Դևիդ Թյուլիս
Դևիդ Թյուլիս (անգլ.՝ David Thewlis, բնագիր անուն՝ Դևիդ Ուիլեր, անգլ.՝ David Wheeler, մարտի 20, 1963[1][2][3], Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Առավել հայտնի է իր «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (Ռիմուս Լյուպին), «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» (Ռալֆ), «Պաշարվածները» (Ջեյսոն Կինսկի), «Յոթ տարի Տիբեթում» (Փեթեր Աուֆշնայտեր), «Լրիվ խավարում» (Փոլ Վերլեն) ֆիլմերով։
Դևիդ Թյուլիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Highfield Leadership Academy? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Սառա Շուգարման |
Համատեղ ապրող(ներ) | Աննա Ֆրիլ |
Երեխա(ներ) | Gracie Friel? |
Մանկություն և պատանեկություն
խմբագրելԴևիդ Թյուլիսը ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է եղել, ծնվել է ծովափնյա Բլեքփուլ քաղաքում՝ Լանկաշիրի կոմսություն, Անգլիայի հյուսիս-արևմուտքում,Ալեկ Ռայմոնդ Ուիլերի և Մորին Թյուլիսի(օրիորդական ազգանունը) ընտանիքում։ Նրա ծնողները ունեին փոքրիկ խանութ, որտեղ ամռանը վաճառում էին խաղալիքներ, իսկ ձմռանը՝ պաստառներ և ներկեր։ Պատանեկական տարիներին Դևիդը եղել է «QED» ռոք-կոլեկտիվի անդամ, որի հետ ելույթ է ունեցել Բլեքփուլի մի քանի հյուրանոցներում՝ երաժշտական նոր սարքավորումների համար գումար աշխատելու և առաջին ձայանագրության համար «Storm Studios»-ում։ Հետագայում դարձավ «Door 66» փանկ-ռոք խմբի կիթառահար, որի հետ էլ ուղևորվեց Լոնդոն ելույթներ ունենալու նպատակով։ Հենց այնտեղել նա հետևելով իր կոլեկտիվի ընկերներին՝ որոշեց փոխել իր ասպարեզը և ընդունվել Հոլլիվուդի երաժշտության ու թատրոնի դպրոցը, որը ավարտել է 1984 թվականին։ Ավարտելով նա որոշեց գրանցվել դերասանների միությունում։ Բայց Դևիդ Ուիլեր անուն արդեն կար նրանց տվյալների բազայում։ Նա ստիպված էր մականուն որոշել իր համար. առաջինը, ինչ եկավ նրա մտքին մոր օրիորդական ազգանունն էր։
Կարիերա
խմբագրելՈւսումը ավարտելուց հետո ինչ որ ժամանակ խաղացել է թատրոնում։ Նրա առաջին դերը եղել է թատերական բեմադրությունում՝ Բադդի Հոլլիի մասին, Գրինվիչի ստուդիաներից մեկում։ Թյուլիսի առաջին դեբյուտը տեղի է ունեցել 1993 թվականին՝ Մայք Լիի «Մերկացածները» ֆիլմում։ Փողոցային փիլիսոփա Ջոնիի դերի համար նա ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի, Լոնդոնյան կինոքննադատների ակումբի, «Evening Standard» թերթի և Նյու Յորքյան կինոքննադատների կողմից արժանացել է լավագույն դերասան անվանակարգին և Կաննի կինոփառատոնին ստացել մրցանակ։ Հենց նույն տարում հայտնվում է հեռուստատեսությունում, Ջեյմս Ջեկսոնի դերում՝ «Գլխավոր կասկածյալը – 3» հեռուստասերիալում, Հելեն Միրենի և Կրիրիան Հայնդսի հետ միասին։ Թյուլիսը փորձեց ստանձնել պրոֆեսոր Կվիրրելլի դերը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում, սակայն դերն արդեն հանձնել էին Յան Հարտին։ Չնայած անհաջողությանը առաջին ֆիլմի ժամանակ, 2004 թվականին Թյուլիսը սատնում է Րիմուս Լյուպինի դերը «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ֆիլմում։ Նա ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի առաջին ընտրությունն էր առանց ինչ որ խոսքի։ Թյուլիսը խաղացել է այդ դերը ֆիլմի հաջորդ չորս սերիաներում։ 2000-ական թվականներին նկարահանվում է Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» (2005 թվական), Թերենս Մալիքի «Նոր աշխարհ» և «Օմեն» (2006 թվական) ֆիլմերում։ Բացի այդ նա խաղում է նացիստական ճամբարի զինվորական պարետի և ֆիլմի գլխավոր հերոսի՝ փոքրիկ տղայի հոր դերը։ Դա «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» ֆիլմն էր, որը նկարահանվել է 2008 թվականին։ Իսկ «Վերոնիկան որոշում է մահանալ» ֆիլմում՝ որը նկարահանվել է 2009 թվականին, խաղացել է գլխավոր բժշկի դեր հոգեբուժարանում։ Դևիդ Թյուլիսը աշխատում է որպես ռեժիսոր և սցենարիստ։ BAFTA կինոմրցանակաբաշխմանը ստացել է մրցականակ՝ իր կարճամետրաժ «Ողջույն, ողջույն, ողջույն» ֆիլմի համար (1995 թվական)։ 2003 թվականին գրել է «Անամոթը» ֆիլմի սցենարը և նկարահանել այն՝ միանգամից խաղալով գլխավոր դերը։ Դերասանը նաև հանդիսանում է մի քանի վեպերի և բանաստեղծությունների մի ժողովածուի հեղինակ։
Անձնական կյանք
խմբագրել1992 թվականին Դևիդ Թյուլիսը ամուսնացել է ռեժիսոր Սարա Շուգարմենի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվել է։ Ավելի ուշ նա հանդիպում էր անգլիացի դերասանուհի Քեյթ Հարդիի հետ։ Երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր անգլիացի դերասանուհի Աննա Ֆրիլի հետ, 2005 թվականի հուլիսի 9-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Էլեն Մերի Ֆրիլը։ Սակայն 2010 թվականի դեկտեմբերին զույգը ամուսնալուծվում է։
Սիրած զբաղմունք
խմբագրելԴևիդ Թյուլիսը տարված է գեղանկարչությամբ, երաժշտությամբ և պոետիկ ստեղծագործություններով։
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | hս | Երգող դետեկտիվը | The singing detective | երկրորդ զինվոր |
1987 | ֆ | Ճանապարհ | Road | Ջոի |
1987 | ֆ | Կարճ ու գանգուր | The Short and Curlies | Կլայվ |
1988 | ֆ | A Bit of a Do | Փոլ Սիմկոկ | |
1988 | ֆ | Բարեպաշտը | Vroom | Ռինգ |
1988 | ֆ | Փոքրիկ Դորրիթը | Little Dorrit | Ջորջ Բրեդդլ |
1989 | ֆ | Հարություն առածը | Resurrected | Վանդակի տեքստ |
1990 | հս | Բացի նարնջից ուրիշ մրգեր էլ կան | Oranges Are Not the Only Fruit | Վանդակի տեքստ |
1990 | ֆ | Կյանքի քաղցրությունները | Life is sweet | Վանդակի տեքստ |
1991 | ֆ | Վախ մթությունից | Afraid of the dark | Վանդակի տեքստ |
1992 | ֆ | Սրեր թեյաղմության ժամանակ | Swords at teatime | Վանդակի տեքստ |
1992 | ֆ | Վնաս | Damage | դետեկտիվ |
1993 | ֆ | Գործընթաց | The trial | Ֆրանց |
1993 | ֆ | Մերկացածները | Naked | Ջոննի |
1993 | հս | Գլխավոր կասկածյալը – 3 | Prime Suspect 3 | Ջեյմս Ջեկսոն |
1994 | ֆ | Սև գեղեցկություն | Black Beauty | Ջերրի Բարկեր |
1995 | ֆ | Լրիվ խավարում | Total Eclipse | Պոլ Վեռլեն |
1995 | ֆ | Վերականգնում | Restoration | Ջոն Պիրս |
1996 | ֆ | Ջեյմսը և հսկայական դեղձը | James and the Giant Peach | |
1996 | ֆ | Վիշապի սիրտ | Dragon Heart | Այնոն թագավոր |
1996 | ֆ | Բժիշկ Մորոյի կղզին | The island of Dr. Moreau | Էդվարդ Դուգլաս |
1997 | ֆ | Յոթը տարի Տիբեթում | Seven years in Tibet | Փեթեր Աուֆշնայտեր |
1997 | ֆ | Իդեալական ամերիկացի | American Perfect | Սանիտինի |
1998 | ֆ | Մեծ Լեբովսկի | The Big Lebowski | Նոքս Հարրինգտոն |
1998 | ֆ | Ամուսնալուծված Ջեկ | Divorcing Jack | Դեն Ստարկի |
1998 | ֆ | Պաշարվածները | Besieged | Ջեյսոն Կինսկի |
