Կյուրեղագիր, կիրիլիցա, այբուբեն, որն օգտագործվում է Եվրասիայում, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Ասիայում։ Հիմնված է վաղ կիրիլյան այբուբենի վրա, որ ստեղծվել է 9-րդ դարում Բուլղարական առաջին կայսրությունում՝ Պրեսլավի գրադպրոցում[2][3][4]։ Այն հիմք է դարձել մի շարք այբուբենների համար, որ օգտագործվում են սլավոնական ազգերի մեծամասնության և ռուսերենի ազդեցությունը կրած որոշ ոչ սլավոնական ազգերի լեզուներում։ 2011 թվականի տվյալներով՝ Եվրոպայում և Ասիայում շուրջ 252 միլիոն մարդ օգտագործում է կյուրեղագիրը՝ որպես պաշտոնական գրային համակարգ իրենց մայրենի լեզուների համար, որոնց կեսը բնակվում է Ռուսաստանում։ 2007 թվականի հունվարի 1-ին Բուլղարիայի՝ Եվրոպական Միությանը միանալուց հետո կյուրեղագիրը դարձել է Եվրոպական Միության երրորդ գրային համակարգը լատիներենի ու հունարենի այբուբեններից հետո[5]։

Կյուրեղագիր
Տեսակգիր
Լեզուներհին սլավոներեն
եկեղեցական սլավոներեն
ռուսերեն
բուլղարերեն
մակեդոներեն
ուկրաիներեն
ղրղզերեն և այլն
Ստեղծման վայրՀարավարևելյան Եվրոպա
ՏարածքԲելառուս Բելառուս
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (նաև լատինատառ)
Բուլղարիա Բուլղարիա
Ղազախստան Ղազախստան (մինչև 2025)
Ղրղզստան Ղրղզստան
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Մոնղոլիա Մոնղոլիա (նաև մոնղոլական այբուբեն)
Չեռնոգորիա Չեռնոգորիա (նաև լատինատառ)
Ռուսաստան Ռուսաստան
Սերբիա Սերբիա (նաև լատինատառ)
Տաջիկստան Տաջիկստան
Մերձդնեստր Մերձդնեստր (դե յուրե Մոլդովայի մաս)
Ուկրաինա Ուկրաինա
Գրելաձևըձախից աջ
Ստեղծվել էIX դ. (ժամանակակից տեսքով XVI դ. վերջ)
ՀեղինակԿլիմենտ Օրխիդսկի (հավանաբար)
Կյուրեղ և Մեթոդիոս (ըստ ավանդության)
Կարգավիճակգործող
Ժառանգված համակարգփյունիկական գիր, հունարենի այբուբեն
Անվանվել էԿյուրեղ[1]
ISO 15924Cyrl
 Cyrillic alphabet Վիքիպահեստում

Կյուրեղագիրն ստեղծվել է հունական ունցիալ գրի հիման վրա[6], որին հին գլագոլիցայից ավելացվել են տառեր, ներառյալ մի քանի կցագրեր։ Այդ հավելյալ տառերն օգտագործվել են հին սլավոներենի այն հնչյունների համար, որոնք չեն եղել հունարենում։ Այբուբենը կոչվել է բյուզանդացի երկու քարոզիչ եղբայրների[7]՝ սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անուններով, որոնք նախկինում ստեղծել էին գլագոլիցան։ Ժամանակակից գիտնականները կարծում են, որ կյուրեղագիրը մշակվել է Կյուրեղի և Մեթոդիոսի աշակերտների կողմից։

18-րդ դարի սկզբում Ռուսաստանում օգտագործվող կյուրեղագիրն էական փոփոխությունների է ենթարկվել Պետրոս I-ի կողմից, որը նոր էր վերադարձել իր մեծ դեսպանությունից Արևմտյան Եվրոպայում։ Տառերի նոր գրելաձևերը մոտեցվել են լատիներենին, մի քանի արխայիկ տառեր հանվել են, իսկ որոշ տառեր մշակվել են անձամբ Պետրոս Մեծի կողմից (օրինակ՝ Я տառը, որը ոգեշնչվել է լատիներեն R տառից)։ Արևմտաեվրոպական տպագրական մշակույթը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել կյուրեղագրի վրա[8]։

Տառեր խմբագրել

Կյուրեղագիրը տարածվել է ամբողջ արևելասլավոնական ու մասամբ հարավային սլավոնական տարածքներում՝ հարմարեցվելով տեղի լեզուներին, ինչպիսին է հին արևելյան սլավոներենը։ Տեղական լեզուներին հարմարեցվելու արդյունքում ստեղծվել են մի քանի կյուրեղագիր այբուբեններ։

Վաղ կյուրեղագիր[9][10]
А Б В Г Д Е Ж Ѕ[11][12] И І К Л М Н О П Р С Т ОУ Ф
Х Ѡ Ц Ч Ш Щ Ъ ЪІ[13] Ь Ѣ Ѥ Ю Ѫ Ѭ Ѧ Ѩ Ѯ Ѱ Ѳ Ѵ Ҁ[14]

Մեծատառեր ու փաքրատառեր հին ձեռագրերում չեն տարբերակվել։

 
Էջ Մելետիոս Սմոտրիցկու Եկեղեց-սլավոնական լեզվի քերականությունից (1619)

