Մահաբերների ջոկատ, «Հարրի Փոթեր» վիպաշարի և կինոնկարների կերպարներ: Նրանք խավարի տիրակալ Լորդ Վոլդեմորտի (Թոմ Ռեդլ) ղեկավարած մթին հրաշագործների ու կախարդների ահաբեկչական խմբավորման անդամներ են, ովքեր ձգտում են մաքրել հրաշագործների աշխարհը` վերացնելով Մագլածիններին (հրաշագործներ և կախարդներ, որոնք չունեն մոգական ծագում): Նրանք նաև Մոգության Նախարարության միջոցով փորձում են ստեղծել նոր միաբանություն և վախ սփռել ամբողջ հրաշագործների աշխարհում՝ ահաբեկելով և սպանելով կարևոր պաշտոնյաներին ու Մահաբերների այլ թշնամիներին, հիմնականում Փյունիկի միաբանության անդամներին:

Հարի Փոթեր աշխարհի կազմակերպություն
Մահաբերների ջոկատ
Շտաբ Փոքր Հանգլթոն

Մալֆոյների առանձնատուն Արգելված անտառ

Գլխավոր Վոլդեմորտ
Նպատակ Կառավարել Հրաշագործների աշխարհը
Թշնամիներ Հարրի Փոթեր

Փյունիկի միաբանություն

Դամբլդորի բանակ

Մոգության նախարարություն

Մահաբերները միմյանց ճանաչում են ձախ ձեռքին առկա Խավարի նշանի միջոցով, որը նշում է Վոլդեմորտը նրանց անմիջապես կանչելու համար: Նրանց բնորոշ հագուստը ներառում է սև գլխարկով զգեստներ և սև դիմակներ: Որպես խմբավորում Մահաբերներն առաջին անգամ հայտնվում են «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքում, չնայած խմբավորման առանձին անդամներ, ինչպիսիք են Սևերուս Սնեյփը, Լյուցիուս Մալֆոյը ու Փիթեր Փեթիքրյուն, հայտնվել էին շարքի ավելի վաղ գրքերում:

ՀամառոտագիրԽմբագրել

Նախքան Հարրի ՓոթերըԽմբագրել

Առաջին անգամ Մահաբերների խմբավորումը ստեղծվել է գրքերի դեպքերից 11 տարի առաջ: Այդ ժամանակ նրանք տանջում և սպանում էին Մագլներին, ինչպես նաև ցանկացածին, ով դեմ էր գնում իրենց: Նրանք նաև սպանում էին արյան դավաճաններին (հրաշագործներ ու կախարդներ, ովքեր Մագլների և Մագլածինների կողմնակիցներ էին): Առաջին անգամ Մահաբերների հայտնվելուց 10 տարի անց, գուշակ Սիբիլ Տրլավնին մարգարեություն արեց մի տղայի մասին, ով կարող էր ընդմիշտ հաղթել Վոլդեմորտին: Մարգարեությունը կարող էր վերաբերվել երկու տարբեր տղաների՝ Հարրի Փոթերին կամ Նևիլ Լոնգբոթոմին. այնուամենայնիվ, Վոլդեմորտը ընտրեց Հարրիին, ինչպես նշված էր մարգարեության մեջ` «Խավարի Լորդը նրան կնշեր որպես իր հավասար»: Քանի որ Վոլդեմորտը կիսարյուն էր, նա որպես իր «հավասար» Նևիլի փոխարեն, ով սերում էր մաքրայրուն հրաշագործների ընտանիքից ընտրեց Հարրիին, ում մայրը մագլածին կախարդուհի էր: Ջեյմս և Լիլի Փոթերների գաղտնի պահապան Փիթեր Փեթիքրյուի հայտնած տեղեկությունների հիման վրա, Վոլդեմորտը փորձեց կատարել մարգարեությունը և սպանել իր նորածին մրցակցին: Հարրիի մոր՝ որդուն փրկելու համար սեփական անձի զոհաբերության շնորհիվ, Վոլդեմորտի մահացու նզովքը անդրադարձավ Հարիից և անէացրեց Վոլդեմորտին:

Երբ Վոլդեմորտը Հարրի Փոթերին սպանելու անհաջող փորձից հետո անհայտացավ, Մահաբերները հիմնականում ցրվեցին և անհետացան: Նախարարությունը նրանցից շատերին բռնեց և բանտարկեց հրաշագործների բանտում` Ազքաբանում, բայց ոմանց հաջողվեց խուսափել արդարադատությունից՝ պնդելով, որ իրենց տարակուսել է Իմպերիուսի նզովքը (ենթադրվում էր, որ այդպես վարվել է նաև Լյուցիուս Մալֆոյը) կամ մատնելով այլ Մահաբերների, ինչպես վարվեց Իգոր Կարկարովը. վիպաշարի ընթացքում Հարրին Դամբլդորի հիշապահոցի միջոցով ականատես է լինում Կարկարովի` նախկին Մահաբերների դեմ ցուցմունքի ժամանակ: Պարզվում է, որ շատ քիչ Մահաբերներ կանգնեցին իրենց ընկած տիրոջ համար և հանուն նրա հպարտորեն գնացին Ազքաբան (ինչպես Բելատրիս Լեստրենջը), քանի որ վեցերորդ գրքում Սնեյփը հայտարարում է, որ եթե Վոլդեմորտը հրաժարվեր հետ ընդունել բոլոր նրանց, ովքեր իր պարտվելուց հետո երես էին թեքել իրենից, նա շատ քիչ հետևորդներ կունենար: Լեստրենջները միակ Մահաբերներն էին, ովքեր պատրաստակամորեն զոհաբերեցին իրենց ազատությունը Վոլդեմորտի համար: Վոլդեմորտը նկատում է դա և պնդում, որ նրանք իրենց մեծ նվիրվածության համար բոլորից վեր կդասվեն: Որպես Մահաբեր Սնեյփի դիրքը եզակի է. ամբողջ ընթացքում նա երկու կողմերին էլ համոզում է (բացառությամբ Դամբլդորի), որ հենց իրենց համար է աշխատում: Դա պայմանավորված է «Օկլուսենցիայի» հմտությամբ, ինչի շնորհիվ նա Վոլդեմորտից թաքցնում է իր իրական դրդապատճառը` սերը Լիլի Փոթերի հանդեպ:

ՎերակազմավորումԽմբագրել

«Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի սկզբում` Քվիդիչի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո, հավաքվում են մի խումբ Մահաբերներ: Նրանք հավաքվում են, որպեսզի ստեղծեն մի այնպիսի տեսարան, որը վայրկյանների ընթացքում անհանգստություն, վախ ու քաոս կտարածի հրաշագործների մեջ: Նրանց հայտնվելը հիստերիա է առաջացնում, և մինչ նրանք խոշտանգում են Մագլներին ու Մագլածիններին, Մահաբերների թիվը գնալով աճում է: Այդ տեսարանը ավարտվում է նրանով, որ Բարտի Քրաուչ կրտսերը բաց է թողնում Խավարի նշանը դեպի երկինք` վախեցնելով Մահաբերներին և նախարարության պաշտոնյաներին:

Վոլդեմորտը, վերականգնելով իր ամբողջ ուժը «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի վերջում, կանչում է իր հետևորդներին՝ շոշափելով Փիթեր Փեթիքրյուի Խավարի նշանը: Կանչում է բոլորին բացառությամբ Սևերուս Սնեյփի (ով Հոգվարթսում էր «իր ծածկը պահելու» համար) և նրանց, ովքեր մահացել էին, բանտարկված էին կամ վախենում էին վերադառնալ. Մահաբերների մեծամասնությունը իրենց ծառայությանը վերադարձան, երբ Վոլդեմորտը սկսեց ամբողջ իշխանությունը պահանջելու իր երկրորդ փորձը:

Իր վերածննդի ժամանակ Վոլդեմորտը նշում է. «Եվ ահա այժմ մենք ունենք վեց բացակա Մահաբերներ, նրանցից երեքը մահացել են ինձ ծառայություն մատուցելու ժամանակ: Մեկը չափազանց վախկոտ է վերադառնալու համար. նա կվճարի: Մեկը, վստահ եմ, լքել է ինձ հավիտյան. նա իհարկե կսպանվի: Եվ մեկը, ով մնում է իմ ամենահավատարիմ ծառան, և արդեն իսկ սկսել է իր ծառայությունը»: Գրքերում հիշատակված և հետագա իրադարձությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ «վերադառնալու համար չափազանց վախկոտ» մեկը Իգոր Կարկարովն է: Վոլդեմորտը, ասելով` «մեկը, վստահ եմ, լքել է ինձ հավիտյան», ի նկատի ունի Սևերուս Սնեյփին, ով երկու ժամ անց վերադառնում է` բացատրելու իր բացակայությունը և համոզելու Վոլդեմորտին, որ ինքը լրտես է աշխատում նրա համար: «Ամենահավատարիմ ծառան» Բարտի Քրաուչ կրտսերն է, ով արդեն տեղավորվել է Հոգվարթսում և աշխատում է Վոլդեմորտի համար: Երեք զոհվածների թվում են Էվան Ռոսյերը, Ուիլկեսը և Ռեգուլուս Բլեքը:

Մոգության նախարարը (Կոռնելիուս Ֆուդջ) խաբում էր ինքն իրեն կարծելով, որ Վոլդեմորտը չէր կարող վերադառնալ և որ այդ ամենը հորինել էր Դամբլդորը, ով, Ֆուդջի կարծիքով, քաղաքական նկատառումներ ուներ: Մահաբերները «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի իրադարձությունների ողջ ընթացքում օգտագործում են այս մարտավարական առավելությունը՝ իրենց գաղտնիությունը պահպանելու համար: Վոլդեմորտի վերադարձից անմիջապես հետո Դամբլդորը խորհուրդ է տալիս Դեմենտորներին հեռացնել Ազքաբանից: Քանի որ նախարարությունը հրաժարվում է այդ քայլին դիմել, Մահաբերները հավաքագրում են Դեմենտորներին իրենց գործի համար, ինչպես նաև նույն հաջողությանն են հասնում հսկաների հետ բանակցելիս. Դեմենտների ապստամբությունը Մոգության նախարարության դեմ նաև թույլ է տալիս Մահաբերներին համալրել իրենց շարքերը՝ բանտից Մահաբերների, այդ թվում Բելատրիս Լեստրենջի զանգվածային փախուստի միջողով:

