Փյունիկի միաբանություն

Փյունիկի միաբանություն (անգլ.՝ Order of the Phoenix), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հորինված կազմակերպություն, հիմնված է Ալբուս Դամբլդորի կողմից՝ Հրաշագործների առաջին պատերազմում Մահաբերների ջոկատի դեմ պայքարի համար։

Հարի Փոթեր աշխարհի կազմակերպություն
Փյունիկի միաբանություն.jpg
Փյունիկի միաբանության որոշ անդամներ, ձախից աջ՝ Ալաստոր Գրյում, Նիմֆադորա Թոնկս, Սիրիուս Բլեք, Ռիմուս Լյուպի և Ալբուս Դամբլդոր
Փյունիկի միաբանություն
' Order of the Phoenix
Շտաբ Գրիմոյի հրապարակ 12
Գլխավոր Սիրիուս Բլեք, Նիմֆադորա Թոնկս, Արթուր Ուիզլի, Ալաստոր Գրյում
Նպատակ Պայքարել Վոլան դե Մորտի դեմ
Թշնամիներ Վոլան դե Մորտ և Մահաբերների ջոկատ
Առաջացում Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը

ՍտեղծումԽմբագրել

Միաբանությունը ստեղծվել է Հրաշագործների առաջին պատերազմի տարիներին՝ Դամբլդորի համախոհների շրջանից։ Երբ Վոլան դե Մորտը անհետանում է, իսկ Մահաբերները կամ հայտարարում են լուսավոր կողմ անցնելու մասին, կամ բանտարկվում են Ազքաբանում, Փյունիկի միաբանությունը դադարեցրնում է աշխատանքը։

Միաբանության առաջին կազմԽմբագրել

  • Ալբուս Դամբլդոր (սպանվել է Սևերուս Սնեյփի կողմից 6-րդ գրքում)՝ կազմակերպության ղեկավար
  • Սիրիուս Բլեք (սպանվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի կողմից 5-րդ գրքում)
  • Էդգար Բոունս (սպանված)
  • Էմմելինա Վենս (սպանված)
  • Ալաստոր Գրյում (սպանվել է «7 Փոթերներ» գործողության ժամանակ)
  • Միներվա Մաքգոնագալ
  • Աբերֆորտ Դամբլդոր
  • Դեդալուս Դինգլ
  • Կարադոկ Դիրբորն (անհետ կորած)
  • Էլֆիաս Դոժ
  • Ֆրենկ Լոնգբոթոմ (խելագարվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
  • Ալիսա Լոնգբոթոմ (խելագարվել է Բելլաթրիքս Լեսթրեյնջի Կրուցիատուս հմայախոսությունից)
  • Ռիմուս Լյուպին (սպանվել է Հոգվարթսի համար պայքարում)
  • Մարլին Մակկինսոն (սպանված)
  • Դորկաս Մեդոուզ (սպանված)
  • Փիթեր Պետիգրյու (Մահաբերների լրտես, իրեն բացահայտել և թաքնվել է առնետի կերպարանքով, ավելի ուշ սպանվել է Խավարի Լորդի կողմից նվիրված ձեռքով Հարրի Փոթերը և Կրակի գավաթը վեպում)
  • Սթերջիս Պոդմոր (5-րդ գրքում 6 ամսով բանտարկվաում է Ազքաբանում, հետագա ճակատագիրն անհայտ է)
  • Ջեյմս Փոթեր սպանվել է Վոլան դե Մորտի կողմից
  • Լիլի Փոթեր սպանվել է Վոլան դե Մորտի կողմից
  • Գիդեոն և Ֆաբիան Պրուետիներ (սպանվել են Դոլոհովի կողմից)
  • Բենջի Ֆենվիկ (սպանված)
  • Արաբելլա Ֆիգ (Դամբլդորը հիշատակում է նրան, երբ Սիրիուսին խնդրում է «կանչել հին գվարդիան)
  • Ռուբեուս Հագրիդ

ՎերածնունդԽմբագրել

14 տարի անց Խավարի Լորդի մարմինը վերադարձնում է նրա ծառան, միաբանությանը դավաճանած Փիթեր Պետիգրյուն, և Դամբլդորը կրկին հավաքում է միաբանության նախկին անդամներին, որպեսզի շարունակի Մահաբերների դեմ պայքարը։ Նրանց են միանում այն կախարդները, որոնց միաբանության ղեկավարությունը առավել արժանի է համարում, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարող են միաբանությանը որևէ օգուտ բերել։ Միաբանությունը մոտ մեկ տարի աշխատել է ապօրինի կերպով, քանի որ Մոգության նախարարությունը չէր ընդունում Վոլան դե Մորտի վերադարձի փաստը։

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում միաբանության շտաբը գտնվում է Լոնդոնի Գրիմոյի հրապարակ 12 հասցեում[1]։ Այս տունը պատկանում է Սիրիուս Բլեքի ընտանիքին, որը, վերջինիս մահից հետո, ըստ կտակի, ժառանգել է Հարրի Փոթերը[2]։ Արդյունքում միաբանության շտաբը անցնում է Ուիզլիների ընտանիքին[3]։

Միաբանության երկրորդ կազմԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The-Leaky-Cauldron.org - Harry Potter News, Discussion, Fandom»։ The-Leaky-Cauldron.org։ Վերցված է 2020-03-24 
  2. «2005: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web»։ www.accio-quote.org։ Վերցված է 2020-03-24 
  3. «PotterCast 131 J.K. Rowling Interview Transcript»։ The-Leaky-Cauldron.org։ 2008-01-02։ Վերցված է 2020-03-24