Ы տառը նախապես եղել է Ъ և І տառերի կցագիր (Ъ + І = Ы)։ Յոտավորումը (յ հնչյունի ավելացումը ձայնավորից առաջ) նշանակվել է կցագրերով, որ կազմվել է І տառի հետ՝ (կապ չունի ժամանակակից Я տառի հետ, որը ծագել է Ѧ տառից), Ѥ, Ю (І և ОУ տառերի կցագիր), Ѩ, Ѭ։ Երբեմն տարբեր տառեր օգտագործվել են մեկը մյուսի փոխարեն, օրինակ՝ И = І = Ї, կամ որպես տպագրական տարբերակներ, օրինակ՝ О = Ѻ։ Սովորաբար օգտագործվել են նաև կցագրեր, օրինակ՝ ѠТ = Ѿ։

Տառերն ունեցել են նաև թվային արժեքներ, որոնք ոչ թե կախված են եղել այբուբենում տառի գրաված տեղից, այլ ժառանգվել են իրենց հունարեն նախատիպերից։

Կյուրեղագրերի թվային արժեքներ
1 2 3 4 5 6 7 8 9
А В Г Д Є Ѕ З И Ѳ
10 20 30 40 50 60 70 80 90
І К Л М Н Ѯ Ѻ П Ч (Ҁ)
100 200 300 400 500 600 700 800 900
Р С Т Ѵ Ф Х Ѱ Ѿ Ц

Վաղ շրջանի կյուրեղագիր այբուբենը դժվար է վերարտադրել համակարգչով։ Տառերի մեծ մասը տարբերվել է ժամանակակից կյուրեղագրից, խիստ տարբերվել են ձեռագիր տարբերակները և ժամանակի ընթացքում փոխվել են։ Քիչ տառեր պարունակում են գլիֆներ, որոնք բավական են այբուբենի վերարտադրման համար։ Ըստ Յունիկոդի ռազմավարության՝ ստանդարտը չի ներառում տառատեսակների տարբերակները կամ կցագրերը, որ գտնվել են ձեռագիր աղբյուրներում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ դրանք համապատասխանում են որոշակի Յունիկոդ սիմվոլի։

Յունիկոդ 5.1 ստանդարտը, որ թողարկվել է 2008 թվականի ապրիլի 4-ին, մեծապես նպաստում է վաղ կյուրեղագրի ու ժամանակակից եկեղեցա-սլավոնական լեզվի տառերի վերարտադրմանը։ Microsoft Windows-ում Segoe UI տառատեսակը թույլ է տալիս վերարտադրել արխայիկ կյուրեղագրերը՝ սկսած Windows 8-ից։

Կյուրեղագիր այբուբենի տառեր
А
Ա
Б
Բե
В
Վե
Г
Գե
Ґ
Գե
Д
Դե
Ђ
Դյե
Ѓ
Գյե
Е
Ե
Ё
Յո
Є
Ուկրաիներեն Ե
Ж
Ժե
З
Զե
З́
Զյե
Ѕ
Ձե
И
Ի
І
Կետիկով Ի
Ї
Յի
Й
Կարճ Ի
Ј
Ե
К
Կա
Л
Էլ
Љ
Լյե
М
Էմ
Н
Էն
Њ
Նյե
О
Օ
П
Պե
Р
Էռ
С
Էս
С́
Սյե
Т
Տե
Ћ
Տշե
Ќ
Կյե
У
Ու
Ў
Կարճ Ու
Ф
Էֆ
Х
Խա
Ц
Ցե
Ч
Չե
Џ
Ջե
Ш
Շա
Щ
Շչա
Ъ
Կոշտ նշան (Եռ)
Ы
Եռի
Ь
Փափուկ նշան (Եռի)
Э
E
Ю
Յու
Я
Յա
Ոչ սլավոնական կարևոր կյուրեղագրեր
Ӏ
Պալոչկա
Ә
Կյուրեղյան շվա
Ғ
Գայն
Ҙ
Բաշկիրերեն Դե
Ҫ
Բաշկիրերեն Թե
Ҡ
Բաշկիրերեն Քա
Җ
Ժյե
Қ
Կաֆ
Ң
Նգ
Ҥ
Են-գե
Ө
Վրան գիծ քաշած Ու
Ү
Ուղիղ Ու
Ұ
Ուղիղ Ու
գծիկով
Һ
Շհա (Հե)
Ҳ
Խա
ներքևից դուրս ձգվող տարրով
Ӑ
Կարճ Ա
Նախկինում օգտագործված կյուրեղագրեր

Ա յոտավոր
Ѥ
Ե յոտավոր
Ѧ
Յուս փոքր
Ѫ
Յուս մեծ
Ѩ
Յուս փոքր յոտավոր
Ѭ
Յուս մեծ յոտավոր
Ѯ
Կսի
Ѱ
Պսի

Ին
Ѳ
Ֆիտա
Ѵ
Իժիցա
Ѷ
Իժիցա օկովի
Ҁ
Կորա
ОУ
Ուկ
Ѡ
Omega
Ѿ
Օտ
Ѣ
Յատ

Տառատեսակներ և տպագիր խմբագրել

Կյուրեղյան տպագրության զարգացումը միջնադարյան փուլից միանգամից անցել է ուշ բարոկկոյին՝ առանց Վերածննդի փուլի, ինչպես եղել է Արևմտյան Եվրոպայում։ Ուշ միջնադարյան կյուրեղագրերը (որոնք մինչ օրս հանդիպում են բազմաթի սրբապատկերների գրություններում) ցույց են տալիս զգալի միտում՝ լինելու շատ բարձր ու նեղ և ունենալու նրբագծիկներ, որոնք ընդհանուր են եղել երկու կից տառերի համար։

Ռուս ցար Պետրոս Առաջինը լիազորել է օգտագործել արևմտականացված տառատեսակներ 18-րդ դարի սկզբում։ Ժամանակի ընթացքում դրանք մեծ մասամբ ընդունվել են այդ այբուբենն օգտագործող այլ լեզուներում։ Այդպիսով, ի տարբերություն ժամանակակից հունական շատ տառատեսակների, որոնք պահպանել են փոքրատառերի ձևավորման իրենց սեփական սկզբունքները (ինչպիսիք են սերիֆները՝ գծերի վերջնահատվածների ձևը և գծիկների հաստությունը, չնայած հունարեն մեծատառերն օգտագործում են ձևավորման լատինական սկզբունքը), ժամանակակից կյուրեղագրերի շատ նման են ժամանակակից լատիներեն տառերին, որ պատկանում են նույն ընտանիքին։ Որոշ կյուրեղագրերի համակարգչային տառատեսակների մշակումը լատիներենի հիման վրա նույնպես նպաստել է կյուրեղագրերի վիզուալ լատինականացմանը։

 
Գե, Դե, Ի, կարճ Ի, Էմ, Տե, Ցե, Բե և Վե տառերի ուղիղ (տպագիր) և շեղատառ (ձեռագիր) տարբերակները (վերևի շարքը Georgia տառատեսակ է, ներքևինը՝ Odessa Script)

Կյուրեղագիր մեծատառերն ու փոքրատառերը այնքան տարբերակված չեն, ինչպես լատիներենի տպագիր տառերը։ Կյուրեղագրի փոքրատառերը, ըստ էության, փոքր մեծատառեր են (կան բացառություններ, а, е, и, й, п և у տառեր հարմարեցվել են արևմտյան փոքրատառերի ձևին, փոքրատառ ф-ն ձևավորվել է լատիներենի p-ի ազդեցությամբ, փոքրատառ б, ђ և ћ տառերն ավանդաբար ձեռագիր տարբերակներ են), չնայած կյուրեղագիր բարձրորակ տպագրական նշանների հավաքածուն պարունակում է առանձին գլիֆներ փոքրատառերի համար[15]։

Կյուրեղագիրը, ինչպես լատիներենը, ունի ռոմանատիպ և շեղագիր (իտալիկ) տառատեսակներ (ժամանակակից մասնավորապես գրեթե բոլոր տարածված տառատեսակները ներառում են լատիներեն տառերի և կյուրեղագրերի զուգահեռ հավաքածուներ, որտեղ շատ գլիֆներ (ինչպես մեծատառ, այնպես էլ փոքրատառ), պարզապես օգտագործվում են երկուսի կողմից էլ։ Սակայն սլավոնական լեզուների մեծ մասում (օրինակ՝ ռուսերենում), տվյալ դեպքում չեն օգտագործվում ռոմանատիպ և իտալիկ բառերը[16]։ Դրա փոխարեն տերմինաբանությունումը հետևում է գերմաներենում ընդունված սկզբունքին.

 
Շեղագիր կյուրեղագրեր
  • Ռոմանատիպը կոչվում է ուղիղ տպատառ (ռուս.՝ прямой шрифт) — համեմատել՝ գերմ.՝ Normalschrift «նորմալ տիպ»,
  • Իտալիկը կոչվում է շեղագիր ((ռուս.՝ курсив) կամ շեղագիր տպատառ (ռուս.՝ курсивный шрифт) — գերմ.՝ Kursive բառից, որ նշանակում է շեղագիր տպատառ, ոչ թե շեղատառ ձեռագիր,
  • Ձեռագիր տպատառ (ռուս.՝ рукописный шрифт) – գերմ.՝ Kurrentschrift կամ գերմ.՝ Laufschrift, որ երկուսն էլ նշանակում են արագագիր։

Ինչպես լատիներենում, այնպես էլ կյուրեղագրերի դեպքում գրոտեսկ (առանց սերիֆների) տպագրերը կարող են ունենալ մեխանիկական թեքված ձևեր (ռուս.՝ наклонный шрифт — «թեքված» կամ «շեղ տպագիր») շեղագրի փոխարեն։

Լատիներեն տպագրերի նման կյուրեղագիր բազմաթիվ տառերի շեղագիր կամ ձեռագիր տիպերը (սովորաբար փոքրատառերը, մեծատառերը միայն ձեռագրում կամ ոճավորված տպագրերում) շատ տարբեր են իրենց ուղիղ ռոմանատիպ տպագիր տեսակներից։ Որոշ դեպքերում մեծատառերի ու փոքրատառերի նմանությունը չի համապատասխանում լատիներենի ու կյուրեղագրի այբուբեններում, օրինակ՝ կյուրեղագրի ձեռագիր тТ տառի փոքրատառն է, ոչ թե М։

Թավատառերը կոչվում են կիսաթավ տպագիր (ռուս.՝ полужирный шрифт), որովհետև գոյություն ունեն լրիվ թավատառ տառատեսակներ, որոնք գործածությունից դուրս են եկել 20-րդ դարի սկզբին։ Թավատառ շեղագիր համակցությունը գոյություն չունի ոչ մի տառատեսակի համար։

