Ալեքսանդր I-ի երկիր, Անտարկտիկական թերակղզու հարավ–արևմտյան մասը Անտարկտիդայում։ Երկարությունը մոտ 400 կմ է, լայնությունը՝ մոտ 200 կմ։ Ներքին մասը բարձրադիր սառցային սարավանդ է (Ստիվենսոն լ., 2987 մ)։ Հայտնագործել է Ֆ. Ֆ. Բելինսգաուզենի և Ս. Պ. Լազարևի արշավախումբը (1821)։

Ալեքսանդր I-ի երկիր
Տեսակկղզի և վիճելի տարածք
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Երկարություն378 կմ
Լայնություն200 կմ
Ամենաբարձր կետMount Stephenson?
Մակերես49 070 կմ²
Ջրլիցի ափինԲելինգսգաուզենի ծով
Անվանված էԱլեքսանդր I
Քարտեզ
Քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 153