1999 | ֆ | Ինչ պատահեց Հարոլդ Սմիթի հետ? | Whatever Happened to Harold Smith? | Նեսբիթ |
2000 | հս | Հրաշագործ | The Miracle Maker | |
2000 | ֆ | Ավազակ №1 | Gangster No. 1 | Ֆրեդդի Մեյս |
2000 | ֆ | Beckett on Film | Կլով | |
2001 | ֆ | Goodbye Charlie Bright | Հայր Չարլի | |
2002 | ֆ | D.I.Y. Hard | ||
2002 | հս | Դինոտոպիա | Dinotopia | Սայրուս Կրեբ |
2003 | ֆ | Անամոթը | Cheeky | Հարրի Սենկի |
2003 | ֆ | Ժամանակի թակարդում | Timeline | Ռոբերտ Կոնիգեր |
2004 | ֆ | Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը | Harry Potter and the Prisoner of Azkaban | Րիմուս Լյուպին |
2005 | ֆ | Երկնային արքայություն | Kingdom of heaven | հիվանդախնամ |
2005 | ֆ | Անտեսանելի երեխաները | All the invisible children | Ջոնաթան |
2005 | ֆ | Նոր աշխարհ | The new world | Ուինգֆիլդ |
2006 | ֆ | Հիմնական բնազդ | Basic Instinct 2: Risk Addiction | դետեկտիվ Ռոյ Ուոշբեռն |
2006 | ֆ | Օմեն | The Omen | Գեբեռ Ջենինգս |
2007 | ֆ | Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Harry Potter and the Order of the Phoenix | Րիմուս Լյուպին |
2007 | ֆ | Մարթին Ֆրոսթի անձնական կյանքը | The Inner Life of Martin Frost | Մարտին Ֆրոսթ |
2008 | ֆ | Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ) | The boy in the striped pyjamas | Ռալֆ (հայր) |
2009 | ֆ | Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը | Harry Potter and the Half-Blood Prince | Րիմուս Լյուպին |
2009 | ֆ | Վերոնիկան որոշում է մահանալ | Veronika Decides to Die | Բժիշլ Բլեյք |
2010 | ֆ | Mr. Nice | Ջիմ Մակկան | |
2010 | ֆ | Թիկնապահը | London Boulevard | Ջորդան |
2010 | ֆ | Հարի Փոթերը և Մահվան պարգևները | Harry Potter and the Deathly Hallows: part 1 | Րիմուս Լյուպին |
2011 | ֆ | Հարրի Փոթերրը և մահվան պարգևները | Harry Potter and the Deathly Hallows: part 2 | Րիմուս Լյուպին |
2011 | ֆ | The Organ Grinder's Monkey | Պաբլո | |
2011 | ֆ | Անանուն | Anonymous | Ուիլյամ Սեսիլ |
2011 | ֆ | Լեդի | The Lady | Միքայել Էյրիս |
2011 | ֆ | Մարտական ձի | War Horse | Լայոնս |
2013 | ֆ | ՌԷԴ 2 | Red 2 | |
2013 | ֆ | Զրո թեորեմ | The Zero Theorem | Ջոբի |
2013 | ֆ | Հինգերորդ իշխանություն | The Fifth Estate | Նիք Դևիս |
2014 | ֆ | Անիծվածների մենաստանը | Stonehearst Asylum | Միքքի Ֆինն |
2014 | ֆ | Ամեն ինչի թեորեմը | The Theory of Everything | Դեննիս Սիամա |
2015 | ֆ | Մակբետ | Macbeth | Դունկան |
2015 | ֆ | Լեգենդ | Legend | Լեսլի Փեյն |
2015 | մֆ | Անոմալիզա | Anomalisa | Մայքլ Սթոուն |
2015 | ֆ | Խավարում | Regression | Բժիշկ Ռեյն |
2017 | ֆ | Հրաշք կին | Wonder Woman |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 1993 — Կաննի կինոփառատոն - Արծաթե մրցանակ, որպես լավագույն դերասան «Մերկացածները» ֆիլմում;
- 1996 — BAFTA - Լավագույն կարճամետրաժ ֆիլմի անվանակարգ («Ողջույն, ողջույն, ողջույն»);
- 2007 — Ոսկե ազնվամորի - Ամենավատ երկրորդական դերակատար անվանակարգ («Հիմանական բնազդ 2»)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Դևիդ Թյուլիս Արխիվացված 2008-09-24 Wayback Machine(ռուս.) Ռոսիա 1 կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Թյուլիս» հոդվածին։ |