Կցագիր
Կցագիրը (լատ.՝ ligatura - կապ), նշան է, օգտագործվող բոլոր այբուբեններում, որը ստացվում է երկու տառերի միացությունից, օրինակ՝ դանիերենում, իսլանդերենում, նորվեգերենում, օսերենում՝ æ-ն, գերմաներենում՝ ß-ն, հայերենում՝ ﬖ, և, ﬓ[1]։

ՊատմությունԽմբագրել
Կցագիրը լայնորեն սկսեց կիրառվել միջնադարում, գրելու արագացման և տեղ տնտեսելու համար։ Ներկայումս կցագրեր կարելի գտնել միայն պատմական աղբյուրներում, կամ այն լեզուներում, որտեղ կցագրերը առանձին տառի կարգավիճակ ունեն (ֆրանսերենում, նորվեգերենում, հոլանդերենում ևն)։ Արաբական այբուբենում օգտագործվում է Լամ Ալիֆ կցագիրը։ Չինարենում որպես կցագիր է օգտագործվում բառակապակցությունը՝ ներկայացված մեկ հիերոգլիֆում։ Եթե կցագիրն օգտագործվում է երկար ժամանակ, նրա էվոլյուցիան շարունակվում է։ Մասամբ, հնարավոր է կցագրի առանձին հատուկ սիմվոլի վերածումը։ Օրինակ «@» նշանը, որը ըստ վարկածներից մեկի, առաջացել է անգլիերեն «at» նախդիրից։
Կցագրության օրինակներԽմբագրել
Դևանագարի — կցագիր «ddhrya»
Արաբական կցագիր «Լամ Ալիֆ»
Ռուբլիի խորհրդանիշ, կյուրեղագրի Р և У ճեպագիր տառերից կազմված[2]
Կցագիրը հայոց լեզվումԽմբագրել
Հայերենում նույնպես գոյություն ունեն կցագրեր։ և կցագիրը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո ստացավ առանձին տառի կարգավիճակ։ Այն Յունիկոդում ներկայացված է U+0587 կոդով[3]։ Յունիկոդում ներկայացված են նաև հայկական ﬖ և ﬓ կցագրերը։ Կոդերն են համապատասխանաբար՝ U+FB16[4] և U+FB13[5]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Բացատրությունն ու թարգմանությունը
- ↑ Սինչուկ Ի. Ռուբլիի նշան(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ և տառը յունիքոդում
- ↑ ﬖ կցագիրը յունիքոդում
- ↑ ﬓ կցագիրը յունիքոդում