Վիշապ (գերբնական էակ)

երևակայական, գերբնական էակ շատ ժողովուրդների առասպելաբանություններում
(Վերահղված է Վիշապից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապ (այլ կիրառումներ)

Վիշապ, մեծ, մոգական, գերբնական արարած, որը հանդիպում է աշխարհի ժողովրդական մշակույթներում։ Վիշապների մասին համոզմունքները տարբերվում են ըստ տարածաշրջանների, բայց արևմտյան երկրների մշակույթում հաճախ պակերվել են թևավոր, եղջյուրներոբվ և բերանից կրակ արտաշնչելու ունակությամբ։ Արևելյան մշակույթում վիշապները սովորաբար պատկերվում են առանց թևերի, չորսոտանի, օձանման խելացի արարածներ։ Վիշապների ընդհանրությունները հաճախ կատվազգիներին, սողուններին, կաթնասուններին և թռչուններին բնորոշ հատկությունների հիբրիդացումն է։ Գիտնականները կարծում են, որ խոշոր անհետացած կամ իրենց տարածաշրջանը լքող կոկորդիլոսներն ամենամոտ նմանություն ունեն վիշապներին, հատկապես, երբ հանդիպում են անտառապատ կամ ճահճային տարածքներում, և դրանք են, ամենայն հավանականությամբ, ժամանակակից ասիական վիշապների պատկերների ձևանմուշ[1][2]։ Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպական ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։ Ըստ հնագույն հավատալիքների, վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արևը՝ առաջացնելով խավարում։ Հին Արևելքի մի շարք երկրներում վիշապը պաշտվել է իբրև ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին հայկական առասպելի, վիշապի դեմ մարտնչում և հաղթուն է Վահագն Վիշապաքաղ աստվածը։

Վիշապ
Տեսակդիցաբանական էակների դաս
Ենթատեսակառասպելական էակ և առասպելական կենդանի
 Dragons Վիքիպահեստում

Ծագումնաբանություն խմբագրել

 
Հին անգլերեն dracan բառի վաղ տեսքը Բեովուլֆում[3]

«Վիշապ» (անգլ.՝ Dragon) բառն անգլերեն է ներթափանցել հին ֆրանսերենից՝ «dragon», որն էլ իր հերթին ծագել է լատին․՝ draco բառից (draconis), որն էլ նշանակում է «խոշոր օձ, վիշապ», հին հունարեն δράκων բառից թարգմանաբար՝ drákōn (δράκοντος, drákontos) «օձ» [4][5]։ Հունարեն և լատիներեն տերմինը վերաբերել է ցանկացած մեծ օձի, պարտադիր չէ, որ այն լիներ առասպելական[4]։ Ավելի հավանական է, որ հունարեն δράκων բառն ծագել է հունարեն δέρκομαι բայից(dérkomai), որը նշանակում է՝ «ես տեսնում եմ», որի աորիստ[Ն 1] տարբերակն է ἔδρακον (édrakon)[5]: Ենթադրաբար, սա վերաբերել է «մահացու հայացք» ունեցող ինչ-որ բանի[7] կամ արտասովոր վառ[8] կամ «սուր»[9][10] աչքերին, կամ բացատրվել է այն բանով, որ օձի աչքերը միշտ թվում են բաց. իրականում յուրաքանչյուր աչք տեսնում է իր կոպերի մեծ թափանցիկ շերտի միջով, որ մշտապես փակ է։ Հունարեն բառը հավանաբար առաջացել է հնդեվրոպական *derḱ- բառից, որը նշանակում է «տեսնել». սանսկրիտ արմատը दृश् (dr̥ś-), որ նույնպես նշանակում է «տեսնել»[11]։

Պատմություններ և գրառումներ խմբագրել

 
Մի քանի ոսկորներ, որոնք ենթադրաբար պատկանում են Վավելի վիշապին, կախված են Վավելի տաճարի դրսում, բայց իրականում պատկանում են պլեյստոցեն ժամանակաշրջանի կաթնասունի:

Վիշապանման արարածներ ի հայտ են եկել աշխարհի գրեթե բոլոր մշակույթներում[12], և ամենավաղ արձանագրություններում դրանք նման են եղել հսկա օձերի։ Վիշապանման արարածների առաջին նկարագրությունները եղել են Հին Մերձավոր Արևելքում և հանդիպել են միջագետքի արվեստում և գրականությունում։ Հսկայական օձերին սպանող եղանակի աստվածների մասին պատմությունները հանդիպում են մերձավորարևելյան և հնդեվրոպական գրեթե բոլոր դիցաբանություններում։ Վիշապանման արարածների նախատիպերից են եղել Միջագետքում հանդիպող Սիրրուշը, եգիպտական դիցաբանությունում հանդիպող Ապոպը, «Ռիգվեդա» ժողովածույում հանդիպող Վրիտրան և այլն։

Այնուամենայնիվ, գիտնականները վիճում են վիշապների ծագման վայրի վերաբերյալ[12], և առաջարկվել են վարկածների մի շարք տարբերակներ[12]։ Համաձայն մարադաբան Դեյվիդ Է. Ջոնսի «An Instinct for Dragons» (2000) գրքի վարկածի, մարդիկ, ինչպես կապիկները, ժառանգել են բնազդային ռեակցիաներ օձերի, խոշոր կատվազգիների և գիշատիչ թռչունների նկատմամբ[13]։ Հեղինակը մեջբերում է մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ հարյուր մարդկանցից մոտավորապես երեսունինը վախենում են օձերից[13], և նշում է, որ օձերից վախը հատկապես նկատելի է երեխաների մոտ, նույնիսկ այն վայրերում, որտեղ օձերը հազվադեպ են հանդիպում[13]։ Ամենավաղ վիշապները բոլորն էլ նման են օձի կամ օձանման հատկանիշներ են ունեն[13]։ Ուստի Ջոնսը եզրակացնում է, որ վիշապները հանդիպում են գրեթե բոլոր մշակույթներում, քանի որ մարդիկ բնածին վախ ունեն օձերից և այլ կենդանիներից, որոնք եղել են մարդկանց պրիմատ նախնիների հիմնական գիշատիչները[13]։ Սովորաբար վիշապները ենթադրաբար բնակվում են «մութ քարանձավներում, խորը լողավազաններում, լեռնային վայրի հատվածներում, ծովերի հատակում, մութ անտառներում»՝ բոլոր այն վայրերը, որոնք վտանգ են ներկայացրել վաղ մարդկանց նախնիների համար[13]։

Իր «The First Fossil Hunters: Dinosaurs, Mammoths, and Myth in Greek and Roman Times» (2000) գրքում պատմաբան, հին պատմության մասնագետ Ադրիեն Մեյրը պնդում է, որ վիշապների որոշ պատմություններ կարող են ոգեշնչված լինել դինոզավրերին և այլ նախապատմական կենդանիներին պատկանող բրածոների հնագույն հայտնագործություններից[14]։ Նրա պնդմամբ հյուսիսային Հնդկաստանում վիշապների մասին ավանդույթների և գիտելիքների ամբողջությունը կարող է ոգեշնչված լինել «Հիմալայաներում Սիվալիկ բլուրներում ոսկորներով հողաշերտերում չափազանց մեծ չափերի, արտասովոր ոսկորների դիտարկումներով»[14]։ Չինաստանի մի տարածաշրջանում, որտեղ նախապատմական մեծ կենդանիների բրածոները տարածված են, դրանք հաճախ նույնացվում են «վիշապի ոսկորներ»-ի հետ [14] և սովորաբար օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ[14]։

Ռոբերտ Բլաստը «The Origin of Dragons» (2000) աշխատությունում պնդում է, որ, ինչպես ավանդական մշակույթների շատ այլ արարածներ, վիշապները հիմնականում ընկալվում են որպես մինչև գիտության զարգացումն իրական իրադարձությունների աշխարհի մասին ռացիոնալ ենթադրությունների միավորում։ Այս դեպքում իրադարձությունն անձրևների և երաշտի բնական մեխանիզմն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծիածանի երևույթին[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stromberg Joseph (23 January 2012)։ «Where Did Dragons Come From?»։ Smithsonian։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2019-ին։ Վերցված է 2 September 2019 
  2. «Archeologists Find Crocodile is Prototype of Dragon»։ People's Daily։ 29 April 2000։ Արխիվացված է օրիգինալից 2 September 2019-ին։ Վերցված է 2 September 2019 
  3. Beowulf; a heroic poem of the 8th century, with tr., note and appendix by T. Arnold, 1876, p. 196.
  4. 4,0 4,1 Ogden, 2013
  5. 5,0 5,1 Δράκων Archived 20 June 2010 at the Wayback Machine., Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus project
  6. «աորիստ բացատրություն, aorist bacatrutyun, աորիստ հոմանիշ, աորիստ ռուսերեն թարգմանություն, աորիստ հականիշ, աորիստ անգլերեն թարգմանություն, աորիստ դարձվածքներ»։ bararanonline.com (en-US)։ Վերցված է 2023-12-13 
  7. «Dragon | Origin and meaning of dragon by Online Etymology Dictionary» 
  8. «Greek Word Study Tool» 
  9. «Guns, herbs, and sores: Inside the dragon's etymological lair»։ 25 April 2015 
  10. Wyld Henry Cecil (1946)։ The Universal Dictionary Of The English Language։ էջ 334 
  11. Skeat Walter W. (1888)։ An etymological dictionary of the English language։ Oxford: Oxford Clarendon Press։ էջ 178 
  12. 12,0 12,1 12,2 Malone, 2012
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Jones, 2000
  14. 14,0 14,1 14,2 14,3 Mayor, 2000
  15. Blust, Robert. "The Origin of Dragons". Anthropos, vol. 95, no. 2, 2000, pp. 519–536. JSTOR, www.jstor.org/stable/40465957. Accessed 6 June 2020.

Նշումներ խմբագրել

  1. Բայական ձև, որ արտահայտում Է անցյալ գործողություն՝ առանց կերպը ցույց տալու[6]