Ռոն Ուիզլի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոնալդ Բիլիուս Ուիզլին (անգլ.՝ Ronald Bilius Weasley, ծն. 1980 մարտի 1) Հարրի Փոթեր վեպերի սերիայի կերպար է։ Հարրի Փոթերի և Հերմիոնա Գրեյնջերի ամենալավ ընկերը, վեպի գլխավոր հերոսներից մեկը։ Ուիզլիների մեծ ընտանիքի անդամ։ Ռոնը սովորում է Հոգվարթս դպրոցի Գրիֆինդոր ֆակուլտետում։ Առաջին անգամ հայտնվում է վեպի առաջին մասում, որը կոչվում է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»։
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
{{{պատկեր}}} | |
Ռոն Ուիզլի | |
Սեռ | արական |
Մազերի գույն | շիկակարմիր |
Ֆակուլտետ | Գրիֆֆինդոր |
Արյունի մաքրություն | զտարյուն |
Կողմ | Փյունիկյան միաբանություն, Դամբլդորի ջոկատ |
Պատրոնուս | տերիեր |
Բոգարթ | մեծ սարդ |
Կախարդական փայտ | 1. հացենի և միաժանու մազ 2. 14 դյույմ, ուռ, միաժանու մազ |
Առաջին հայտնվելը | «Փիլիսոփայական քար» |
Դեր ֆիլմերում | Ռուպերտ Գրինթ |
Տեսքը և բնավորությունը
խմբագրելՌոնի մայրը հաճախ է մեծ երեխաներին օրինակ բերում փոքրերի մոտ, և Ռոնը բացառություն չէ։
Ռոնը ամենաշատը վախենում է սարդերից։ Երբ Ռոնը փոքր էր, եղբայրբերից մեկը Ռոնի փափուկ խաղալիքը վերածում է սարդի, և այդ օրվանից Ռոնը վախենում է նաև ընտանի անվտանգ սարդերից։
Ինչպես բոլոր Ուիզլիների, այնպես էլ Ռոնի մազերը շիկակարմիր են։ Ռոնի աչքերը երկնագույն են, իսկ քիթը՝ երկար։ Ունի մեծ ձեռքեր, իսկ դեմքը պատված է պեպեններով։
Ռոնի թերություններից կարելի է նշել ավելորդ զգացմունքայնությունն ու ինքնավստահությունը։Ռոնը շատ ամաչկոտ է, որ իր ծնողները հարուստ չեն, և թիկնոցը, և դասագրքերը, և նույնիսկ կենդանիները նրան հասնում են եղբայրներից։ Ընդ որում, Ռոնը խիստ կապված է իր ընտանիքի հետ ։ Հարրի Փոթերը հաճախ բարի նախանձում է նրան, քանի որ նա չունի ոչ համբավ, ոչ էլ բանկի կլորիկ գումար, բայց կա մի բան, որը դուք չեք կարող գնել որեւէ գումար, անկեղծ եւ սիրող ընտանիք։
Կախարդական փայտիկ
խմբագրելԱռաջին փայտիկ (1991-1993)։ Ռոնի առաջին փայտիկը մնացել էր «ժառանգություն» իր եղբայր Չարլի Ուիզլիից։ Տղան պետք է գնար Հոգվարթս, իսկ Ռոնի ծնողները գումար չունեին։ Հայտնի է, որ փայտիկը հացենու փայտից է, իսկ միջուկը՝ միաեղջյուրի մազից։
Մեկ տարի անց փայտիկը կոտրվեց, սակայն Ռոնը օգտվեց դրանից ևս մեկ տարի՝ նորոգելով այն կախարդական ժապավենով։ Համենայն դեպս փայտիկը չէր կարողանում կատարել ամենապարզ կախարդանքները։ Օրինակ, երբ Դրակո Մալֆոյը Հերմիոնա Գրեյնջերին անվանեց «պղտորարյուն», Ռոնը փորձեց պատժել նրան խխունջներ ուտեցնելով, իսկ արդյունքում ստիպված էր երկու օր հանդուրժել բերանում հայտնված խխունջներին։ Փայտիկի ապագան հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն վերացրել են։
Երկրորդ փայտիկ (սկսած 1993 թ.)։ Այն մասին, որ փայտիկը կոտրվել է, Ռոնը ծնողներին չասաց, քանի որ փայտիկը կոտրվել էր այն պատճառով, որ Ռոնը և Հարրին առան թույլտվություն վերցնելու վերցրել էին Ռոնի հայրիկի թռչող մեքենան։ Բայց Գաղտնի սենյակի հետ կապված իրադարձություններից հետո դա անհնար եղավ թաքցնել։
Ռոնի երկրորդ փայտիկը գնել են Անգլիայի ամենալավ վարպետի՝ Օլլիվանդերի մոտ։ Ուիզլիներին հաջողվեց գնել դա ի շնորհիվ մի ամսագրի մրցույթի, որում նրանք շահեցին 700 գալլեոն։ Երկրորդ փայտիկի երկարությունն է 14 դյույմ, ստեղծված է ուռենու փայտից, իսկ միջուկը միաեղջյուրի մազից է։
Փիթթեր Պետիգրյուի փայտիկը։ 1998 թվականի սկզբին Հերմիոնա Գրեյնջերը, Ռոնը և Հարրի Փոթերը ընկնում են Մալֆոյների մոտ։ Այնտեղ նրանց փայտիկները խլում են։ Այդ ընթացքում Ռոնին հաջողվում է խլել Փիթթեր Պետիգրյուի փայտիկը։ Սակայն Երկրորդ կախարդական պատերազմից հետո Ռոնը նոր փայտիկ է վերցնում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Ուիզլի» հոդվածին։ |