Ստանդարտ սերբերենում, ինչպես նաև մոկեդոներենում[17] որոշ շեղագիր ու ձեռագիր տառեր կարող են տարբերվել՝ ավելի շատ նմանվելով ձեռագիր տառերի։ Սովորական (ուղիղ) տառերը մեծ մասամբ ստանդարտ են լեզուների համար, և չկան պաշտոնապես ճանաչված տարբերակներ[18]։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս ռուսերենի այբուբենի ուղիղ և շեղագիր կյուրեղագրերի տարբերությունը։ Այն շեղագրերը, որոնք հատկապես տարբերվում են իրենց ուղիղ անալոգներից կամ խիստ տարբերվում են լատիներենի նմանատիպ տառերից, նշված են կապույտով։

Հասանելի է նաև գրաֆիկական պատկեր։
а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ ъ ы ь э ю я

Նշում. Որոշ տառատեսակներում կամ ոճերում շեղագիր փոքրատառ д-ն կարող է նման լինել լատիներենի g տառին, կյուրեղագիր փոքրատառ շեղագիր т-ն կարող է ունենալ նույն տեսքը, ինչ լատիներենի մեծատառ T-ն, բայց ավելի փոքր։

 
Կյուրեղագրի օգտագործումն աշխարհում
     Կյուրեղագիրը միակ պաշտոնական այբուբենն է։      Կյուրեղագիրը պաշտոնական է այլ այբուբենի հետ միասին։ Մոլդովայում և Վրաստանում այդպես առանձնացած շրջաններում է, որոնք չեն ճանաչվել կենտրոնական կառավարության կողմից։      Կյուրեղագիրը պաշտոնական չէ, բայց լայնորեն օգտագործվում է որպես ժառանգաբար ստացված գրային համակարգ։     Կյուրեղագիրը չի օգտագործվում։

Կյուրեղյան այբուբեններ խմբագրել

Կյուրեղագիրը ստանդարտ այուբեն է հետևյալ լեզուների համար.

Կյուրեղյան այբուբենն օգտագործվում է նաև Ալյասկայի[22], Սլավոնական Եվրոպայի (բացառությամբ արմտասլավոնական և որոշ հարավսլավոնական լեզուների), Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի լեզուների կողմից։

Առաջին այբուբենը, որ ծագել է կյուրեղյանից, եղել է աբուրը, որ օգտագործվել է կոմի լեզվում։ Այլ կյուրեղյան այբուբեններից են Մոլոդցովի այբուբենը կոմի լեզվի համար և այլ տարբեր այբուբեններ կովկասյան լեզուների համար։

Անվանում խմբագրել

Քանի որ այբուբենն ավելի շուտ մշակվել և տարածվել է Կիրիլի և Մեֆոդիի աշակերտների, այլ ոչ թե հենց իրենց կողմից, ապա դրա անվանումն ավելի շատ հարգանքի տուրք է, ոչ թե հեղինակության շեշտում։ «Կյուրեղագիր» անվանումը հաճախ շփոթմունքի մեջ է գցում այբուբենի պատմությունը չիմացող մարդկանց, որովհետև այն չի նշում այն երկիրը, որտեղ ստեղծվել է (ի հակադրություն «հունարենի այբուբենի»)։ Լայն հասարակության շրջանում այն հաճախ կոչվում է «ռուսերենի այբուբեն», որովհետև ռուսերենի այբուբենը կյուրեղագրի վրա հիմնված ամենահայտնի և ազդեցիկ այբուբենն է։ Բուլղարացի որոշ մտավորականներ, մասնավորապես Ստեֆան Ցանևը, անհանգստություն է հայտնել այդ առիթով և առաջարկել կյուրեղագիրը ռուսերենի փոխարեն կոչել «բուլղարերեն այբուբեն» հանուն պատմական իրականության[23]։

Բուլղարերենում, մակեդոներենում ռուսերենում և սերբերենում կյուրեղյան այբուբենը հայտնի է նաև ազբուկա անվանումով, որը կազմվել է կյուրեղյան այբուբենների մեծ մասի առաջին երկու տառերի հին անուններից (ինչպես alphabet (ալֆաբետ) անվանումը կազմվել է հունարեն առաջին երկու տառերի՝ ալֆա և բետա անուններից)։

Պատմություն խմբագրել

 
Էջ «Азбука» (Читанка) («Այբբենարան», Ընթերցարան) գրքից՝ ռուսերենով տպագրված առաջին դասագրքից, որ հրատարակվել է Իվան Ֆեոդորովի կողմից 1574 թվականին. տվյալ էջում ներկայացված է կյուրեղյան այբուբենը

Կյուրեղյան այբուբենն ստեղծվել է Բուլղարական առաջին կայսրությունում[24]։ Դրա առաջին տարբերակը՝ վաղ կյուրեղագիրը, ստեղծվել է Պրեսլավի գրադպրոցում։ Այն մշակվել է հունական ունցիալ գրի հիման վրա, որին ավելացվել են կցագրեր ու բաղաձայնների համար տառեր հին գլագոլիցայից այն հնչյունների համար, որոնք չկան հունարենում։ Ըստ ավանդության՝ կիրիլիցան ու գլագոլիցան ստեղծվել են կամ Կիրիլի ու Մեթոդիոսի կողմից, որոնք տարածել են քրիստոնեությունը հարավային սլավոնների շրջանում, կամ նրանց աշակերտների կողմից[25][26][27][28]։ Պոլ Կուբերլին պնդում է, թե չնայած Կիրիլը կարող էր համակարգել և ընդլայնել գլագոլիցան, սակայն հենց նրա աշակերտներն են Բուլղարական առաջին կայսրությունում Սիմեոն Մեծ ցարի օրոք մշակել կյուրեղագիրը հունարեն տառերի հիման վրա 890-ական թվականներին, որպես առավել հարմար այբուբեն եկեղեցական գրքերի համար[24]։ Ավելի ուշ կյուրեղագիրը տարածվել է սլավոնական մյուս ժողովուրդների, ինչպես նաև ոչ սլավոնական վլախների շրջանում։

Կիրիլիցան ու գլագոլիցան օգտագործվել են եկեղեցական սլավոներենի, հատկապես հին եկեղեցական սլավոներենի համար։ Հետևաբար, այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է՝ «И-ն կյուրեղագրի տասներորդ տառն է», վերաբերում են եկեղեցական սլավոներեն այբուբենին. կյուրեղյան ոչ բոլոր այբուբեններն են օգտագործում դրա բոլոր տառերը։

Կյուրեղագիրը գլագոլիցայի նկատմամբ գերակշռող դիրք է զբաղեցրել 12-րդ դարում։ Հին բուլղարերենով ստեղծվող գրականությունը շուտով տարածվել է դեպի հյուսիս ու դարձել լինգվա ֆրանկա Բալկաններում և Արևելյան Եվրոպայում, որտեղ այն հայտնի է եղել նաև որպես հին եկեղեցական սլավոներեն[29][30][31][32][33]։ Արևելյան ուղղափառ և Արևելյան կաթոլիկ եկեղեցիներում օգտագործվող ժամանակակից եկեղեցական սլավոներենի այբուբենը մինչ այժմ նման է վաղ կյուրեղագրին։ Այնուամենայնիվ, նախորդ հազարամյակի ընթացքում կյուրեղագիրը հարմարեցվել է խոսակցական լեզվում տեղի ունեցող փոփոխություններին, մշակվել են ազգային լեզուներին համապատասխանող տարածքային տարբերակներ, ենթարկվել է ակադեմիական բարեփոխումների ու քաղաքական որոշումների։ Նմանատիպ լեզվաբանական բարեփոխումների հայտնի օրինակ է Վուկ Կարաջիչի կատարածը, որը արդիականացրել է սերբական կյուրեղագիրը՝ հանելով տեղական բարբառում այլևս չօգտագործվող որոշ հնչյունների համապատասխանող տառեր և ավելացնելով սերբերենին հատուկ գրանշաններ (օրինակ՝ Љ Њ Ђ Ћ Џ Ј), որոնք վերցրել է նախքան հեղափոխությունն օգտագործված եկեղեցական սլավոներենի այբուբենից։ Ներկայում Բալկանների, Արևելյան Եվրոպայի և հյուսիսային Եվրասիայի բազմաթիվ լեզուներ օգտագործում են կյուրեղյան այբուբեններ։

Կապը այլ գրային համակարգերի հետ խմբագրել

Լատինական այբուբեն խմբագրել

 
Եվրոպական երկրներն ըստ ազգային լեզվի այբուբենի
Եվրոպայի այբուբեններ
     Հունարեն      Հունարեն և լատիներեն      Լատիներեն      Լատիերեն և կյուրեղագիր      Կյուրեղագիր      Վրացերեն      Հայերեն

Մի շարք լեզուներ կյուրեղագրին զուգահետ օգտագործում են նաև լատիներենի այբուբենը, օրինակ՝ ադրբեջաներենը, ուզբեկերենը, սերբերենը և ռումիներենը (Մակեդոնիայի Հանրապետությունում՝ մինչև 1989 թվականը, Ռումինիայում՝ 19-րդ դարի ընթացքում)։ 1991 թվականին Խորհրդային Միության անկումից հետո նրա կազմի մեջ մտած մի շարք պետություններ պաշտոնապես կյուրեղագրից անցել են լատինական այբուբենի։ Անցումն ավարտվել է Մոլդովայի մեծ մասում (բացառությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, որտեղ պաշտոնական է մոլդովական կյուրեղագիրը), Թուրքմենստանում և Ադրբեջանում։ Ուզբեկստանը դեռևս գործածում է երկու այբուբենները, իսկ Ղազախստանում սկսվել է պաշտոնական անցումը կյուրեղագրից լատիներենի այբուբենի (նախատեսված է ավարտել մինչև 2025 թվականը)։ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ կյուրեղագիրը պետք է օգտագործվի հասարակական հաղորդակցման ժամանակ Ռուսաստանի բոլոր դաշնային սուբյեկտներում՝ ապահովելու համար սերտ կապ դաշնության տարածքում։ Այդ որոշումը վիճարկելի է եղել սլավոնական բազմաթիվ լեզուների կրողների վերաբերյալ, իսկ մյուսների համար, ինչպիսիք են չեչեներենի ու ինգուշերենի կրողները, օրենքն ունեցել է քաղաքական հետևանքներ։ Օրինակ՝ սեպարատիստական չեչենական կառավարությունը պարտադրել է լատինական այբուբենի օգտագործումը, որը մինչ օրս էլ օգտագործվում է շատ չեչենների կողմից։ Սփյուռքում չեչենները հատկապես հրաժարվում են չեչենական կյուրեղագրից՝ այն ասոցացնելով ռուսական իմպերիալիզմի հետ։

Ստանդարտ սերբերենն օգտագործում է կյուրեղյան և լատինական այբուբենները։ Կյուրեղագիրն անվանապես Սերբիայի պաշտոնական այբուբենը՝ համաձայն երկրի Սահմանադրության[34], չնայած օրենքը չի կարգավորում ստանդարտ լեզվի այբուբենը կամ այ ստանդարտ լեզուն որևէ ձևով։ Գործնականում այբուբեններն օգտագործվում են հավասարապես, սակայն լատինականն ավելի շատ օգտագործվում է որպես ոչ պաշտոնական[35]։

