Բացել գլխավոր ցանկը

Դեյվիդ Եյթս (անգլ.՝ David Yates, ծնվ. նոյեմբերի 30, 1963 թվական), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր:

Դեյվիդ Եթս
David Yates 2010 Cropped.jpg
Ի ծնե անուն՝David Yates
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1963(1963-11-30) (56 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյնհիլ, Լանկաշիր (այժմ Մերսիսայդ)
Երկիր՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն՝անգլիացի
Քաղաքացիություն՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
IMDb։ID ID 0946734

ԿենսագրությունԽմբագրել

Դեյվիդ Եթսը ծնվել է 1963 թվականին՝ անգլիական Լանկաշիր կոմսության Ռեյնհիլ գյուղում (այժմ Մերսիսայդի Սենտ Հելենս քաղաքային շրջանում)։ Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» ֆիլմը դիտելուց հետո ոգեշնչվեց դերասանի կարիերայով։ Նա փորձում էր հասկանալ կինեմատոգրաֆիայի արտադրությունը և տարրերը։ Մինչև 14 տարեկանը ընկերների հետ կարճամետրաժ ֆիլմեր էր նկարում տեսախցիկով, որը նրան նվիրել էր մայրը։ Դառնալով հասուն՝ հիմնականում հեռուստատեսության համար նկարեց ֆիլմեր, համագործակցեց BBC ալիքի հետ։ Ընդհանուր առմամբ նկարահանել է 19 ֆիլմ, որոնցից առաջինը՝ 1984 թվականին։ Կրթություն ստացել է իր հարազատ քաղաքի քոլեջում, իսկ հետո՝ Էսսեքսի և Ջորջթաունի համալսարաններում։

Հարրի ՓոթերԽմբագրել

2005 թվականին Դեյվիդ Եյթսը Ուորներ Բրազերսի կողմից ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 5-րդ ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումներից առաջ նա այցելեց Leavesden Studios: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմը մեծ հայտնություն ստացավ՝ աշխարհում ստանալով 938 468 864 դոլար շահույթ։ Հետագայում Եյթսն ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 6-րդ ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ուորներ Բրազերսը հայտարարեց, որ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը պետք է բաժանված լինի 2 մասի։ Կրկին Դեյվիդ Եյթսը դարձավ ֆիլմի ռեժիսորը։ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասը էկրանավորվեց 2010 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը քննադատների կողմից գնահատվեց որպես Եյթսի նախորդ ֆիլմից վատ։ Նա միակ ռեժիսորն է, ով էկրանավորել է Հարրի Փոթերի մասին պատմող 2-ից ավելի գիրք։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում
1994-1995 Մաքուր անգլիական սպանություն
2001 Ճանապարհները, որոնք մենք ընտրում ենք (սերիալ)
2003 Մեծ խաղ (մինի-սերիալ)
2003 Ահա և հյուրերը!
2004 Սեքս-ուղղություն (ՀՏ)
2005 Աղջիկը սրճարանից (ՀՏ)
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը
2010 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2
2014 Տիրան
2016 Տարզան: Լեգենդ
2016 Ֆանտաստիկ արարածները և որտեղ են նրանք բնակվում

2011 թվականի նոյեմբերին Դեյվիդ Եթսը հայտարարեց համանուն սերիալի մոտիվներով «Բժիշկ Ով» լիամետրաժ կինոֆիլմի նկարահանման մտադրության մասին[1]:

Սակայն նրա մտադրությունները չիրականացան։ Սթիվեն Մոֆատն ասաց, որ մոտ ապագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարից հրաժարվումը վերջնական է և անփոփոխ։ Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Սթիվենը երկրպագուներին հանգստացրեց այն խոստումով, որ անգամ եթե ֆիլմը ստեղծվի, ապա ռեժիսորը Եթսը չի լինի։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել