bushy Haired Muttering Wizard |
Ռադե Շերբեջիա | Gregorovitch |
Ջեյմի Քեմփբել Բաուեր | Young Gellert Grindelwald |
Հեյզել Դուգլաս | Bathilda Bagshot |
Էդրիան Ռոուլինզ | Ջեյմս Փոթեր |
Ջերալդին Սոմերվիլ | Լիլի Փոթեր |
Միրանդա Ռիչարդսոն | Rita Skeeter |
Մայքլ Բիրն | Gellert Grindelwald - old |
Դեյվ Լեջենո | Fenrir Greyback |
Սեմյուել Ռուկին | ավազակ |
Ուորվիկ Դևիս | Griphook |
Շարլոթա Էտկինսոն | ավազակ (տիտրերում նշված չէ) |
Մարտին Բելենտայն | Mundungus Fletcher's Associate (տիտրերում նշված չէ) |
Գրեգ Բեննեթ | Ministry Wizard (տիտրերում նշված չէ) |
Էլիսոն Կեյն | Veela (տիտրերում նշված չէ) |
Սերենա Կատապանո | մահ խժռող (տիտրերում նշված չէ) |
Սեմ Կրիդ | մահ խժռող (տիտրերում նշված չէ) |
Պոլ Դեյվիս | մահ խժռող (տիտրերում նշված չէ) |
Էլիոթ Ֆրենսիս | SlugClub Member (տիտրերում նշված չէ) |
Անջելիկա Մենդի | Gabrielle Delacour (տիտրերում նշված չէ) |
Սառա Ջեյն Օ’Նիլ | Ministry Wizard (տիտրերում նշված չէ) |
Իֆեոմա Օբոկո | աշակերտ (տիտրերում նշված չէ) |
Տոբի Ռեգբո | երիտասարդ Ալբուս Դամբլդոր (տիտրերում նշված չէ) |
Պոլ Ուորեն | Ministry Wizard (տիտրերում նշված չէ) |
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական ռուսերեն կայքը (ռուս.)
- Ֆիլմի պաշտոնական կայքը (անգլ.)
- Harry Potter and the Deathly Hallows: Part I(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Harry Potter and the Deathly Hallows: Part I»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Harry Potter and the Deathly Hallows: Part I(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Harry Potter and the Deathly Hallows: Part I»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.kinokalender.com/film3055_harry-potter-und-die-heiligtuemer-des-todes-teil-1.html (գերմ.)
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.imdb.com/title/tt0926084/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ La 'última' de Harry Potter recauda 241 millones en su primer fin de semana(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» հոդվածին։ |