Չժուան այբուբենը, որ 1950-1980-ական թվականներին օգտագործվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, օգտագործել է լատիներեն, ֆոնետիկ, թվերի վրա հիմնված նշաններից և կյուրեղագրերից կազմված այբուբեն։ Ոչ լատինական տառերը, ներառյալ կյուրեղագրերը, հանվել են այբուբենից 1982 թվականին և փոխարինվել լատինական տառերով, որոնք ամենամոտն են եղել այն տառերին, որոնց փոխարինել են։

Ռոմանականացում խմբագրել

Գոյություն ունեն կյուրեղագիր տեքստերի ռոմանականացման տարբեր համակարգեր, ներառյալ գրադարձությունը կյուրեղագիրը լատիներեն տառերով ներկայացնելու միջոցով և տառադարձությունը՝ հիմնված արտասանության վրա։

Կյուրեղագրից լատինատառի ստանդարտ գրադարձության համակարգերը ներառում եմ.

  • Գիտական գրադարձություն, օգտագործվում է լեզվաբանության մեջ և հիմնված է բոսնիա-խորվաթական լատինական այբուբենի վրա,
  • ՄԱԿ-ի Ռոմանականացման համակարգերի աշխատանքային խումբն[36] առաջարկում է տարբեր համակարգեր առանձին լեզուների համար։ Դրանք ամենաշատն են օգտագործվում աշխարհում։
  • ISO 9:1995, առաջարկվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից,
  • Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի և Կոնգրեսի գրադարանի ռոմանականացման աղյուսակներ սլավոնական այբուբենների համար (ALA-LC Romanization), օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայի գրադարաններում,
  • BGN/PCGN ռոմանականացում (1947), Միացյալ Նահանգների խորհուրդ աշխարհագրական անունների ռոմանականացման հարցերով և Մեծ Բրիտանիայում պաշտոնական օգտագործման համար աշխարհագրական անունների գծով մշտական հանձնաժողով,
  • ԳՈՍՏ 16876, ներկայում չգործող գրադարձության խորհրդային ստանդարտ։ Փոխարինվել է ԳՈՍՏ 7.79-ով, որը համարժեք է ISO 9-ին,
  • Կյուրեղագրի ռոմանականացման տարբեր ոչ պաշտոնական համակարգեր, որոնք կյուրեղագիրը հարմարեցնում են լատինական այբուբենին, իսկ երբեմն էլ հունականին։

Կիրիլիզացիա խմբագրել

Այլ գրային համակարգերը կյուրեղյան տառերով ներկայացնելը կոչվում է կիրիլիզացիա։

Համակարգչային կոդավորում խմբագրել

Յունիկոդ խմբագրել

Յունիկոդ ստանդարտում կյուրեղյան տառերը, ներառյալ ազգային և պատմական այբուբենները, կոդավորված են մի քանի բլոկներում.

Գրանշանները, որ ընկած են U+0400-ից մինչև U+045F դիրքում, հիմնականոմ ISO 8859-5-ի սիմվոլներն են, որ տեղափոխվել են վեր 864 դիրքով։ U+0460-ից մինչև U+0489 գրանշանները պատմական տառեր են, որ ներկայում չեն օգտագործվում։ U+048A-ից մինչև U+052F գրանշանները հավելյալ տառեր են տարբեր լեզուների համար, որոնք օգտագործում են կյուրեղյան այբուբենը։

Յունիկոդը, որպես կանոն, չի ներառում շեշտված կյուրեղագրեր։ Կան քիչ թվով բացառություններ՝

  • միակցություններ, որոնք դիտարկվում են որպես համապատասխան այբուբենների առանձին տառեր, օրինակ՝ Й, Ў, Ё, Ї, Ѓ, Ќ (ինչպես նաև ոչ սլավոնական այբուբենների բազմաթիվ տառեր),
  • առավել հաճախ հանդիպող երկու միակցություններ, որոնք ուղղագրության տեսանկյունից անհրաժեշտ են բուլղարերենում և մակեդոներենում համանուններն առանձնացնելու համար, դրանք են՝ Ѐ, Ѝ,
  • հին և նոր եկեղեցական սլավոներենի մի քանի միակցություններ՝ Ѷ, Ѿ, Ѽ։

Շեշտված կամ երկար ձայնավորները նշելու համար կարող են օգտագործվել համակցվող տարբերիչ նշանները համապատասխան տառից հետո (օրինակ՝ ы́ э́ ю́ я́ և այլն)։

Մի շարք լեզուներ, ներառյալ եկեղեցական սլավոներենը, դեռևս լիովին չեն աջակցվում։

Յունիկոդ 5.1-ում, որ թողարկվել է 2008 թվականի ապրիլի 4-ին, լուրջ փոփոխություններ են կատարվել կյուրեղագրի բլոկներում։ Գոյություն ունեցող կյուրեղագրի բլոկներում կատարված փոփոխությունները և Ընդլայնված կյուրեղագիր A (2DE0 ... 2DFF) Ընդլայնված կյուրեղագիր B (A640 ... A69F) բլոկների ավելացումը զգալիորեն զարգացրել է վաղ կյուրեղյան, աբխազերենի, ալեուտերենի, չուվաշերենի, քրդերենի և մոկշա այբուբենների աջակցումը[37]։

