Վանկուվեր (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանկուվեր (այլ կիրառումներ)
Վանկուվեր (անգլ.՝ Vancouver), ամենամեծ կղզին Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին, մտնում է Կանադայի տարածքի մեջ (Բրիտանական Կոլումբիա նահանգ)։ Տարածությունը 32,2 հազար քառ. կմ է։ Մակերևույթը լեռնային է, բարձրությունը՝ մինչև 2200 մ։ Արևմտյան ափերը ֆիորդային են, արևելյանը՝ հարթավայրային։
Վանկուվեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բրիտանական Կոլումբիա |
Երկարություն | 460 կմ |
Լայնություն | 100 կմ |
Ամենաբարձր կետ | Golden Hinde? |
Մակերես | 32 134 կմ² |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս և Strait of Georgia? |
![]() | |
![]() | |
![]() |
Տիրապետում են ասեղնատերև անտառները։ Կա փայտամթերում, ածխի, երկաթի հանքանյութի արդյունահանում, ձկնորսություն։ Զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Զարգացած է տուրիզմը։ Խոշոր քաղաքն ու նավահանգիստը Վիկտորիան է (360 000 բնակիչ, 2011 թվական)։ Անվանումն ստացել է կղզին հետազոտող Զ․ Վանկուվերի պատվին(1792)։
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 278)։ |