Սևերուս Սնեյփ
Սևերուս Սնեյփ (անգլ.՝ Severus Snape; հունվարի 9 1960 - մայիսի 2 1998[1]), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի և նրան գրեթե զուգահեռ նկարահանվող ֆիլմերի գլխավոր կերպարներից մեկը: Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի, բույսերի եփման (1981-1996) և Մթին արվեստներից պաշտպանության (1996-1997) ուսուցիչն էր, Սլիդերին ֆակուլտետի դեկանը (1981-1997), 1997 թվականից 1998 թվականը Հոգվարթսի տնօրեն, միաժամանակ «Մահաբերի» և «Փյունիկի միաբանության» անդամ, կրկնակի գործակալ:
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
![]() Ալան Ռիքմանը՝ Սևերուս Սնեփի դերում | |
Սևերուս Սնեյփ | |
---|---|
Սեռ | արական |
Մազերի գույն | սև, մինչև ուսերը հասնող |
Ֆակուլտետ | Սլիզերին |
Արյունի մաքրություն | խառնածին |
Կողմ | «Մահաբերներ», «Փյունիկի միաբանություն» |
Պատրոնուս | եղնիկ (բնագրում՝ «doe», եղնիկ), այնպիսին, ինչպիսին էր Լիլի Էվանսինը (Հարրի Փոթերի մայրը) |
Կախարդական փայտ | 13,5 դյույմ (ֆիլմում), միջուկը պատրաստված է վիշապի սրտերակից |
Առաջին հայտնվելը | Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը, Հարրի Փոթերը և Հրե գավաթը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 1, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2 |
Դեր ֆիլմերում | Ալան Ռիքման |
Արտաքին և սովորություններԽմբագրել
Նրա աչքերը [Սնեյփի] սև էին, ինչպես Հագրիդինը, միայն թե նրանցում չկար այն տաքությունը, որը կար հսկայի աչքերի մեջ: Սնեյփի աչքերը սառը և դատարկ էին, որոնք չգիտես ինչու հիշեցնում էին մութ թունելներ:
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Դա նիհար մարդ էր՝ մաշկի անառողջ գույնով, ծուռ քթով և ճարպոտ, մինչև ուսեր հասնող մազերով:
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Սնեյփը իր երկար սև շորով բազմիցս համեմատվել է չղջիկների հետ:
Նա մարդամոտ չէր, չափազանց կոպիտ և շփման ժամանակ տհաճ էր: Ուսանողների հետ շատ խիստ էր և բծախնդրություն էր ցուցաբերում ամեն մի փոքրագույն առիթով (հատկապես բծախնդիր էր Գրիֆինդոր ֆակուլտետի, ինչպես նաև անձամբ Հարրիի նկատմամբ): «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում Սնեյփը նույնիսկ հարվածում է իր դասի ժամանակ խոսող ուսանողների վզակոթներին, միայն թե գրքում չի հիշատակվում ձեռքով խփելու մասին:
ԸնտանիքԽմբագրել
Սնեյփի ծագման մասին հիմնականում հայտնի է դարձել իր հիշողություններից: Սնեյփի ծնողները եղել են զտարյուն կախարդուհի Էյլին Պրինցը և մագլ (ոչ կախարդ) Թոբիաս Սնեյփը: Այս իրողությունը նրան դարձնում է խառնածին (այստեղից էլ «Խառնածին արքայազն» մականունը), որը, ինչպես նշվում է վերջին գրքում, Մահաբերների համար հանդիսանում է հազվադեպ երևույթ: Սնեյփն իր վաղ մանկությունը անցկացրել է Փաուրեմ փակուղում գտնվող փոքրիկ տնակում: Երբ նա դեռ երեխա էր, նրա ծնողները հաճախ էին բարձրաձայն վիճում, և հենց դա էր պատճառը, որ նա շատ էր ուզում լքել իր տունը և գնալ Հոգվարթս: Վերջին վեպի վերջում Հարրին զուգահեռներ է տանում իր, Սնեյփի և Վոլնդեմորի մանկությունների հետ: Վոլնդեմորը չգիտեր և չէր սիրում իր ծնողներին: Իր ապաստարանում նրան ոչ ոք չէր սովորեցրել սիրել ուրիշ մարդկանց: Սնեյփը հարգում և, ամենայն հավանակությամբ, սիրում էր իր մորը, ով իր ուժերի ներածին չափով հոգ էր տանում նրա մասին, սակայն տանել չէր կարողանում իր բռնակալ հորը:
Կերպարի զարգացումը վիպաշարերումԽմբագրել
Սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը աստիճանաբար ավելի ու ավելի շատ բան է իմանում Սնեյփի մասին, նրա կերպարը դառնում է ավելի բարդ և երկդիմի, իսկ նրա դերը դառնում է ավելի կարևոր: Սյնեփի կենսագրության մեծ մասը (մանկություն, կրթությունը Հոգվարթսում, ինչպես նաև Լիլի Փոթերի և Ալբուս Դամբլդորի հետ փոխհարաբերությունները) բացահայտվում է Հարրի Փոթերի վիպաշարի ամենավերջում՝ 33-րդ գլխում («Արքայազնի պատմությունը» գլուխ):
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»Խմբագրել
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում Սնեյփի հայտնվելուն պես Հարրին, նրա մռայլ և նույնիսկ ավելի տհաճ բնավորությունից անմիջապես սկսում է կասկածել Սնեյփին չար գործերում ներգրավված լինելու մեջ: Հարրին իմանում է դպրոցական այն լեգենդը, ըստ որի Սնեյփը գիտի ամեն ինչ կապված սև կախարդանքի մասին և ամեն տարի ցանկանում է զբաղեցնել սև մոգության դասավանդողի տեղը, սակայն Դամբլդորը նրան դա թույլ չէր տալիս: Բույսերի եփման հենց առաջին ժամին Սնեյփը գրիֆինդորցիների, և հատկապես Հարրիի նկատմամբ կտրուկ և անարդար է վարվում: Մինչև գրքի վերջը ո՛չ ընթերցողը, ո՛չ Հարրին չգիտեն, թե որն է նրա ատելության և մշտապես բծախնդիր լինելու պատճառը: Ռոնը, Հարրին և Հերմայոնին, դատելով Սնեյփի գործունեությունից և հանգամանքներից, գալիս են տրամաբանական այն եզրահանգման, որ նա ցանկանում է սպանել Հարրի Փոթերին և գողանալ Փիլիսոփայական քարը՝ դրանով դառնալ անմահ: Միայն գրքի վերջում է պարզվում, որ քարը ուզում էր գողանալ ոչ թե Սնեյփը, այլ պրոֆեսոր Քվիրելը: Քվիրելի հետ զրույցի ժամանակ պարզվում է, որ Սնեյփը հակազդում էր նրան, և փորձում էր պաշտպանել Հարրի Փոթերին: Ալբուս Դամբլդորը հայտնում է Հարրիին, որ դպրոցում Ջեյմս Փոթերը՝ Հարրիի հայրը, Սնեյփի մրցակիցն էր:
«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»Խմբագրել
Չնայած այն հանգամանքին, որ Սնեյփն ուզում էր փրկել Փոթերին, նրանք այնուամենայնիվ չեն հաշտվել: Արդեն երկրորդ գրքի սկզբում Սնեյփը խիստ նկատողություն է տալիս Հարրիին և Ռոնին՝ դպրոցից դուրս չարտոնված կախարդելու մեջ, և խորհուրդ է տալիս Մինևրա ՄաքԳագալին երկուսին էլ հեռացնել Հոգվարթից: 2-րդ գրքից մինչև 6-րդ գիրքը, ինչպես վիպաշարի սկզբում, Սնեյփը կրկին ու կրկին խիստ էր գրիֆինդորցիների, և հատկապես Հարրիի նկատմամբ:
Երկրորդ գլխում Սնեյփի դերը այդքան էլ մեծ չէ, սակայն նրա մասնակցությամբ էպիզոդներից մեկում Հարրին առաջին անգամ իմանում է «Էքսպելիարմուս» զինաթափան կախարդանքի (ֆիլմում՝ կախարդական փայտիկների) մասին, որը շատ անգամներ է փրկում նրան և իր ընկերներին:
«Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը»Խմբագրել
Երրորդ գլխում պարզվում է Սնեյփի՝ Հարրիի հորը՝ Ջեյմսին, ատելու պատճառներից մեկը. Ջեյմս Փոթերը իր ընկերների հետ միասին (առաջին հերթին Սիրիուս Բլեքի հետ) Սնեյփին Հոգվարթսում սովորելու տարիներին ենթարկում է բուլիինգի: Հինգերորդ կուրսի վերջում Սնեյփը մահից հազիվ է պրծնում, երբ Սիրիուսի խորհրդով գնում է գաղտնի մուտքով, որը տանում էր դեպի ճչացող հյուղակը, որտեղ թաքնվել էր Ռիմուս Լյուպինը իր մարդագայլի վերափոխման ժամանակ: Այդ ժամանակ Ջեյմս Փոթերը փրկում է Սնեյփի կյանքը՝ դուրս հանելով նրան թունելից: Երրորդ գլխի վերջում Սնեյփը հրաժարվում է հավատալ Սիրիուս Բլեքի անմեղությանը, ինչպես նաև բոլորին պատմում է Լյուպինի մարդագայլ լինելու փաստը:
Բացի այդ, հայտնի է դառնում, որ Սնեյփն իրոք հիանալի բուսաեփ է. այն քչերից է, ով կարող է ճիշտ պատրաստել դժվարագույն լիկանտրոպային դեղը, որն օգնում է մարդագայլերին իրենց վերափոխման ժամանակ հանգիստ պահել իրենց: Լյուպինը, ում համար այս դեղի ընդունումը նախապայման էր հանդիսացել մնալ Հոգվարթսում, ամբողջ տարին ստիպված կախված է եղել Սնեյփից՝ իր դպրոցական թշնամուց:
«Հարրի Փոթերը և Հրե գավաթը»Խմբագրել
Չորրորդ գլխում պարզվում է, որ Սնեյփը եղել է Մահաբերների անդամ, սակայն անցել է Դամբլդորի կողմը և արդարացվելով դարձել արմատացած գործակալ: Միայն թե Վոլնդեմորին ծառայությունից հրաժարվելու պատճառները անհայտ են մնում: Գրքի վերջում Սնեյփը Դամբլդորի կողմից ինչ-որ տեղ է ուղարկվում, ընդ որում անհանգիստ տեսք ունենալով: Հարրին ենթադրում է, որ Սնեյփը նորից է սկսում լրտեսել:
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»Խմբագրել
Հինգերորդ գրքի սկզբում պարզվում է, որ Հարրին ճիշտ էր. Սնեյփը Դամբլդորի խնդրանքով նորից անցել էր Վոլնդեմորի կողմը: Սնեյփը միաժամանակ Փյունիկի միաբանության անդամ է, և ներկա գտնվելով ժողովներին, պատմում է ամենը Վոլնդեմորին: Այն մասին, որ Սնեյփն ամեն ինչ պատմում է Վոլնդեմորին և նա ինչքան է վստահում նրան, ընթերցողներին չի հաղորդվել: Սիրիուսը, ով ստիպված է լինում թաքնվել իր պապական տանը, որը հանդիսանում է նաև Միաբանության շտաբ, չի թաքցնում իր ատելությունն ուղված Սնեյփին. Սնեյփը նրան ատում է նույնպես:
Երբ Վոլնդեմորը մտնում է Հարրիի գիտակցության մեջ, Հարրին ստիպված է լինում Սնեյփի մոտ անցնել օկլյումինացիայի դասընթացներ: Դասերից մեկի ընթացքում, երբ Սնեյփը դուրս է գալիս սենյակից, հետաքրքրությունից տանջվելով, որոշում է մխրճվել «Հուշափահի» մեջ, որտեղ ամեն դասից առաջ Սնեյփը թաքցնում էր իր հիշողությունները: Հայտնվելով նրա հիշողություններից մեկում, Հարրին ականատես է լինում տհաճ տեսարանի. նրա հայրն ու իր բարեկամները ծաղրում են Սնեյփին: Հինգերորդ կուրսի քննություններից հետո Ջեյմս Փոթերը կախարդանքներից մեկով օդ էր բարձրացրռլ Սնեյփին և առաջարկում էր իր ընկերներին հանել նրա վարտիքը: Սիրիուսը և Փոթերը օգնում էին Ջեյմսին, իսկ Լյուփինը ամաչում էր իր ընկերների արարքից, սակայն չէր խառնվում ծաղրանքին:
Վերադառնալով՝ Սնեյփը բռնի ուժով քաշում է Հարրիին հուշապահի միջից և դուրս շպրտում նրան: Սրանից հետո Հարրին էլ չի հաճախում Սնեյփի մոտ օկլյումենացիայի դասերի: Հարրին զարմացած էր իր հոր և Սիրիուսի պահվածքից, և հիմա ավելի լավ էր հասկանում Սնեյփի՝ իրեն ատելու պատճառները: Այնուամենայնիվ, Հարրին չէր հասկանում, թե ինչու էր Դամբլդորը այդքան վստահ Սնեյփի հավատարմության մեջ, քանի որ դեռ երեխա ժամանակ նա թշնամություն էր անում Միաբանության անդամների հետ:
«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը»Խմբագրել
Գրքի հենց սկզբում Բալետրիսա Լեյսրեյնջը մեղադրում է Սնեյփին Սև Լորդին անհավատարիմ լինելու մեջ.
Դրանից հետո Նարցիսան խնդրում է Սնեյփին պաշտպանել իր որդուն՝ Դրակո Մալֆոյին, ինչպես նաև օգնել նրան կատարել Սև Լորդի հրամանները: Իսկ Սնեյփը, ի զարմանս Բալետրիսայի, համաձայնվում է երկու խնդրանքին էլ և հաստատում է իր համաձայնությունը անփոփոխ ուխտով:
Այս տարի Սնեյփը վերջապես դառնում է Մթին արվեստներից պաշտմանություն առարկայի դասավանդողը: Դասերի ժամանակ սև մագիայի մասին խոսում է հարգանքով, ինչը բարկացնում էր Հարրիին:
Հարրիի կասկածները Սնեյփի վերաբերյալ ուժեղանում են, երբ լսում է Սնեյփի և Դրակո Մալֆոյի խոսակցությունը: Խոսակցության ընթացքում Սնեյփը Մալֆոյից ուզում է իմանալ, թե ինչ է Վոլնդեմորը հրամայել նրան և խոստանում է օգնել: Հարրին իր լսածը պատմում է Դամբլդորին, ով, այնուամենայնիվ, ասում է, որ վստահում է Սնեյփին:
Բացի դրանից, Հարրին իմանում է, որ հենց Սնեյփն է Սև Լորդին հասցրել Հարրիի վերաբերյալ մարգարեությունը: Սրանից Հարրիի ատելությունն ուղված Սնեյփին բազմապատկվում են: Ընդ որում, Դամբլդորն ասում է Հարրիին, որ մարգարեության հայտնումը Վոլնդեմորին Սնեյփի, հավանաբար, ամենամեծ սխալն էր եղել:
Գրքի վերջում Սնեյփը սպանում է Դամբլդորին Հարրիի աչքի առաջ (այն բանից հետո, երբ Դրակո Մալֆոյը չկարողացավ դա անել): Հարրին հետևում է փախուստի դիմող Սնեյփին և հայտարարում բոլորին Դամբլդորի սպանության մասին՝ որոշելով վրեժխնդիր լինել: Սնեյփը, փախչելով Հոգվարթսից, որևէ փորձ չի անում Հարրիին սպանելու (թեև հեշտությամբ զինաթափ է անում) և նրան Սև Լորդի մոտ տանելու համար, հիշեցնելով մնացած Մահաբերին, որ Վոլնդեմորը անձամբ պետք է զբաղվի Հարրիով:
Ընթերցողներին նաև հայտնի է դառնում, որ Սնեյփը զտարյուն կախարդուհի Էյլին Պրինցը և մագլ Թոբիաս Սնեյփը երեխան է, ինչի պատճառով էր նա իրեն անվանում է Խառնածին արքայազն: Եվ հենց Սնեյփին են պատկանել գրքի վրայի այն խզբզոցները, որոնք Հարրիին տվել են բազմաթիվ օգտակար խորհուրդներ բույսերի եփման և կախարդանքների մասին, այդ թվում նաև մութ կախարդանքների մասին:
«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները»Խմբագրել
Յոթերորդ գիրքը դարձյալ սկսվում է Սևերուս Սնեյփի մասնակցությամբ: Մահաբերի ժողովում Սնեյփն ասում է այն օրը, երբ Հարրիին իր մորաքրոջ և նրա ամուսնու տանից տանելու են ավելի ապահով վայր: Այս թեմայով նա վիճում է Մահաբերից մեկի՝ Յակսլիի հետ, ապա պարզ է դառնում, որ Վոլնդեմորը Սնեյփին ավելի է վստահում: Սնեյփի ճշգրիտ տեղեկության արդյունքում միաժակաման բազմաթիվ Մահաբեր հարձակվում են Հարրիի և նրա ընկերների վրա: Արդյունքում մահանում է Անտանելի Աչք Խոժոռը, Բուկլիան և Հարրիի բուն՝ Հեդվիգը:
Վոլնդեմորի իշխանության գալու ժամանակ Հոգվարթսի տնօրեն է նշանակվում Սնեյփը: Դրա մասին Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են ամենօրյա մարգարեությունից:
Սուրբ ծնունդից հետո, Ֆինեասա Նայջելուսա Բլեք դիմանկարից իմանալով Հարրիի գտնվելու վայրը, Սնեյփն իր պատրոնուսին ուղարկում է Թագավորական Դին անտառը, և որը Հարրիին ցույց է տալիս թե որտեղ է գտնվում Գրիֆինդորի սուրը, ընդ որում Հարրին չի հասկանում, թե ով է ուղարկել նրան: Սա ստեղծում է ևս մեկ հանելուկ:
Հոգվարթսի համար պայքարից առաջ Սնեյփն ստիպված է եղել կռվել միանգամից երեք ուսուցիչների հետ և վերջում փախչել դպրոցից:
Վոլդեմորը վերջնական պայքարի ժամանակ սխալվելով կարծում էր, որ Սնեյփն է շամբուկե փայտիկի իրական տերը, և հրամայում է իր օձին՝ Նագինիին սպանել նրան, որպեսզի վերջնականապես փայտիկը նրան ենթարկվի: Սնեյփը, ում Հարրին նախկինի պես համարում էր դավաճան, մահից առաջ հասցնում է Հարրիին տալ իր հիշողությունները: Նայելով նրա հիշողությունները, Հարրին և ընթերցողները հասկանում է Սնեյփի գործողությունների իրական շարժառիթները:
Պարզվում է, Սնեյփը դեռ մանկության տարիներից սիրահարված է եղել Հարրի Փոթերի մորը՝ Լիլիին: Երբ Սևերուսը տասը տարեկան էր, առաջին անգամ հանդիպում է Լիլի և Փեթունիա Էվանսներին, և հասկանում է, որ Լիլին, ինչպես և ինքը, տիրապետում է կախարդական ուժի: Նա սկսում է պատմել Լիլիին կախարդության աշխարհի և Հոգվարթսի մասին, որտեղ նրանք պետք է սովորեին: 1971 թվականի սեպտեմբերի 1-ին նրանք միասին գնում են Հոգվարթս. Լիլին ընկնում է Գրիֆինդոր ֆակուլտետը, իսկ Սևերուսը՝ Սլիդերին ֆակուլտետը: Այդ օրվանից էլ սկսվում է անհաշտելի թշնամություն Սնեյփի և գրիֆինդորցիներ Ջեյմս Փոթերի, Սիրիուս Բլեքի, Փիթեր Պետիգրյուի և Ռիմուս Լյուպինի հետ:
Բարձր դասարանում Սնեյփը դառնում է այն խմբի անդամը, որտեղ ներառվում էին Էյվերին, Մալսիբերան, Լյուցիոս Մալֆոյը և ուրիշ Սլիդերինցիներ, որոնք ավելի ուշ պետք է դառնային Մահաբեր: Երկար ժամանակ Լիլի Էվանսը պահպանում էր Սնեյփի հետ ընկերական հարաբերություններ, սակայն նրան վախեցնում էր Սնեյփի վերաբերմունքը մագլածնունդ ուսանողների հետ, ինչպես նաև ընկերությունը այնպիսի Սլիդերինցիների հետ, ովքեր հետաքրքրվում էին Չար արվեստներով: Երբ Լիլին հինգերորդ կուրսում տեսնում է, թե ինչպես են Ջեյմսն ու Սիրիուսը Սնեյփին օդ բարձրացնում, նա պաշտպանում է նրան՝ Սիրիուսից ստանալով «կեխտոտաարյուն» անունը: Սրանից հետո նա վերջնականապես խզում է կապը Սնեյփի հետ և որոշ ժամանակ անց սկսում է հանդիպել Ջեյմս Փոթերի հետ: Հենց այս ժամանակ էլ Սնեյփը միանում է Մահաբերի խմբին:
1980 թվականին նա գաղտնալսել էր Սիվիլի Տրելոնիի կանխագուշակումը այն մասին, որ կծնվի մի մարդ, որը կարող է հաղթել Չար Լորդին: Նա այդ մասին պատմել է Վոլնդեմորին, վերջինս հասկանում է, որ խոսքը Ջեյմս և Լիլի Փոթերների որդու մասին է: Սնեյփը խնդրեց Չար Լորդին չսպանել Լիլիին, բայց ապարդյուն: Այդ ժամանակ Սնեյփը գնաց Դամբլդորի մոտ և խնդրեց փրկել Լիլիին: Փոխարենը նա խոստացավ անել ամենը, ինչ Դամբլդորը կհրամայի: Դամբլդորը խոստացավ անել ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանի երիտասարդ կնոջը և նրա ընտանիքին: Այդ ժամանակվանից Սևերուս Սնեյփը դարձավ միաժամանակ և՛ Դամբլդորի և՛ Վոլնդեմորի լրտեսը. հետագայում նա անցնում է Դամբլդորի կողմը: Չնայած նրա բոլոր ջանքերի, Դամբլդորը չկարողացավ պաշտպանել Փոթերներին: Նրանց սպանությունից հետո, նա Սնեյփին համոզեց, որ Լիլիի առջև մեղքերը քավելու միակ միջոցը նրա որդուն՝ Հարրիին պաշտպանելն է: Սնեյփը համաձայնվեց, բայց Դամբլդորին խնդրեց, որ ոչ մեկին չպատմի դրա մասին: Այդպիսով Լիլիի մասին հիշողությունները Սնեյփին մոտիվացնում էին կատարել Դամբլդորի հրամանները, իրեն մեծ ռիսկի ենթարկելով, ինչպես Մահաբերի կողմից, այնպես էլ՝ Փյունիկի միաբանության: Դամբլդորը Սնեյփին դեռ վաղուց խնդրել էր նրան սպանել, իմանալով, որ ամեն դեպքում չի ապրի մեկ տարուց ավել:
Ինչպես նաև պարզվում է, որ յոթերորդ գրքի վերջում Սնեյփն այնուամենայնիվ օգնում է Հարրիին և իր ընկերներն: Կոնֆունդուս անեծքը օգտագործելով Նազեմնիկուս Ֆլետչերի դեմ՝ (Փյունիսկի միաբանության անդամ), նա նրան ներշնչեց այն գաղափարով, որ նա Հարրիին հանի Դուրսլեյների տանից (գաղափարն այն էր, որ Հարրիի վեց ընկերները կխմեն հակադարձի թուրմը և կդառնան նրա նմանակները, որպեսզի խանգարեն մահվան խժռողներին): Բացի այդ, նա Հարրիին և Ռոնին օգնեց հասնել Գրիֆինդորի Թրին, որը նրանց պետք էր հորքրուքսներին ոչնչացնելու համար: Վերջին փաստից երևում է Սնեյփի պատրոնուսի կենդանին՝ եղնիկը[2]: Իսկ հենց Պատրոնուսը եղնիկի տեսքով Հարրիի և նրա ընկերների թափառումների ժամանակ, նրանց ուշադրությունը գրավեց և տարավ դեպի լիճը, որի հատակին թաքնված էր Գրիֆինդորի Թուրը:
Հատորում ասվում է, որ Հարրին իր որդիներից մեկին անվանել է Ալբուս Սևերուս, իսկ հենց Սևերուսին Հարրին անվանում էր ամենախիզախ մարդկանցից մեկը, ում երբրևիցե հանդիպել է: Այդպիսով Հարրին այնուամենայնիվ վերանայեց իր և Սնեյփի հարաբերությունները:
Կախարդական հմտություններԽմբագրել
Պրոֆեսոր Սնեյփը հմուտ և փորձառու կախարդ է, որը նույնիսկ խոստովանում է չար մոգության մեծագույն կախարդ Վոլնդեմորը: Նա վարպետությամբ տիրապետում է օկումիլացիային և լեգիլիմինացիային: Հմուտ մենամարտիկ է: Տիրապետում է այնպիսի ռեակցիաների, որոնք ունակ են հակադարձել տարբեր կախարդանքները: Բույսերի եփամ և անխոսք կախարդությունների վարպետ է: Հիանալի տիրապետում է սև մոգությանը: Վոլնդեմորից հետո հանդիսանում է ամենուժեղ Մահ կլանողը: Այն եզակի կախարդներից է, ով կարող է անմիջապես լևիտացիայի ենթարկվել:
Սևերուս Սնեյփը ընդհանրությունումԽմբագրել
Քանի որ բազմաթիվ երկրպագուներ Սնեյփին համարում են Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի ամենաերկդիմի և ամենահետաքրքիր կերպարը, նա միանգամից սիրվեց և բազմաթիվ երկրպագուներ ունեցավ: Նրանք Սնեյփի կարևոր դերը տալիս են դերասան Ալան Ռիքմանին, ով խաղում է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերում[3]: Ռոուլինգը հենց ինքն է ընտրել Ռիքմանին Սնեյփի դերի համար[4]:
Հարց. Ովքե՞ր են ձեր սիրած հերոսները
Ռոուլինգ. Ես շատ սիրված հերոսներ ունեմ: Շատ եմ սիրում Հարրիին, Ռոնին, Հերմայոնիին, Հագրիդին և Դամբլդորին: Ես սիրում եմ գրել Սնեյփի մասին, թեկուզ և նրան ոչ միշտ կարելի է հաճելի անվանել, այնուամենայնիվ, գրել նրա մասին անչափ հետաքրքիր է:
Հարց. Իսկ մենք կիմանա՞նք Սնեյփի մասին ավելին:
Ռոուլինգ. Գրքերում միշտ է շատ բան լինում Սնեյփի մասին, քանի որ սա հերոս չէ, այլ հեղինակի համար նվեր: Ես դեռ չեմ որոշել ասել, թե նա ինձ դուր է գալիս [Ձայն դահլիճից. Իսկ ինձ նա դուր է գալիս]: Նա ձեզ դո՞ւր է գալիս: Դա ինձ անհանգստացնում է: Դուք խոսում եք Ալան Ռիքմանի, թե՞ Սնեյփի մասին [Ժպտում է]: Թեև սա կյանք չէ, այլ պարզապես գիրք, այդպես չէ՞:
(J.K. Rowling Edinburgh Book Festival Excerpts, август 2004[5]).
1999 թվականին[6] և 2004 թվականին[7] իր հարցազրույցներից մեկում Ռոուլինգ նշել է, որ սիրում է Սնեյփին: «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գրքում պարզվում է, որ Սևերուս Սնեյփին վստահում էր և՛ Վոլդեմորը, և՛ Դամբլդորը: «Հարրի Փոթերը և Մահվան պարգև» գրքի լույս տեսնելուց երկու տարի առաջ, այն հարցը, թե ում կողմից է Սնեյփը, ամենաքննարկվող հարցն էր Հարրի Փոթերի գրքի մասին պատմող ֆորումներում և հասարակություններում: Ոմանք կարծում են, որ Սնեյփը այնուամենայնիվ դավաճանել է Դամբլդորին և ստիպված էր եղել նրա իսկ խնդրանքով սպանել նրան: Գրքի երկրպագուները Սնեյփի անցյալի և Դամբլդորի սպանության մասին ստեղծել են բազմաթիվ տեսություններ:
Թղթակից. Լավ, ուրեմն ամենակարևոր հարցը վեցերորդ գրքից. Սնեյփը չարագո՞րծ է:
Ռոուլինգ. [Զսպելով ծիծաղը] Դե դուք կարդացել եք գիրքը: Ի՞նչ եք դուք կարծում:
Թղթակից. Կա մի տեսություն գաղտնի համաձայնության մասին, կան մարդիկ, ովքեր պնդում են...
Ռոուլինգ. Հուսահատված կառչել վերջին հույսից... [ծիծաղում է]
Թղթակից. այո՛
Ռոուլինգ. Դե, լավ, ակնհայտ է, որ Հարրիի և Սնեյփի հարաբերությունները հիմա դարձել են նույնպիսի անձնական, ինչպիսի Հարրիի և Վոլդեմորի հարաբերությունները, եթե ոչ ավելին: Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել, քանի որ սա սփոյլեր է, որպեսզի ես չասեմ: Սա սերտորեն կապված է նրա հետ, թե ինչ կլինի այն ժամանակ, երբ նրանք կրկին հանդիպեն, ինչքը ես չեմ կարող ձեզ ասել: Բացի այդ հիմա դուրս են գալիս նոր տեսությունների տասը հազար տարբերակ, և ես դրանք միշտ կարդում եմ [ժպտում է]: Հնարավոր է, որ ես չար եմ, բայց ես պաշտում եմ տեսություններ:
Թղթակից. Դամբլդորը ծրագրել էր ահանել
Ռոուլինգ. [Դադար:] Կարծում եք, սրանից կառաջանա մեծ տեսությո՞ւն:
Թղթակից. Այո: Մեծ-պրոբլեմատիկ:
Ռոուլինգ. [Դադար.] Դե, ես չեմ պատասպանի ձեր հարցին: [Թեթև ծիծաղ:] Ես պետք է մարդկանց հույս տամ:
Թղթակից. Նա վերադարձնում է մեզ այն հարցին, թե Սնեյփը հանդիսանում է կրկնակի-կրկնակի-կրկնակի-եռակի...
Ռոուլինգ. [Ժպտում է] Կրկնակի-կրկնակի-քառակի... ահա:
(Հարցազրույց TLC-ին և Mugglenet-ին, 2005 թվականի հուլիսի 16[5]).
Բացի այդ, Սնեյփի օրինապահության մասին վեճերը շարունակվում էին նույնիսկ վերջին գրքի հրատարակումից հետո: Որոշ ընթերցողներ համարում են, որ Հարրիին ցուցադրվող հիշողությունները ամբողջությամբ կամ մասամբ կեղծված էին: Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ նա հիացած է նրանով, որ նույնիսկ վերջին գրքի՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևներ»-ի լույս տեսնելուց հետո շարունակվում էին Թուրմերի վարպետի իրական օրինապահությանը առնչվող հայեցողությունները[8]: Միայն թե նա հաստատել է, որ Սնեյփը բարու կողմնակից է.
Հարց. Դու համարո՞ւմ եք Սնեյփին հերոս?
Ռոուլինգ. Այո, ես նրան համարում եմ հերոս: Թեկուզ և նա հերոս է բազմաթիվ թերություններով: Հնարավոր է նույնիսկ հակահերոս[9]: Նրան ոչ մի ձև չես կարող անվանել հաճելի մարդ, նա դարձավ չար, դաժան ուսուցիչ[10], սիրում էր վախեցնել, տառապում էր դառը զգացմունքներից և մշտապես սպառնող վտանգներից: Նա սիրո համար իր կյանքով է վճարում: Սա իսկակա՜ն հերոսական քայլ է:
(Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում, 30 հուլիսի, 2007[11])
Որոշ երկրպագուներ վստահ են, որ Սնեյփն այնուամենայնիվ չի մահացել, և հավաքում են հիմնավոր փաստեր դա ապացուցելու համար: Այս տեսության փաստարկ հանդիսանում է Սնեյփի դիմանկարի բացակայությունը տնօրենների դիմանկարերից (ընդհակառակը, Դամբլդորի մահից անմիջապես հետո նրա դիմանկարը ավտոմատ հայտնվում է տնօրենների պատին: Այնուամենայիվ, Ռոուլինգ դիմանկարի բացակայությունը բացատրում է այսպես.
Հարց. Վերջին տեսարանում տնօրենի առանձնասենյակում բացակայում է Սնեյփի դիմանկարը: Դա պատահականություն է, թե՞ ոչ:
Ռոուլինգ. Այդպես դիտմամբ է արված: Սնեյփը փաստացի լքել է տնօրենի պաշտոնը մահանալուց առաջ, այդ իսկ պատճառով չի արժանանում դառնալ օգոստափառ հասարակության անդամ: Բացի այդ, ինձ դուր է գալիս մտածել, որ Հարրին նպաստում է Սնեյփի դիմանկարի ժամանակի ընթացքում հայտնվելուն
(Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում, 30 հուլիսի, 2007[11]):
ՔննադատությունԽմբագրել
- «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագիրը Սնեյփին տեղադրել է «ֆանտաստիկայում 10 ամենահայտնի դավաճաններ» ցուցակի երկրորդ հորիզոնականում, նկատելով, որ դավաճանության ծրագիրն ստեղծվել է Դամբլդորի կողմից, իսկ Սևերուսը ընդամենը հիանալի կատարող է[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Крупнейшая энциклопедия по вселенной «Гарри Поттера»: HP-Lexicon
- ↑ Բնագրում՝ «doe», որը թարգմանվում է որպես «եղնիկ» (այս անունով անվանում են նաև այլ կենդանիների էգերին: Եղնիկը (Սնեյփի և Լիլի Փոթերի պատրոնուսը) և եղջերուն (Հարրիի և Ջեյմս Փոթերի պատրոնուսը) պատկանում են կենսաբանական նույն տեսակին, եղնիկը առանձին տեսակ է: Այսպիսով, անձանց հարաբերությունների թարգմանությունը, որոնց մարմնավորում են պատրոնուսները, մի քիչ աղավաղված են:
- ↑ Sneak peak of Part 2
- ↑ Jess Cagle (նոյեմբերի 5, 2001)։ «The First Look At Harry»։ time.com։ Վերցված է մարտի 31, 2008
- ↑ 5,0 5,1 Մեջբերումներ Ջոան Ռոուլինգի հարցազրույցից
- ↑ Abel Katy (1999)։ «Harry Potter Author Works Her Magic»։ Family Education։ Pearson։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 18, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 3, 2007
- ↑ «J.K. Rowling at the Edinburgh Book Festival»։ J.K.Rowling Official Site։ օգոստոսի 15, 2004։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2012
- ↑ Ջոան Ռոուլինգի քաղվածքներից լոս-անջելեսյան դպրոցականներին տրված հարցերից (անգլ.)
- ↑ «Web Chat with J.K. Rowling 30 July 2007 on Bloomsbury.com» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2007-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2007
- ↑ «Barnes and Noble and Yahoo chat with J.K. Rowling»։ barnesandnoble.com։ հոկտեմբերի 20, 2000։ Վերցված է սեպտեմբերի 15, 2007
- ↑ 11,0 11,1 Զրուցարան Ջ. Ք. Ռոուլինգի հետ Bloomsbury կայքում
- ↑ Александр Гагинский «Измена» 10 самых-самых... предателей // Мир фантастики. — 2011. — № 9. — С. 100-105.
Արտաքին հղումներԽմբագրել
- Snape Character profile на HP-Lexicon (англ.)
- Северус Снегг на Поттеромания Викия
- Interviews in which Rowling has given information about Snape from accio-quote.org (англ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 20-ի օրվա հոդված: |