«Հարրի Փոթերը և Փյունիքի միաբանությունը» գրքում Վոլդեմորտը տասներկու Մահաբերների, Լյուցիուս Մալֆոյի գլխավորությամբ, ուղարկում է Առեղծվածների բաժին, որպեսզի նրանք անվնաս իրեն բերեն իր համար կենսական նշանակություն ունեցող մարգարեությունը. ի սկզբանե մարգարեությանը մասամբ ծանոթ լինելով Հարրիի վրա հարձակվելուց հետո, այժմ նա ցանկանում էր լսել ամբողջական տարբերակը` իր և Հարրիի միջև կապը ավելի լավ կամ նույնիսկ լիովին հասկանալու համար: Այնուամենայնիվ, Առեղծվածների բաժնի վրա հարձակումը ձախողվում է. Հարրի Փոթերը և իր ընկերները կանգնեցնում են Մահաբերներին և պահում են մարգարեությունը իրենց մոտ, ի վերջո Ալբուս Դամբլդորի ու Փյունիկի միաբանության անդամների օգնությամբ նրանք կոտրում են այն` թույլ չտալով Մահաբերներին խլել մարգարեությունը: Դամբլդորը գերեվարում է տասներկու Մահաբերներից տասնմեկին, սակայն Վոլդեմորտն ու Բելատրիսը կատաղի մենամարտից հետո կարողանում են փախչել, արդյունքում բացահայտվում է Մահաբերների «գաղտնիությանը»: Լյուցիուսը, ով կարևոր նշանակություն ուներ և՛ Մահաբերների, և՛ նախարարության կազմում, ձերբակալվում և բանտարկվում է: Ավելի ուշ Մահաբերները վերամիավորվում են, սպանում կամ առևանգում են կարևոր նշանակություն ունեցող հրաշագործների, սպանում են բազմաթիվ Մագլների և համատարած ահ ու սարսափ են տարածում հրաշագործների աշխարհում: Լյուցիուսի ձերբակալումից կարճ ժամանակ անց նրա որդուն՝ Դրակո Մալֆոյին դարձնում են Մահաբեր և հանձնարարում են սպանել Ալբուս Դամբլդորին, չնայած ի վերջո գործն ավարտին հասցնում է Սևերուս Սնեյփը:

«Հարրի Փոթերը և Կիսարյան արքայազնը» գրքի համարյա վերջում Մահաբերները առաջին անգամ հարձակվում են Հոգվարթսի վրա` սպանելով Ալբուս Դամբլդորին և վնասելով դպրոցի մի քանի պահապանների: Երկրորդ՝ ավելի մահացու հարձակումը կատարվում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքի վերջում, որի հետևանքով զոհվում են ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ Վոլդեմորտը, ով մահանում է Հարրիի վրա իր իսկ նետած մահվան նզովքի անդրադարձից: Վոլդեմորտի մահը ազդարարում է բոլոր Մահաբերների վերջը:

ԳաղափարախոսությունԽմբագրել

Վոլդեմորտի Մահաբերները կիրառում են ապօրինի և վտանգավոր հմայախոսքեր, այսինքն մթին կախարդանք: Նրանք հետևում են ռասիստական գաղափարախոսությանը, որի համաձայն մաքրարյուն հրաշագործները ռասայական հիերարխիայի վերևում են` բոլոր մոգական և ոչ մոգական ծագում ունեցող մարդկանցից ու արարածներից վեր: Նրանք հավատում են, որ հրաշագործները, ինչպես նշվում է պատմվածքի մեջ ծագումնաբանության գրքում, «Բնության Ազնվականությունն են», իսկ մյուս մոգական կամ ոչ մոգական ծագում ունեցող արարածները ստորադաս են և պետք է ենթարկվեն իրենց: Նրանք կարծում են, որ հրաշագործների աշխարհում միայն հրաշագործներից սերվածներն են արժանի մոգական ուժ կիրառել, չնայած այն հանգամանքին, որ ծագումը իրականում չի որոշում, թե ովքեր ունեն այդպիսի իրավունք: Նրանք կախարդներին դասակարգում են ըստ արյան մաքրության. բոլորից վեր դասվում են «մաքրարյուններ»-ը (նրանք, ում ծնողներն հրաշագործներ են), այնուհետև «կիսարյուններ»-ն (խառնածինները) ու «պղտորարյուններ»-ն են (նվաստացնող անվանում ոչ մոգ ծնողներից` Մագլներից ծնվածների համար): Մահաբերները հարձակվում են նաև այն մաքրարյուների վրա, ովքեր դեմ են իրենց: Ասվածի վառ ապացույցն են Փյունիկի միաբանության մաքրարյուն անդամները, ինչպիսիք են Սիրիուս Բլեքն ու Պրևետ եղբայրները, որոնք սպանվել են իրենց հավատարմության համար, և Ուիզլիների ամբողջ ընտանիքը: Մահաբերների գաղափարախոսությունների հետևորդները հաճախ նրանց «արյան դավաճաններ» են անվանում:

Իրականում արյան մաքրության գաղափարը պարզապես թյուրիմացություն է. Վոլդեմորտն ինքը կիսարյուն է, և անհավանական է, որ բոլոր Մահաբերները լինեն մաքրարյուն, քանի որ, հաշվի առնելով բազմաթիվ գեների առկայությունը, շատ քչերը, եթե նույնիսկ այդպիսիք գոյություն ունեն, կարող են լինել մաքրարյուն: «Կիսարյուն արքայազնը» գրքում Ռոուլինգը պատկերում է Գաունցիներին որպես մի ընտանիքի, որը անսխալ հետևում է իր նախնիների պատգամին և ոչնչացման եզրին է կանգնում մաքրարյունույունը պահելու ջանքերի պատճառով: Ռոուլինգը իր կայքում հայտարարել է, որ իսկապես մաքրարյուն ընտանիքներ չեն մնացել, և նրանք, ովքեր իրենց անվանում են մաքրարյուն, իրականում սերում են Մագլներից, Սկուիբներից (նրանք, ովքեր սերում են հրաշագործներից, բայց չունեն մոգական ուժ կիրառելու տաղանդ) և Կիսարյուններից, ինչը կարելի է ենթադրել իրենց ընտանեկան գրառումներից: Մյուս կողմից, հազվադեպ է հնարավոր, որ Մագլածին հրաշագործը դառնա Մահաբեր[1]:

Մահաբերները ցանկանում են հասնել լիակատար իշխանության և վերահսկողության ամբողջ Հրաշագործների աշխարհում` իշխանությունը մաքրարյունների մի փոքր խմբի ձեռքում կենտրոնացնելով: Մահաբերները ոչ միայն ձգտում են իշխանության գլուխ կանգնել, այլ նաև Մագլներին Հրաշագործների հպատակները դարձնել: Մոգության նախարարության նկատմամբ վերահսկողություն ունենալու ժամանակ նրանք խստորեն հետապնդում էին Մագլածիններին՝ նրանց ցմահ Ազքաբանում բանտարկելով կամ Դեմենտորների կեր դարձնելով:

Մահաբերները և նրանց հանցանքներըԽմբագրել

Հետևյալ աղյուսակում ներկայացված են «Հարրի Փոթեր» վիպաշարի և համանուն ֆիլմերում նկարահանված մահաբերների կերպարների անուններն ու նրանց կատարած հանցանքները:

Կերպար Նախապատմություն և հայտնի հանցագործություններ
Էվերին Պնդում է, թե գտնվել է Իմպերիուսի նզովքի ազդեցության տակ՝ բանտից խուսափելու համար: Վոլդեմորտը նրան կտտանքների է ենթարկել իր վերածննդի արարողության ժամանակ: Մասնակցել է Առեղծվածների բաժին ներխուժմանը, իսկ ավելի ուշ փախել է Ազքաբանից: Նա նաև սխալմամբ Վոլդեմորտին ասել էր, որ յուրաքանչյուրը կարող է մարգարեությունները վերցնել Առեղծվածների բաժնից՝ այնինչ մարգարեությունը կարող է վերցնել միայն այն անձը, ում վերաբերում է այն: Այդ իսկ պատճառով նա ևս մեկ անգամ արժանացել է Վոլդեմորտի ցասմանը:
Ռեգուլուս Բլեք Սիրիուս Բլեքի եղբայրն է: Կորցրել է իր լավ համբավը, երբ իմացել է, որ Վոլդեմորտը ստեղծում է Հորքրուկսներ և դրա պաշտպանվածությունը փորձարկում է իր տան էլֆի՝ Քրեթչերի վրա: Նա կեղծ Հորքրուկս էր թողել Վոլդեմորտին Ռ.Ա.Բ. մակագրությամբ:
Ալեկտո և Էմիկուս Քերոուներ Քույր և եղբայր են. Հարձակվել են մարդկանց վրա Հոգվարթսի ներսում: Հոգվարթսում դասավանդելու ընթացքում խոշտանգել են ուսանողներին: Դամբլդորի սպանության ժամանակ նրանք էլ էին գտնվում աշտարակի գագաթին: Նախքան Հոգվարթսի ճակատամարտը նրանց Հարրի Փոթերը և Միներվա ՄաքԳոնագալը պարտության էին մատնել:
Քրեբ ավագ Վինսենթ Քրեբի հայրն է: Ներկա է գտնվել Վոլդեմորտի վերածննդին: Մասնակցել է Առեղծվածների բաժին ներխուժմանը, իսկ ավելի ուշ փախել է Ազքաբանից:
Բարտի Քրաուչ կրտսեր Մասնակցել է Ֆրենկ և Ալիս Լոնգբոտթոմների խոշտանգումներին` օգտագործելով Կրուցիատոսի նզովքը: Այս ոճրագործության համար տարվել է Ազքաբան, այնուհետև փախուստի է դիմել: Նա Հարրի Փոթերին դավադրությամբ հանձնել է Վոլդեմորտին: Ընդունել է Ալաստոր Խոժորի կերպարը օգտագործելով Փոխակերպման դեղաթուրմ: Սպանել է իր հորը՝ Բարտի Քրաուչ ավագին: Ապշեցրել է Ֆլուր Դելակուրին և կիրառել է Իմպերիուսի նզովքը Վիկտոր Քրամի վրա: Երկար ժամանակ թաքնվել է հոր և տնային էլֆի օգնությամբ: Ավելի ուշ ստացել է Դեմենտորի համբույր:
Անտոնին Դոլոհով Օգնել է սպանել Գիդեոնին և Ֆաբիան Պրևետներին: Խոշտանգել է բազմաթիվ մագլների և Վոլդեմորտի հակառակորդների: Ձերբակալվելուց 14 տարի անց փախել է Ազքաբանի բանտից` Վոլդեմորտին վերամիավորվելու համար: Առեղծվածների բաժին ներխուժման ժամանակ անհայտ անեծքներով վիրավորել է Հերմիոնա Գրենջերին և Ալաստոր Խոժորին, իսկ ավելի ուշ ևս մեկ անգամ փախել է Ազքաբանից: Թորֆին Ռոուլի հետ հարձակվել է Հարիի, Ռոնի և Հերմիոնայի վրա, բայց չի կարողացել վնասել նրանց: Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ սպանել է Ռեմուս Լուպինին[2]: Այնուհետև` նույն ճակատամարտի ժամանակ, պարտվել է Ֆլիտվիկին:
Գիբոն Հոգվարտսի ներսում հարձակվել է մարդկանց վրա: Նա Դումբլդորի սպանության գիշերը Խավարի նշանը բաց է թողել դեպի երկինք: Նրան պատահաբար սպանել է ծառայակից Մահաբեր Թորֆին Ռոուլը:
Գոյլ ավագ Գրեգորի Գոյլի հայրը: Նույնպես ներկա էր Վոլդեմորտի վերածննդին:
Ֆենրիր Գրեյբեք[3] Եղել է երբեմնի ամենասարսափելի մարդագայլը, ով նախընտրում էր հարձակվել և որսալ մանկահասակ երեխաներին: Լրջորեն վնասել է Բիլ Ուիզլիին և Լավենդեր Բրաունին: Ռեմուս Լուպինին մարդագայլի է վերածել: Հարրիին, Ռոնին և Հերմիոնային առևանգած Որսացողների խմբի անդամ է: Մասնակցել է Հոգվարթսի ճակատամարտին, որտեղ նրան ապշեցրել է պրոֆեսոր Տրլավնին` աշտարակի գագաթից նրա գլխին բյուրեղյա գունդ գցելով: Ավելի ուշ նրան վերջնական պարտության են մատնել Ռոն Ուիզլին և Նևիլ Լոնգբթոմը:
Ջակսոն Մասնակցել է Առեղծվածների բաժնում տեղի ունեցած մարտին և հետագայում փախել է Ազքաբանից:
Իգոր Կարկարով Ձերբակալվել և բանտարկվել է Ազքաբանում: Այնուհետև ազատ է արձակվել Մահաբերների` այդ թվում Բարտի Քրաուչ կրտսերի մասին տեղեկություններ տրամադրելու համար. դարձել է Դուրմստրանգի տնօրենը: Վոլդեմորտի վերածնունդից հետո թաքնվել է, բայց հետո հայտնաբերվել և սպանվել է:
Բելատրիս Լեստրենջ Վոլդեմորտի ամենամոլեռանդ ու նվիրված ծառան է: Մասնակցել է Ֆրենկ և Ալիս Լոնգբոթոմների խոշտանգումներին` օգտագործելով Կրուցիատոսի նզովքը: Ձերբակալումից 14 տարի անց փախել է բանտից` Վոլդեմորտին վերամիավորվելու համար: Առեղծվածների բաժին ներխուժման ժամանակ խոշտանգել է Նևիլ Լոնգբոթոմին, լուրջ վնասվածքներ է հասցրել Նիմֆադորա Տոնկսին և սպանել է Սիրիուս Բլեքին: Խոշտանգել է Հերմիոնա Գրենջերին ու Գրիպհուկին և սպանել է Դոբիին Մալֆոյների առանձնատանը: Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ սպանել է Տոնկսին, փորձել է սպանել Ջինի Ուիզլիին նրա հետ մենամարտելու ընթացքում, ինչպես նաև փորձել է սպանել Հերմիոնային և Լունային[2]: Այնուհետև նրան սպանել է Մոլլի Ուիզլին:
Ռոդոլֆուս և Ռաբաստան Լեստրենջներ Եղբայրներ են: Մասնակցել են Ֆրենկ և Ալիս Լոնգբոթոմների խոշտանգումներին` օգտագործելով Կրուցիատոսի նզովքը: Փախել են բանտից` տասնչորս տարի անց կրկին Վոլդեմորտին միավորվելու համար: Մասնակցել են Առեղծվածների բաժին ներխուժմանը, ձերբակալվել են այնուհետև կրկին փախել Ազքաբանից: Ռոդոլֆուս Լեստրենջը Բելատրիս Լեստրենջի ամուսինն է: Ասվում է, որ Հանելուկների դարաշրջանում նա եղել է Վոլդեմորտի համախոհներից:
Վոլդեն Մեքնել Աշխատանքի է անցել Վտանգավոր Արարածների Վնասազերծման Կոմիտեում որպես դահիճ: Փորձել է մահապատժի ենթարկել Բուքբեյքին, բայց ձախողվել է, քանի որ հիփոգրիֆը ազատվել էր: Ներկա է եղել Վոլդեմորտի վերածննդին: Համոզել է հսկաներին ուժերը միավորել Մահաբերների հետ: Մասնակցել է Առեղծվածների բաժին ներխուժմանը, իր վերջին ոճրագործությունից հետո ձերբակալվել է, սակայն հետագայում փախել է Ազքաբանից: Մասնակցել է նաև Հոգվարթսի ճակատամարտին: Նրան Հագրիդը անգիտակից վիճակում նետել է զնդանը և թողել այնտեղ:
Դրակո Մալֆոյ Իրականացրել է Ալբուս Դամբլդորին սպանելու երկու անհաջող փորձ` Դամբլդորի փոխարեն անզգուշորեն թունավորելով Ռոն Ուիզլիին մեղրախմիչքով և ծանր վիրավորելով Քեյթի Բելին անիծված վզնոցով: Միջոցներ է ստեղծել Մահաբերների` Հոգվարթս ներթափանցելու համար: Իմպերիուսի նզովք է կիրառել Տիկին Ռոսմերտայի վրա: Վոլդեմորտի պատվերով խոշտանգել է մահաբեր Թորֆին Ռոուլին: Մասնակցել է Հոգվարթսի ճակատամարտին:
Լյուցիուս Մալֆոյ Երբեմնի ամենաազդեցիկ Մահաբերներից մեկը: Վոլդեմորտի դպրոցական օրագիր տվել է Ջինի Ուիզլիին: Սպառնացել է դպրոցի ղեկավարներին: Հարրի Փոթերի վրա հարձակման փորձ է կատարել իր տնային էլֆին` Դոբիին ծառայությունից ազատելու համար: Խոշտանգել է Մագլեների բազմաթիվ ընտանիքների և մասնակցել է Քվիդիչի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ տեղի ունեցած բռնությաններին: Ներկա է գտնվել Վոլդեմորտի վերածննդի: Իմպերիուսի նզովք է դրել Փյունիկի միաբանության անդամ Ստուրգիս Պոդմորի և Առեղծվածների բաժնի աշխատակից Բրոդերիկ Բոդի վրա` մարգարեությունը վերցնելու և իր տիրոջը տալու համար: Ղեկավարել է Առեղծվածների բաժնի վրա հարձակումը, որից հետո ձերբակալվել է, իսկ ավելի ուշ փախել է Ազքաբանից: Զբաղվել է կաշառակերությամբ:
Մոլքայբեր Մասնագիտացել է Իմպերիուսի նզովքի կիրառման մեջ: Ձերբակալվելուց 14 տարի անց փախել է Ազքաբանից՝ Վոլդեմորտին վերամիավորվելու համար: Մասնակցել է Առեղծվածների բաժնի վրա հարձակմանը, ինչի արդյունքում ձերբակալվել է և ևս մեկ անգամ փախել է Ազքաբանից: Նա նաև Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ վտանգավոր անծք է օգտագործել Մերի Մաքդոնալդի վրա:
Նոթ ավագ Թեոդոր Նոթի հայրն է: Ռոուլինգը իր կայքում նշում է, որ նա տարեց այրին է[4] : Վոլդեմորտի վաղեմի աջակիցներից մեկն է, ով ներկա է եղել նրա վերածննդի ժամանակ: Մասնակցել է Առեղծվածների բաժին ներխուժմանը, իսկ ավելի ուշ փախել է Ազկաբանից:
Փիթեր Փեթիքրյու («Պոչավոր») Փյունիկի միաբանությունում լրտես է աշխատել Վոլդեմորտի համար: Դավաճանել է Փոթերներին, այնուհետև մեղադրել է Սիրիուս Բլեքին դավաճանության ու Ջեյմս և Լիլի Փոթերների մահվան մեջ: Սեփական մահը կեղծելու համար սպանել է 12 Մագլներին (և կտրել է իր մատը): Սպանվել է Սեդրիկ Դիգորիին: Օգնել է Վոլդեմորտին վերամարմնավորվել: Սպանվել է իր իսկ կախարդական ձեռքով, երբ մի պահ երկմտտել է Հարրիին սպանելու հարցում:
Օգոստուս Ռոքվուդ Ձևացնելով, թե իբր Վոլդեմորտի հակառակորդ է` եղել է կրկնակի լրտես և նախարարությունից տեղեկություններ է կորզել Լուդո Բագմանի և այլ

գործակալների միջոցով: Տասնչորս տարի անց փախել է բանտից` Վոլդեմորտին վերամիավորվելու համար: Տեղեկացրել է իր տիրոջը, որ Էվերինի տեղեկություններն այն մասին, որ Բոդը կարող է գողանալ մարգարեությունները, ճիշտ չեն: Մասնակցել է Առեղծվածների բաժին ներխուժմանը, այնուհետև փախել է Ազքաբանից: Մասնակցել է Հոգվարթսի ճակատամարտին, սպանել է Ֆրեդ Ուիզլիին և ապշեցրել է Աբերֆորդ Դամբլդորին:

Էվան Ռոսյեր Լուսաբերների հետ մենամարտի ընթացքում ոչնչացրել է Ալաստոր Խոժորի քթի մի մասը: Մահացել է մենամարտի ժամանակ:
Թորֆին Ռոուլ Հարձակվել է մարդկանց վրա Հոգվարթսի ներսում և պատահաբար սպանել է Մահաբեր Գիբոնին: Անտոնին Դոլոհովի հետ հարձակվել է Հարրիի, Ռոնի և Հերմիոնայի վրա: Մասնակցել է Հոգվարթսի ճակատամարտին:
Սկաբիոր Իր կյանքի որոշակի շրջանում Սկաբիորը բանտարկվել է Ազքաբանում՝ չբացահայտված հանցագործությունների համար, բայց ազատ է արձակվել Վոլդեմորտի` Մոգության նախարարություն ներթափանցելուց որոշ ժամանակ առաջ կամ դրանից հետո: Հերմիոնային, Հարրիին և Ռոնին բռնած և Մալֆոյների առանձնատուն բերած Որսացողների խմբի անդամ է եղել: Սլիզերինցի է:
Սելվին Հարձակվել է Ռուբեուս Հագրիդի և Հարրի Փոթերի վրա Դարսլիների տնից հեռանալիս (հավանաբար հենց ինքն է սպանել Հեդվիգին): Խոշտանգել է Քսենոֆիլիուս Լավգուդին:
Սևերուս Սնեյփ Տեղեկություններ է տվել Վոլդեմորտին Սիբիլ Տրլավնիի մարգարեության մասին, որը հանգեցրել է Ջեյմս և Լիլի Փոթերների սպանությանը: Վեցերորդ գրքում սպանել է Դամբլդորին աստղագիտության աշտարակի վրա, չնայած հետագայում պարզվում է, որ Դամբլդորը մահանում էր և խնդրել էր Սնեյփին սպանել իրեն: Նրան սպանել է Նագինին` Վոլդեմորտի օձը, որը նաև Հորկուքս է: Նա և Լիլի Էվանսը մանկության ընկերներ են եղել, մինչև որ պատանեկության տարիներին բաժանվել են: Երբ Վոլդեմորտը սպանել է Լիլիին, Սնեյփի աննկատ, բայց անվերապահ սերը նրա հանդեպ ստիպել է իրեն դավաճանել Վոլդեմորտին և դառնալ կրկնակի լրտես: Նույնիսկ այդ բոլոր ժամանակներից հետո նա միշտ սիրել է Լիլիին:
Թրավերս Օգնել է սպանել ՄակՔինոններին: Ձերբակալվելուց 14 տարի անց փախել է բանտից՝ Վոլդեմորտին վերամիավորվելու համար: Խոշտանգել է Քսենոֆիլիուս Լավգուդին: Բելատրիսի տեսքով ծպտված Հերմիոնային ուղեկցել է Գրինգոտց: Մասնակցել է նաև Հոգվարթսի ճակատամարտին: Հավանաբար, եղել է Հոգվարթսի ներսում մարդկանց վրա հարձակվածների շարքում, քանի որ Ազքաբանից փախչելուց հետո կրկին ձերբակալվել է:
Վիլկս Սպանել են Լուսաբերները Հրաշագործների առաջին պատերազմի ժամանակ:
Կորբան Յաքսլի Հոգվարթսում հարձակվել է մարդկանց վրա: Իմպերիուսի նզովք է դրել Կախարդական իրավունքի կիրառման բաժնի ղեկավար Պիուս Թիքնեսի վրա: Նաև մասնակցել է Հոգվարթսի ճակատամարտին, որտեղ նրան պարտության են մատնել Լի Ջորդանը և Ջորջ Ուիզլին:

ՄահաբերներԽմբագրել

Ալեկտո և Էմիկուս ՔերոուներԽմբագրել

Ալեկտո և Էմիկուս Քերոուները քույր ու եղբայր են, ովքեր մասնակցում են Հոգվարթսի վրա հարձակմանը «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» գրքի վերջում: Էմիկուսը նկարագրվում է որպես խորամանկ հայացքով ու խռպոտ հռհռոցով կարճահասակ, գեր ու կոպիտ տղամարդ, իսկ Ալեկտոն որպես «փոքրամարմին ամրակազմ կին», ով նման էր իր եղբորը իր արտաքինով ու ծիծաղով: Ասվում է, որ Վոլդեմորտի առաջին անկումից հետո նրանք իսկապես հավատում էին, որ նա ընդմիշտ անհետացել է[5]:

«Հարրի Փոթերը և Մահվան պարգևներ»-ը գրքում Ալեկտոն և Էմիկուսը դառնում են «ուսուցիչներ» Հոգվարթսում և խստագույնս պատժում են այն ուսանողներին, ովքեր դեմ են Վոլդեմորտին: Էմիկուսը Հոգվարթսում դասավանդում է մթին արվեստների դեմ պաշտպանության առարկան, բայց ինչպես Նևիլ Լոնգբոթոմն է բնութագրում, դասը ինքնին դառնում է մթին արվեստների դասավանդում, որի ընթացքում ուսանողները ստիպված են լինում կիրառել Կրուցիատոսի նզովքը ընդդեմ կալանքի տակ գտնվող ուսանողների: Ալեկտոն դասավանդում է Մագլագիտություն, որը դառնում է պարտադիր առարկա և ուսանողներին սովորեցնում է, որ Մագլները կենդանիների նման են: Հոգվարթսի ճակատամարտից անմիջապես առաջ Ալեկտոն Վոլդեմորտի պատվերով սպասում է Հարրիին Ռավենքլոյի աշտարակում, որպեսզի գերի վերցնի նրան, բայց նախքան նա կշոշափեր իր ձեռքի Խավարի նշանը Վոլդեմորտին կանչելու համար Լունա Լավգուդը ապշեցնում է նրան: Էմիկուսը տեսնելով տեղի ունեցածը` փորձում է դաշինք կնքել Միներվա ՄակԳոնագալի հետ, ով իրեն իբր օգնել էր Ռավենքլոյի որոշ ուսանողներ որպես զոհ մատուցել Վոլդեմորտին, բայց այդ սուտը օգտագործելով դարանակալել էր Ալեկտոյին և ստիպել շոշափել իր Խավարի նշանը: ՄակԳոնագալը մերժում է Էմիկուսի հետ դաշինք կնքելու առաջարկը և վիճում է նրա հետ, Էմիկուսն էլ թքում է նրա դեմքին: Դրանից զայրացած Հարրին նրա նկատմամբ այնպիսի մեծ զորությամբ Կրուցիատոսի նզովք է կիրառում, որ նա ուշաթափվում է: Ավելի ուշ, ՄակԳոնագալը նրա վրա Իմպերիուսի նզովք է կիրառում, այնուհետև կապում է քրոջ հետ և ցանցի մեջ գցում:

Ֆիլմում Էմիկուսին մարմնավորում է Ռալֆ Ինեսոնը, իսկ Ալեկտոյին` Սյուզի Թոուսը: Ֆիլմում նրանց դերերը կրճատված են: Եզրափակիչ ֆիլմի երկրորդ մասում Սնեյփը շեղում է ՄակԳոնագոլի` իրեն ուղղված հմայախոսքը, որը հարվածում է Քերոուներին. հավանաբար նա այսպես է վարվում ուսանողներին պաշտպանելու և Դամբլդորի հանդեպ իր հավատարմությունը ցուցադրելու համար:

Բարտի Քրաուչ կրտսերԽմբագրել

Բարտեմիուս «Բարտի» Քրաուչ կրտսերը Բելատրիս Լեստրենջի և Ռոդոլֆուս Լեստրենջի հետ միասին կալանավորվեց` Ֆրենկ և Ալիս Լոնգբոթոմներին` Նևիլ Լոնգբոթոմի ծնողներին խոշտանգելու համար: Նրա հայրը՝ Բարտի Քրոուչ ավագը, ով ժամանակին Մոգության նախարարության Իրավապահ բաժնի ղեկավարն էր, նրան դատապարտեց ցմահ ազատազրկման Ազքաբանում: Այնուամենայնիվ, նա հետագայում փրկեց որդուն հանուն իր մեռնող կնոջ: Երբ նրանք Ազքաբանում այցելում են նրան, տիկին Քրաուչը օգտագործում է փոխակերպման դեղաթուրմը, ընդունում է որդու կերպարը և հնարավորություն է տալիս նրան փախչել, իսկ ինքը մնում է բանտում տղայի փոխարեն: Երբ տիկին Քրաուչը մահանում է, նրան թաղում են որդու անվան տակ: Քրաուչ կրտսերին խնամում և բուժում է իրենց տնային էլֆը` Ուինկին:

Որպեսզի որդին չվերադառնա Վոլդեմորտի մոտ ծառայության, Քրաուչ ավագը նրան վերահսկում է Իմպերիուսի նզովքի միջոցով և թաքցնում է անտեսանելության թիկնոցի տակ: Երբ Բերտա Ջորկինսը բացահայտում է ճշմարտությունը, նորությունը հասնում է Վոլդեմորտին, նա էլ փրկում է Քրաուչ կրտսերին և Քրաուչ ավագին է պահում Իմպերիուսի նզովքի տակ: Այնուհետև Քրաուչ կրտսերը, բանտարկելով հայտնի Լուսաբեր Ալաստոր Խոժորին և օգտագործելով փոխակերպման դեղաթուրմը, ընդունում է նրա տեսքն ու այդպիսով ներթափանցում է Հոգվարթս որպես մթին արվեստների դեմ պաշտպանության նոր ուսուցիչ: Չնայած իրական ուսուցիչ չլինելուն` Քրաուչ կրտսերը արդար գործ է անում և ուսանողները նրանից շատ գիտելիքներ են ստանում: Հետո Քրաուչ ավագը ուժասպառ ու ցնորված փախչում է Իմպերիուսի նզովքից, հասնում է Հոգվարթս, որպեսզի Դամբլդորին պատմի Վոլդեմորտի վերադարձի մասին, բայց Վոլդեմորտի հավատարիմ մահաբեր Բարտի Քրաուչ կրտսերը դղյակում սպանում է հորը, մարմինը ոսկորի է վերածում, ոսկորն էլ թաղում է Հագրիդի տնակի դիմաց[6]:

Երեք հրաշագործների մրցույթը անցկացվում է Հոգվարթսում, իսկ Վոլդեմորտը հանձնարարում է Քրաուչ կրտսերին ամեն ինչ անել, որ Հարրին հաղթի: Դա անելու համար նա կախարդում է Վիկտոր Քրամին, որպեսզի նա լաբիրինթոսում հարձակվի Սեդրիկ Դիգորիի վրա և ածշեցնում է Ֆլոր Դելակուրին: Երբ Հարրին և Սեդրիկը միաժամանակ դիպչում են երեք հրաշագործների գավաթին, այն նրանց տեղափոխում է Փոքր Հանգլթոնի գերեզմանատուն` Ռեդլների տուն, քանի որ քավաթը պորտալ էր: Այնտեղ, Սեդրիկին սպանելուց հետո, մահաբեր Փիթեր Փեթիքրյուն օգտագործում է Հարրիի արյունը Վոլդեմորտի վերամարմնավորման ծեսի համար: Խավարի տիրակալը փորձում է սպանել Հարրիին, բայց իր փայտիկից դուրս եկած ուրվականների օգնությամբ Հարրին փախչում է պորտալի միջոցով:

Երբ Հարրին կրկին հայտնվում է Հոգվարթում, դեռևս քողարկված Քրաուչ կրտսերը ցանկանում է հաջողությամբ ավարտին հասցնել իր տիրակալի կիսատ թողած գործը, բայց Դամբլդորը, Սնեյփը և ՄակԳոնագալը խափանում են նրա ծրագրերը: Վերիտասերումի ազդեցության ներքո Քրաուչ կրտսերը պատմում է իրենց ծրագրի մասին: Չնայած նրան հուսալիորեն պաշտպանում էին, որպեսզի նա հետագայում կարողանար ցուցմունք տալ, Մոգության նախարար Կորնելիուս Ֆուդջի թիկնապահ ձևացող դեմենտորը հարձակվում է Քրաուչի վրա և, նախքան ինչ-որ մեկը կփորձեր կանգնեցնել նրան, դուրս է քաշում նրա հոգին: Քրաուչը ապրում է իր հիշողություններից ու անձի գիտակցումից զուրկ:

«Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմի ադապտացիայում Բարտի Քրաուչ կրտսերին մարմնավորում է Դեյվիդ Թենանտը:

Անտոնին ԴոլոհովԽմբագրել

Անտոնին Դոլոհովը երկար, գունատ դեմքով տղամարդ է, ում անունից ենթադրելի է, որ նա սլավոնական ծագում ունի: «Հարրի Փոթերը և Կիսարյան արքայազնը» գրքում հաստատվում է, որ նա Վոլդեմորտի առաջին մահաբերներից է, քանի որ 1956 թվականին ներկա է եղել, երբ Վոլդեմորտը գնացել է Հոգվարթս` ուսուցչական պաշտոն պահանջելու և Թագ-Հորկրոքսը թաքցնելու համար: Սրանից կարելի է ենթադրել, որ Առեղծվածների բաժին ներթափանցելու ժամանակ նա առնվազն վաթսուն տարեկան է: Դոլոհովը հինգ Մահաբերներից մեկն է, ովքեր սպանել են Գիդեոն և Ֆաբիան Պրևետներին (Մոլլի Ուիզլիի եղբայրները): Նա նաև առաջին պատերազմի ընթացքում խոշտանգում է բազմաթիվ Մագլների և Վոլդեմորտի հակառակորդների: Դոլոհովը բանտարկվում է Ազքաբանում, բայց զանգվածային փախուստի ժամանակ փախչում է նաև ինքը:

Դոլոհովը մասնակցում է Առեղծվածների բաժնի մարտին, որի ընթացքում վնասում է Հերմիոնային, այնուհետև ձերբակալվում և ուղարկվում է Ազքաբանի բանտ: Սակայն «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքի իրադարձություններից առաջ նա ևս մեկ անգամ փախչում է բանտից: Երբ Մագլների սրճարանում Հարրին, Ռոնը և Հերմիոնան օգտագործում են Վոլդեմորտի անունը (որի վրա տաբու կար), նա իր ընկեր Ռոուլի հետ միասին հետապնդում է Հարրիենց, սակայն Հերմիոնան ապշեցնում է նրան ապա ջնջում նրանց հիշողությունը, ավելի ուշ նրանց ձախողման համար պատժում է Վոլդեմորտը: Դոլոհովը մասնակցում է Հոգվարթսի ճակատամարտին և սպանում է Ռեմուս Լուպինին[2] (Աբելֆորդ Դամբլդորի խոսքով` Լուպինին վերջին անգամ նրա հետ մենամարտելիս էր տեսել): Դին Թոմասի հետ մենամարտելիս Փարվատի Պաթիլը նրա վրա անեծք է օգտագործում: Հետագայում Դոլոհովին ու Յաքսլիին ուղարկվում են Հարիին փնտրելու, քանի որ սխալմամբ կարծում էին, թե տղան ինքնակամ չի հանձնվի: Երբ ճակատամարտը վերսկսվում է, պրոֆեսոր Ֆլիտվիկը վերջնական պարտության է մատնում նրան:

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ու «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» մաս-1-ի ֆիլմի ադապտացիաներում նրան մարմնավորում է Արբեն Բայրրաթարաջը:

Ֆենրիր ԳրեյբեքԽմբագրել

Ֆենրիր Գրեյբեքը մարդագայլ է, ում Մահաբերները հավաքագրել են: Նա Լորդ Վոլդեմորտի կողմից է, քանի որ Վոլդեմորտը խոստացել է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում գտնվող բոլոր մարդագայլերի համար: Նրա թևին չկա Խավարի նշանը, քանի որ ինքը Մահաբեր չէ[3]: Նա հայտնի է որպես երբևէ գոյություն ունեցած ամենադաժան մարդագայլ, ումից հրաշագործների աշխարհում գրեթե բոլորը վախենում են: Նա լիալուսնի ժամանակ շատ մոտ է դիրքավորվում իր զոհերին: Հետևելով իր` ինչքան հնարավոր է շատ մարդագայլեր ստեղծելու օրակարգին, նա բազմաթիվ մարդկանց մարդագայլի է վերածում, այդ թվում մանկահասակ Ռեմուս Լուպինին, երբ նրա հայրը բարկացնում է Գրեյբեքին: Գրեյբեքի թիրախը հիմնականում երեխաներն էին: Ի տարբերություն շատ մարդագայլերի` Գրեյբեքը արյան ծարավ է անգամ մարդկային կերպարանքով: «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» գրքում Գրեյբեքը առաջին անգամ հայտնվում է Դամբլդորի մահվան գիշերը, երբ հարձակվում է Հարրիի վրա և սարսափելի վախեցնում է Բիլ Ուիզլիին: Գրեյբեքը չի փոխանցում իր լիկանտրոֆիան, քանի որ նա այդ ժամանակ մարդկային կերպարանքով է, այնուամենայնիվ հետագայում Բիլը հետաքրքրություն է ցուցաբերում շատ հազվադեպ մսի հանդեպ:

«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում Գրեյբեքը ղեկավարում է մթին կախարդների` Որսացողների հանցախումբը, ովքեր փնտրում են Մագլածինների և «անցանկալիներ»-ի, ոսկու հետ փոխարինելու համար: Երբ Հարրին պատահաբար օգտագործում է Վոլդեմորտի անունը, որի վրա տաբու կա, Գրեյբեքը ազդանշան է ստանում և նրա հանցախումբը հարձակվում է Հարրիենց վրա: Որսացողները առևանգում են Հարրիին, Ռոնին և Հերմիոնային և նրանց տանում են Մալֆոյների առանձնատուն: Բելատրիս Լեստրենջը խոստանում է, որ Գրեյբեքին իր ծառայությունների դիմաց կտա Հերմիոնային, բայց բանտարկյալները պայքարում են իրենց ազատության համար և փախչում են. փախուստի ժամանակ նրանք եռապատիկ ուժով ապշեցնող հմայախոսքով հարվածում են Գրեյբեքին: Գրեյբեքը գլխավոր մարդագայլն է, ով համաձայնում է օգնել Վոլդեմորտին Հոգվարթսի ճակատամարտում: Ճակատամարտի ընթացքում Հերմիոնան, օգտագործելով պայթյունի անեծքը, թույլ չի տալիս Գրեյբեքին հարձակվել վիրավոր Լավանդեր Բրաունի վրա, իսկ պրոֆեսոր Տրլավնիի նետած բյուրեղապակյա գունդը ապշեցնում է նրան: Նա միանում է Մահաբերների վերջին հարձակմանը. Ռոն Ուիզլին և Նևիլ Լոնգբոթոմը միավորում են ուժերը և վերջնական պարտության են մատնում նրան:

«Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը», ինչպես նաև «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմերում Գրեյբեքին մարմնավորում է Դեյվ Լեգենոն:

Իգոր ԿարկարովԽմբագրել

Իգոր Կարկարովը (կյուրեղագիր՝ Игорь Каркаров) Դուրմստանգի ինստիտուտի տնօրենն է: Դուրմստանգը երեք հրաշագործների մրցույթին մասնակցող երեք դպրոցներից մեկն է (Հոգվարթսի և Բոսբաթոնի դպրոցների հետ միասին): Որպես տնօրեն՝ Կարկարովը նաև դատավորներից մեկն է: Նա նկարագրվում է որպես կատաղի հայացքով, շողոքորթ ձայնով և վարվելակերպով, փոքր մոխրագույն այծամորուսով ու կոկիկ տեսքով տղամարդ: Չնայած հիմնականում նրա անսովոր հաճելի վարվելակերպին, նա նաև կարող է շատ կատաղի լինել: Նա նկարագրվում է նաև որպես «դեղին ատամներով մարդ, ում ժպիտը չի հասնում իր սառը հայացքին»: Կարկարովը զայրանում և սպառնում է դուրս գալ մրցաշարից, երբ Հարրին ընտրվում է չորրորդ չեմպիոն և Հոգվարթսի երկրորդ ներկայացուցիչ[7]: Չնայած նրան, որ Կարկարովին հանգստացնում են և նա համաձայնվում է մնալ, նա ակնհայտ հովանավորություն է ցուցաբերում Դուրմստանգի չեմպիոն, Քվիդիչի բուլղար խաղացող Վիկտոր Քրամի նկատմամբ: Հետագայում Սիրիուս Բլեքը Կարկարովին անվանում է նախկին Մահաբեր[8]: Ժամանակին Լուսաբեր Ալաստոր Խոժորն էր Կարկարովին բռնել ու Ազքաբան ուղարկել: Ավելի ուշ Կարկարովը Մոգության նախարարությունում ասել էր, որ հասկացել է իր սխալները և «անուններ էր տվել»՝ իր ազատության դիմաց շատերին Ազքաբան ուղարկելով[9]: Այսպիսով, Կարկարովն արժանացել էր նաև Մահաբերների ատելությանը: Կարկարովի պատմությունը իրեն կապում է Սնեյփի հետ, որը նույնպես նախկին մահաբեր է: Կարկարովը ընդհատում է Դեղաթուրմերի դասը՝ պահանջելով զրուցել Սնեյփի հետ: Նա Սնեյփին ցույց է տալիս, որ իր թևի Խավարի նշանը նորից հայտնվել է: Ըստ երևույթին նա նաև անախորժություններ է ունենում Ալաստոր Խոժորի հետ և անհաջող կերպով փորձում է խուսափել նրանից մրցաշարի ամբողջության համար՝ չիմանալով, որ նա ծպտված Բարտի Քրաուչ կրտսերն է[10]: «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի վերջում, Վոլդեմորտի վերադարձից հետո, Կարկարովը ամեն ինչ թողնում է Դուրմստանգում և թաքնվում է: Վեցերորդ` «Հարրի Փոթերը և Կիսարյան արքայազնը» վեպում Ռեմուս Լուպինը նշում է, որ Կարկարովին գտել են մի խրճիթի մեջ մահացած, որի վերևում պտտվել է Խավարի նշանը, ինչը նշանակում է, որ նրան սպանել է մեկ այլ Մահաբեր: Լուպինը նաև զարմացած է, որ Կարկարովին հաջողվել է Վոլդեմորտին լքելուց հետո մեկ տարի ողջ մնալ, և որ ոչ ոք չի իմացել, որ նա բավականին երկար ժամանակ կարողացել է խուսափել բռնվելուց:

«Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում Կարկարովին մարմնավորում է սերբ դերասան Պրեդրակ Բելացը:

Բելատրիս ԼեստրենջԽմբագրել

Բելատրիս Լեստրենջը (ծնունդով Բլեք) առաջին կին Մահաբերն է, որ ներկայացվում է գրքերում: Նա ներկայացվում է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքում: Նա Վոլդեմորտի ներքին շրջանի ամենահավատարիմ անդամն է[11]: Գրքում նկարագրվում է, որ նա շատ գրավիչ, բայց Ազքաբանում փակված լինելու պատճառով հյուծված կին է: Բելատրիսը պատկերված է որպես պարանոիդ, խելագար և մոլեռանդորեն Վոլդեմորտին նվիրված կերպար, ով Վոլդեմորտին ծառայելը համարում է ցանկացած իրական հրաշագործի կամ կախարդի համար ամենաառաջնային պարտականություն: Բելատրիսը ակնհայտորեն հաճույք է ստանում խոշտանգումների և դաժանությունների դրսևորումներից, որը պարզ երևում է այն ժամանակ, երբ նա սպանում է իր զարմիկին՝ Սիրիուս Բլեքին: Ինչպես Հարրին նշում է վերջին գրքում` նա զարմանալի ունակությունների տեր կախարդուհի է, որի վառ ապացույցը այլ կերպարների դեմ մենամարտերում նրա տարած բազմաթիվ հաղթանակներն են[12]: Նրա փայտիկը ընկուզենուց է, 12 3⁄4 դյույմ հաստությամբ, միջուկը դրակոնի սրտալար է, այն անզիջում է և ինչպես Օլիվանդերն է ասում, պետք է դրա հետ զգույշ լինել:

Բելատրիսը ծնվել է 1951 թվականին Սիգնուս Բլեքի և Դրուելլա Ռոսիերի ընտանիքում: Ունի երկու քույր՝ Անդրոմեդան (ով մերժված էր ընտանիքի կողմից Մագլածին Թեդ Տոնկս|Թեդ Տոնկսի հետ ամուսնանալու պատճառով, քանի որ նրա մաքրարյուն ընտանիքը այդ քայլը համարում էր դավաճանություն, հետևաբար նա հեռացվել էր ընտանեկան տոհմածառից) և Նարցիսան (Լյուցիուսի կինն ու Դրակոյի մայրը): Նա նաև Սիրիուս և Ռեգուլուս Բլեքերի առաջին զարմուհին է և Դրակո Մալֆոյի ու Նիմֆադորա Տոնկսի մորաքույրը: Բելատրիսը Հոգվարթսից հեռանալուց հետո ամուսնանում է Ռոդոլֆուս Լեստրենջի հետ, քանի որ «սպասվում էր, որ նա պիտի ամուսնանա մաքրայրուն հրաշագործի հետ»: Այնուամենայնիվ, ամուսնությունը հիմնված չէր սիրո վրա, Ռոուլինգը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Բելատրիսի իրական սերը Վոլդեմորտն է[2]: «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքում Դամբլդորի հիշապահոցը օգտագործվում է որպես սյուժեն բացահայտող միջոց` ցույց տալու համար, որ Բելատրիսը Վոլդեմորտի անկումից հետո, ի տարբերություն շատ Մահաբերների չի լքել նրան, ընդհակառակը, նա Բարտի Քրաուչ կրտսերի, Ռոդոլֆուս և Ռաբաստան Լեստրենջների հետ միասին տանջել է հարգված լուսաբերներ Ֆրենկ և Ալիս Լոնբոթոմներին (Նևիլ Լոնգբոթոմի ծնողները)՝ Վոլդեմորտի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար[9]: Աններելի Կրուցիատոսի նզովքի կիրառմամբ Լոնգբոթոմներին խելագարության հասցնելու աստիճան խոշտանգելու համար Բելատրիսը և նրա երեք գործընկերները դատապարտվել են Ազքաբանում ցմահ բանտարկության: Դատավարության ժամանակ նա հայտարարել է, որ Վոլդեմորտը կվերածնվի և կպարգևատրի նրանց: Երբ Վոլդեմորտը վերականգնեց իր մարմինը, նա անդրադարձավ այն հարցին, որ Լեստրենջները իրեն ուրանալու և իրենց կաշին փրկելու փոխարեն գնացել են Ազքաբան, և որ նրանք մեծապես կպարգևատրվեն, երբ դուրս գան այնտեղից:

Իր տիրոջ հարությունից մի քանի ամիս անց Բելատրիսը բազմաթիվ Մահաբերների հետ փախչում է Ազքաբանից և միանում նրան: Նա ներկա է լինում «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի կուլմինացիայի` Առեղծվածների բաժնի ճակատամարտին, որի ընթացքում մի խումբ Մահաբերներ փորձում են գողանալ Վոլդեմորտի անկման վերաբերյալ Սիբիլ Տրլավնիի մարգարեությունը: Ռոուլինգը առաքելության ընթացքում ցույց է տալիս Բելատրիսի ունակությունները, երբ մեկն ընդդեմ մեկի մենամարտերում նա հաղթում է իր զարմուհի Տոնկսին և Քինգսլի Շակլբոլտին, ինչպես նաև սպանում է իր զարմիկ Սիրիուսին և կարողանում է շեղել Դոմբլդորի ուղարկած հմայախոսքը, որից հետո դիմում է փախուստի: Հարրին փորձում է նրա վրա օգտագործել Կրուցիատոսի նզովքը, որպեսզի վրեժ լուծի Սիրիուսին սպանելու համար, բայց անեծքը անարդյունավետ է լինում, քանի որ դրա հետևում բացակայում է իրական դաժանությանը: Վոլդեմորտի հանկարծակի հայտնվելուց րոպեներ անց Դամբլդորը ճնշում է Բելատրիսին Մոգության նախարարության ատրիումում, քանի որ պատրաստվում է մենամարտել Վոլդեմորտի հետ: Չկարողանալով հաղթել Դումբլդորին` Վոլդեմորտը փրկում է Բելատրիսին՝ նրա հետ հեռահայտնվելով:

«Հարրի Փոթերը և Կիսարյան արքայազն»-ի սկզբում Բելատրիսը փորձում է թույլ չտալ Նարցիսային Դրակոյի գաղտնի առաքելության մասին Սնեյփին պատմել և շատ է զայրանում իմանալով, որ Սնեյփն արդեն գիտի ծրագրի մասին: Ռոուլինգը օգտագործում է Սնեյփի և Բելատրիսի զրույցը ցույց տալու համար, որ Վոլդեմորտը դեռևս կատաղած է նախորդ գրքում Բելատրիսի անհաջողությունից[13]: Այդ խոսակցությունը նաև հուշում է, որ Բելատրիսը իր անվստահությունն է հայտնում Սնեյփին հանդեպ ոչ միայն ցածր խավից լինելու պատճառով, այլև բազմաթիվ հարցերում Խավարի Լորդին հավատարիմ լինել-չլինելու վերաբերյալ: Սնեյփը զարմացնում է Բելատրիսին՝ պատասխանելով նրա բոլոր փաստարկներին և համաձայնելով Դրակոյին օգնելու համար Նարցիսայի հետ Անդրժելի դաշինք կնքել: Հետագայում Սնեյփը նշվում է, որ Բելատրիսը սովորեցնում է Դրակոյին Օկուլումուսի տիրապետել` փորձելով օգնել նրան կատարել իր առաքելությանը: Ֆիլմում նա և Ֆենրիր Գրեյբեկը գնում են Ուիզլիների տուն և այրում են այն: Հարրին և Ջինին վազում են նրանց հետևից, իսկ Բելատրիսը ծիծաղում է ասելով` ես սպանել եմ Սիրիուս Բլեքին: Ֆիլմում նա զույգ անհետացող պահարանների միջոցով Դամբլդորին սպանելու համար Հոգվարթս ներթափանցաց Մահաբերների շարքում է, բայց գրքում նա չի մասնակցում այդ առաքելությանը:

Բելատրիսը հետագայում դառնում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» Մաս 1-ի գլխավոր հակահերոսուհին: Գրքի առաջին գլուխից ենթադրելի է, որ Վոլդեմորը դեռ չի ներել Բելատրիսին իր ձախողման համար, քանի որ ծաղրում է նրան այն փաստով, որ Բելատրիսի զարմուհի Տոնկսը ամուսնացել է մարդագայլ Ռեմուս Լուպինի հետ[14]: Այնուամենայնիվ, Վոլդեմորտը Բելատրիսին հնարավորություն է տալիս «մաքրել» իր տոհմածառը: Հարրիի` Դարսլիների տնից հեռանալու ժամանակ Մահաբերների հարձակման ընթացքում Բելատրիսը ամեն կերպ ջանում է սպանել Տոնկսին, բայց ապարդյուն[15]: Նույն գրքում, երբ գերեվարված Հարրիին, Ռոնին և Հերմիոնային բերում են Մալֆոյների առանձնատուն, Բելատրիսը անզգուշորեն բացահայտում է, որ ինքը Հելգա Հաֆլփաֆի գավաթի պահապանն է: Բելատրիսը այնուհետև Կրուցիատոսի նզովքով խոշտանգում է Հերմիոնային՝ հավատացած լինելով, որ նրանք ներխուժել են Գրինգոտցի իր պահոց և վերցրել են Գոդրիկ Գրիֆինդորի սուրը: Այնուհետև հայտնվում է Դոբին և փրկում է բանտարկյալներին, սակայն նախքան իրենց հեռահայտնվելը Բելատրիսի նետած դանակը հարվածում է Դոբիին: Գրքում ավելի ուշ Հարրին, Ռոնը և Հերմիոնան օգտագործում են Բելատրիսի թափթփված մազերը՝ Հերմիոնային փոխակերպման դեղաթուրմի միջոցով Բելատրիսի արտաքինով քողարկելու և Գրինգոտցի նրա պահոց մտնելու համար: Թեև Վոլդեմորտը պատժում է Բելատրիսին և Մալֆոյներին Ավագ փայտիկի որոնումները խափանելու, Փոթերի փախուստը թույլ տալու և գավաթի գողացվելու համար, այնուամենայնիվ, Բելատրիսը Հոգվարթսի ճակատամարտում մինչև վերջ պայքարում է հանուն իր տիրոջ: Ռոուլինգը հարցազրույցում հայտարարել է, որ մարտում հենց Բելատրիսն է սպանում Տոնկսին[2]: Երբ Հարրիի ենթադրյալ մահից հետո Մեծ դահլիճի ներսում մարտը վերսկսվում է, Բելատրիսը միաժամանակ մենամարտում է Հերմիոնայի, Ջինիի և Լունայի հետ՝ ապացուցելով, որ ավելի ուժեղ է քան երեքը միասին, և գրեթե հարվածում է Ջինիին «Մահվան նզովքով»: Զայրացած Մոլլի Ուիզլին կռվի մեջ է մտնում Բելատրիսի հետ և մի անեծք է նետում նրա վրա, որը հարվածում է հենց սրտին ու սպանում է նրան[16]: Ռոուլինգը հայտարարել է, որ հենց Մոլլին է սպանում Բելատրիսին՝ Մոլլիի հզոր ուժն ու «մայրական սերը»-ը և Բելատրիսի՝ Վոլդեմորտի հանդեպ մոլուցքը ցուց տալու համար[17]: «Հարրի Փոթերը և Անիծված երեխան» պիեսում պարզվում է, որ Լեստրենջը Վոլդեմորտի դուստր Դելֆիի մայրն է: Դելֆին պատմության գլխավոր հակահերոսն է, և նրան հանձնարարված է Ալբուս Փոթերին և Սկորպիուս Մալֆոյին խաբելով` պատմության մեջ փոփոխություն մտցնել և կանխել Մահաբերների պարտությունը:

Ֆիլմաշարում Բելատրիսին մարմնավորում է Հելենա Բոնեմ Քարթերը: Բելատրիսի կերպարը մարմնավորելու համար Հելեն ՄքՔրորին անցել է լսումների փուլը, բայց հղիության պատճառով դուրս է մնացել մրցակցությունից, արդյունքում հաղթել է Բոնհեմ Քարթերը: Փոխարենը վերջին երեք ֆիլմերում ՄքՔրորին մարմնավորում է Բելատրիսի քրոջ` Նարցիսա Մալֆոյի կերպարը[18]:

IGN-ը Բելատրիս Լեստրենջի կերպարը որակում է որպես Հարրի Փոթերի տասներորդ լավագույն կերպար, իսկ IGN-ի լրագրող Ջո Յութիշին Բելատրիսին ներկայացնում է որպես իր չորրորդ ամենասիրված կերպար «Հարրի Փոթեր»-ում՝ նրան անվանելով «Վոլդեմորտի ամենասարսափելի ծառա»[19][20]: NextMovie.com-ի Մեգահարցման ժամանակ Բելատրիսի կերպարը ընտրվեց որպես կինոնկարի թիվ մեկ չարագործ[21]: Գրող Սթիվեն Քինգը նշում է, որ Մոլլիի` Բելատրիսին Ջինիին սպանելու փորձ կատարելու համար «լիրբ» անվանելը ցույց է տալիս, որ գրքերը արդեն մեծահասակ ընթերցողների համար են[22]:

Բելատրիս Լեստրենջի անունը գալիս է Գլադիս Միշելի ստեղծած կախարդանման խուզարկու Դեյմ Բելատրիս Ադել Լեստրենջի անունից:

Դրակո ՄալֆոյԽմբագրել

Դրակո Մալֆոյը Լյուցիուս և Նարցիսա Մալֆոյների մաքրարյունոտ որդին է: Նա տխրահռչակ կռվարար է և միշտ կռվում է Հարրի Փոթերի և նրա ընկերների հետ, քանի որ Հերմիոնայի ծնողները Մագլ էին: Դրակոյին հանձնարարված էր սպանել Դամբլդորին, բայց նրա սիրտը այլ բան էր թելադրում իրեն, և Սնեյփը ստիպված էր նրա փոխարեն կատարել առաջադրանքը: Դրակոն, իր ընտանիքի մյուս անդամների նման, Սլիզերինից էր:

Լյուցիուս ՄալֆոյԽմբագրել

Լյուցիուս Մալֆոյը Մահաբեր է, հարուստ մաքրարյան հրաշագործների ընտանիքի հայր և հեգեբարձուների խորհրդի ղեկավարը. նա ապրում է իր կնոջ՝ Նարցիսա Մալֆոյի (Բլեքների զարմուհին) և նրանց որդու՝ Դրակոյի հետ Ուիլթշիրում գտնվող Մալֆոյների առանձնատանը: Նախքան աշխատանքից հեռացվելը Լյուցիուսը Հոգվարթսի ղեկավար անդամներից էր, և մոգության նախարարությունում շատ սերտ կապեր ուներ: Իր հեղինակությունն ու ազդեցությունը պահպանելու նպատակով նա նվիրատվություններ ու բարեգործություններ է անում Մոգության նախարարությանը և Սբ. Մունգոյի հիվանդանոցին: Լյուցիուսը կրթություն է ստացել Հոգվարթսում, որտեղ եղել է Սլիզերինի տան ավագը:

Նա առաջին անգամ որպես Փոթերի գլխավոր թշնամի հայտնվում է «Հարրի Փոթերը և Գաղտնի սենյակը» գրքում, որտեղ նա, նախքան Հոգվարթսում Դրակոյի և Հարրիի երկրորդ ուսումնական տարվա սկսվելը, Թոմ Ռեդլի օրագիրը դնում է Ջինի Ուիզլիի կաթսայի մեջ դպրոցական պարագաներ գնելու ժամանակ: Դավադրությամբ նա պատրաստվում էր աղջկա միջոցով վերաբացել գաղտնի սենյակը, որպեսզի այնտեղի հրեշը հարձակումներ գործեր Մագլածին ուսանողների վրա:

Լյուցիուսը գիտեր, որ օրագիրը կախարդված է, բայց տեղյակ չէր, որ այն Հորքրուկս է, որը պարունակում է Վոլդեմորտի հոգու մի կտորը: Նա օրագրի հետ անփույթ է վարվում, արդյունքում պատժվում է հենց ինքը՝ Վոլդեմորտը: Լյուցիուսը մտադիր է օգտագործել Ջինիի` գաղտնի սենյակը բացելու փաստը նրա հորը` Արթուր Ուիզլիին և Դամբլդորին վարկաբեկելու համար: Ի վերջո, Մալֆոյների ընտանի էլֆի` Դոբիի և Հարրիի Ջանքերի շնորհիվ Լյուցիուսի ծրագրերը խափանվում են, բայց ցավոք, ոչ նախքան սենյակի բացվելը: Լյուցիուսը, օգտագործելով այս փաստը և ահաբեկելով (սպառնալով հարձակվել իրենց ընտանիքների վրա) հոգեբարձուների խորհրդի անդամներին, վարկաբեկում է Դամբլդորին և ազատել է տալիս տնօրենի պաշտոնից: Ավելի ուշ, Հարրին խաբում է Լյուցիուսին Դոբիին ազատ արձակելու համար: Այնուհետև Լյուցիուսը փորձում է հարձակվել Հարրիի վրա, բայց նախքան նա կարող է որևէ վնաս պատճառել, Դոբին զինաթափում է նրան: Ի վերջո, Լյուցիուսը զրկված է Հոգվարթսի դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահի կոչումից: Չնայած աշխատանքից հեռացվելուն՝ նա դեռևս ամուր կապեր է պահպանում Մոգության նախարարությունում:

Լյուցիուսը հաջորդ անգամ գրքում հայտնվում է «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի սկզբնամասում, Քվիդիչի աշխարհի առաջնության գավաթի խաղարկության ժամանակ, որտեղ մոգության նախարար Կոռնելիուս Ֆադջի հետ զբաղեցնում է առաջնակարգ նստարանները: Ավելի ուշ նույն գրքում, երբ Վոլդեմորտը վերածնվում և կանչում է իր Մահաբերներին, Մալֆոյը վերամիավորվում է նրան և պնդում, որ արել էր հնարավոր ամեն ինչ իր տիրոջը օգնելու համար, սակայն Վոլդեմորտին չեն տպավորում նրա խոսքերը: Հարրին Մալֆոյի հայտարարությունները հայտնում է նախարար Ֆադջին, բայց նա հրաժարվում է հավատալ նրան: Այսպիսով, մեծահարուստ Մալֆոյը շարունակում է ամուր կապեր պահպանել նախարարությունում[23]:

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի կուլմինացիայում Մալֆոյը գլխավորում է մարգարեությունը Հարիի մոտից խլելու նպատակով առեղծվածների բաժին ներխուժած Մահաբերների խումբը: Լյուցիուսը մի քանի եղանակներով փորձում է առանց մարգարեությունը կոտրելու Հարրիից խլել այն, բայց Հարրին ու իր ընկերները հասցնում են դուրս գալ Առեղծվածների բաժնից: Մալֆոյը վերջապես հանդիպում է Հարրիին Մահվան սենյակում, որտեղ էլ նա պատրաստվում է մարգարեությունը տալ Մալֆոյին, սակայն հայտնվում են Փյունիկի միաբանության անդամները և սկսում են մենամարտել Մահաբերների հետ: Դամբլդորը միայն ճակատամարտի վերջում է հասնում, Մալֆոյը ձերբակալվում և ուղարկվում է Ազկաբան:

Վերջին գրքի համաձայն՝ Վոլդեմորտը Մալֆոյին ազատություն է շնորհում, բայց զգալիորեն ավելի վատ է վերաբերվում նրան, քանի որ նա ձախողվելու պատճառով կորցրել էր Խավարի Լորդի բարեհաճությունը: Վոլդեմորտը նրան արհամարհանքով է վերաբերվում՝ օգտագործելով նրա տունը որպես հավաքատեղի և ստիպելով որդուն իր կամքին հակառակ մութ գործեր կատարել: Հետևյալ տեսարաններն ֆիլմում առաջին անգամ կարեկցանք են առաջացնում տխրահռչակ ընտանիքի հանդեպ: Վոլդեմորտը ժամանակավոր վերցնում է Լյուցիուսի փայտիկը, որը Հարրի Փոթերը պատահաբար ոչնչացնում է: Հետագայում գրքում Լյուցիուսը կնոջ և կնոջ քրոջ հետ միասին պատահաբար թույլ է տալիս Հարրիին և նրա ընկերներին փախչել Մալֆոների առանձնատնից: Վոլդեմորտը տնային կալանքի տակ դնելով` խստորեն պատժում է նրանց:

Չնայած մաքրայրուն հրաշագործ և երկար տարիներ Վոլդեմորտի հավատարիմ Մահաբեր լինելուն, Լյուցիուսը որոշում է, որ իր ընտանիքի հանդեպ սերը ավելի կարևոր է, քան պատերազմին մասնակցելը: Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ նա աղաչում է Վոլդեմորտին, որ թույլ տա իրեն դուրս գալ մարտի դաշտ` իր որդուն գտնելու: Գրքի վերջում նա և իր ընտանիքի մյուս անդամները վերամիավորվում են: Վոլդեմորտի մահից հետո, Լյուցիուսը, Նարցիսան և Դրակոն «հարթում են իրենց ճանապարհը դեպի ազատություն» և չեն ուղարկվում Ազքաբան Նարցիսայի` Հարրիին Արգելված անտառում օգնելու շնորհիվ[2]:

Ֆորբս ամսագրի համաձայն, 2006 թվականին Լյուցիուս Մալֆոյի կերպարը գերղարվեստական կերպարների 15-յակում 12-րդ տեղում էր[24]:

Ֆիլմաշարում Լյուցիուսի մեծահասակ կերպարին մարմնավորում է Ջեյսոն Այզեքսը: Իսկ Լյուցիուսի պատանի կերպարը մարմնավորող Թոնի Կոբուրնի տեսարանները ջնջվել են վերջնական ֆիլմից[25]:

IGN-ը Լյուցիուսի կերպարը որակում է որպես «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի տասնհինգերորդ գլխավոր հերոս` գովաբանելով Ջեյսոն Այզեքսի նմանությունը Լյուցիուս Մալֆոյին կերպարի նկարագրությանը[19]:

Փիթեր ՓեթիքրյուԽմբագրել

Փիթեր Փեթիքրյուն(հայտնի է «Պոչավոր» մականունով) միակ Մահաբերն է, ով Հոգվարթսում սովորելու տարիներին չի եղել Սլիզերինի տան անդամ (նա Գրիֆինդորից էր): Այնտեղ նա Սիրիուս Բլեքի, Ջեյմս Փոթերի և Ռեմուս Լուպինի մտերիմ ընկերն էր, չնայած նա խմբում ամենաքիչն էր աչքի ընկնում խելքով և տաղանդով: Սիրիուսի և Ջեյմսի օգնությամբ Փեթիքրյուն դառնում է Անիմագուս՝ ցանկության դեպքում իրեն առնետի վերածելու ունակությամբ: Հոգվարթսից հեռանալուց հետո Փեթիքրյուն ուժերը միավորում է Վոլդեմորտի հետ և սեփական կյանքը վտանգելով` դառնում է լրտես Փյունիկի միաբանությունում, որին ինքն էլ էր անդամակցում: Երբ Փոթերները իմանում են, որ իրենց որդին` Հարրին, Վոլդեմորտի թիրախն է, Սիրիուսը նրանց առաջարկում է դարձնել Փեթիքրյուին երեխայի գաղտնի պահապանը, քանի որ նա կարծում էր, որ Վոլդեմորտը երբևէ չէր կասկածի Փեթիքրյուի նման «թույլ ու անտաղանդ մեկին»: Փեթիքրյուն դավաճանում է ընկերներին և գաղտնիքը պատմում է Վոլդեմորտին, ինչի արդյունքում մահանում են Ջեյմս և Լիլի Փոթերները (ճակատագրի հեգնանքով` ոչնչանում է նաև Վոլդեմորտը): Սիրիուսը փորձում է վրեժ լուծել Փեթիքրյուից, բայց առերեսման ժամանակ Փեթիքրյուն հրապարակավ մեղադրում է Սիրիուսին Փոթերների մահվան մեջ, սպանում է տասներկու Մուգլների, և նախքան առնետի վերածվելը կտրում է իր ճկույթը, այդպիսով Փոթերներին դավաճանելու, իրեն և վկաներին սպանելու մեղքը բարդում է Սիրիուսի վրա: Փեթիքրյուն (թվացյալ հետմահու) պարգևատրվում է Մերլինի շքանշանով, և հաջորդ տասներկու տարվա ընթացքում թաքնվում է: Ցանկանալով աչքը կախարդական աշխարհի վրա պահել՝ նա առնետ է ձևանում և մնում է Ուիզլիների ընտանիքում, սկզբում որպես Փերսի Ուրզլիի, ապա Ռոն Ուիզլիի ընտանի կենդանի: Որպես առնետ էլ (ընտանիքում նրան անվանում են «Սքաբեր») նրա թաթի մի մատը չկար իր կտրած մատի պատճառով:

Չնայած Փեթիքրյուն առաջին երկու գրքերում հանդես է գալիս Սքաբերի տեսքով, նրա ինքնությունը բացահայտվում է միայն «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» գրքում, որում նա Հարրիի գլխավոր թշնամին է: Երբ Ուիզլի ընտանիքի լուսանկարը հայտնվում է Մարգարեի օրաթերթում, Սիրիուսը ճանաչում է Փեթիքրյուի Անիմագուսի ձևը և փախչում է Ազքաբանից` նրան հետևելու համար: Նրանք իրար հանդիպում են Ոռնացող ամրոցում, որտեղ Լուպինը և Բլեքը Սքայբերին ստիպում են ընդունել իր մարդկային կերպարանքը: Փեթիքրյուն խոստովանում է իր դավաճանությունը՝ պնդելով, որ նա դա արել է միայն սեփական կյանքը փրկելու համար: Երբ Սիրիուսը և Լուպինը պատրաստվում են վրեժ լուծել, Հարրին խնդրում է, որ նրան սպանելու փոխարեն հանձնեն Մոգության նախարարություն և ապացուցեն Սիրիուսի անմեղությունը: Ամրոցից դուրս գալուց հետո, երբ Լուպինը վերածվում է մարդագայլի, Փեթիքրյուն փախչում է: Նա Հարիին իր կյանքով է պարտական, քանի որ նա փրկվում է Հարրիի գործողությունների շնորհիվ:

Փեթիքրյուն վերադառնում է Վոլդեմորտի մոտ ծառայության: Նա Վոլդեմորտին գտնում է Ալբանիայի անտառներում և օգնում է նրան տկար երեխայի մարմնի մեջ մտնել: Նա առևանգում է Մոգության նախարարության աշխատակից Բերտա Ջորկինսին, ով արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Վոլդեմորտին: Նախքան չորրորդ` «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքի իրադարձությունների սկսվելը, Փեթիքրյուն (այսուհետ գրեթե միշտ «Պոչավոր») օգնում է Բարտի Քրաուչ կրտսերին հաղթել Ալաստոր Խոժորին: Այդ գրքի կուլմինացիայում դիմակայության ժամանակ Պոչավորը Վոլդեմորտի հրամանով սպանում է Սեդրիկ Դիգորիին և պատրաստում է Վոլդեմորտի վերածննդի բարդ դեղաթուրմը՝ կտրելով իր ձեռքը որպես բաղադրիչներից մեկը: Վերամարմնավորվելուց հետո Վոլդեմորտը փոխարինում է Պոչավորի կտրած ձեռքը արծաթյա հնգամատ և մեծ ուժ պարունակող ձեռքով: Չնայած իր գործողություններին՝ Պոչավորը միևնույն է ցածրաստիճան է: «Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» գրքում Սնեյփը նրան վերաբերվում է որպես ծառա, իսկ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում նրան հանձնարարված է հսկել Մալֆոյների առանձնատան նկուղում փակված բանտարկյալներին: Երբ Հարրին և Ռոնը նկուղում էին, Պոչավորը ստուգում է բանտարկյալներին և հարձակման ենթարկվում: Նա սկսում է խեղդել Հարիին արծաթե ձեռքով, բայց երբ Հարրին նրան հիշեցնում է, որ նա մի անգամ փրկել է իր կյանքը, Պոչավորը մի պահ երկմտում է: Արծաթե ձեռքը շրջվում է իր դեմ և խեղդամահ անում որպես պատիժ ակնթարթային խղճահարության համար: Հարրի Փոթերը մտածում է նրա մասին և նկարագրում, որ նա զղջացել է:

Ֆիլմում Փեթիքրյուի մեծահասակ կերպարին մարմնավորում է Թիմոթի Սփալը, իսկ պատանեկության տարիների կերպարը` Չարլզ Հյուզը: «Հարրի Փոթերը և Մահվան պարգևներ» Մաս 1-ում Փեթիքրյունը Մալֆոյների առանձնատանը սեփական արծաթե ձեռքով խեղդամահ չի արվում, ինչպես գրքում է նշված: Փոխարենը նա ընկնում է Դոբիի հարվաշից, բայց սկզբում պարզ չէ` նա մահացել է, թե պարզապես ուշաթափվել: Այնուհետև նա մի կարճ ակնթարթ հայտնվում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» Մաս 2-ում:

IGN-ի լրագրող Ջո Յութիշին էլ նրան որակում է որպես «Հարրի Փոթերի» 10-րդ գլխավոր հերոս[20]:

Սևերուս ՍնեյփԽմբագրել

Սևերուս Սնեյփը բնութագրվում է որպես զգալի բարդության մի անձնավորություն, որի սառը սարկաստիկ և վերահսկող արտաքին կողմը թաքցնում են իր խորը հույզերն ու տառապանքը: Շարքի առաջին գրքում Սնեյփը ուսուցիչ է, ով ի սկզբանե թշնամաբար է տրամադրված Հարրիի նկատմամբ և մինչև վերջին գիրք կերպարը կառուցվում է այնպես, որ թվա թե նա գլխավոր հակահերոսներից է: Վիպաշարի ընթացքում Սնեյփը չարագործ և կուսակցական ուսուցչից վերածվում է բարոյական երկիմաստության բարդ ու առանցքային կերպարի, որի իրական հավատարմությունը բացահայտվում է միայն ամենավերջում: Սնեյփը, ինչպես պարզվում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում, իրականում Դոլբլդորի համար աշխատող լրտես է Վոլդեմորտի համախոհների շարքերում:

Կորբան ՅաքսլիԽմբագրել

Կորբան[26] Յաքսլին դաժան դեմքով Մահաբեր է: Նա նույնպես ներկա է Դամբլդորի սպանության գիշերը: Նա Մահաբերներից առավել նշանավորներից է և Վոլդեմորտի լրտեսներից մեկը Մոգության նախարարությունում: «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում Յաքսլիին հրավիրվում են Մալֆոյների առանձնատուն՝ ականատես լինելու Չերիթի Բրբեջի սպանությանը և վիճում է Սնեյփի հետ Դարսլիների տնից Հարրիի մեկնման կոնկրետ ժամի հետ կապված: Բայց, քանի որ Փյունիկի միաբանության անդամները խաբել էին լուսաբեր Ջոն Դոուլիշին, նա սխալ տեղեկություն էր տվել Յաքսլիին: Մահաբերների տպավորիչ հավաքույթի ժամանակ Յաքսլին հայտարարում է, որ նա Իմպերիուսի նզովք է դրել Կախարդական Իրավունքի Կիրառման բաժնի ղեկավար Պիուս Թիքնեսի վրա: Ավելի ուշ նա Թիքնեսի միջոցով Իմպերիուսի նզովք է կիրառում մյուս գերատեսչության ղեկավարների վրա, և նրանք թույլ են տալիս Վոլդեմորտին սպանել Րուֆուս Սքրեմգորին. այդպիսով Թիքնեսը դառնում է մոգության նախարար:

Երբ Հարրին, Ռոնն և Հերմիոնան որպես նախարարության պաշտոնյաներ մտնում են նախարարություն՝ կախազարդը գտնելու, պարզվում է, որ Յաքսլին դարձել է Կախարդական Իրավունքի Կիրառման բաժնի ղեկավար: Նա նաև օգնում է Դոլորես Ամբրիջին ղեկավարել Մագլածինների Գրանցման հանձնաժողովը, և կարծես նրանք լավ հարաբերություններ ունեն ու միասին նվաստացնում են Մագլածիններին: Հարրին նրանց երկուսին էլ անշարժացնում է, բայց Յաքսլին վերականգնվում և հարձակվում է Հերմիոնայի վրա, մինչ նա փորձում է ապահովել ընկերների անվտանգությունը: Յաքսլին նրանց հետ հեռահայտնվում է Գրիմաուլդում, ինչի արդյունքում բացահայտվում են նրանց շտաբները, բայց ոչ եռյակի թաքստոցները:

Յաքսլին մասնակցում է Հոգվարթսի ճակատամարտին, որտեղ մենամարտում է պրոֆեսոր Ֆլիտվիկի հետ: Այնուհետև Մթին անտառում Վոլդեմորտի և մյուս Մահաբերների հետ միասին սպասում է Հարրի Փոթերի գալուն` կարծելով, որ նա չի գա հատկացված ժամկետում: Երբ մարտը վերսկսվում է, Ջորջ Ուիզլին և Լի Ջորդանը պարտության են մատնում նրան:

«Մահվան պարգևները» կինոնկարում Յաքսիին մարմնավորում է Փիթեր Մոլանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. J.K.Rowling Official Site (15 August 2004)։ «J K Rowling at the Edinburgh Book Festival»։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2011-ին։ Վերցված է 8 February 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «J.K. Rowling Web Chat Transcript»։ The Leaky Cauldron։ 30 July 2007։ Վերցված է 30 July 2007 
  3. 3,0 3,1 Կաղապար:HP7ref, chapter 23.
  4. Malfoy & Nott (Chamber of Secrets/Goblet of Fire)
  5. «Rowling's website FAQ about Carrows»։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2007-ին։ Վերցված է 8 May 2006 
  6. Rowling, J.K. Harry Potter and the Goblet of Fire (New York: Arthur A. Levine Books, 2000), pages 690 and 691
  7. Կաղապար:HP4, chapter 17
  8. Կաղապար:HP4, chapter 19
  9. 9,0 9,1 Կաղապար:HP4, chapter 30
  10. Կաղապար:HP4, chapter 27
  11. Կաղապար:HP4, chapter 33
  12. [HP7], chapter 23
  13. [HP6], chapter 2
  14. [HP7], chapter 1
  15. [HP7], chapter 5
  16. "New Interview with J.K. Rowling for Release of Dutch Edition of 'Deathly Hallows'." (18 November 2007). The Leaky Cauldron. Retrieved 19 November 2007.
  17. Parsons Ryan (22 October 2007)։ «Dumbledore Out of the Closet»։ CanMag։ Վերցված է 7 June 2011 
  18. Fox Chloe (5 April 2015)։ «Helen McCrory interview: on motherhood, Damian Lewis and what makes her mad»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 12 January 2017-ին։ Վերցված է 8 February 2017 
  19. 19,0 19,1 Brian Linder, Phil Pirrello, Eric Goldman, Matt Fowler (14 July 2009)։ «Top 25 Harry Potter Characters»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 19 July 2009-ին։ Վերցված է 3 April 2011 
  20. 20,0 20,1 Joe Utichi (3 November 2010)։ «The Top 10 Harry Potter Characters»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2010-ին։ Վերցված է 3 April 2011 
  21. Scott Harris (14 July 2011)։ «'Harry Potter' Mega Poll: The Mega Results!»։ NextMovie.com։ Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին։ Վերցված է 25 July 2011 
  22. King Stephen (10 August 2007)։ J.K. Rowling's Ministry of Magic։ Entertainment Weekly։ Վերցված է 24 January 2014 
  23. Կաղապար:HP4, chapter 36
  24. Forbes Fictional 15, No. 12 Malfoy, Lucius
  25. Tony Coburn – Young Lucius Archived 25 May 2008 at the Wayback Machine.
  26. Pottermore Presents - Short Stories from Hogwarts of Power, Politics and Pesky Poltergeists, Chapter 3 (Horace Slughorn) 

Արտաքին հղումներԽմբագրել