Այլ խմբագրել

Կյուրեղագիր տեքստերի կետադրությունը նման է եվրոպական լատինատառ այլ լեզուներում օգտագործվող կետադրությանը։

Կյուրեղագրի համար պգտագործվող սիմվոլների կոդավորման այլ համակարգեր են՝

  • CP866 – կյուրեղագիր 8-բիթ սիմվոլների կոդավորման համակարգ՝ ստեղծված Մայքրոսոֆթի կողմից MS-DOS-ի համար, որ հայտնի է նաև որպես ԳՈՍՏ-այլընտրանքային։ Կյուրեղյան տառերը դասավորված են մայրենի լեզվի այբուբենի հերթականությամբ, և կա «պատուհան» պսևդոգրաֆիկ սիմվոլների համար։
  • ISO/IEC 8859-5 – կյուրեղագիր սիմվոլների 8-բիթ կոդավորման համակարգ՝ ստեղծված Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից,
  • KOI8-R – մայրենի ռուսերենի սիմվոլների 8-բիթ կոդավորման համակարգ։ Ստեղծվել է Խորհրդային Միությունում՝ ամերիկյան IBM և DEC համակարգիչների խորհրդային կրկնօրինակներում օգտագործելու համար։ Կյուրեղյան տառերը դասավորված են իրենց լատինական համարժեքների նման, ինչի շնորհիվ տեքստը մնում է ընթերցելի 7-բիթով, որը յուրաքանչյուր բայթից հանում է ամենակարևոր բիթը. արդյունքում ստացվում է կյուրեղագրի շատ կոպիտ, բայց ընթերցելի լատինատառ գրադարձություն։ Ստանդարտ կոդավորում է 1990-ական թվականների սկզբի Յունիքս համակարգերի համար և Ռուսաստանի առաջին համացանցային կոդավորումը,
  • KOI8-U – KOI8-R համակարգին ավելացվել են ուկրաիներեն տառեր,
  • MIK – բուլղարերենի սիմվոլների 8-բիթ կոդավորում Microsoft DOS-ի համար,
  • Windows-1251 – կյուրեղագիր սիմվոլների 8-բիթ կոդավորում՝ ստեղծված Մայքրոսոֆթի կողմից Մայքրոսոֆթ Վինդոուզում օգտագործելու համար։ Կյուրեղագրի 8-բիթ ամենապարզ կոդավորումը ներառում է 35 մեծատառեր այբուբենի դասավորությամբ 0xc0–0xdf, 32 փոքրատառեր 0xe0–0xff, հազվադեպ օգտագործվում են «YO» սիմվոլները այլ տեղ։ Չկան պսևդոգրաֆիկներ։ Նախկինում օգտագործվել է Լինուքսի կողմից բելառուսերենի և բուլղարերենի համար, բայց ներկայում փոխարինվել է յունիկոդով։
  • Գոստ գլխավոր,
  • GB 2312 – հիմնականում պարզեցված չինարենի կոդավորում է, բայց ներառում է նաև ռուսական կյուրեղագրի 33 հիմնական տառերը (մեծատառ և փոքրատառ),
  • JIS և Shift JIS – հիմնականում ճապոներենի կոդավորում է, բայց ներառում է նաև ռուսական կյուրեղագրի 33 հիմնական տառերը (մեծատառ և փոքրատառ)։

Ստեղնաշարի դասավորություններ խմբագրել

Յուրաքանչյուր լեզու ունի իր ստանդարտ ստեղնաշարային դասավորությունը, որը վերցված է գրամեքենայից։ Համակարգչային ներածման մեթոդների ճկունության շնորհիվ գոյություն ունեն նաև գրադարձային կամ ֆոնետիկ/հոմոֆոնիկ ստեղնաշարային դասավորություններ, որ ստեղծվել են այն մեքենագրողների համար, որոնց ավելի հարմար է ստեղնաշարի այլ դասավորություններ, օրինակ՝ սովորական QWERTY ստեղնաշարը։ Երբ գործնական կյորեղագրի ստեղնաշարը կամ տառատեսակներն անհասանելի են, համակարգչից օգտվողները երբեմն օգտագործում են գրադարձությունը կամ «վոլափյուք» կոդավորումը՝ գրելու համար այն լեզուներով, որոնք սովորաբար օգտագործում են կյուրեղյան այբուբեն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Berlinski Sbornik (ст.-слав.)Бєрлинъ: 1300.
  2. Dvornik, Francis (1956). The Slavs: Their Early History and Civilization. Boston: American Academy of Arts and Sciences. էջ 179. «The Psalter and the Book of Prophets were adapted or "modernized" with special regard to their use in Bulgarian churches, and it was in this school that glagolitic writing was replaced by the so-called Cyrillic writing, which was more akin to the Greek uncial, simplified matters considerably and is still used by the Orthodox Slavs.»
  3. Florin Curta (2006). Southeastern Europe in the Middle Ages, 500–1250. Cambridge Medieval Textbooks. Cambridge University Press. էջեր 221–222. ISBN 0521815398.
  4. J. M. Hussey, Andrew Louth (2010). «The Orthodox Church in the Byzantine Empire». Oxford History of the Christian Church. Oxford University Press. էջ 100. ISBN 0191614882.
  5. Leonard Orban (2007 թ․ մայիսի 24). «Cyrillic, the third official alphabet of the EU, was created by a truly multilingual European» (PDF). europe.eu. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Иванова В. Ф. Современный русский язык. Графика и орфография. — 2-е изд. — М.: Просвещение, 1976. — 288 с.
  7. Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001–05, s.v. "Cyril and Methodius, Saints"; Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica Incorporated, Warren E. Preece – 1972, p. 846, s.v., "Cyril and Methodius, Saints" and "Eastern Orthodoxy, Missions ancient and modern"; Encyclopedia of World Cultures, David H. Levinson, 1991, p. 239, s.v., "Social Science"; Eric M. Meyers, The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East, p. 151, 1997; Lunt, Slavic Review, June 1964, p. 216; Roman Jakobson, Crucial problems of Cyrillo-Methodian Studies; Leonid Ivan Strakhovsky, A Handbook of Slavic Studies, p. 98; V. Bogdanovich, History of the ancient Serbian literature, Belgrade, 1980, p. 119
  8. «Civil Type and Kis Cyrillic». typejournal.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  9. А. Н. Стеценко. Хрестоматия по Старославянскому Языку, 1984.
  10. Cubberley, Paul. The Slavic Alphabets, 1996.
  11. Ꙃ-ի տարբերակ։
  12. Variant form Ꙃ
  13. ЪИ-ի տարբերակ։
  14. Lunt, Horace G. Old Church Slavonic Grammar, Seventh Edition, 2001.
  15. Bringhurst (2002) writes "in Cyrillic, the difference between normal lower case and small caps is more subtle than it is in the Latin or Greek alphabets,..." (p 32) and "in most Cyrillic faces, the lower case is close in color and shape to Latin small caps" (p 107).
  16. Name ital'yanskiy shrift (Italian font) in Russian refers to a particular font family JPG Արխիվացված 26 Սեպտեմբեր 2007 Wayback Machine, whereas rimskiy shrift (roman font) is just a synonym for Latin font, Latin alphabet.
  17. Pravopis na makedonskiot jazik (PDF). Skopje: Institut za makedonski jazik Krste Misirkov. 2017. էջ 3. ISBN 978-608-220-042-2.
  18. Peshikan, Mitar; Jerković, Jovan; Pižurica, Mato (1994). Pravopis srpskoga jezika. Beograd: Matica Srpska. էջ 42. ISBN 86-363-0296-X.
  19. Reuters (2017 թ․ հոկտեմբերի 26). «Alphabet soup as Kazakh leader orders switch from Cyrillic to Latin letters». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  20. Власти Казахстана объявили, что страна должна отказаться от кириллицы
  21. «Казахский язык окончательно переведут на латиницу к 2025 году. Официальное поручение Назарбаева». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  22. "Orthodox Language Texts" Արխիվացված 2010-09-04 Wayback Machine, Retrieved 2011-06-20
  23. Tsanev, Stefan. Български хроники, том 4 (Bulgarian Chronicles, Volume 4), Sofia, 2009, p. 165
  24. 24,0 24,1 Paul Cubberley (1996) "The Slavic Alphabets". In Daniels and Bright, eds. The World's Writing Systems. Oxford University Press. 0-19-507993-0.
  25. Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001–05, s.v. "Cyril and Methodius, Saints"; Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica Incorporated, Warren E. Preece – 1972, p.846, s.v., "Cyril and Methodius, Saints" and "Eastern Orthodoxy, Missions ancient and modern"; Encyclopedia of World Cultures, David H. Levinson, 1991, p.239, s.v., "Social Science"; Eric M. Meyers, The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East, p.151, 1997; Lunt, Slavic Review, June, 1964, p. 216; Roman Jakobson, Crucial problems of Cyrillo-Methodian Studies; Leonid Ivan Strakhovsky, A Handbook of Slavic Studies, p.98; V. Bogdanovich, History of the ancient Serbian literature, Belgrade, 1980, p.119
  26. The Columbia Encyclopaedia, Sixth Edition. 2001–05, O.Ed. Saints Cyril and Methodius "Cyril and Methodius, Saints) 869 and 884, respectively, “Greek missionaries, brothers, called Apostles to the Slavs and fathers of Slavonic literature."
  27. Encyclopædia Britannica, Major alphabets of the world, Cyrillic and Glagolitic alphabets, 2008, O.Ed. "The two early Slavic alphabets, the Cyrillic and the Glagolitic, were invented by St. Cyril, or Constantine (c. 827–869), and St. Methodii (c. 825–884). These men from Thessaloniki who became apostles to the southern Slavs, whom they converted to Christianity."
  28. Kazhdan, Alexander P. (1991). The Oxford dictionary of Byzantium. New York: Oxford University Press. էջ 507. ISBN 0-19-504652-8. «Constantine (Cyril) and his brother Methodius were the sons of the droungarios Leo and Maria, who may have been a Slav.»
  29. "On the relationship of old Church Slavonic to the written language of early Rus'" Horace G. Lunt; Russian Linguistics, Volume 11, Numbers 2–3 / January, 1987
  30. Schenker, Alexander (1995). The Dawn of Slavic. Yale University Press. էջեր 185–186, 189–190.
  31. Lunt, Horace (1959). Old Church Slavonic Grammar. Mouton de Gruyter. էջեր 3–4.
  32. Wien, Lysaght (1983). Old Church Slavonic (Old Bulgarian)-Middle Greek-Modern English dictionary. Verlag Bruder Hollinek.
  33. Benjamin W. Fortson. Indo-European Language and Culture: An Introduction, p. 374
  34. «Serbian constitution». Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2019-01-18-ին.
  35. Serbian signs of the times are not in Cyrillic
  36. UNGEGN Working Group on Romanization Systems
  37. «IOS Universal Multiple-Octet Coded Character Set» (PDF). Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել