Դրակո Մալֆոյ

Հարրի Փոթթեր վիպաշարի հորինված կերպար

Դրակո Մալֆոյ (անգլ.՝ Draco Malfoy), Հարրի Փոթերի վիպաշարի մտացածին կերպար: Մահ կլանող է: Հոգվարթսում Հարրի Փոթերի դպրոցական թշնամին է: Առաջին անգամ հայտնվել է գրքի առաջին հատորում, իր հերոսապատման մեջ կարևոր դեր է խաղում:

Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Դրակո Մալֆոյ.JPG
Դրակո Լյուցիուս Մալֆոյ
Սեռ արական
Մազերի գույն լուսնոսկե
Ֆակուլտետ Սլիզերին
Արյունի մաքրություն Զտարյուն
Կողմ Մահվան խժռող
Կախարդական փայտ 1. 10 դյում, ալոճենի և միաեղջյուրի մազեր
2. կտտկենու փայտիկ
Առաջին հայտնվելը «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Թոմ Ֆելթոն

Ընդհանուր տեղեկությունԽմբագրել

  • Անուն՝ Դրակո Լյուցիուս Մալֆոյ
  • Ծնողներ՝ Լյուցիուս և Նարցիսա Մայֆոյներ
  • Ընտանեկան կարգավիճակ՝ կնոջ անունը նշված չէ գրքում, բայց ըստ Ջոան Ռոուլինգի[1] նրա անունը Աստորիա Գրինգրաս է
  • Որդի՝ Սքորպիուս Գիպերիոն Մալֆոյ
  • Մարմնակազմություն՝ բարձրահասակ, նիհար
  • Աչքի ընկնող հատկություններ՝ բաց գույնի մազեր, սառը և արհամարհական հայացք
  • Ֆակուլտետ՝ Սլիզերին
  • Քվիդիչ՝ Սլիզերինների խմբի որսկան (2-6 կուրս)
  • Փայտիկ՝ 10 դյում, ալոճենի և միաեղջյուրի մազեր, որոնք բավականին ամուր են: Ժամանակավոր նա կտտկենու փայտիկի տիրակալն էր, չնայած և չգիտեր դրա մասին:

ՆկարագրությունԽմբագրել

Դրակոն ունի բաց, համարյա անգույն մազեր, սառը մոխրագույն աչքեր, սուր դունչ, սպիտակամաշկ է, մաշկը բարակ է: Նա բարձրահասակ է, նիհար, բայց ուսերի հատվածը լայն է, մարմնակազմությունով նման է Հարրի Փոթերին: Առաջին մասերում Դրակոն կարճահասակ, կոկված մազերով տղա էր, հետո նա մեծանում է, մազերը արդեն այդքան կոկիկ չէին, քան առաջ, ավելի քաղաքային տեսք էր: Ընթերցողների շրջանում նա ունի շատ երկրպագուներ, քանի որ նա գեղեցիկ է և ունի սառը բնավորություն, հաճախ այդպիսի կերպարները մեծ ուշադրություն են գրավում:

Դերը սյուժեումԽմբագրել

Դրակո Մալֆոյի մայրը Նարցիսա Մալֆոյն է, հայրը՝ Լյուցիուս Մալֆոյը: Նա պատկանում է կախարդների զտարյուն ընտանիքի: Նրա բարեկամների մեծ մասը սատարում էին Վոլան դե Մորտի գաղափարներին, համարելով, որ զտարյուն կախարդները ավելի մեծ արտոնություն ունեն, քան մյուսները:

Առաջին գրքում հենց Դրակոն էր վերցրել Նևիլ Դոլգոլուպսի նշումների գիրքը: Երբ Հարրին փորձում էր հետ վերցնել, նա ստիպված էր ցախավելով ընկնել նրա հետևից և գունդը բռնել Գրիֆինդորի դասախոսների պատուհանների տակ: Դրա արդյունքում Հարրին դարձավ Գրիֆինդորի քվիդիչի թիմի որսկանը, բայց ինչպես հայտնի է Դրակոն երկար ժամանակ զբաղվել էր այդ սպորտով և լավ էր թռնում (2-րդ մասում նա դարձավ Սլիզերինի որսկանը): Վեցերորդ գրքի վերջում նա չկարողացավ սպանել Դամբլդորին, չնայած նրան ասվել էր, եթե չսպանի նրան, ապա ինքը կմահանա: Երբ Մալֆոյների տուն բերվեցին Հարրին, Հերմիոնան և Ռոնը, Մալֆոյը նրանց չմատնեց: Նաև երևում էր, որ չէր ցանկանում ծառայել Վոլան դե Մորտին, բայց այլընտրանք չուներ:

Վեցերորդ գրքում Հարրին Մարոդերների քարտեզով հետևում էր Մայլֆոյին, երբ նա Պլակսի Միրթլի զուգարանում էր: Միրթլը սկսեց լաց լինել, իսկ Մալֆոյը նկատեց Հարրիին և սկսեց հարձակվել, նա ցանկանում էր Հարրիի դեմ օգտագործել Կրուցիատուս կախարդանքը, բայց վերջինս պաշտպանվեց Սեկտումսեմպրա կախարդանքով, ինչի արդյունքում Մայֆոյը ծանր վնասվածք ստացավ: Անմիջապես դրանից հետո հայտնվեց Սևերուս Սնեյփը և միանգամից բուժեց Մալֆոյի վերքերը:

Վերջին գրքում Հարրին Դրակոյին փրկում է դժոխային կրակից: Դա ընկերության առիթ չէր, բայց նրանց միջև թշնամությունը ավարտվում է:

Հատորում ասվում է Դրակոյի որդու՝ Սկորպիուսի մասին, սակայն չի նշվում կնոջ անունը: Ջոան Ռոուլինգը իր հարցազրույցում նշել է, որ Դրակոյի կինը Աստորիա Գրինգրասն է[1]:

Կերպարի ստեղծումԽմբագրել

Ըստ Ջոան Ռոուլինգի Դրակոն ստեղծվել է խուլիգաների կերպարի հիման վրա, որոնց հետ նա հանդիպել է դպրոցական տարիներին[2]:

Դրակոյի սկզբնական անունը «Դրակո Սպուգեն» էր[3], բայց հետագայում նրա ազգանունը փոխվեց: Ֆիլիպ Նելը կարծում է, որ Մալֆոյ ազգանունը ծագում է ֆրանսիական mal foi արտահայտությունից, որը կարելի է թարգմանել, որպես «անազնվություն»[4]: 2002 թվականի Նիլսենի հոդվածում հաստատվում է, որ «Դրակո» անունը կապ ունի «դրակոնյանի» հետ և որ նրա ազգանվան mal արմատը, ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «չար, վատ»[5]:

Քննադատների կարծիքներԽմբագրել

Ալբերտ թագավորական սրահում իր հարցազրույցի ժամանակ, Ռոուլինգը նշել է, որ տղաները ավելի շատ սիրում են հագնվել, ինչպես Դրակոն, քան Հարրին և որ մարդիկ «չափազանց շատ են սիրում Դրակոյին», որը նրան «մի փոքր անհանգստացնում է»[6]: Հենց այդ հարցազրույցում Սթիվեն Ֆրայը նշել է, որ երբ Հարրին հանդիպեց Մալֆոյին, նա հասկացավ, որ ռասիզմ կա նաև կախարդների աշխարհում և «վերնախավի ինքնահավան ներկայացուցիչները, կախարդական աշխարհում նույնպես տհաճ են, ինչպես իրական կյանքում»: Ֆրայը նաև նշել է, որ միևնույն ժամանակ «Կրեբը և Գոյլը անհույս չար կախարդներ են», բայց Մալֆոյը ի տարբերություն նրանց «ավելի ոճային է»: IGN-ը իրենց «Հարրի Փոթերի թոփ կերպարներ» ցուցակում Մալֆոյին տեղադրել են 9-րդ հորիզոնականում[7]:

Անդրադարձումը փոփ մշակույթի վրաԽմբագրել

Wizard rock խմբի Draco and the Malfoys երգի բառերը գրվել են «Հարրի Փոթեր» վիպաշարից ոգեշնչվելով, ավելի կոնկրետ՝ Դրակո Մալֆոյից: Harry and the Potters խմբի անդամները հագնվում են Հոգվարթի ուսանողների նման, բայց այս դեպքում հագնվում են Սլիզերինների համազգեստները[8]: Կա ավելի քան 750 խումբ, որոնց անդամները երաժշտությունը նվագում են Հարրի Փոթեր վիպաշարից ոգեշնչվելով[9][10]:

Դրակոյի ծաղրերգում են, որպես Ջերկո Փյունիկ, «Վեվերլի Փլեյսի կախարդները» սիթքոմի «Wizard School Part 1» և «Wizard School Part 2» էպիզոդներում, որտեղ Ալեքսը և Ջասթին Ռուսոն գնում են Wiz-tech կախարդական դպրոց, որտեղ բոլորը կրում են դեղին և սև խալաթներ և ակնոցներ, որոնց արտաքին տեսքը նման է Հարրի Փոթերին[11]: Դրակոն ծաղրերգվել է Սակկո անունով (նրա դերակատարը Շեյն Լայոնսն է) «Այդ ամենը» հեռուստասերիալի Harry Blandder սքեթչում, որտեղ Հարրի Բլենդերը և այլ ուսանողներ հաճախ ընդհարվում են Սակկոյի չար խմբի հետ: «Հարրի Փոթերը և տհաճ ձայնը» բեմադրությունում Մալֆոյը գործում է Հագրիդի և Դեմենտորի հետ[12]: Դրակոյին նաև ծաղրերգել են Big Bite սքեթչում, որտեղ նա անվանվել է Mailboy (իսկ նրա հայր Լյուցիուսը՝ Mailman): Նիլա Սիսիրիջիի Potter Puppet Pals շոուում Դրակոն հայտնվում է «Դրակո տիկնիկ» էպիզոդում: Նա տարբերվում է մյուս կերպարներից նրանով, որ նա սովորական թղթից պատրաստված խամաճիկ էր, ում փոխարեն խոսում էր Հարրին: Հարրին նրան ստեղծել էր, որպեսզի նրան տանջի, և դրանից հետո խամաճիկը սկսում է զզվեցնել նրան, ինչի արդյունքում Հարրին այրում է նրան:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Rowling Answers 10 Questions About Harry(անգլ.)
  2. Christopher Lyndon (հոկտեմբերի 12, 1999)։ «J.K. Rowling Interview Transcript, Part 12: Draco»։ The Connection (WBUR Radio) on Accio Quote!։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2010 
  3. «HPL: Guide to jkrowling.com- Transcript: Very early draft of Philosophers Stone (Page 1)»։ The Harry Potter Lexicon։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2010 
  4. Philip Nel (2001)։ Continuum International Publishing Group, ed.։ J.K. Rowling's Harry Potter Novels: A Reader's Guide (illustrated ed.)։ New York, NY: Continuum։ էջ 16։ ISBN 0-8264-5232-9 
  5. Alleen Pace Nilsen, Don L.F. Nilsen (November 2002)։ «Lessons in the teaching of vocabulary from September 11 and Harry Potter» (PDF)։ Journal of Adolescent & Adult Literacy 46 (3): 254–260 
  6. Fry Stephen (հունիսի 26, 2003)։ «J.K. Rowling at the Royal Albert Hall»։ MSN.com, on Accio Quote!։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2010 
  7. Brian Linder, Phil Pirrello, Eric Goldman, Matt Fowler (հուլիսի 14, 2009)։ «Top 25 Harry Potter Characters»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է ապրիլի 3, 2011 
  8. Davies Shaun (հուլիսի 20, 2007)։ «The unexpected wizards of rock and roll»։ NineMSN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է հունվարի 1, 2011 
  9. Brady Shaun (նոյեմբերի 28, 2006)։ «Yule Ball rolls into Philly»։ The Philadelphia Daily News։ Վերցված է փետրվարի 27, 2007 
  10. Humphries Rachel (հուլիսի 13, 2007)։ «Harry Potter 'Wrockers' Conjure Musical Magic»։ ABC News։ Վերցված է հուլիսի 31, 2007 
  11. «"Wizards of Waverly Place" Wizard School (2008)»։ IMDB։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է մայիսի 17, 2008 
  12. Jaquish Jeannette։ «Excerpts from Harry Potter and the Obnoxious Voice»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է հունվարի 1, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել